Changes
/* Գլուխ հինգերորդ */
Պատահում էր, (ինչպես և հնում), որ թագավորի բթամիտ ու վավաշոտ սիրուհուն անհաճո նկարչին կամ գիտնականին վաճառում էին արտասահմանում կամ մկնդեղով թունավորում, բայց միայն դոն Ռեբան իսկականից ձեռնամուխ եղավ այդ գործին։ Թագի պահպանության մինիստրի իր ամենազոր պաշտոնում նա այնպես ամայացրեց արկանարյան մշակույթի աշխարհը, որ նույնիսկ առաջ բերեց մի քանի երևելի անձանց դժգոհությունը, որոնք հայտարարեցին, թե արքունիքը դարձել է շատ տաղկտալի և պարահանդեսների ժամանակ ոչ մի հետաքրքրիր բան չեն լսում, բացի հիմար բամբասանքից ու ասեկոսներից։
Բազիր Կիսենացին, որը մեղադրվել էր պետական հանցագործության հասնող խելագարության մեջ և զնդան էր նետվել, մեծ դժվարությամբ ազատվեց այնտեղից շնորհիվ Ռումատայի ջանքերի, և ուղարկվեց մետրոպոլիա։ Նրա աստղադիտարանը հրդեհվեց, իսկ կենդանի մնացած աշակերտները փախան ով որտեղ կարողացավ։ Լեյբհեքիմ Տատան ուրիշ հինգ լեյբհեքիմների հետ միասին հանկարծ հայտարարվեց թունավորող, որը Իրուկանի հերցոգի դրդմամբ գործում է թագավորի անձի դեմ․ չդիմանալով կտտանքներին, նա խոստովանեց իր չարագործությունները և կախաղան հանվեց Թագավորական հրապարակում։ Աշխատելով փրկել նրան՝ Ռումատան երեսուն կիլոգրամ ոսկի բաժանեց, կորցրեց չորս գործակալի (ազնվազարմ դոների, որոնք չգիտեին ինչ է կատարվում), քիչ մնաց ինքը բռնվեր, երբ դատապարտայլներին փախցնելիս վիրավորվեց, ու գործը ձախողվեց։ Դա նրա առաջին պարտությունն էր, որից հետո նա, վերջապես, հասկացավ, որ դոն Ռեբան պատահական անձ չէ։ Մեկ շաբաթ հետո իմանալով, որ մտադիր են ալքիմիկոս Սինդային մեղադրել գանձարանին փիլիսոփայական քարի գաղտնիքը չհայտնելու համար, պարտությունից կատաղած Ռումատան ալքիմիկոսի տան մոտ դարան մտավ, դեմքը ծածկելով սև փաթաթանով, զինաթափեց ալքիմիկոսի հետևից եկած գրոհայիններին, կապոտեց նրանց ու նետեց նկուղը և հենց այդ գիշեր էլ այս ամենից լրիվ անտեղյակ Սինդային հասցրեց Սոանի սահմանները, որտեղ նա, ուսերը տարակուսանքով վեր քաշելով, շարունակեց փիլիսոփայական քարի որոնումները դոն Կոնդորի հսկողությամբ։ Բանաստեղծ Պեպին Փառապանծը հանկարծ վանական ձեռնադրվեց և մեկուսավավ մեկուսացավ մի հեռավոր վանքում։ Ցուրեն Ճշմարտասերը, որը մեղադրվել էր հանցագործ երկիմաստության և ստորին խավի ճաշակներին տուրք տալու համար, զրկվել էր պատվից և ունեցվածքից, փորձում էր վիճել, և պանդոկներում հիմա կարդում էր բացահայտորեն քայքայիչ բալլադներ, երկու անգամ մահացու ծեծվել էր հայրենասեր անձնավորությունների կողմից և միայն այդքանից հետո էր լսել իր մեծ բարեկամ և գնահատող դոն Ռումատայի խորհուրդներն ու մեկնել մետրոպոլիա։ Ռումատան երբեք չի մոռանա նրան, կոնծելուց կապտաճերմակ դեմքով այդ մարդուն, չի մոռանա ինչպես էր նա կանգնել հեռացող նավի տախտակամածին, բարակ ձեռքերով բռնել էր կայմապարաններից և զրնգուն ու ջահել ձայնով գոռում էր իր հրաժեշտի սոնետը՝ «Ինչպես թոշնող մի տերև ընկնում է հոգուս․․․»։ Ինչ վերաբերում է Դուր Քերթողին, ապա դոն Ռեբայի առանձնասենյակում տեղի ունեցած զրույցից հետո նա հասկացավ, որ Արկանարի արքայազնը չէր կարող սիրել թշնամական վիժվածքին, և ինքն էլ էր գրքերը նետում Թագավորական հրապարակում վառվող խարույկի բոցերի մեջ, ու հիմա կորացած, մեռելի դեմքով, կանգնում էր պալատականների ամբոխի մեջ, դոն Ռեբայի նշանով առաջ էր գալիս ու կարդում ուլտրաարկանարյան բովանդակությամբ բանաստեղծություններ, որոնք առաջ էին բերում ունկնդիրների ձանձրույթն ու հորանջոցը։
Հիմա դերասանները բեմադրում էին միայն մի պիես՝ «Բարբարոսների կործանումը, կամ մարշալ Տոցը, Պիցա Առաջին Արկանարյան թագավորը»։ Իսկ երգիչները հիմնականում նախնտրում էին նվագախմբի հետ երգելը։ Ողջ մնացած նկարիչները ցուցափեղկեր էին ներկում։ Ասենք, մի երկու֊երեք հոգի հաջողացրել էին մնալ արքունիքում ու նկարում էին թագավորի դիմանկարները՝ դոն Ռեբայի հետ, որը ակնածանքով բռնում էր նրա արմունկը (բազմազանությունը չէր խրախուսվում)․ թագավորը պատկերվում էր քսանամյա մի երիտասարդ զենք ու զրահով, իսկ դոն Ռեբան՝ խորիմաստ դեմքով տարիքոտ տղամարդ։
Շատ ցավալի կլինի, մտածում էր Ռումատան, եթե հիմա ինձ սպանեն։ Տկարամիտների այս կույտը կլինի վերջին բանը, որ ես տեսնում եմ կյանքում։ Միայն հանկարծակիությո՛ւնը։ Ինձ կփրկի միայն հանկարծակիությունը։ Ինձ ու Բուդախին։ Գտնել հարմար պահն ու հանկարծակի հարձակվել։ Անակնկալի բերել նրան, չթողնել, որ բերանը բացի, չթողնել, որ ինձ սպանի, բոլորովին պետք չէ, որ ես մեռնեմ։
Նա մոտեցավ ննջարանի դռանը և, երկու ձեռքով բռնելով թուրը ու թեթևակի ծալելով ծնկները, մոտեցավ թագավորական մահճին։ Թագավորին գուլպաներ էին հագցնում։ Արարողությունների մինիստրը, շունչը պահած, հետևում էր երկու սենեկապետների ճարպիկ ձեռքերին։ Տրորված անկողնու մոտ կանգնած էր դոն Ռեբան և կամացուկ խոսում էր գորշ թավշից զինվորական համազգեստ հագած մի նիհար ու լողլող մարդու հետ։ Դա Ցուպիկն էր՝ Արկանարի գրոհայինների առաջնորդներից մեկը, արքունական պահակապետը։ Դոն Ռեբան փորձարու փորձառու պալատական էր։ Դատելով նրա դեմքից՝ խոսակցությունը գնում էր կամ զամբիկի, կամ էլ թագավորի զարմուհու առաքինի վարքի մասին․․․ Իսկ հայր Ցուպիկը, որպես զինվորական մարդ (նախկինում խանութպան), չէր կարողանում տիրապետել իր դեմքին։ Նա մռայլվում էր, շրթունքները կծում, թրի երախակալը բռնած նրա մատները մեկ սեղմվում էին, մեկ՝ բացվում, և ի վերջո նրա դեմքը ջղաձվեց, ու հայր Ցուպիկը կտրուկ շրջվեց և, խախտելով բոլոր կանոնները, դուրս եկավ ննջարանից ու մխրճվեց իր անտաշությունից ապշած պալատականների բազմության մեջ։ Դոն Ռեբան ներողամիտ ժպտալով նայեց նրա հետևից, իսկ Ռումատան, հայացքով ուղեկցելով անճոռնի կերպարանքին, մտածեց․ «Ահա ևս մեկ հանգուցյալ»։ Նրան հայտնի էին դոն Ռեբայի և գորշ ղեկավարության տարաձայնությունները։ Գորշ կապիտան Էռնեստ Ռեմի պատմությունը կրկնվելու էր։
