Changes
/* Գլուխ ութերորդդ */
Կիրան նայում էր նրա հետևից, ու Ռումատան հաստատ գիտեր, թե աղջիկն ինչ է մտածում։ Կիրան մտածում է․ «Ես չգիտեմ, գուցե դու սատանա ես կամ աստծո որդի, կամ էլ անդրծովյան հեքիաթային երկրներից եկած մարդ, բայց եթե դու չվերադառնաս՝ ես կմեռնեմ»։ Եվ որովհետև աղջիկը չէր խոսում, Ռումատան անասելիորեն երախտապարտ էր նրան, քանզի իր համար էլ չափազանց դժվար էր գնալը, ասես զմրուխտյա արևաշող ափից գլխիվայր նետվում էր գարշահոտ ճահիճը։
==Գլուխ ութերորդդութերորդ==
Հասկանալի է, մտածեց Ռումատան։ Թիկնապահ լրտես է։ Ու նույնիսկ չի էլ թաքնվում։ Ամեն ինչ կանխատեսել էր Արկանարի եպիսկոպոսը։ Հետաքրքիր է, ինչի՞ց է նա ավելի շատ վախենում՝ ինձնի՞ց, թե ինձ համար։ Աչքերով ուղեկցելով լրտեսին, Ռումատան շրջվեց աղբանոցի կողմը։ Աղբանոցը գտնվում է նախկին Թագի պահպանության մինիստրության գրասենյակի հետևում, և պետք է, որ այստեղ պահակներ չլինեին։
Նրբանցքն ամայի էր։ Բայց արդեն կամացուկ ճռնչում էին պատուհանների փեղկերը, բացվում էին դռները, լաց էր լինում մի ծծկեր երեխա, և լսվում էր վախվորած շշնջյուն։ Փտաց Փտած ցանկապատի հետևից երևաց տանջված, սմքած ու մրի մեջ կորած դեմք։ Փոս ընկած աչքերը ահաբեկված նայում էին Ռումատային։
― Ներողամիտ եղեք, ազնվազարմ դոն, նորից ու նորից ներողամիտ եղեք։ Չի՞ասի Չի՞ ասի ազնվազարմ դոնը, թե ինչ է կատարվում քաղաքում։ Ես դարբին Կիկուսն եմ՝ Կաղլիկ մականունով, պիտի դարբնոց գնամ, բայց վախենում եմ․․․
― Մի՛ գնա, ― խորհուրդ տվեց Ռումատան։ ― Վանականները հանաք չեն անում։ Թագավորն այլևս չկա։ Իշխում է դոն Ռեբան, Սուրբ Միաբանության եպիսկոպոսը։ Այնպես որ սուսուփուս նստի տեղդ։
― Դու ճիշտ չես, ― ասաց նա։ ― Ով չի կպչում, նրանց ավելի շատ են մորթում։
― Դա էլ է ճիշտ, ― հոգոց հանեց դարբինը։ ― Ախր ո՞ւր կորչես։ Տուն պահողը մենակ ես եմ, ութ երեխա իմ ձեռքն են նայում։ Վա՜խ, տեր աստված, գոնե իմ վարպետին մորթաց մորթած լինեն։ Նա գորշերի մոտ սպա էր դարձել։ Ի՞նչ եք կարծում, ազնվազարմ դոն, կարո՞ղ է նրան մորթած լինեն։ Ես հինգ ոսկի էի պարտք նրան։
― Չգիտեմ, ― ասաց Ռումատան։ ― Հնարավոր է, մորթած լինեն։ Դու, ավելի լավ է, այ սրա մասին մտածիր։ Դու մեն մենակ ես, բայց քեզ նմանները քաղաքում տասը հազար են․․․
Ռումատան լուռ էր։
― Դոն Ռեբան միշտ հիացրել է ինձ, ― ասաց դոն Տամեոն։ ― Ես համոզված էի, որ նա վերջի վերջո կտապալի ոչնչություն թագավորին։ ― Այս խոսքերն ասելիս նա ոտքը դրեց դեղնականաչ ջրափոսի մեջ ու, որպեսզի չրմփաչչրմփա, բռնեց Ռումատայի թևքը։ ― Այո, ― շարունակեց նա, երբ դուրս եկան ամուր հողի վրա։ ― Մենք՝ երիտասարդ ազնվականներս, միշտ կլինենք դոն Ռեբայի հետ։ Վերջապես վրա հասավ բաղձալի զիջողությունը։ Ինքներդ հապա դատեք, դոն Ռումատա, ես արդեն մի ժամ է քայլում եմ նրբանցքներով ու