Changes

Պատմություն և ճշմարտություն

Ավելացվել է 121 բայտ, 10 Մարտ
/* Խոսքի Ուժը */
Նշանակությունների այս բացն, անտարակույս, պայմանավորված է լեզվի և փիլիսոփայության աղքատությամբ, բայց այն նախ կազմում է լեզվի մեծությունը, քանզի ցուցանող և ոչ թե գործող նշանակությունների բացի շնորհիվ է, որ խոսքը համակցում և կառուցում է գործողությունը: Աշխատանքի «կարողության» տեսանկյունից խոսքի այս անկարությունը» հենց գործունեություն է, գործ, թեև սակայն, աշխատանք չէ ուղղակի իմաստով: Դա առավել շեշտելու համար, այն, ինչ մենք կոչում ենք «գործողության ֆրազավորում» նախադասություն» է (այն իմաստով, որով քերականության մեջ նշում են` հարաբերական նախադասություն, անորոշ նախադասություն և այլն), սակայն ամեն նախադասություն առաջադրման ակտ է: Խոսող մարդը առաջադրում է իմաստ, դա նրա գործելու խոսքային ձևն է:
Այդ առաջադրական գործունեությունը սքողվում է առօրյա խոսքում, որը հոգնել է խոսվելուց: Այն առաջին պլան է գալիս մաթեմատիկայի լեզվում, որտեղ անվանումը միշտ նոր է: «Ծավալ են անվանում ամեն առումով սահմանափակ տարածության մասը: Անվանում են մակերես..... գիծ... վերջապես կետ...» Բրիս Պարենն իր ժամանակին հիանում էր անվանում առաջադրելու, իմաստ ձևավորելու այդ կարողությամբ. «Անվանումն առաջին դատողությունն է... Մեր խոսքերը ստեղծում են էակներ և չեն սահմանափակվում զգացմունքներ արտահայտելով Լեզուն իր բնույթով վերացարկություն է այն իմաստով, որ չի արտահայտում իրականությունը, այլ նշանակում է այն ճշմարտության մեջ»*<ref group="Ծանոթագրություններ">Brice Parain, Recherches sur la nature et les fonctions du langage.</ref>: Ճիշտ խոսելը խիստ ծանր պատասխանատվություն է:
==== Կասկածական խոսք ====
Սակայն ի՞նչ կդառնար աշխատանքի քաղաքակրթությունը առանց խոսքի վսեմության և ունայնության:
 
=== Հանուն աշխատանքի և խոսքի քաղաքակրթության ===