Changes

Ընկ. Բ. Փանջունի ի Վասպուրական

Ավելացվել է 3851 բայտ, 10:10, 21 Հուլիսի 2013
:    — Մենք հոժարակամ կը վճարենք զենքի համար պետք եղած դրամը,— պատասխանեցին,— բայց նախ՝ հարկ է որ բոլոր կուսակցությունները միանան և համերաշխ գործեն։
:    — Ի՞նչ կուսակցություններ,–- հարցուցի զարմացած։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Արմենական18Արմենական<ref>Արմենական կուսակցության — Հիմնադրվել է 1885-ին, Հնչակյան19 Վանում։ Անունն առել է Մկրտիչ Փորթոլգալյսւնի «Արմենիա» թերթից, որ լույս էր տեսնում Մարսելում։ Հիմնադրել են Մ. Փորթագալյանի աշակերտները։</ref>, Հնչակյան<ref>Հնչակյան կուսակցության— Հիմնադրվել է 1887-ին, Ժնևում։ Լրիվ անունն է՝ սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցություն։ Տարածում է գտել Արևմտյան Հայաստանում, Ռասաստանում, հայկական բոլոր գաղթավայրերում (որոնց մեջ գործում է մինչև այժմ):</ref> ևլն. պատասխանեցին անամոթաբար, միայն այդ պայմանով կու տանք, եթե ոչ տասը փարա չենք վճարեր։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց մենք ձեր աղտոտ էություններու պաշտպանությանը համար է որ զենքի դրամ կը պահանջենք,— գոչեցի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Նախ իրարու հետ համաձայնեցե՛ք,— պնդեցին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն ատեն խորհեցա մի այլ միջոց որը կրնար ցնցող տպավորություն հառաջ բերել բովանդակ Վասպուրականի մեջ և եփ հանել դավաճան պուրժուաներու ցամքած արյունը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի երեկո դիմեցի 96-ի ջարդերու կազմակերպիչ թուրք խուժանավար Համուտ Աղենց Հասանին և առաջարկեցի որ, եթե կարելի էր մի փոքր, այսպես ասած՝ մի աննշան ջարդ կազմակերպեր, սարսափ տալու համար հայ ջոջերուն։ Դա պիտի լիներ մի պարզ առողջապահական արյունառություն որ իբրև անհերքելի համոզիչ փաստ պիտի ծառայեր զենքի համար դրամ տալու հարկավորության մասին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Համուտ Հասան սկզբունքով չհակառակեցավ այդ խորհուրդին՝ միայն թե դիտել տվավ թե ժամանակը հարմար չէր, թե դա կարելի էր իրագործել մարտ 31-ի օրերուն20 օրերուն<ref>Մարտ 31-ի օրերուն — 1909 թ. մարտի 31-ը սուլթան Աբդուլ Համիդի գահընկեցության օրն է։ Սուլթան Համիդի փոխարեն գահ բարձրացավ Մահմեդ Ռեշատը՝ նրա կրտսեր եղբայրը։ «Աբդուլ Համիդին գահընկեց անելուց հետո երիտթարքերը չսահմանափակվեցհն կառավարության գործունեության վրա իրենց հսկողությունը հաստատելով, այլ իշխանութունն անմիջաբար առան իրենց ձեոքը։ Սակայն նրանք որոշեցին պահպանել միապետութունը՝ ձգտելով սուլթանի անունն օգտագործել իրենց դիրքերն ամրապնդելու նպատակներով» ((Г. З. Алиев, «Турция в период правления младотурков», М. 1972, էջ 147)։ Սրանով ավարտվեց երիտթուրքական Հեղափոխության երկրորդ շրջափուլը։</ref> և թե այժմ, ազատարար բանակի հաղթական մուտքեն և Ապտյուլ Համիտի գահընկեցութենեն ետքը, ինք չէր ուզեր մի այդպիսի պատասխանատվություն բերել իր վրա։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ հայեցակետը ուներ իր փաստացի կողմերը. ուստի չկրցա շատ պնդել։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հարմար ատենին ես միշտ պատրաստ եմ գործելու,— եզրակացուց Համուտ Հասան, իրմե բաժնված միջոցիս։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Չպետք է որ տղերքը անգործության մեջ թմրեցնեն իրենց պայքարի եռանդը, դա կը լինի աղետավոր մահացում, ինքնագիտակցության փճացում։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առ այժմ նյութական կացությունս բավարարություն կու տա ինձ։
:<references/>
==Բ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ՎԱՆ, 2 հուլիս, 1909'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դա շա՜տ հեշտ է ասել և պատվիրել, բայց ի՞նչ միջոցով կարելի է բարձրացնել այդ '''պրեսթիժ'''ը, ահա՛ բուն հարցը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես այդ մասին ունիմ իմ որոշ հայեցակետը, որը անշուշտ համաձայն կու գա ձեր հայեցակետին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ներկա հայ իրականության մեջ մեր '''պրեսթիժ'''ը կը պահպանվի ու կը բարձրանա պայքարով ու մի՛ միայն պայքարով։ Մեր կազմակերպությունը ծնվեր է պայքարի հրամայողական պահանջքեն և ապրեր ու զորացեր է պայքարով։ Դա պատմական փաստ և իրողություն է և կարելի չէ ժխտել։ Մեր պրեսթիժը '''պրեսթիժ'''ը թեքվեցավ այն օրեն՝ ուր խաղաղ գործունեության աղետալի փորձը ընել ուզեցինք։ Կատուն որ չի ճանկեր ու կը փորձե ետևի ոտքերուն վրա կենալ ու ձեոք լիզել, այլ ևս կը դադրի կատու ըլլալե. նա ա՜լ կորցրած է իր '''պրեսթիժ'''ը մուկերու քով։ Պետք է միշտ ճանկել, այդ է մեր պատմական, և կամ այսպես ասած՝ մեր '''ֆիզիոլոգիկական''' դերը հայ իրականության մեջ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ձեր հրահանգի համեմատ, ներփակ կը ղրկեմ Վանեն թվագրված մի հեռագիր որ բուռն թառերով համակրություն կը հայտնե մեզի ու միևնույն ատեն կը դատապարտե վատերը, դավաճանները, հետադիմականները, շերիաթճիները, վերջապես բոլոր անոնք որ մեզի հետ չեն։ Հեռագիրը ստորագրված է չորս անուններով ի դիմաց 600-ի մոտ գիտակից երիտասարդներու։ Եթե հարմար դատեք՝ կրնաք հեռագրին բառերը մի քիչ փոփոխելով հրատարակել իբրև Կտուցեն, Լիմեն, Ալիվրեն կամ Արճեշեն ուղղված, ի հարկե «ի դիմաց»–ներու թիվը զեղչելով։ Գալով հեռագրի տակ դրվելիք անուններուն, դյուրության համար ձեզի ըսեմ որ այստեղացի հայերու սովորական անուններն են Վարդան, Մակար, Մարկոս, Դավիթ, Աբգար ևլն.։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց նորեն կը կրկնեմ, դա մի անբավական palliatif21 palliatif<ref>Palliatif — պալիատիվ, անվճռական, կիսատ-պռատ միջոցառում։</ref> է մեր պրեսթիժի բարձրացման համար. պետք է բռնի համակրանք ստեղծել, սարսափ ձգելով միտքերու մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ժողովուրդը պետք Է մի րոպե դադրի մեզմով զբաղելե. պետք է միշտ լարված դրության մեջ ըլլա, թեկուզ այդ դրությունը մեզ դեմ լինի, հարկ է զայն տրորել, խոնջեցնել, ոգեսպառ ընել մինչև որ տեղի տա և ստիպվի դառնալ մեզ համակիր։ Օրըստօրեական կռիվ, միշտ նո՛ր հուզում, միշտ նո՛ր պայքար, ահա՛ միակ դարմանը մի լավ բան հաջողցնելու համար այս դժբախտ ազգի մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես այսպես կ'ըմբռնեմ մեր '''միսիան'''. այդ եղեր է ու պիտի ըլլա իմ ուղղությունը և՛ Ծապլվարի, և՛ Վանի մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իհարկե անոնք պիտի գործեն մեր հրամանով ու մեր ուղղությամբ, բայց իրենց անհատական պատասխանատվության տակ։ Մենք կը մնանք միշտ հեռու այդ տեսակ գործերե, մանավանդ երբ ատոնք անհաճո արդյունք աոաջ բերեն, նույնիսկ ի հարկին կրնանք դատապարտել գործված արարքը, գործողներու սոսկական հանգամանքը ցույց տալ և ապացուցանել թե մեր հակառակորդներու թելադրանքով կատարված է ամեն բան։ Փաստացի իրողություններ միշտ մեր ձեռքին տակ պատրաստ կան, այդ մասին միամիտ եղեք։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս առավոտ լուր բերին թե տղերքը արդեն պատրաստեր են մի շատ խելացի ծրագիր, այն է՝ գալ շաբաթ խմբովին երթալ եկեղեցի և հո՛ն կատարել մի քաղաքական ամուսնություն։ Ազատ սիրո ակումբի նախագահը կը կատարե քաղաքապետի դեր, ես անհատական հանգամանքով պիտի գնամ իբրև վկա հարսին, փեսան ևս կ'ունենա իր վկան։ Ամուսնությունը բռնի արձանագրել պիտի տանք եկեղեցու արձանագրության տոմարին մեջ։ հետո մի քանի ժամ ետքը, հարսի պահանջմունքին վրա, այդ քաղաքական ամուսնությունը պիտի լուծենք և հարսը պիտի ամուսնացնենք մի ուրիշ տղամարդու հետ, նույն ձևակերպություններով։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կ'երևակայե՞ք ցնցող տպավորությունը որ աոաջ պիտի գա ամբողջ քաղաքին մեջ։ Նախ՝ քաղաքական ամուսնություն եկեղեցու մեջ, հետո արձանագրություն, հետո ամուսնալուծություն կամ divorce22 divorce<ref>Divorce— բաժանում, խզում։</ref> և վերջապես կրկնամուսնություն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տեսնենք ի՜նչ պիտի ընեն մեր կեղտոտ պուրժուաները և շերիաթճիները23՝ շերիաթճիները<ref>Շերիաթճի — շարիաթ. իսլամի կրոնական և իրավական կանոնների ամբողջութունը՝ քաղվսւծ ղուրանից։ Այստեղ՝ պահպանողականութուն, ավանդապաշտություն։</ref>՝ Վանի երիտասարդության այս '''էմանսիբացիայի''' ցույցերուն հանդեպ։
Ապահով՝ պիտի դիմեն իրենց աղտոտ զենքերուն, բայց զգո՜ւյշ, մենք ալ թևերնիս ծալլած չենք նստիր...։
:<references/>
==Դ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ՎԱՆ, 4 սեպտեմբեր, 1909'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Մենք կը կատարենք քաղաքական ամուսնություն, պարո՛ն,—պատասխանեցի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ժամկոչը ապուշ-ապուշ երեսս նայեցավ և ըսավ.
