Changes
/* ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ */
: — Հիմա ես ահա թե ինչ կանեմ,— ասաց Թուխը։ — Կանեմ այսպես․ պարզապես նախ տուն կգնամ եւ կնայեմ, թե ժամը քանիսն է, եւ գուցե տաք վզնոց վերցնեմ, իսկ հետո այցելեմ Իային ու երգեմ նրան այս Աղմուկիկը։
: Վինին վազեց տուն եւ ճանապարհին այնպես էր զբաղված իր Աղմուկիկով, որը Իային երգելուց առաջ հարկավոր էր մի լավ հղկել, որ երբ հանկարծ իր առջեւ տեսվա տեսավ Դնչիկին՝ նստած իր ամենափափուկ բազկաթոռում, կարողացավ միայն գլուխը քորել եւ ընկնել մտորումների մեջ․ արդյոք ո՞ւմ տանն է ինքը գտնվում։
: — Վա՜յ, Դնչի՛կ,— վերջապես ասաց նա,— իսկ ես կարծում էի դու տանը չես։
: — Ոչ,— ասաց Դնչիկը,— այդ դո՛ւ տանը չէիր։
: — Դե, այն երգը, որ մենք պետք է երգենք Իայի մոտ,— բացատրեց նա։
: Կես ժամ անց, երբ Թուխն ու Դնչիկը ճանապարհ ընկան, ժամացույցի սլաքները դեռեւս տասնմեկից հինգ րոպե պակաս էին ցույց տալիս։ Քամին հանգստացել էր, եւ դեսուդեն ընկնելուց հոգնած ձյունը դանդաղ ցած էր իջնում, եւ յուրաքանչյուր փաթիլ ինքն էր իր համար հանգստանալու տեղ գտնում։ Երբեմն այդ տեղը Վինի֊Թուխի քիթն էր լինում, երբեմն ոչ, եւ շուտով Դնչիկի պարանոցի շուրջը սպիտակ վզնոց գոյացավ, իսկ ականջների հետեւում այնքան ձյուն էր հավաքվել, ինչպես երբեք։
: — Թուխ, — վերջապես ասաց նա թեթեւակի կակազելով, որովհետեւ չէր ուզում, որ Թուխը մտացիմտածի, թե ինքն անձնատուր է լինում։— Ես գիտես ինչ եմ մտածում․ իսկ ի՞նչ կլինի, եթե մենք հիմա գնանք տուն եւ ինչպես պետքն է սովորենք քո երգը, իսկ Իային մեկ ուրիշ անգամ կերգենք։ Վաղը…կամ… կամ, ասենք, մեկ ուրիշ անգամ, երբ պատահաբար կհանդիպենք նրան։
: — Դա շատ լավ միտք է, Դնչիկ,— ասաց Թուխը։— Մենք հիմա կսկսենք կրկնել այդ Աղմուկիկը, բայց չարժե տանը կրկնել, որովհետեւ սա հատուկ Ճանապարհային Աղմուկիկ է Ձյունոտ եղանակի համար, եւ պետք է երգել ճանապարհին, երբ ձյուն է գալիս։
: — Անպայմա՞ն,— վախեցած հարցրեց Դնչիկը։