Թագավորի գուլպաները հագցրին։ Սպասավորները, հնազանդվելով արարողությունների մինիստրի մեղմիկ հրամանին, երանավետությամբ, մատների ծայրերով սկսեցին հագցնել թագավորի կոշիկները։ Եվ հանկարծ թագավորը, քացի տալով սպասավորներին, այնպես կտրուկ շրջվեց դոն Ռեբայի կողմը, որ լիքը պարկի նմանվող նրա փորը գլորվեց մի ծնկի վրա։
― Ինձ զզվացրել են ձեր մահափորձերը, ― հիստերիկ ձայնով ճղճղաց նա։ ― Մահափո՜րձ։ Մահափո՜րձ։ Մահափո՜րձ․․․ Գիշերը ես քնել եմ ուզում և ոչ թե մարդասպանների հետ կռվել։ Ինչո՞ւ չի կարելի այնպես անել, որ մահափորձերը ցերեկը լինեն։ Դուք անպետք մինիստր եք, Ռեբա։ Եվս մի այսպիսի գիշեր, ու ես կհրամայեմ խեղդամահ անել ձեզ։ (Դոն Ռեբան խոնարհվեց՝ ձեռքը դնելով սրտին): Այդ մահափորձերից հետո գլուխ գլուխս ցավում է։
Նա հանկարծ լռեց և բութ հայացքը հառեց իր փորին։ Հարմար պահ էր։ Սպասավորները իրար անցան։ Նախ պետք էր ուշադրություն հրավիրել իր վրա։ Ռումատան սպասավորի ձեռքից խլեց աջ կոշիկը, ծնկի եկավ թագավորի առաջ ու ամենայն պատկառանքով սկսեց կոշիկը մտցնել նրա ճարպոտ, մետաքսով պատված ոտքը։ Այսպիսին էր դոն Ռումատայի տոհմի հինավուրց արտոնությունը՝ սեփական ձեռքով հագցնել Կայսրության թագակիր անձանց աջ կոշիկը։ Թագավորը պղտոր հայացքով նայում էր նրան։ Հանկարծ նրա աչքերում առկայծեց հետաքրքրության կրակը։
― Որտե՜ղ են հեքիմները, ― դառնագին ճչաց նա։ ― Ո՞ւր է իմ բարի Տատան։ Դուք նրան կախել եք, տխմար։ Իսկ ես միայն նրա ձայնից լավ էի զգում։ Լռեք, առանց ձեր ասելու էլ գիտեմ, որ նա թունավորող էր։ Ու թքել եմ դրա վրա։ Ինչ կա որ, թող թունավորող լիներ։ Նա հե֊քիմ էր։ Հասկանո՞ւմ եք, մարդասպան։ Հեքիմը մեկին կթունավորի, մյուսին կբուժի։ Իսկ դուք միայն թունավորում եք։ Ավելի լավ կանեիք, որ հենց դուք կախվեիք։ (Դոն Ռեբան խոնարհվեց, ձեռքը դնելով սրտին, ու մնաց այդ դիրքով)։ Չէ որ բոլորին կախել եք։ Միայն ձեր սինլքորներն են մնացել։ Ու մեկ էլ տերտերները, որոնք դեղի փոխարեն սուրբ ջուր են խմեցնում ինձ․․․ Ո՞վ ինձ համար դեղ կսարքի։ Ո՞վ ոտքիս դեղ կքսի։
― Տեր իմ, ― ամբողջ ձայնով ասաց Ռումատան, ու նրան թվաց, որ պալատում մեռյալ լռություն տիրեց։ ― Բավական է դուք հրանայեքհրամայեք, ու Կայսրության լավագույն բժիշկը կես ժամ հետո պալատում կլինի։
Թագավորը շշմած նայում էր նրան։ Սոսկալի հանդգնություն։ Բավական էր, որ դոն Ռեբան աչքը թարթեր․․․ Ռումատան ֆիզիկապես զգաց, թե քանի սևեռուն աչքեր էին նայում իրեն․ նա հո գիտեր, թե ննջարանի առաստաղի տակ ձգվող կլոր, սև օդանցքների շարքերն ինչի համար են։ Դոն Ռեբան էլ էր հարգալից ու բարյացակամ հետաքրքրությամբ նայում նրան։