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Չեմ հասկնար թե ի՞նչ ըսել կ՚ուզեք։կ'ուզեք։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Պետք չկա որ հասկնաս, միայն թե եկեղեցիի դռները բա՛ց շուտով:
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Չեմ կարող։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դա խավարամիտ կղերականության non possimus-ն24 ն<ref>Non possimus — «չե՜նք կարող», անվերապահ մերժում։</ref> էր որ կը ցցվեր հեղափոխական հոսանքի դիմաց։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես այդ դավաճան ու բռնավոր ժամկոչը, իբրև ազգային իշխանության ներկայացուցիչ իր հափշտակած դիրքեն օգտվելով, կ՛ուզեր ապօրեն կերպով փակել եկեղեցիին դռները ժողովրդի առջև, ա՛յն ժողովրդի որ օրինավոր տերն է եկեղեցիին։ Իհարկե մեզ համար հեշտ էր այդ կեղեքիչ բռնավորի գանկը փշրել ժողովրդի գարշապարներուն տակ, բայց մենք ուզեցինք օրենքի ուժով կռվիլ ապօրինության դեմ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ուրեմն քո վերջին խոսքդ ա՞յս է, դուռը չպիտի՛ բանաս,— պնդեցինք։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ընկերներեն մին անմիջապես սանդուխ մը ճարեց և ահա մեր կտրիճները մագլցեցան վեր. սակայն պատուհանը չէր բացվեր և հարկ եղավ ապակիները կոտրել, նախապես հայտարարելե վերջ թե այդ ջախջախման պատասխանատուներն էին իշխանության գլուխ գտնվող մենծ-աղայականությունն ու կղերականությունը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց այս միջոցին հասած էին արդեն տերտերն ու լուսարարը, ժամկոչին մատնությամբ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բա՛ց սա ժամուն դռները;,— հրամայեց քահանան լուսարարին, տեսնելով գիտակից ուժերու կորովի ընթացքը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ ահա՛ քիչ հետո ժողովուրդը տեր դարձավ իր իրավունքին ու հարսնևորները գացին շարվեցան խորանին դիմաց։ Նոր սերնդական այս ցույցը սակայն արդեն զարթուցեր էր ընդհանուր հետաքրքրություն և հետզհետե կը հասնեին նորանոր մարդիկ։ Հանկարծ մի աղաղակ բարձրացավ։ Հարսի հայրն էր որ իր երկու զավակներով ու բարեկամներով ներս կը խուժեր և կուգար բռնի մեր ձեռքեն խլելու իր աղջիկը։ Մեր տղերքը պատրաստվեցան կռիվի։ Տեսա որ խնդիրը պիտի առներ տարբեր հանգամանք և գուցե մութ ուժերը հաղթող դուրս պիտի գային, ինչ որ շատ վատ տպավորություն պիտի գործեր։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Պարոննե՛ր,— գոչեցի,— մենք լռենք և թո՛ղ օրենքը խոսի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հետո, քաղաքավարի կերպով մոտեցա հարսին հորը.
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Պարո՜նՊարո՛ն,— ասացի,— խնդրեմ ինձ հայտնեցեք թե դուք և ձեզ ընկերացողները ունի՞ք մասնավոր հրավիրագիր։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ի՞նչ հրավիրագիր,— հարցուց այդ տխմար պուրժուան։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այս ամուսնության ներկա գտնվելու համար։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց, ափսո՜ս, դոքա ո՜ւր, օրենքի հարգանքը ո՜ւր։ Այդ կեղտոտ արարածը իմ այդ անհերքելի առարկությանս պատասխանեց մի շարք փողոցային խոսքերով ու գնաց թոնի աղջկան թևեն բռնեց և իր ընկերներու աջակցությամբ դուրս հանեց եկեղեցիեն, առանց բավարարություն տալու մեր օրինավոր պահանջմունքին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դա արդեն բռնավոր մենծ աղայականության սովորական հոգեբանությունն է։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կ'ըմբռնեք անշուշտ որ առանց հարսի մի քիչ դժվար պիտի ըլլար քաղաքական ամուսնություն կատարել;:
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի նոր սերնդական առաջարկեց անձնվիրաբար որ հարսի դերը ինք կատարե, գաղափարի հաղթանակին համար։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ո՜չՈ՛չ,— պատասխանեցի,— մենք չպետք է շեղինք օրենքեն և օրինավորութենեն, թո՛ղ նոքա ապօրինություն ապօրինության վրա դիզեն մինչև որ անոնց տակը ի վերջո շնչասպառ ըլլան։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ այսպես, ժողովը ցրվեցավ անորոշ արդյունքով։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես կը տեսնեք ես հիմա որոշած եմ պայքարը մղել օրենքի անունով։ Դա մի նոր տակտիկա է որ կուտա իր արդյունավորությունը մոտիկ ապագայի մեջ.
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Մենք օրէնքն ենք և մեզնե դուրս ամեն ինչ ապօրեն է»,— ահա այն '''ֆոռմյուլը''' որ կը ներարկեմ մեր գիտակից շարքերու միտքերուն մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Լավ է որ դուք ալ ձեր աշխարհահայացքը այս շավղի մեջ ուղղեք։ Հանուն օրենքի երբ գործենք, կը մնանք անխոցելի։ Օրենք, օրինավորություն, օրինական, այդ բառերը պետք է լավ գոց ընել տանք մեր շարքերուն։
:<references/>
==Ե.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ՎԱՆ, 4 հոկտեմբեր, 1909'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մեր պայքարը պիտի մղենք հավասարապես ընկերական, հասարակական, քաղաքական, տնտեսական, ընտանեկան, կուլտուրական, կրթական և աշխատավորական հողի վրա։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վանի մեջ հայ հետադիմական տարրը որ մի քանի ամիս աոաջ, երբ նոր հասած էի, գրեթե գոյություն չուներ, այժմ սկսած է կազմակերպվիլ։ Դա մի մխիթարական երևույթ է և կարելի է ըսել որ մենք ալ մեր բաժինը ունեցանք այս գործի մեջ։ Հետադիմական տարրը, այսպես ասած՝ իր գոյությունը չէր գիտեր, նա ինքզինքը կը համարեր հայ և միանգամայն ազատասեր սահմանադրական, մենք, առաջին անգամ, ցույց տվինք իր սխալմունքը և զինքը դրինք ուղիդ ճամբու մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես ընկեր Սարսափունի շատ ճիշդ կերպով դիտել տվավ ինձ, մարտ 31-ի դեպքերը սա անգնահատելի օգուտը ունեցան որ ծնունդ տվին հայ հետադիմական և շերիաթճիական որոշ տիպին։ Մինչև այդ թվականը, հայտնի է որ այդ որոշ տիպը գոյություն չուներ։ Առաջին անգամ մեր Պոլսո ընկերները ստեղծեցին հետադիմական, հակասահմանադրական հայը, այդ անհրաժեշտ թշնամին որու դեմ պիտի կռվեինք։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դժբախտաբար, որչափ որ իր գոյությունը բռնի ընդունիլ տվինք իրեն, դարձյալ հետադիմական տարրը կը ջանա ինքզինք ուրանալու, նա չունի քաղաքացիական առաքինություն իր հետադիմականի դիրքը պահպանելու։ Ասոր համար, հարկ է պայքարիլ անընդհատ, մինչև որ այդ տարրը ստիպվի ինքզինք հայտնել որոշապես։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առջի օր, ընկեր Սարսափունիի հետ, գնացինք այցելել մի հայտնի ջոջ աղայի, Վարդան Սոսիկյանի։ Դա մեզ հայտնեց ազատական գաղափարներ և նույնիսկ ըսավ թե ինք թունդ սահմանադրական է և պատրաստ է նույնիսկ իր կյանքն ու հարստությունը զոհել նոր րեժիմի պահպանության համար։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Աստվա՜ծ չընե,— գոչեց Վարդան աղա ձեռքերը երկինք բարձրացնելով։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ այդ մարդը՝ երևի՝ անկեղծ էր իր արտահայտությանը մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պետք է գիտենալ որ Վարդան Սոսիկյան մի բացաոություն չէ. այդ տեսակ anomalie–ներ25 anomalie–ներ<ref>Anomalie — անոմալիա. շեղում ընդունված կանոնից, օրինաչափության խախտում։</ref> շատ կան Վանի մեջ։ Մարդիկ որոնք մեր գիտակից շարքերեն չեն, բայց և այնպես ազատական ու սահմանադրասեր կը դավանին ինքզինքնին։ Այդ տարօրինակ anomalie–ն շատ կը դժվարացնե մեր պայքարի գործը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հարկ է վերջ տալ այս կացության,— վճռեց ընկեր Սարսափունի մեր այցելութենե վերադարձին, պետք է միանգամ ընդմիշտ հետադիմականը ըլլա հետադիմական և մենք՝ ազատական, ուրիշ կերպ կարելի չէ մի լավ բան ընել։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց ինչպե՞ս կարելի է այդ,— հարցուցի իրեն։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Գիտակից ազատական ուժերու կազմակերպութենեն ավելի ու անկե առաջ՝ հարկ անհրաժեշտ է կազմել և զորացնել հետադիմական տարրը»։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ընկեր Սարսափունի մի դիալեկտիկական ցնցող ուժ է։ Ափսո՜ս որ երկար չի մնար մեզ մոտ։
:<references/>
==Զ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ՎԱՆ, 18 հոկտեմբեր, 1909'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերնե՛ր,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինքնին մի անկարևոր դեպք, որը չունի հասարակական-դասակարգային հանգամանք, բավական հուզումի տեղի տվավ և դարձավ սկզբունքային հարց, շնորհիվ մեր ընկեր Սարսափունիի, որ լավ գիտե օգտվիլ ներկայացած ամեն առիթներե՝ մեր կուսակցության որոշ աշխարհահայացքները պարզելու և ժողովուրդը մղելու համար դեպի ինքնագիտակցություն։ Դեպքը պատմեմ մի երկու բառով։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վանի մեջ կա մի մանկապարտեզ ուր կը հաճախեն մեր ընկերներու մի քանիսին զավակները։ Ասոնցմե մին, մի յոթը տարեկան մանչ՝ Կայծակ անուն՝ կը մերժե նստիլ իրեն տարեկից մի ուրիշ մանչու քով, առարկելով թե՝ գժտվել է նորա հետ մի ոևէ հարցի հետևանքով, և թե ինքը կը փափաքի իրեն գաղափարակից մի այլ տղու քով նստիլ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ձեր ամենուն տեղը որոշված է և ձեր քմահաճույքին համեմատ կարելի չէ տեղերնիդ փոխել,— կը վճռե մանկապարտիզպանուհին, առանց ականջ կախելու Կայծակի արդարացի պատճառաբանություններուն։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ութ ժամ աշխատանք, ութ ժամ հանգիստ, ութ ժամ քուն, ահա գործավորի առաջին իրավունքը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Լա՜վ թող գան և ութ ժամ միայն աշխատին, սա գործը հասցնենք։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հետո,— շարունակեց ընկեր Սարսափունի, — օրականի հավելում։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ո՞րչափ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Առնվազն հինգ ղրուշ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց գոնե մեզի դրամական նպաստ մը ըրեք գործադուլի միջոցին,— առարկեց բանվորուհիներու գլխավորը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Մենք գաղափարային հողի վրա կը գործենք,— դիտել տվի ես,— և մեր օգնությունն ու պաշտպանությունը բարոյական, մտավորական, կուլտուրական, ֆիզիքական է, բայց բնա՛վ երբեք դրամական։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նոքա մեկնեցան լարված դրության մեջ։ Հետո իմացանք որ երկու օր ետքը կը դիմեն աշխատանոց գործի սկսելու տրամադրությամբ և ահա՛ փակ կը գտնեն ջուլհակի գործատան դուռը։ Մի՞թե իր կողմե Մակար Մրկոյան lock out26 out<ref>Lock out — բանվոր դասակարգին ճնշելու այն միշոցը, երբ գործարանսւտերը դադարեցնում Է արտադրությունը՝ ստիպելով, որ բանվորները հրաժարվեն իրենց պահանջներից և համաձայնեն աշխատելու ավելի վատ պայմաններով։</ref> հռչակած էր բանվորուհիներու դեմ։ Ո՛չ բնավ։ Այլ պատահեր էր մի ուրիշ խիստ հատկանշական դեպք;:
