Changes
/* I */
: Աշխատավոր ժողովրդի հետ անմիջական շփման ժամանակ, շինհրապարակներում, գործարաններում կամ հանգստյան տներում, այգիներում կամ «կուլտուրայի պարկերում» ես խոր ցնծության պահեր ունեցա։ Զգացի այդ նորաթուխ ընկերների միջեւ ակնթարթորեն հաստատվող եղբայրությունը, սրտիս հրճվանքն ու փթթումը։ Դրա համար էլ այնտեղ արված լուսանկարներում ես ավելի ուրախ ու ժպտերես եմ, քան շատ հաճախ լինում եմ Ֆրանսիայում։ Եվ քանի֊քանի անգամ այնտեղ անսահման երջանկությունից աչքերս լցվել են արցունքով, քնքշանքի եւ սիրո ացունքներով։ Օրինակ, հենց Սոչիի մոտակայքում գտնվող Դոնբասի հանքափորների հանգստյան տանը… Ոչ, ո՛չ, այնտեղ ոչինչ նախապես պատրաստված եւ պայմանավորված չէր։ Ես եկել էի հանկարծակի, մի երեկո, առանց զգուշացնելու, սակայն նրանք ինձ անմիջապես վստահություն էին ներշնչել։
: Իսկ իմ անսպասելի այցելությունը Բորժոմի մոտակա ճամբարը, համեստ, համարյա աղքատիկ մի վայր, որտեղ, սակայն, երջանկությունից ու առողջությունից վառվռուն դեմքերով երեխաներն ասես կամենում էին ինձ հաղորդել իրենց ուրախությունը։ Ի՞նչ պատմեմ, բառերն անզոր են արտահայտելու այդքան խոր ու պարզ մի զգացմունք։ Եվ ինչո՞ւ պատմեմ հատկապես սրանց եւ ոչ բազմաթիվ ուրիշների մասին։ Իսկ Վրաստանի բանբստեղծներըբանաստեղծները, մտավորականները, ուսանողները, բանվորները… Նրանցից ոմանք ինձ իսկապես հրապուրեցին, եւ ես անդադար ափսոսում էի, որ բոլորովին չգիտեմ նրանց լեզուն։ Սակայն միայն նրանց ժպիտներում ու հայացքներում այնքան քնքուշ պերճախոսություն կար, որ ես կասկածում էի, թե բառերը դրան մեծ բան կավելացնեն։ Պետք է ասեմ, որ ինձ ամենուրեք ներկայացնում էին որպես բարեկամի, եւ բոլորի հայացքները ներծծված էին ինչ֊որ անանուն երախտագիտությամբ։ Ես կկամենայի ավելի արժանի լինել դրան, եւ դա նույնպես դրդում է ինձ խոսել։
: Այն, ինչ ներկայացնում են հաճույքով, ամենագեղեցիկ հաջողություններն են։ Ինքնըստինքյան հասկանալի է եւ բնական։ Սակայն մեզ հաջողվեց բազմիցս անսպասելիորեն մտնել գյուղական դպրոցներ, մանկապարտեզներ, ակումբներ, որոնք անիմաստ էր մեզ ցույց տալ, եւ որոնք, անկասկած, ոչնչով չէին տարբերվում շատ ուրիշներից։ Եվ հենց դրանք էլ ինձ ամենաշատը հիացրին, ճիշտ այն պատճառով, որ ոչինչ այնտեղ պատրաստված չէր ցուցադրման համար։