― Ձերդ մեծություն, ― ասաց նա, ― դուք հիրավի երջանիկ թագավոր եք, քանզի այնքան շատ ունեք հավատարիմ հպատակներ, որ երբեմն նրանք խանգարում են իրար՝ ձեզ ծառայելու իրենց ձգտումով։ (Թագավորը շշմած նայեց նրան)։ Չեմ թաքցնի, ինչպես ինձ հայտնի է այն ամենը, ինչ կատարվում է ձեր տերությունում, այդպես էլ ինձ հայտնի էր նաև խանդավառ դոն Ռումատայի միտքը։ Չեմ թաքցնի, որ ես մեր գորշ զինվորներին ուղարկել էի Բուդախին ընդառաջ սոսկ այն նպատակով, որ հարգարժան պատկառազդու տարեց բժիշկին պաշտպանեմ հեռավոր ճանապարհի պատահականություններից։ Չեմ թաքցնի և այն, որ իրուկանցի Բուդախին չէի շտապում ներկայացնել ձերդ մեծությանը․․․
― Ւնչպե՞ս Ինչպե՞ս եք հանդգնել, ― կշտամբանքով հարցրեց թագավորը։
― Ձերդ մեծություն, դոն Ռումատան երիտասարդ է և նույնքան անփորձ է քաղաքականության մեջ, որքան որ փորձառու է ազնիվ գոտեմարտում։ Նա նույնիսկ չի էլ պատկերացնում, թե ինչպիսի ստորության է ունակ Իրուկանի հերցոգը ձերդ մեծության հանդեպ տածած մոլի ատելությունից։ Բայց մենք ձեզ հետ միասին գիտենք, ճի՞շտ է, տեր իմ։ (Թագավորը գլխով արեց)։ Ոստի Ուստի ես հարկ համարեցի նախապես մի փոքր հետաքննություն կատարել։ Ես չէի կամենում շտապել, բայց եթե դուք, ձերդ մեծություն (ցածր խոնարհվում է թագավորին), և դոն Ռումատան (գլխով է անում Ռումատային) այդպես եք պնդում, ապա հենց այսօր ճաշից հետո բժիշկ Բուդախը, ձերդ մեծություն, կկանգնի ձեր առաջ, որ սկսի ձեր բուժումը։
― Իսկ դուք հիմար չեք, դոն Ռեբա, ― ասաց թագավորը մի քիչ մտածելուց հետո։ ― Հետաքննությունը լավ բան է։ Դա երբեք չի խանգարում։ Անիծյալ Իրուկանցի․․․ Նա ճչաց և նորից բռնեց ծունկը։ ― Անիծյալ ոտք։ Այսպես, ուրեմն, ճաշից հետո կսպասենք։ Կսպասե՜նք։
― Դու ի՞նչ ես հասկանում, տխմար, ― անփույթ նետեց Ռումատան, ձեռքով մի կողմ հրելով նրան։
Նա լսեց, չնչպես ինչպես է գրոհայինն անվճռական դոփդոփում տեղում, ու հանկարծ մտածեց, որ վիրավորական բառերն ու անփույթ շարժումները իր մոտ արդեն բնազդորեն են ստացվում, որ ինքն արդեն ազնվատոհմիկ լկտի չի խաղում, այլ ինչ որ չափով դարձել է այդպիսին։ Նա իրեն այդպիսին պատկերացրեց Երկրում և իսկույն նողկանք զգաց ու ամոթ։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է պատահել ինձ։ Ո՞ւր անհետացավ մանկուց ներշնչված և փայփայված հարգանքն ու վստահությունը յուր նմանի՝ մարդու նկատմամբ, այն հրաշալի էակի նլատմամբ, որ «մարդ» է կոչվում։ Իսկ ինձ երևի էլ ոչինչ չի օգնի, սարսափահար մտածեց նա։ Չէ՞ որ ես իսկապես ատում ու արհամարում եմ նրանց․․․ Չեմ խղճում, ո՛չ, ատո՛ւմ եմ և արհամարո՛ւմ։ Ես կարող եմ ամեն կերպ արդարացնել այս երիտասարդի բթությունն ու գազանությունը, որի մոտով հենց նոր անցա՝ սոցիալական պայմաններ, սոսկալի դաստիարակություն և էլի շատ բաներ։ Բայց հիմա շատ հստակ տեսնում եմ, որ նա իմ թշնամին է, թշնամին այն բոլորի, ում ես սիրում եմ, իմ բարեկամների թշնամին, այն ամենի թշնամին, ինչն