բանջարանոցներով, բայց ոչ մի գորշ գրոհայինի չեմ հանդիպել։ Մենք աշխարհի երեսից սրբեցինք գորշ աղտեղությունը, և հիմա որքա՜ն ազատ ու քաղցր ես շնչում վերածնված Արկանարում։ Գռեհիկ խանութպանների, այդ լկտի ստահակների ու ռամիկների փոխարեն փողոցները լցված են աստծո ծառաներով։ Ես տեսա, ազնվականներից ոմանք արդեն ազատ զբոսնում են իրենց տների առաջ։ Հիմա նրանք վախենալու բան չունեն, որ գոմաղբոտ գոգնոցով մի անտաշի մեկը ցեխ կշպրտի իրենց վրա կեղտոտ սայլի անիվներից։ Ու այլևս ստիպված չենք լինի ճանապարհ բացել երեկվա մսգործների և խանութպանների միջով։ Սուրբ միաբանության օրհնությամբ, որին ես մշտապես հարգել եմ ու, չեմ թաքցնի սիրել եմ, մենք աննխադեպ կբարգավաճենք, և ոչ մի ռամիկ չի հանդգնի աչքերը բարձրացնի ազնվականի վրա առանց հատուկ թույլտվության, որը կստորագրի մարզի տեսուչը։ Ես հիմա զեկուցագիր եմ տանում։
― Զզվելի հոտ է, ― գարշանքով ասաց Ռումատան։
― Դոն Կեու․․․ Դոն Կեու․․․ ― փնթփնթաց նա, ― դոն Կեու․․․ Թագավորական փողոց տասներկու տուն։
― Այո, զայրացքոտ զայրացկոտ ձայնով ասաց դոն Կեուն։
― Չորս հարյուր ութսունհինգ համար, եղբայր Տիբակ։
Ռումատան դուրս եկավ գրասենյակից ու դանդաղ քայլեց դեպի Ուրախ Աշտարակ, չխկչխկացնելով ձախ ձեռքի ապարանջանները։ Ապարանջանները ինը հատ էին և ձախ ձեռքի վրա տեղավորվեցին միայն հինգը։ Մյուս չորսը Ռումատան հագավ ձախ ձեռքին։ Արկանարի եպիսկոպոսը որոշել է ուժասպառ անել ինձ, մտածեց նա։ Չի ստացվի։ Ապարանջանները ամեն քայլափոխին զրնգում էին։ Ռումատան ձեռքում էր պահել գույնզգույն կնիքներով զարդարված հույժ կարևոր թուղթը։ Դիմացից եկող հետիոտն ու հեծյալ վանականները հապշտապ ճանապարհ էին տալիս Ռումատային։ Ամբոխի մեջ, պատկառելի հեռավորության վրա մերթ հայտնվում, մեկ անհետանում էր թիկնապահ լրտեսը։ Թրի կոթով խփելով դանդաղկոտներին, Ռումատան մոտեցավ դարպասին, ահարկու գոռաց գլուխը դուրս հանած պահակի վրա ու, անցնելով բակից, լպրծուն, չեչոտ աստիճաններով սկսեց իջնել ծխացող ջահերով լուսավորված կիսախավարը։ Այստեղից սկսվում էր նախկին թագի պահպանության մինիստրության սուրբ սրբոցը՝ թագավորական բանտը և քննչական խցերը։
Կամարակապ միջանցքներում յուրաքանչյուր տասը քայլի վրա պատին խփաց խփած ժանգոտ մեխից կախված էր ժանտահոտ ճրագը։ Յուրաքանչյուր ճրագի ներքևում, քարայրի նմանվող որմնախորշում սևին էր տալիս ճաղապատ փոքրիկ պատուհանով դուռը։ Այդ դռները տանում էին դեպի բանտային խցերը, որոնք դրսի կողմից փակված էին երկաթե ծանր նիգերով։ Միջանցքներում շատ մարդ կար։ Իրար հրմշտում էին, վազում էին, գոռում, հրամայում։ Ճռնչում էին փակերն ու նիգերը, շրխկում էին դռները, ինչ֊որ մեկին ծեծում էին, ու նա աղեկտուր գոռում էր, ինչ֊որ մեկին քարշ էին տալիս, և նա դիմադրում էր, ինչ֊որ մեկին ուզում էին դուրս հանել խցից