: Իմ տեսած բոլոր պիոներական ճամբարներում երեխաները գեղեցիկ են, լավ սնված (օրական կերակրում են հինգ անգամ), խնամված, նույնիսկ փայփայված ու զվարթ։ Նրանց հայացքը պայծառ է, բաց, ծիծաղը՝ անխարդախ ու անկեղծ․ ես, որպես օտարերկրացի, կարող էի նրանց փոքր֊ինչ ծիծաղելի թվալ, սակայն ոչ մի վայրկյան նրանցից որեւէ մեկի մեջ չտեսա ծաղրի նվազագույն իսկ նշույլ։<ref>— Եվ ձեր կարծիքով դա լա՞վ է, — գոչում է իմ ընկեր X֊ը, որին պատմում էի սա։ — Ծաղրը, հեգնանքը եւ քննադատությունը փոխկապակցված են միմյանց հետ։ Ծաղրի անընդունակ երեխան կդառնա դյուրահավատ ու հեզ երիտասարդ, որի «կոնֆորմիզմը» հետագայում կքննադատեք դուք, ծաղրողդ։ Ես կողմ եմ ֆրանսիական ծաղրող ոգուն, թեկուզ այն գործածվի իմ դեմ։</ref>
: Փթթուն երջանկության այդ նույն արտահայտությունը նկատեցինք նաեւ մեծահասակների մեջ, որոնք նույնքան գեղեցիկ էին ու ամրակազմ։ «Կուլտուրայի այգիները», ուր նրանք հավաքվում են երեկոյան, աշխատանքային օրվա ավարտից հետո, անվիճելիորեն հաջողված ձեռքբերումներ են, հատկապես Մոսկվայինը։ Ես այնտեղ հաճախ էի գնում։ Այն զվարճալի վայր է, մի հսկայական «Լունա֊պարկ»։ Դռնից ներս մտնելու պես ամբողջովին օտարված ես զգում քեզ։ Ամենուրեք, լուրջ եւ պարկեշտ երիտասարդ կանանց ու տղամարդկանց այդ ամբոխում, անմիտ ու բիրտ ծիծաղի, կատակաբանության, անպարկեշտության եւ նույնիսկ սեթեւեթանքի ոչ մի նշույլ չկա։ Ամենուրեք տիրում է ոգեւորության զվարթ շունչը։ Մի տեղ խաղեր են կազմակերպվում, մի այլ տեղ՝ պարեր։ Սովորաբար այնտեղ լինում է ղեկավար կամ ղեկավարուհի, որը հսկում է խաղերը։ Ամենուր կատարյալ կարգուկանոն է տիրում։ Մեծ շրջաններ են մազմվումկազմվում, որոնց մեջ կարող է մտնել յուրաքանչյուր ոք։ Սակայն միշտ էլ դիտողներն ավելի շատ են, քան պարողները։ Դրանց հետեւում են ժողովրդական պարերն ու երգերը՝ շատ հաճախ միայն սկորդեոնի ակորդեոնի նվագակցությամբ։ Այստեղ, այս շրջագծված տարածության մեջ, որի մուտքը, սակայն, ազատ է, ակրոբատիկայի սիրահարները զբաղվում են տարբեր մարզաձեւերով․ մի մարզիկ դիտում է «վտանգավոր թռիչքները», խորհուրդներ եւ ուղղություն տալիս, նրանցից քիչ հեռու տեղադրված են մարմնամարզական սարքերն ու գործիքները։ Մարդիկ համբերությամբ սպասում են իրենց հերթին եւ մարզվում։ Մեծ տարածք է հատկացված վոլեյբոլի դաշտին, եւ ես չեմ դադարում հիանալ խաղացողների ամուր կազմվածքով, գեղեցկությամբ ու շնորհքով։ Փոքր֊ինչ ավելի հեռու հանգիստ խաղերն են՝ շախմատ, նարդի եւ բազմաթիվ այլ մանր, ճարպկության եւ համբերության խաղեր, որոնցից շատերի մասին ես չգիտեի, չափազանց հետաքրքիր էին, կային նաեւ մի շարք ուժային, ճկունության ու ճարպկույան ճարպկության ցուցադրման խաղեր, որ ես ոչ մի տեղ չէի տեսել, եւ որոնք չեմ կարող նկարագրել, սակայն դրանց մի մասն, անկասկած, մեծ հաջողություն կունենար մեզ մոտ։ Ինչո՞վ կարելի է զբաղվել ժամեր շարունակ։ Կան խաղեր եւ մեծահասակների, եւ փոքրերի համար։ Ամենափոքրիկները նույնպես ունեն իրենց առանձին տարածքը,որտեղ կան փոքր, իրենց հասակին համապատասխան գործիքներ։ Մի մեծ զբոսապուրակում՝ լրացնելով հանգիստ խաղերի շարքը (որոնց սիրահարներն այնքան շատ են, որ պետք է երկար սպասել ազատ սեղան գտնելու համար), փայտե ցուցանակների վրա փակցված են տախտակներ՝ առեղծվածների, հանելուկների եւ գլուխկոտրուկների առատ պաշարով։ Եվ այդ ամենը, կրկնում եմ, առանց նվազագույն գռեհկության։ Այդ ամբողջ հսկա, կատարյալ կեցվածքով ամբոխում իշխում են ազնվությունը, արժանապատվությունն ու պարկեշտությունը՝ ի դեպ առանց որեւէ հարկադրանքի եւ միանգամայն բնական։ Հասարակությունը, այդ թվում եւ երեխաներինը, ամբողջությամբ կազմված է բանվորներից, որոնք գալիս են այստեղ զբաղվելու սպորտով, հանգստանալու կամ կրթվելու (քանզի կան եւ ընթերցասրահներ, դասախոսություններ, կինոթատրոններ, գրադարաններ եւ այլն)։ Մոսկվա գետի վրա կան եւ ջրավազաններ։ Եվ այդ հսկա զբոսայգում, այստեղ, այնտեղ կան փոքրիկ բեմահարթակներ, որտեղից հնչում է հանպատրաստից ստեղծավործող ստեղծագործող ուսուչցի ձայնը։ Դրանք տարբեր դասեր են․ աշխարհագրության կամ պատմության՝ հենակի վրա տեղադրված գրատախտակով, կամ նույնիսկ գործնական բժշկության, հոգեբանության դասեր՝ անատոմիական ցուցատախտակներով։ Մարդիկ լսում են մեծագույն լրջությամբ։ Արդեն ասել եմ, որ ոչ մի տեղ չեմ նկատել ծաղրի նվազագույն նշույլ։
: Բայց ահա ավելի ուշագրավ մի բան․ բացօթյա փոքրիկ մի թատրոն, որտեղ բաց սրահում հավաքված մոտ հինգ հարյուր ունկնդիր (ոչ մի ազատ տեղ) բարեպաշտ լռությամբ լսում է մի դերասանի, որը Պուշկին է արտասանում (հատված «Եվգենի Օնեգինից»)։ Զբոսայգու մի անկյունում, մուտքի մոտ գտնվում է օդապարիկով թռչողների թաղամասը։ Այստեղ դա շատ տարածված սպոպտաձեւ է։ Յուրաքանչյուր երկու րոպեն մեկ երեք օդապարիկներից մեկը, թռչելով քառասուն մետր բարձրությամբ աշտարակի գագաթից, փոքր֊ինչ կոպտորեն վայր է իջեցնում եւս մի նոր սիրող մարզիկի։ Դե՛, ո՞վ կփորձի… մարզիկները շտապում են, շարք կանգնում եւ սպասում իրենց հերթին։ Էլ չեմ խոսում մեծ բացօթյա թատրոնի մասին, որտեղ որոշ ներկայացումների ժամանակ հավաքվում է մոտ քսան հազար հանդիսատես։
: Մոսկվայի կուլտուրայի այգին ամենաընդարձակն է եւ ամենահարուստը զանազան ատրակցիոններով, Լենինգրադինը՝ ամենագեղեցիկը։ Սակայն ԽՍՀՄ֊ի յուրաքանչյուր քաղաքն այժմ ունի իր սեփական կուլտուրայի այգին, չհաշված մանկապարտեզները։
: Ես դեռ կխոսեմ բնության մասին, բայց ուզում եմ նախ պատմել «կոմսոմոլների» մի ջոկատի հետ մեր առաջին հանդիպման մասին։