իմ համար սուրբ սրբոց է։ Եվ ես նրան տեսականորեն չեմ ատում, որպես «տիպիկ ներկայացուցչի», այլ ատում եմ հենց նրան, նրա իսկ անձը։ Ատում եմ նրա փսլնքոտ մռութը, նրա անլվա մարմնի գորշ հոտը, նրա կույր հավատը, նրա չարությունը այն ամենի հանդեպ, ինչը դուրս է գալիս սեռական կարիքների ու հարբելու շրջանակից։ Այ, նա դոփդոփում է տեղում, այդ տհասը, որին դեռ մի կես տարի առաջ հաստափոր հայրիկը դնգսում էր, իզուր ճգնելով սովորեցնել հնացած ալյուր ու շաքարակալած մուրաբաներ ծախելը, հիմա կանգնել ու փնչացնում է, անուղեղ դմբոն, տանջվում է, որ հիշի անգիր արած կանոնադրությունում ինչ է գրված․ պետք է կացնո՞վ սպանել ազնվազարմ դոնին, թե «օգնության» կանչել, կամ էլ պարզապես չտեսնելու տեղ դնել, մեկ է՝ ոչ ոք չի իմանա։ Ու նս նա հիմա այդպես էլ կանի, կվերադառնա պատի իր խորշը, ռեխը կխոթի ծամոնն ու փսլինքը շաղ տալով կսկսի չփչփացնել։ Նա ոչ մի բան չի ուզում իմանալ, ու ոչ մի բանի մասին էլ չի ուզում մտածել։ Մտածե՞լ։ Իսկ նրանից ինչո՞վ է լավ մեր արծիվը՝ դոն Ռեբան։ Հա՜, նրա հոգեբանությունը, իհարկե, ավելի խճճված է, ու ռեֆլեկսներն էլ անհամեմատ բարդ են, բայց մտքերը նման են այս պալատի ամոնիակի հոտով բռնված ու ոճիրներով դրոշմված լաբիրինթոսներին, իսկ ինքն էլ անասելիորեն նողկալի է, զազրելի ոճրագործ է ու անամոթ սարդ։ Ես այստեղ եմ եկել մարդկանց սիրելու համար, եկել եմ օգնելու նրանց, որ մեջքները շտկեն և երկնքին նայեն։ Ո՛չ, ես վատ հետախույզ եմ, մտածեց նա ափսոսանքով։ Ես վատ պատմաբան եմ։ Ու այդ ե՞րբ հասցրի խրվել ճահճուտի մեջ, որի մասին ասում է դոն Կոնդորը։ Մի՞թե աստված կարող է որևէ այլ զգացմունք ունենալ, բացի խղճահարությունից ու գթասրտությունից։
Հետևում լսվեց սապոգների հապշտապ դխկդխկոցը «դխկ֊դխկ֊դխկ»։ Ռումատան շրջվեց ու ձեռքերը խաչաձև դրեց թրերի վրա։ Նրա կողմն էր վազում դաշույնը ձեռքում պահած դոն Ռիպատը։
― Դուք նկատի ունեք հռչակավոր ավազակի՞ն։ Բայց չէ որ նա կամ կախված է, կամ էլ միայն առասպել է։
Լեյտենանտը լիզեղ լիզեց չորացած շրթունքները։
― Նա գոյություն ունի։ Եվ հիմա պալատում է։ Ես կարծում էի, որ դա կհետաքրքրի ձեզ։
Նա կռնակը դարձրեց դոն Ռեբային ու քայլեց դեպի դուռը, հենվելով իր գավազանին։ Դոն Ռեբան, մտախոհ հայացքը չկտրելով նրանից, մատները ցրված դրեց դանակի կոթին։ Հենց այդ ժամանակ էլ Ռումատայի հետևում ինչ֊որ մեկը սոսկալի շնչեց, ու երկար, դարչնագույն լսափողը նրա ականջի մոտով ձգվեց դեպի վարագույրների արանքը։ Դոն Ռեբան մի վարկյան կանգնեց, ասես ունկնդրելով ձայներին, հետո նստեց, դուրս քաշեց սեղանի դարակը, մի կույտ թուղթ հանեց այնտեղից ու խորասուզված սկսեց կարդալ։ Ամեն ինչ պարզ էր։ Սարդերը իրար հետ լեզու գտան։ Ռումատան վեր կացավ ու, ինչ֊որ մեկի ոտքերը տրորելով, դուրս եկավ մանուշակագույն սենյակից։
Թագավորը ճաշում էր վիթխարի, լուսավոր դահլիճում։ Երեսուն մետրանոց դահլիճում սեղան էին նստում հարյուր հոգի՝ ինքը թագավորը, դոն Ռեբան, թագավորի արյունակիցները (երկու տասնյակ շատակերներ ու կոնծաբաններ), արքունիքի ու արարողությունների մինիստրները, տոհմիկ արիստոկրատներ, որոնք ավանդաբար հրավիրվում էին (այդ թվում և Ռումատան), մի դյուժին ժամանած բարոններ՝ իրենց պնդաճակատ բարոնետներով, և սեղանի ամենածայրում՝ ամեն տեսակ արիստոկրատական թափթփուկ, որն ինչ ասես անում էր թագավորական սեղանին հրավիրվելու համար։ Հրավիրատոմսերն ու բազկաթոռների համարները տալիս այս վերջիններին նաև զգուշացնում էին․ «Անշարժ կնստեք, թագավորը չի սիրում, որ նստած տեղը շուռումուռ են գալիս։ Ձեռքներդ սեղանի վրա կդնեք, թագավորը չի սիում, որ ձեռքները սեղանի տակ են պահում։ Աչքներդ չորս կողմ չգցեք, թագավորը չի սիրում, որ նայում են իրենց շուրջը։ Յուրաքանչյուր այսպիսի ճաշկերույթի ժամանակ ուտում էին վիթխարի քանակությամբ համադամ խորտիկներ, խմում էին հինավուրց գինիներ, ջարդում և փչացնում էին նշանավոր էստորյան ճենապակյա ամանեղենը։ Թագավորին տված իր զեկույցներից մեկում ֆինանսների մինիստրը պարծեցել էր, որ նորին մեծության մեկ ճաշկերւյթը ճաշկերույթը արժե այնքան, որքան Սոանի գիտությունների ակադրմիայի կիսամյա ծախքը։
Սպասելով, թե արարողությունների մինիստրը երբ պետք է շեփորների նվագի տակ երեք անգամ հայտարարի՝ «Սեղան նստեք», Ռումատան կանգնել էր պալատականների խմբի մեջ ու արդեն տասներորդ անգամ լսում էր դոն Տամեոյի պատմությունը մի թագավորական ճաշկերույթի մասին, որին ինքը՝ դոն Տամեոն, պատիվ էր ունեցել մասնակցելու կես տարի առաջ։
― ․․․Ես գտնում եմ իմ բազկաթոռը, մենք կանգնում ենք, ներս է մտնում թագավորը, նստում է, մենք էլ ենք նստում։ Ճաշկերույթը սկսվում է։ Ու հանկարծ, պատկերացրեք, թանկագին դոներ, ես զգում եմ, որ տակս թաց է․․․ Թա՜ց է․․․ Ոչ կարող եմ շրջվել, ոչ նստածս տեղը շարժվել, ոչ էլ ձեռքով տակս շոշափել չեմ համարձակվում։ Սակայն մի հարմար պահ գտնելով, այնուամենայնիվ, ձեռքս մտցնում եմ տակս, ու ի՞նչ։ Իսկապես թաց է։ Հոտ եմ քաշում մատներիցս՝ ոչ մի հոտ չկա։ Այ քեզ անեծք։ Մինչդեռ ճաշկերույթը վերջանում է, բոլորը վեր են կենում, իսկ ես, պատկերացնում եք, ազնվազարմ դոներ, սարսափում եմ տեղիցս
շարժվեմ․․․ Ես տեսնում եմ, որ իմ կողմն է գալիս թագավորը, հա՛, թագավորը, բայց դարձյալ տեղիցս չեմ վեր կենում, ոնց որ գեղացի բարոն, որը չգիտի պալատի վարվելակերպը։ Նորին մեծությունը մոտենում է ինձ, ողորմածաբար ժպտում է ու ձեռքը դնում ուսիս․ «Իմ թանկագին դոն Տամեո, ― ասում է նա, ― ի՞նչ է պատահել ձեզ։ Հո շատ չե՞ք կերել»։ ― «Ձեռդ «Ձերդ մեծություն, ― ասում եմ, ― հրամայեք գլուխս կտրեն, բայց դե իմ տակը թաց է»։ Նորին մեծությունը բարեհաճում է ծիծաղել ու ինձ հրամայում է վեր կենալ։ Ես վեր եմ կենում և ի՞նչ։ Բոլորը հռհռում են։ Ազնվազարմ դոներ, ամբողջ երեկոյի ընթացքում ես նստած եմ եղել ռոմով թխված կարակնդակի վրա։ Նորին մեծությունը շա՜տ ծիծաղեց։ «Ռեբա՜, Ռեբա՜, ― վերջապես ասաց նա, ― ձեր արածը կլինի։ Բարի եղեք մաքրել ազնվազարմ դոնին, դուք մնդռել եք նրա հետևը»։ Դոն Ռեբան հռհռալով հանում է իր դաշույնն ու սկսում է դրանով մաքրել տաբատիս կպած խմորեղենը։ Դուք պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը, ազնիվ դոներ։ Չեմ թաքցնի, ես ամբողջ մարմնով դողում էի այն մտքից, որ բոլորի մոտ ստոր վիճակի մեջ ընկած դոն Ռեբան իր վրեժը կհանի ինձանից։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Հավատացնում եմ ձեզ, ազնվազարմ դոներ, դա իմ կյանքի ամենաերջանիկ տպավորությունն է։ Թագավորը ինչպե՜ս էր ծիծաղում։ Ինչքա՜ն գոհ էր նորին մեծությունը։
Պալատականները հռհռում էին։ Ի դեպ, նման կատակները սովորական բան էին թագավորական ճաշկերույթի ժամանակ։ Հրավիրվածներին նստեցնում էին պաշտետի վրա, սղոցված ոտքով բազկաթոռներին, սագի ձվի վրա։ Նստեցնում էին նաև թունավոր ասեղների վրա։ Թագավորը սիրում էր, երբ իրեն զվարճացնում էին։ Ռումատան հանկարծ մտածեց․ հետաքրքիր է, ես ինչպե՞ս կվարվեի, եթե այս ապուշի վիճակում լինեի։ Վախենամ, որ թագավորը ստիպված պիտի լիներ իր համար մի նոր թագի պահպանության մինիստր գտնել, իսկ Ինստիտուտն էլ ստիպված պիտի լիներ ուրիշ մարդ ուղարկել Արկանար։ Մի խոսքով, պետք է զգոն լինել։ ․․․Ոնց որ մեր արծիվ դոն Ռեբան։
Հնչեցին շեփորները, երգեցիկ գոռաց արարողությունների մինիստրը, փոքր ինչ կաղալով ներս մտավ թագավորը, բոլորը նստեցին իրենց տեղերը։ Դահլիճի անկյուններում, հենվելով իրենց երկկոթանի սրերին, անշարժ կանգնել էին հերթապահ գվարդիականները։ Ռումատային լուռումունջ հարևաններ բաժին ընկան։ Աջ կողմի բազկաթոռը զբաղեցրել էր մռայլ որկրամոլ դոն Պիֆայի՝ հանրահայտ գեղեցկուհու ամուսնու ցնցվող մարմինը։ Ձախ կողմում Դուր Քերթողը անիմաստ հայացքը գցել էր դատարկ ափսեներին։ Հուրերը Հյուրերը պապանձվեցին՝ նայելով թագավորին։ Թագավորը մոխրագույն անձեռոցիքը մտցրեց օձիքի տակ, մի հայացք գցեց ուտեստներին ու թափով վերցրեց հավի ոտքը։ Հազիվ էր ատամները խրել մսի մեջ, երբ հարյուր դանակ ու պատառաքաղ իջան ափսեների վրա, և հարյուր ձեռք մեկնվեցին դեպի ուտեստները։ Դահլիճը լցվեց չլմփոցով ու կրճտոցով, կլկլաց գինին։ Երկկոթանի թրերով գվարդիականների բեղերն ագահությունից տնկվեցին։ Մի ժամանակ Ռումատան սրտխառնոց էր զգում այս ճաշկերույթների ժամանակ։ Հիմա արդեն վարժվել էր։
Դաշույնով կտրատելով ոչխարի թիակը՝ նա հայացք նետեց աջ կողմը ու իսկույն էլ շրջեց գլուխը․ Դոն Պիֆան խոնարհվել էր խորոված վարազի վրա ու աշխատում էր հողափոր գործիքի պես։ Նրանից հետո ոչ մի ոսկոր չէր մնում։ Ռումատան շունչը պահեց ու միանգամից դատարկեց իրուկանյան գինով լցված բաժակը։ Հետո նայեց ձախ կողմը։ Դուր Քերթողը, անտարբեր, գթալով քչփորում էր սալաթով լի ափսեն։