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն թուրք բեկը որ իր զավակի ամուսնության առթիվ ապսպրանքներ էր ըրեր գործարանատիրոջ, տեսնելով թե որոշված պայմանաժամին սա գործերը կարող չէ եղած հանձնել, բողոքեր և հայտարարեր է որ այլևս բնավ չ'ընդունիր ոևէ ապսպրանք և թե կը մերժե ոևէ փող վճարել։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բեկի այս արդարացի որոշումը հասեր է այն վաշխառուի ականջին որ փոխ տված էր Մակարի, հույս դնելով անոր պատրաստած գործին վրա և նա անմիջապես կառավարության միջոցով արգելքի տակ առեր է, իր պահանջքին փոխարեն՝ ջուլհակի աշխատանոցը և հոն գտնվող գործիքները։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես ուրեմն՝ անխիղճ քափիթալիսթը ինքն իր կարգին զոհ է դարձեր մի ուրիշ ա՛լ ավելի անխիղճ քափիթալիսթի ձեռք։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մակարի կացությունը այնչա՜փ վատթարացավ, որ նա այժմ ստիպված է երեք ղրուշ օրականով աշխատիլ մի ուրիշի ջուլհականոցը, իբրև պարզ գործավոր։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ընկերային ու դասակարգային ապագա մեծ կատակլիսմայի27 կատակլիսմայի<ref>Կատակլիսմա — կատակլիզմ. կտրուկ, աղետաբեր շրջադարձ։</ref> մի մանրանկարը կարելի է համարել այս երևույթը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գալով գործադուլ ընող բանվորուհիներուն՝ ափսո՜ս որ նոքա չկրցան բավարարություն ստանալ։ Իրենցմե մի քանիսը հազիվ կարողացան ուրիշ գործարաններու մեջ գործ գտնել օրական մեկ ղրուշով՝ ինչ որ տեղական ապրուստի պայմաններու հետ բաղդատմամբ բավականաչափ միջոց է ապրելու։ Մի քանիսը հեռացան քաղաքեն՝ մոտակա գյուղերու մեջ աշխատանք գտնելու հույսով։ Իսկ մեկ քանին դեռ պարապ կը պտըտին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս վերջինները մեզի շատ նեղություն կը պատճառեն։ Գրեթե ամեն օր կու գան մեզ մոտ և իրենց թշվառության պատճառը մեզ կը համարեն.
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես ուրեմն ջուլհակարանի գործադուլը մեզի համար եղավ մի ահագին հաղթություն գաղափարային հողի վրա։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դա նախաքայլն է տակավին։
:<references/>
==Թ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ՎԱՆ, 20 դեկտեմբեր, 1910'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ափսո՜ս որ հակառակ մեր անձնազոհության, մեր պրոպականդային, մեր հեղափոխական անկեղծ գործունեության՝ տակավին այս ապերախտ ժողովուրդը; չ'ուզեր ճանչնալ իր ճշմարիտ բարեկամները, և մի տեսակ թշնամական վերաբերմունք ցույց կու տա մեզի հանդեպ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պոլսո մեջ սկսած հակահեղափոխական հոսանքը հոս ալ սկսած է իր ազդեցությունը ունենալ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մարդիկ՝ որ իբրև փրկիչներ, իբրև գերմարդկային էակներ մեզ կը պաշտեին, որ մեր ամեն խոսքերն ու գործքերը անվերապահ հիացումով կ'ընդունեին, այժմ սկսած են ինքզինքնուն ներել քննադատություններ անելու, մեզի հետ վիճելու, մեզի դեմ ելլելու։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Մի լավ ջարդ նրանց կը զգաստացնի,— կ'ըսեր անցած օր ընկեր Սարսափունի դառնությամբ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դա, բնական է, մի քիչ չափազանցություն է և վայրկենական տպավորության արդյունք, բայց հարկ է ընդունիլ որ նա իրավո՛ւնք էլ ուներ այդպես ասելու։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քաղաքային ամուսնական, ազատ կենակցության համար մեր բոլոր ջանքերն ու դասախոսությունները, դպրոցական հարցի ու գործադուլի համար մեր բոլոր գործունեությունը փոխանակ բավարար արդյունք տալու, մեզ դեմ գրգռեցին ամբողջ Վանի հայությունը, և այժմ մեզ կ'ամբաստանեն իբրև խառնակիչ, խռովարար, իբրև տնտեսական և բարոյական քայքայում հառաջ բերող մի աղետաբեր տարր, մինչդեռ մեր նպատակն է վերականգնել կործանված հայրենիքը; , տալով անոր արդի պահանջքներու համաձայն՝ կազմակերպություն։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մակար Մրկոյանի պարագան որ գործարանատերի վիճակեն վերածվեցավ պարզ բանվորի՝ ցնցող տպավորություն գործեց ամբողջ մյուս ջուլհակի հայ գործարանատերերու վրա, որոնք այժմ կ'ուզեն իրենց բանվորուհիներով օրականը նվազեցնել՝ որպեսզի անոնց աչքը վախցնեն և գործադուլի սպառնալիքներէն ազատին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի բանվորուհի որ դիպվածով մեզի հետ խոսակցած էր, հետևյալ օրն իսկ իր գործարանեն վռնտվեցավ այդ '''ոճիրի''' համար։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Միթինկը Վասպուրականի հայ կիներու '''էմանսիբացիա'''յի (ազատագրության) մասին, զոր իմ նախորդ նամակով ծանուցած էի, կայացավ բայց անորոշ արդյունաբերությամբ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ծնունդի Խթման գիշերը28գիշերը<ref>Ծնունդի Խթման գիշերը — քրիստոսի ծննդյան նախօրյակը՝ հունվարի 5-ը։</ref>, երբ եկեղեցին լիքն էր կիներու և տղամարդոց բազմությամբ, որոնք ջերմեռանդ ուշադրությամբ կը հետևեին երգեցողության՝ հանկարծ՝ խորանի կողքին՝ վեր կանգնեցավ ընկեր Սարսափունի և մի հիանալի թափով գոչեց.