: Դա պատահեց գնացքի մեջ, Մոսկվայից Օրջոնիկիձե գնալիս (նախկին Վլադիկավկազ)։
: Ճանապարհը երկար էր։ Սովետական գրողների միության անունից Միխայիլ Կոլցովը մեզ մի հատուկ հարմարավետ վագոն էր տրամադրել։ Մենք վեցս՝ Ժեֆ Լատը, Գիյուն, Հերբարը, Շիֆրինը, Դաբին եւ ես, հիանալի տեղավորվել էինք այնտեղ մեր բարեկամ թարգմանչի՝ հավատարիմ ընկեր Բոլայի հետ։ Մահճակալներով խցիկներից բացի, մենք ունեինք նաեւ մի սենյակ, որտեղ մեզ ճաշ էին մատուծում։ մատուցում։ Ավելի լավ պայմանների մասին չէր էլ կարելի երազել։ Սակայն մի բան մեզ դուր չէր գալիս։ Մենք չէինք կարող հաղորդակցվել գնացքի մյուս ուղեվորների հետ։ Առաջին իսկ կայարանում իջանք՝ համոզվելու, որ հարեւան վագոնը զբաղեցնում են հաճելի մարդիկ։ Դա արձակուրդի մեկնող կոմերիտականների մի խումբ էր, որն ուղեւորվում էր Կովկաս՝ Կազբեկ լեռը մագլցելու մտադրությամբ, Մենքմենք, ի վերջո, հասանք այն բանին, որ մեզ բաժանող դռները բացվեցին, եւ անմիջապես զրույցի բռնվեցինք մեր հաճելի հարեւանների հետ։ Փարիզից ինձ հետ մեծ թվով հնարամիտ խաղեր էի բերել, որոնք շատ էին տարբերվում ԽՍՀՄ֊ում հայտնի խաղերից։ Դրանք ինձ բախտի բերմամբ օգնեցին հաղորդակցության մեջ մտնել մարդկանց հետ, որոնց լեզուն չէի հասկանում։ Այդ փոքրիկ խաղերը ձեռքից ձեռք անցան։ Պատանիներն ու աջղիկները հերթով փորձեցին դրանք եւ չդադարեցին, մինչեւ չհաղթահարեցին բոլոր դժվար առաջադրանքները։ «Կոմերիտականը երբեք չի հանձնվում»,— ծիծաղելով ասում էին նրանք։ Նրանց վագոնը շատ նեղ էր, իսկ այդ օրն էլ սարսափելի տոթ էր, եւ մենք, իրար սեղմված, շնչահեղձ էինք լինում։ Դա սքանչելի էր։
: Ավելացնեմ, որ նրանցից մի քանիսն ինձ ճանաչում էին։ Ոմանք կարդացել էին իմ գրքերը (հիմնականում «Ճանապարհորդություն Կոնգոյով»), եւ քանի որ Կարմիր հրապարակում Գորկու հուղարկավորության ժամանակ իմ արտասանած ճառից հետո թերթերը տպել էին իմ լուսանկարը, նրանք ինձ անմիջապես ճանաչեցին եւ շատ զգացված էին իրենց նկատմամբ իմ ցուցաբերած ուշադրությունից, թեեւ ոչ ավելի, քան ես էի զգացված նրանց համակրական վերաբերմունքից։ Շուտով աշխույժ զրույց ծավալվեց։ Ժեֆ Լաստը, որը լավ հասկանում եւ խոսում էր ռուսերեն, մեզ բացատրեց, որ իմ բերած փոքրիկ խաղերը նրանց շատ են դուր եկել, բայց որ նրանք մտածում են, թե արդյոք պատշաճ է, որ ինքը՝ Անդրե Ժիդը, դրանցով զբաղվի։ Ժեֆ Լաստը ստիպված էր պատասխանել, որ այդ փոքրիկ զվարճալիքներն իմ ուղեղը հանգստացնելու համար են։ Քանզի յուրաքանչյուր կոմերիտական միշտ էլ որեւէ ծառայություն կատարելիս ամեն ինչի մասին դատում է ըստ օգտակարության։ Ասենք, եթե բծախնդիր չլինենք, այդ ծիծաղով ընդհատվող զրույցն ինքնին հենց խաղ էր։ Բայց քանի որ նրանց վագոնում օդը հեղձուցիչ էր, մենք նրանցից մի տասներկու հոգու հրավիրեցինք մեր վագոնը, ուր ողջ երեկոն անցկացրինք երգելով ու ժողովրդական պարերով, ինչքան որ թույլ էր տալիս մեր ճաշասենյակի լայնությունը։ Այդ երեկոն ինձ եւ ընկերներիս համար կմնա որպես այդ ճանապարհորդության լավագույն հիշողություններից մեկը։ Եվ մենք կասկածում էինք, թե մեկ այլ երկրում հնարավոր լիներ այդպիսի անմիջական ու բնական սրտակցություն, թե մեկ այլ տեղ երիտասարդությունը կարող էր լինել նույնքան հաճելի<ref>Այն, ինչ ինձ նաեւ դուր է գալիս ԽՍՀՄ֊ում, երիտասարդության արտակարգ երկար տեւողությունն է, որին մենք Ֆրանսիայում (եւ կարծում եմ առհասարակ բոլոր լատինական երկրներում) վարժված չենք։ Երիտասարդությունը շատ հարուստ է խոստումներով, իսկ մեզ մոտ պատանին շուտ է դադարում խոստանալուց։ Արդեն տասնչորս տարեկանից միամտության կամ կյանքի առջեւ զարմանքի նվազագույն իսկ նշույլ։ Երեխան համարյա անմիջապես դառնում է երիտասարդ։ Խաղերն ավարտվում են։</ref>։
: Քիչ առաջ ասացի, որ բնապատկերներն ինձ քիչ են հետաքրքրում։ Սակայն կուզենայի պատմել Կովկասի հիասքանչ անտառների մասին, Կախեթի սահմանին, Բաթումի շրջակայքում գտնվող եւ Բորժոմից քիչ վերեւ ընկած Բակուրիանիի անտառների մասին։ Ավելի գեղեցիկ անտառ ես ոչ տեսել, ոչ էլ պատկերացնում էի։ Ոչ մի թավուտ այնտեղ չի կարող ծածկել մեծ ծառերի բները, դրանք տեղ֊տեղ խորհրդավոր բացատներով ընդմիջվող անտառներ են, ուր մուտն մութն ընկնում է ցերեկվա ավարտից առաջ, եւ այնպես է թվում, թե այդտեղ է մոլորվում Մատնաչափիկը։ Մենք այդ հրաշք անտառով անցել էինք դեպի մի լեռնային լճակ ուղեւորվելիս, ուր մեզ պատիվ էին արել հայտնելու, որ երբեք ոչ մի օտարերկրացի այդտեղ ոտք չէր դրալ։ դրել։ Սակայն դրա կարիքը բոլորովին չկար, ոպրեսզի ես հիանայի նրանով։ Նրա մերկ ափերին կար մի փոքրիկ, տարօրինակ գյուղակ (Տաբացկուրին), որը տարվա ինն ամիսը թաղված էր ձյան տակ, եւ որը մեծ հաճույքով կնկարագրեի… Ա՜խ, ինչո՞ւ ես չէի եկել որպես սովորական զբոսաշրջիկ կամ որպես նոր բույսեր հայտնաբերելու ծարավ բնախույզ՝ ցանկանալով իմ այգու «կովկակյան «կովկասյան այրեծաղիկը» գտնել այս բարձր սարահարթերում։ Սակայն ես ամենեւին էլ դրա համար չեմ եկել ԽՍՀՄ։ Ինձ հետաքրքրողը միայն մարդն է, մարդիկ եւ այն, թե ինչ են արել նրա հետ եւ ինչ են պատրաստվում անել։ Ինձ հրապուրողը հասարակական խնդիրների աներեւակայելի թավ անտառն է, որտեղ ես մոլորվում եմ։ ԽՍՀՄ֊ում այդ անտառները կանչում, սեղմում եւ ճնշում են բոլոր կողմերից։
==II==