ու չէին կարողանում, ու նա սրտաճմլիկ գոռում էր․ «Ես չե՜մ, ե՛ս չե՜մ․․․», ու կառչում էր հարևաններից։ Միջանցքում հանդիպող վանականների դեմքերը գործնական էին դաժանության աստիճան։ Ամեն մեկը շտապում էր, ամեն մեկը պետական կարևորության գործ էր անում։ Աշխատելով հասկանալ ինչն ինչոց է, Ռումատան դանդաղ անցնում էր միջանցքներով, ավելի ու ավելի ներքև իջնելով։ Ներքևի հարկում ավելի խաղաղ էր։ Այստեղ, դատելով խոսակցություններից, քննություն էին հանձնում Հայրենասիրական դպրոցի շրջանավարտները։ Կաշվե գոգնոցներով կիսամերկ , լայնալանջ տղաները, խոշտանգման խցերի դռների մոտ խմբված, թերթում էին ճարպոտված ձեռնարկներն ու մերթ ընդ մերթ մոտենում էին ջրի տակառին, որից շղթայով կախված էր թասը։ Խցերից լսվում էին սարսափելի ճիչեր, հարվծների հարվածների շրկխոց, փչում էր խանձված մսի հոտը։ Եվ խոսակցություններ, խոսակցություններ․․․
― Ոսկրաջարդիչը վերևում մի պտուտակ ունի, դա ջարդվել էր։ Ես ի՞նչ մեղք ունեմ։ Իսկ նա ինձ ծեծեց։ «Դմբոյի մեկը, ― ասում է, ― տխմար, հինգ հարված ստացիր փափուկ տեղերիդ ու նորից արի»։
― Իսկ Պեկոր Պռոշին ոնց որ առավոտյան վանականները տարան, մինչև հիմա չի վերադարձել։ Քննության էլ չի եկել։
― Էհ, ես փոխանակ մսաղացը գործի դնեմ, ախմախավարի նիգով խփեցի ու մի կողը ջարդեցի։ Այստեղ հայր կինը վրա պրծավ, քունքերիս խփեց ու սապգով սապոգով էնպես հասցրեց պոչուկիս, որ, եղբայրներիս ասեմ, աչքերս սևացան։ «Դու, ― ասաում է, ― ի՞նչ ես իմ ապրանքը փչացնում»։
Նայեք, նայեք, բարեկամներս, մտածում էր Ռումատան գլուխը դանդաղ շրջելով մի կողմից մյուսը։ Սա տեսություն չի։ Մարդկանցից ոչ մեկը դեռ այսպիսի բան չի տեսել․․․ Նայեք, լսեք, նկարահանեք․․․ և գնահատեք ու սիրեք, գրողը ձեզ տանի, ձեր ժամանակը, ու հարգեք նրանց հիշատակը, ովքեր անցել են այս ամենի միջով։ Ուշադիր նայեք այս մռութներին՝ ջահել, բութ, անտարբեր, ամեն տեսակ գազանության սովոր մռութներին, միայն թե քթներդ շուռ մի՛ տվեք, ձեր սեփական նախնիները ավելի լավը չէին․․․
― Կուլ տվեք, ― ասաց Ռումատան։ ― Իսկույն ձեզ լավ կզգաք։
Բուդախը, դարձյալ հենվելով պատին, վերցրեց հաբը, տնտղեց, հոտ քաշեց, վեր բարձրացրեց փրչոտ փռչոտ հոնքերը, հետո զգուշորեն դրեց լեզվի վրա ու չպպացրեց․
― Կուլ տվեք, կուլ տվեք, ― ժպտալով ասաց Ռումատան։
Բուդախը կուլ տվեց։
― Հը՜մ․․․ հը՜մ․․․ ասաց նա։ ― Ես կարծում էի, որ դեղերի մասին ամեն ինչ գիտեմ։ ― Նա լռեց, ունկնդրելով իր զգացողություններին։ ― Հը՜մ, ― աաց ասաց նա։ ― Հետաքրքիր է։ Վարազի չորացած փայծա՞խ է։ Բայց չէ, փտահամ չունի։
― Գնանք, ― ասաց Ռումատան։