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Վասպուրականի հայուհինե՛ր, ազատության ժամը հնչեց ձեզի համար, թոթափեցե՛ք ձեր շղթաները և թո՛ղ...
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հազիվ թե այս ցնցող խոսքերը արտասանած էր մեր ընկերը՝ մի աննկարագրելի իրարանցում տեղի ունեցավ եկեղեցիին մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես մտածեցի միջամտել, մի լավ դաս տալ այդ հետադիմական կույր պարոններուն, բայց ափսո՜ս որ մեր ընկերները, ինչպես ըսի, '''պոյքոթ''' ըրած էին եկեղեցու դեմ և իմ միջամտությունը ո՜չ մի օգուտ չէր կրնԱւր ունենալ և գուցե ավելի գրգռեր խավարամիտ ամբոխին կատաղությունը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ բազմությունը մեր ընկեր Սարսափունին տարած էր քովի պահարանը, Ա կը լսեի հարվածներու և հայհուչներու ձայնը, և մի աղիողորմ աղաղակ որ դուրս կու գար դասախոսին կոկորդեն։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ ես, մի անկյունի խորը նստած՝ կը խորհեի տոքթոր Շթոքմանի վրա, Իպսենի այդ հերոսին, որ ինքն ալ ուզելով զոհվիլ ժողովրդի օգտին՝ փոխանակ վարձատրության՝ նախատինք ու հալածանք կ'ընդունի անորմե։ Կը խորհեի Արիստոտելի վրա, որ իր ճշմարտախոսության և ազատախոսության համար, ոստրեվճռով աքսորի կը դատապարտվեր29 դատապարտվեր<ref>Ոստրեվճռով աքսորի կը դատապարտվեր — անտիկ աշխարհում դատավճիռ կայացնելու ձև՝ քվեարկություն ոստրեի խխունջների միջոցով։</ref> տգետ ամբոխին կողմե։ Կը խորհեի և իմ մասին, որ այնքան հալածանքներու ենթարկվեցա Ծապլվարի մեջ, ուզելով վերակենդանացնել այդ տեղի մեռած բնակչությունը։ Երբ այս մըտածումներես սթափեցա, աղմուկը հանդարտած էր և երգեցողությունը վերսկսած եկեղեցու մեջ։ Այն ատեն խորհեցա որ պետք էր օգնության հասնիլ մեր տարաբախտ ընկերոջ և թույլ չտալ որ նա վատերու ձեռք այդպես ծեծի ու նախատինքի ենթարկվի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսկույն դուրս ելա եկեղեցի են և փողոցի անկյունը տեսա ընկեր Սարսափունին, որ, գետին փռված, շնչասպառ կը հևար, հեծկլտանքներ արձակելով։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այսօր մի գաղափարային փառավոր հաղթանակ տարիր, որու համար ապագան երախտապարտ պիտի մնա քեզ,— ըսի մեր սիրելի ընկերոջ ճակատը համբուրելով։ Նա համեստությամբ պատասխանեց.
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսօր հինգերորդ օրն է որ նա անկողինը գամված կը մնա, բայց, բարեբախտաբար ցավերը անցած են բոլորովին, և շուտով վեր կանգնի անկողնուց։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես կը տեսնեք, մեր գործունեությունը մտած է պայքարի բեղմնավոր շրջանին մեջ։
:<references/>
==ԺԱ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ՎԱՆ, 25 հունվար, 1911'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ափսո՜ս որ ձմեռն ու ձյունը գոցած են բոլոր ճամբաները, եթե ոչ, ձեր հրահանգի համեմատ, շուտով կը մեկնեի Կարին ու անկե Կ. Պոլիս, ուր իմ ներկայությունը անհրաժեշտ կը դատեք։ Հուսամ որ մի քանի շաբաթեն կարող կը լինիմ ճանապարհ ընկնելու։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ընկեր Սարսափունի ևս տրամադիր է գնալ դեպի Պարսկաստան։ Նա հոգեկան շատ ընկճված դիրքի մեջ է վերջին անախորժ դեպքեն ի վեր։ Թեև ծեծի հետևանքներեն բոլորովին ապաքինած՝ բայց կորուսեր է իր նախկին անձնավստահությունն ու եռանդը; : Երբ Վասպուրականի հայ կնոջ '''էմանսիբացիա'''յի խոսք ըլլա՝ նա, բնազդաբար և ակամա՝ ձեռքը կը տանի քամակին։ Պետք է ասել որ եկեղեցու միջադեպը ունեցավ խիստ վատ հետևանքներ։ Կղերահետադիմական-մութ-շերիաթճի ուժերը շահագործեցին այդ ցույցը իբրև մի հակակրոնական քայլ, մինչդեռ մենք բացարձակապես կը հարգենք ամեն համոզում, և եթե ուզեցինք մեր դասախոսությունը Խթումի գիշերը՝ ժամերգության պահուն եկեղեցու մեջ ընել, երբեք նպատակ չունեինք հավատացյալներու աղոթքը խանգարելու։ Այդ խանգարումը աոաջ եկավ հակառակ մեր կամքին ու անկե անկախ պատճառներով, որովհետև դասախոսութուն և ժամերգություն միևնույն ատեն պատահեցան գիշեր ժամանակ մը, Խթումի օրով։ Այս ճշմարտությունը սակայն շատ դժվար էր, ըստ Ավրամյան գեղեցիկ բացատրության առանց «պուրղուով ծակելու» մտցնել մեր խավարամիտներու գլխուն մեջ։ Եվ ահա՛ ամբողջ քաղաքը սկսավ մեզ դեմ դառնալ, մոռնալով մեր բոլոր անձնվիրություններն ու զոհողությունները։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մյուս կողմե մեր տղերքն ալ մեզ մատնեցին նեղ ու վատ դրության։ Անոնք իմանալով ինչ որ անցած էր եկեղեցու մեջ իրենց բացակայությունը, սաստիկ զայրացած եկան մեր մոտ և պահանջեցին որ, մեր '''պրեսթիժ'''ի պահպանումի համար, ընկեր Սարսափունի իր դասախոսությունը անպատճառ կրկին կատարե նույն պայմաններուն մեջ։ Այսինքն՝ մեր տղերքը պարզապես կը պահանջեին որ գիշեր ժամանակ կրկին Ծննդի Խթման արարողություն կատարվեր, կրկին նույն հասարակությունը գար եկեղեցի և կրկին ընկեր Սարսափունի իր դասախոսությունը շարունակեր ընդհատված կետեն։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս արդարացի և '''լեգալ''' պահանջմունքը ցույց կու տա մեր ընկերներու հեղափոխական զարգացման և ինքնագիտակցության որոշ աստիճանը։ Ընկեր Սարսափունի հակառակ որ անկողնի մեջ չէր կարող շարժիլ, երբ լսեց մեր շարքերու այդ օրինական հողի վրա ըրած պահանջմունքը՝ հիացումով վեր ցատկեց պառկած տեղեն։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Վանեն վեց ժամ հեռավորությամբ,— ըսավ,— Բճիճ գյուղի մոտերը, մի վանք կա, Սուրբ Վարդանա վանք անունով, ուր ամեն տարի, Վարդանանց տոնին, եկեղեցական հանդես կը կատարվի ու Վանեն և շրջակա գյուղերեն բազմաթիվ ուխտավորներ կ'երթան։ Վանքին մեջ միայն վանահայր մը, երկու վարդապետ և մեկ քանի մշակներ կան։ Մի՞թե կարելի չէ Վարդանանց հանդեսի օրը երթալ այդ վանքը գրավել իբրև մի հակացույց Խթման գիշերի դավադրության։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դա արդար և մի լուրջ հարց է,— վճռեց ընկեր Սարսափունի,— և համենայն դեպս ցնցող տպավորություն կրնա գործել մեր ընկերներու վրա և ժողովրդի մեջ հառաջ բերել մի ոևէ շարժում։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Գրավել վանքը, վարդապետները դուրս վանել, մատակարարությունը հանձնել մեր ընկերներ են կազմված խնամակալության մը, ուղղակի մեր կուսակցության կոնտոլի տակ, եկեղեցին վերածել լսարանի, վանական խուցերը փոխել աշխատանքի տան, անպետ անոթները վաճառել, վաճառել և՛ գրչագիր մատյանները, և անոնց տեղ հաստատել ժողովրդական գրադարան, բանալ մի ընթերցարան, վարժարան, ժողովրդական ակումբ, մի միջկուսակցական խմբատեղի, հողերու մշակությունը հանձնել մի գյուղատնտեսագետ ընկերոջ, և վերջապես փոխանակ Վարդանանցի՝ տոնել այնտեղ Խանասորի արշավանքին տարեդարձը30տարեդարձը<ref>Խանասորի արշավանքի տարեդարձը — Վասպուրականի Ազբակ գյուղի մոտ, խանասորի լեռնադաշտում 1897-ին դաշնակցականների տարած հաղթանակը քրդական ցեղերից մեկի դեմ։</ref>, այդ ամենքը մեկ քանի օրվան խնդիր է։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես խոսեցավ մեր ընկեր Գիժ Մակար։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Միայն թե կար մի կարևոր հարց։ Եթե մեր արշավանքը կատարեինք Վարդանանց տոնի օրը, երթ շրջակա ժողովուրդը լեցված կ'ըլլար վանքի մեջ, մեր հարձակումը կրնար հանդիպիլ լուրջ ընդդիմության, և այն ատեն վեր ջինն չար քան զառաջինն կարող էր ըլլալ։ Ուստի հարկ էր վանքի գրավման ձեռնարկել՝ երբ տակավին ժողովուրդը չէր եկած հոն։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս fomule–ը ընդունվեցավ ամենուս կողմե և Սուրբ Վարդանա վանքին գրավումը վճռվեցավ ընկերային ժողովով։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մանրամասնությունները կ'իմանաք հաջորդ նամակով։ Մեր շարքերուն մեջ ոգևորությունը շատ մեծ է, թեև ամեն ինչ գաղտնի պահված է։
:<references/>
==ԺԲ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ՎԱՆ, 19 փետրվար, 1911'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Տղե՛րք, ներս արշավեցե՛ք,— հրաման տվավ ընկեր Սարսափունի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կես ժամ ետքը ամբողջ վանքը ինկած էր մեր տիրապետության ներքև։ Հաղթությունը կատարյալ էր և տղերց խանդավառությունը չափ չուներ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անմիջապես հրատարակեցինք պատերազմական վիճակ և ամենախիստ հարցաքննության ենթարկեցինք գերիները, հասկնալու համար թե ի՛նչ կը գտնվի վանքին մեջ, թե ո՛ւր պահված են թանկագին իրեղենները, թե վանքը քանի՞ արտ և անասուն ունի, թե որքա՞ն պատրաստ դրամ կը գտնվի ևլն.;:
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գիշերը շուտով վրա հասավ և մենք ամեն զգուշություն ձեռք առնելե ետքը գնացինք հանգչելու, մեր օրվա տուժանքեն հոգնած։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հետևյալ առտու կանուխ ընկեր Սարսափունի, հավաքեց բոլոր տղերքը և այսպես խոսեցավ անոնց.