― Մթությունից նույնպես։ Մթության մեջ մենք ուրվականների իշխանության տակ ենք։ Բայց ավելի շատ վախենում եմ խավարից, որովհետև խավարի մեջ բոլորը միանման գորշ են դառնում։
― Հոյակապ ասացիկասացիք, հայր Դուր։ Ի միջի այլոց, ձեր հատորյկը հատորյակը դեռ կարելի՞ է ճարել։
― Չգիտեմ․․․ Եվ չեմ էլ ուզում իմանալ։
― Վախեցրե՜լ․․․ Դուք երբևիցե ստիպված եղե՞լ եք ողջակիզել ձեր սեփական զավակներին։ Ի՞նչ գիտեք դուք վախի մասին, ազնիվ դոն․․․
― Ես գլուխս խոնարհում եմ ձեր կրած սարափների սարսափների առաջ։ Սակայն ամբողջ հոգով դատապարտում եմ ձեզ, որ հանձնվեցիք։
Հանկարծ Դուր Քերթողը սկսեց այնպես ցածր շշնջալ, որ Ռումատան դժվարությամբ էր լսում նրան ուտողների ճպճպոցի և աղմուկի մեջ։
― Լսեք, Ռեբա, ― հանկարծ ասաց թագավորը։ ― Իսկ ո՞ւր է բժիշկը։ Դուք խոստացաք նրան ինձ մոտ բերել ճաշից հետո։
― Նա այստեղ է, ձեռդ ձերդ պայծառափայլություն, ― ասաց դոն Ռեբան։ ― Կհրամաե՞ք Կհրամայե՞ք կանչել։
― Հրամայե՞մ։ Իսկույն։ Եթե ձեր ծունկը այդպես ցավար, հիմա դուք խոզի նման կճղղայիք․․․ Իսկույն ներս բերեք նրան։
Հյուրերը դադարել էին ծամելը։ Սեղանի մյուս ծայրում նստած արիստոկրատները նույնիսկ վեր էին կացել տեղներից ու վզերն առաջ ձգել, այրվելով հետաքրքրասիրությունից։
Բուդախը հանեց մի քանի քարե սրվակներ, բացեց և մեկ֊մեկ հոտ քաշելով դրանցից, շարքով դրեց սեղանին։ Հետո վերցրեց թագավորի գավաթն ու մինչև կեսը գինի լցրեց։ Գավաթի վերևում ինչ֊որ ժարշումներ շարժումներ անելուց ու հմայական խոսքեր ասելուց հետո նա արագորեն գինու մեջ դատարկեց բոլոր սրվակների պարունակությունը։ Դահլիճով մեկ տարածվեց անուշադրի սպիրտի հոտը։ Թագավորը սեղմեց շրթունքները, նայեց գավաթի մեջ ու, քիթը ծռմռելով, հայացքն ուղղեց դոն Ռեբային։ Մինիստրը կարեկցանքով ժպտաց։ Պալատականները վախենում էին շնչել։
Ի՞նչ է անում, զարմացած մտածում էր Ռումատան, չէ որ ծերուկը հոդատապով է տառապում։ Այդ ի՞նչ խառնեց իրար։ Իր գրքում նա շատ պարզ գրել է․ այտուցված հոդերը շփել Կու սպիտակ օձի թույնից սարքած լուծույթով։ Գուցե հիմա նա դրանով կշփի՞ ծունկը։
― Տակա՛նք, ― ասաց նա անսպաելի թավ ձայնով։ ― Դու ինչո՞ւ սպանեցիր ինձ։ Քիչ են քեզ կախել։ Սատկե՛ս դու։ ― Նա լռեց ու ձեռքը տարավ ծնկին։ ― Ցավում է, ― նվնվաց իր նախկին ձայնով։ ― Էլի ցավում է։
― Ձերդ մեծություն, ― ասաց Բուդախը։ ― Լրիվ ապաքինվելու համար այս դեղը պետք է խմել ամեն օր, համենայն դեպս մել մեկ շաբաթ․․․
Թագավորի կոկորդում ինչ֊որ բան ծվծվաց։
― Դո՛ւրս, ― ճղճղաց նա։ ―Բոլորդ ― Բոլորդ դո՛ւրս կորեք այստեղից։
Պալատականները, բազկաթոռները շուռ տալով, իրար հրմշտելով նետվեցին դեպի դռները։
Դուրս թռչելով դահլիճից՝ Ռումատան մտավ մի վարագույրի տակ ու սկսեց ծիծաղել։ Հարևան վարագույրի հետևում նույնպես ծիծաղում էին շնչահեղձ լինելով ու վնգվնգալով։
==Գլուխ վեցերորդ==