Changes
― Ես դրանց մասին երբեք չեմ լսել։
― Գուցե և այդպես է։ Բայց ես պատահաբար իմացա, որ արևադարձային հիվանդուցյունների գծով աշխարհում ամենախոշոր գիտակ դոկտոր Էնսթրին հիմա գտնվում է Լոնդոնում։ Մի առարկեք, Հոլմս, ես անմիջապես կգնամ նրա ետևից։
― Բայց դա անմտություն է, Հոլմս։
― Ընդամենը երկու ժամ, Ուոտսոն։ Վեցին դուք կգնաք, հավաատացնում հավատացնում եմ։ Կհամբերե՞ք։
― Դուք ինձ ընտրության հնարավորություն չեք տալիս։
― Տանել չեմ կարողանում, երբ ձեռք են տալիս իմ իրերին։ Չէ որ դուք գիտեք։ Եվ ինչ եք անընդհատ քայլում, անտանելի է։ Դուք ձեր հիվանդին խելագարության հասցնելու ընդունակ բժիշկ եք։ Նստեք և թողեք, որ հանգստանամ։
Այս ընդհանրացումը ինձ վրա թողեց ծանր տպավորություն։ Սովորաբար զուսպ Հոլմսին ոչ հատուկ վայրի, անառիթ բռընկումըբռնկումը, կոպտությունը ցույց տվեցին, թե ինչպես է խորացել նրա նյարդային համակարգի քայքայվածությունը։
Պայծառ ուղեղի մթագնում․ ի՞նչը կարող է ավելի ցավալի լինել։
― Երբեք չեմ լսել այդպիսի անուն, ― ասացի ես։
― Շատ հնարավոր է, թանկագին Ուոտսոն։ Եվ գուցե ձեզ զարմացնի, որ աշխարհում այս հիվանդության լավագույն գիտակը ոչ թե բժիշկ է, այլ պլանտատոր։ Քելվերթոն Սմիթը Սումատրայի մշտական բնակիչ է և այնտեղ մեծ համբավ ունի, իսկ Լոնդոն գործով է եկել։ Այս հիվանդուցյան բռնկումը իր պլանտացիաներում, որոնք գտնվում են բժշկական հիմնարկություններից հեռու , ստիպեցին նրան անձամբ զբաղվելու հիվանդության ուսումնասիրությամբ, և նա զգալի հաջողության հասավ։ Սմիթը շատ գործնական մարդ է։ Ես չէի ցանկանում ձեզ ժամը վեցից շուտ թողնել, իմանալով, որ նրան տանը չեք գտնի։ Եթե ձեզ հաջողվի համոզել նրան, որ գա ինձ մոտ և գործադրի իր բացառիկ գիտելիքները բժշկության այս ասպարեզում, ապա նա անտարակույս ինձ կոգնի։կօգնի։
Ես վերապատմում եմ Հոլմսի ասածները, որպես մի կապակցված ամբողջություն։ Իրականում դրանք ընդհատվում էին հևոցներով և ձեռքի ջղաձիգ շարժումներով, որոնք նրա տանջանքների վկայությունն էին։ Դեմքի տենդագին կարմրությունը ավելի վառ դարձավ։ Աչքերը ավելի ուժգին էին փայլում մուգ ակնախորշերում, ժամանակ առ ժամանակ սառը քրտինքը պատում էր ճակատը։ Այսուհանդերձ, նա պահում էր իր հանգիստ, հստակ խոսվածքը։
Վերջին րոպեներին անգամ նա հավատարիմ կմնա ինքն իրեն։
― Դուք նրան մանրամսն մանրամասն պատմեք իմ վիճակի մասին, ― ասաց նա։ ― Նկարագրեք ինչպիսի տպավորություն եմ թողել ձեզ վրա։ Ասացեք, որ ես զառանցում եմ, որ ես մահանում եմ… Պարզապես անհասկանալի է, թե ինչու օվկիանոսի ամբողջ հատակը իրենից չի ներկայացնում ոստրեների մի ընդհանուր զանգված։ Չէ՞ որ նրանք այնքան բեղուն են։ Օ՜հ, ես դարձյալ շաղակրատեցի։ Հետաքրքիր է, ինչպես է ուղեղն ինքն իրեն վերահսկում… Ես ի՞նչ էի ասում, Ուոտսոն։
― Դուք ինձ ցուցում տվիք Քելվերթոն Սմիթի մասին։
― Որովհետև դուք արևելյան հիվանդությունների գիտակ եք։
― Իսկ ինչու՞ է ենթադրում, որ հենց արևելան արևելյան հիվանդությամբ է վարակված։
― Որովհետև հարկ է եղել աշխատելու նավաշինարանում, չինացի նավաստիների միջավայրում։
― Այո, այո։
― Ձեր բարեկամը, որին ուղարկել էիք իմ ետևից ( նրա անունը չեմ հիշում) ասաց, որ այս հիվանդությամբ վարակվել եք Իստ֊Էնդում, նավաստիներից։
― Ես միայն այդպես կարող եմ դա բացատրել։
― Լուցկի և ծխախոտ։
― Սա ի՞նչ է նշանակում․ ― վերջապես հարցրեց նա չոր, կտրուկ ձայնով։
― Դուք ձերբակալված եք Վիկտոր Սևեջի սպանության մեջ մեղադրվելու համար, ― ասաց տեսուչը։
― Եվ կարող եք ավելացնել․ Շերլոկ Հոլմսի դեմ ուղղված մահափարձի մահափորձի համար, ― ծիծաղելով նկատեց ընկերս։ ― Միստր Քելվերթոն Սմիթը, որպեսզի զուր չանհանգստացնի հիվանդին, ինքը տվեց ազդանշանը՝ ուժեղացնելով գազի լույսը։ Ի միջի այլոց, ձերբակալվածի պիջակի աջ գրպանում մի փոքրիկ տուփ կա։ Այն պետք է վերցնել։ Շնորհակալ եմ։ Դրա հետ հարկավոր է զգույշ վարվել։ Դա դրեք այստեղ։ Այն պետք կգա դատարանում։
Հանկարծակի թռիչքի ձայն լսվեց, պայքար, որն ուղեկցվեց երկաթների զընգոցով և ցավի ճչոցով։
― Բայց ինչու՞ ինձ թույլ չտվեցիք մոտենալ ձեզ, քանի որ ոչ մի վարակ չկար։
― Եվ դեռ հարցնու՞մ եք, իմ թանկագին Ուոտսոն։ Դուք կարծում եք, թե ես չե՞մ գնահատում ձեր բժշկական գիտելիքները։ Մի՞թե կարող էի հուսալ, որ ձեր փորձված աչքը չէր նկատի ջերմաստիճանի և զարկերակի փոփոխության բացակայությունը մահամերձի մոտ։ Չորս քայլի վրա ես դեռ կարող էի ձեզ խաբել։ Իսկ եթե դա ինձ չհաջողվեր, ինչպե՞ս այստեղ կբերեիք Սմիթին։ Ոչ, Ուոտսոն, ձեռք մի տվեք տուփին։ Եթե դրան նայեք կողքից, կարող եք տեսնել, թե հատկապես որտեղից է հայտնվում զսպանակը, երբ բացում եք տուփը։ Հավանորեն, մի ինչ֊որ հարմարանքի օգնությամբ է սպանվել խեղճ Սևեջը, որը կանգնած էր այս ճիվաղի և ժառանգության միջև։ Ինչպես գիտեք, ես ստանում եմ փոստային ամենատարբեր առաքումներ և սովոր եմ իմ անունով ստացված բոլոր ծանրոցներին վերաբերվել կասկածանքով։ Ինձ համար պարզ էր, համոզելով Սմիթին, որ իր չարամիտ ծրագիրն իրագործված է, ես կարող էի նրանից խոստովանություն կորզել։ Իմ հիվանդությունը ես խաղացի իսկական դերասանին հատուկ եռանդով։ Շնորհակալ եմ ձեզնից, Ուոտսոն։ Իսկ այժմ օգնեք ինձ, խնդրեմ, հագնելու վերարկուս։ Երբ մենք մեր գործերը վերջացնենք ոստիկանատանը, հուսով եմ, ավելորդ չի լինի մտնել Սիմփսոնի մոտ ընթրելու։