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անմիջապես մի ընդարձակ պաշտոնական գրություն ուղղեցի առաջնորդին, որու մեջ փաստացի կերպով ցույց տվի թե անասուններու վաճառումի հարցը ուղղակի հետևանքն էր ընկերական ժողովի տված օրինավոր որոշման, որ արձանագրված է ատենագրության մեջ և վավերացված ատենապետ և ատենադպրի ստորագրություններով, թե վանքային մատակարարությունը չէր կարող չհարգել ժողովի տված որոշումը, թե անասուններու վաճառումը կատարված էր կոնտրոլի դրությամբ և արդյունքը մանրամասն արձանագրված մեր արխիվներու մեջ, ենթարկված կոնտրոլի և վավերացված, թե այդ վաճառման գործողության ամբողջ մանրամասնություններն ու հաշիվները կոնտրոլային խիստ քննություններե անցնելե և Վասպուրականի հայ ժողովրդի ներկայացուցիչին, կուսակցության ընդհանուր ներկայացուցչին, պատասխանատու գանձապետին, համարակարն, գյուղատնտեսին և Վանա ենթակոմիտեի լիազոր քննիչին կողմե վավերացվելե և ստորագրվելե ետքը՝ ղրկված է հարավային բյուրոյին, որպեսզի պահվի այդ տեղի արխիվներուն մեջ։ Հետևաբար, առաջնորդը եթե կը կամենա ճշմարտությունը իմանալ, փոխանակ ստոր զրպարտություններու կարևորություն տալու, կարող է ուղղակի դիմել հարավային բյուրոյին և խնդրել պետք եղած բացատրությունները։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ այս փաստացի գրությունը հառաջ բերավ ապահովիչ տպավորություն մեր ընկերներու մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ ձեոք ձեռք առինք վանքի իրեղեններու հարցը։ Սկզբունքով մենք արդեն որոշեր ենք թանկագին առարկաները, հին գրչագիր աղոթամատյանները, արծաթեղեն անոթ, սկիհ, խաչ, աշտանակ, կանթեղ ևն., ինչպես նաև շուրջառ, եմիփորոն, խույր, վարագույր, գորգ ևն. որոնք մի ինչ որ նյութական արժեք կը ներկայացնեն, փոխադրել մի ապահով տեղ, օրինակ մեր Վանա Կեդրոնատեղին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կոնտրոլի դրությունը ապահով եմ որ կու տա հրաշալի արդյունք կարճ ժամանակի մեջ։ Արդեն սկսած ենք քաղել անոր պտուղները։
==ԺԴ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ի հարկե այդ ամենը առանց դժվարության չեղավ ու մենք ստիպվեցանք կատաղի պայքար մղել անընդհատ մութ ուժերու զրպարտություններուն դեմ, բայց, ի վերջո, ճշմարտությունը երևցավ և մենք տարինք հաղթանակը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց, մեր սկզբունքին համեմատ, խոսինք շոշափելի իրողություններու վրա և ո՛չ թե երևակայական պոռոտաբանություններ ընենք։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վանքի դվարներուն31 դվարներուն<ref>Դվար - տավար, խոշոր եղջերավոր անասուն։</ref> վաճառումեն ետքը, որու մասին արդեն մանրամասն գրեցի, հարկ եղավ վանքը մաքրագործել հոն որջացած ցեցերեն։ Գա Դա հեշտ գործ չէր, բայց մեր տղերքը հաջողեցան։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վանքի Օրենսդիր ժողովը, որուն նախագահ-ատենապետ-քարտուղար-անդամն եմ ես, մի կարճ խորհրդակցութենե վերջ, վճռեց դուրս արտաքսել երեք վարդապետները, երկու մշակները, պառավ կինը և իր թոռը, որք երկար տարիներե ի վեր հոն հաստատված, անհաշիվ ու '''անկոնտրոլ''', վանքը կը շահագործեին։ Վճիռը, ըստ ներքին Կանոնագրի, հաղորդվեցավ գործադիր մարմինին որուն պետն է Գիժ Մակար, որ իսկույն տղերքը գլուխը հավաքած գործադրեց Օրենսդիր ժողովի որոշումը, և այդ պորտաբույծ անձերը տարավ վեց ժամ հեռու գտնվող Փգրիճ գյուղի Ս. Սահակ վանքը, և ընդունել տվավ զանոնք տեղվույն վանահորը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ այդ կեղտոտ արարածները Վանա առաջնորդին և Պոլսո թերթերուն գրեր են որ իբր թե մենք զիրենք բռնի և ապօրեն կերպով դուրս հաներ ենք վանքեն, ինչ որ մի ստոր զրպարտություն է և պետք է ձեր կողմեն բացարձակ կերպով հերքվի։ Արտաքսումի որոշումը կայացավ օրինավոր ժողովի վճռով և գործադրվեցավ օրինավոր պայմաններու տակ։ Ժողովի ատենագրությունն ու վճիռը արձանագրված են տոմարներու մեջ և վավերացված նախագահի, ատենապետի և քարտուղարի կողմե. նույն իսկ պատճենը հաղորդած ենք Հյուսիս-Արևմտյան բյուրոյին, որպեսզի խնամով պահվի '''արխիվ'''ներուն մեջ։ Ինչպես կը տեսնեք, ո՛չ մի կամայական արարք, ո՛չ մի '''կոնտրոլ'''ային թերություն կա կատարված գործողության մեջ։ Նոքա որ բռնի ուժի և ապօրինության խոսք կ'ընեն, թո՛ղ փաստացի ապացույց մեջտեղ բերեն։ Մենք պատրաստ ենք տրամադրելու մեր արձանագրությունները։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչև որ այդ առկախ հարցերը վերջնական կերպով չկարգադրվին, կարելի չէ հիմնական գործերու ձեռնարկել, իսկ ես պետք է աճապարեմ, քանի որ ապրիլի վերջերը կա գամ Պոլիս՝ ձեր հրահանգներուն համեմատ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առ այժմ ցը՜։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;(ՎԵՐՋ «ԸՆԿԵՐ ՓԱՆՏՈԻՆԻ Ի ՎԱՍՊՈԻՐԱԿԱՆ»–Ի):<references/>
Վստահելի
1396
edits