Օրը վաղուց արդեն կիսվել էր, երբ Կիրան ազնվազարմ դոնին ու նրա մեծագիտուն բարեկամին հրավիրեց սեղան նստելու։ Լողացած, մաքուր շորեր հագած, սափրված բժիշկ Բուդախը շատ պատկառելի տեսք ուներ։ Նրա շարժումներն անշտապ էին և արժանապատվությամբ լի, խելոք խաժ աչքերը նայում էին բարյացակամ և նույնիսկ ներողամտորեն։ Ամենից առաջ նա Ռումատայից ներողություն խնդրեց հրապարակում պոռթկալու համար։ «Բայց դուք պետք է ինձ հասկանաք, ― ասաց նա։ ― Դա մի սոսկալի մարդ է։ Նա դև է, որ լույս աշխարհ է եկել զուտ աստծու սխալի պատճառով։ Ես բժիշկ եմ, բայց չեմ ամաչում խոստովանել, որ հնարավորության դեպքում հաճույքով այն աշխարհը կուղարկեմ նրան։ Ես լսել էի, որ թագավորին թունավորել են։ (Ռումատան ուշադրությունն էլ ավելի լարեց)։ Այդ Ռեբան եկավ իմ խուցն ու պահանջեց, որ իր համար այնպիսի թույն սարքեմ, որը ներգործի մի քանի ժամվա ընթացքում։ Հասկանալի է, ես հրաժարվեցի։ Նա սպառնաց, որ ինձ խոշտանգումների կենթաեկի։ Ես ծիծաղեցի նրա երեսին։ Այդժամ այս սրիկան կանչեց իր դահիճներին, ու նրանք փողոցից բռնեցին տասը տարեկանից ոչ մեծ մի դյուժին տղաների ու աղջիկների։ Նա երեխաներին կանգնեցրեց իմ առաջ, բաց արեց դեղապարկն ու հայտարարեց, որ բոլոր դեղերը կփորձի այդ երեխաների վրա, մինչև որ կգտնի իր ուզածը․․․ Ահա թե ինչպես թունավորվեց թագավորը»։
Բուդախի շրթունքները սկսեցին դողալ, բայց նա տիրապետեց իրեն։ Ռումատան նրբանկատորեն դեմքը շրջել էր և գլխով էր անում։ Հասկանալի է, մտածում էր նա։ Ամեն ինչ հասկանալի է։ Իր մինիստրի ձեռքից թագավորը նույնիսկ վարունգ չէր վերցնի։ Ու սրիկան թագավորին էր հրամցրել ինչ֊որ ստահակի, որին խոստացել էր լեյբ֊հեքիմի լեյբհեքիմի կոչում տալ, եթե թագավորին բուժի։ Ու հասկանալի է, թե ինչու Ռեբան այդպես ուրախացավ, երբ թագավորի ննջարանում ես նրան մերկացրի։ Դժվար թե նա ավելի հարմար առիթ գտներ, որ թագավորին հրամցներ կեղծ Բուդախին։ Ամբողջ պատասխանատվությունն ընկնում էր Ռումատա Էստերացու՝ իրուկանյան լրտեսի և դավադրի վրա։ Մենք լակոտներ ենք, մտածեց Ռումատան։ Ւնստիտուտում Ինստիտուտում պետք է հատուկ դասընթաց մտցնել՝ ֆեոդալական բանսարկուների դասընթաց։ Եվ առաջադիմությունը գնահատել ռեբաներով։ Ավելի լավ է՝ դեցիռեբաներով։ Ասենք, ո՜վ կհասնի նրան․․․
Ըստ երևույթին, բժիշկ Բուդախը շատ քաղցած էր։ Սակայն նա մեղմորեն, բայց վճռականորեն հրաժարվեց կենդանական կերից և իր ուշադրությանն արժանացրեց միայն սալաթներն ու մուրաբայով կարկանդակները։ Մի բաժակ էստորյանից հետո նրա աչքերը փայլատակեցին և այտերը թունդ կարմրեցին։ Ռումատան չէր կարողանում ուտել։ Նրա աչքերի առաջ ճարճատում էին բոսորագույն ջահերը, ամեն կողմից խանձված մսի հոտ էր փչում, և կոկորդում ասես բռունցքի չափ գունդ էր կանգնած։ Ուստի սպասելով, որ հյուրը կշտանա, նա կանգնել էր պատուհանի մոտ ու հարգալից, դանդաղ ու հանգիստ զրույց էր վարում, որ հյուրին չխանգարի կերակուրը ծամել։
Ու այդժամ նա տեսավ Կիրայի աչքերը։ Կիրան նրան էր նայում սարսափով և հույսով։
==Գլուխ իններորդ==