Changes
/* Առաջին գլուխ */
― Դո՞ւք էիք զանգողը։
― Աննան պետք է նախաճաշ բերի ինձ համար։― Ասաց Կ֊ն և նախ փորձեց անխոս, ուշադրությունը կենտրոնացնելով ու մտորելով, կռահել, թե իսկապես ով էր այս մարդը։ Սակայն վերջինս այդքան երկար չկանգնեց նրա աչքի առաջ, այլ դեպի դուռը շրջվեց և փոքր֊ինչ բացեց, որպեսզի կիպ դռան հետևը կանգնածմեկին կանգնած մեկին ասեր․
― Նա ուզում է, որ Աննան նախաճաշ բերի իր համար։― Կողքի սենյակում կարճ քրքիջ լսվեց, որից հնարավոր չէր հասկանալ, թե քանի հոգի էին ծիծաղում։ Թեև դրանով անծանոթի մինչև հիմա իմացածին ոչինչ չէր ավելանա, նա՝ կարծես զեկուցելիս լիներ, Կ֊ին ասաց․
Ու թեև անմիջապես նրա մտքով անցավ, թե չպետք է խոսքերը բարձրաձայն ասած լիներ, որ դրանով ինչ֊որ չափով ճանաչում է անծանոթի՝ այս սենյակում հսկելու իրավունքը, սակայն տվյալ պահին դա նրան այնքան էլ կարևոր չթվաց, մինչդեռ անծանոթը յուրովի հասկացավ այդ, որովհետև ասաց․
― Ավելի լավ չէ՞ր լլինիլինի, եթե այստեղ մնայիք։
― Մինչև չիմանամ, թե ով եք, ո՛չ ուզում եմ այստեղ մնալ, ո՛չ էլ ուզում եմ, որ ինձ հետ խոսեք։
― Լավ է ասված,― արտասանեց անծանոթն ուինքնակամ ու ինքնակամ բացեց դուռը։
Կ֊ն ավելի դանդաղ, քան սկզբում էր մտադիր, մտավ կողքի սենյակը և, նախորդ երեկոյի հետ համեմատած, այնտեղ առաջին հայացքից ոչ մի փոփոխություն չտեսավ։ Դա ֆրաու Գրուբախի հյուրասենյակն էր։ Կահույքով, ծածկոցներով, սպասքեղենով ու լուսանկարներով լցված սենյակում այսօր, երևի թե սովորականից մի փոքր ավելի ազատ տարածություն կար։ Այդ բանն իսկույն չէր զգացվում, որովհետև ամենակարևոր փոփոխությունը սենյակի բաց պատուհանի մոտ գիրքը ձեռքին նստած մարդու ներկայությունն էր։
― Արդյոք Ֆրանցը չասա՞ց, որ Դուք պետք է Ձեր սենյակում մնայիք,― գրքից կտրվելով հարցրեց նա։
― Այո, բայց Դուք ի՞նչ եք ուզում,Ճ հարցեց Կ֊ն։ Նրա հայացքը նոր ծանոթից դարձավ դռների մեջ կանգնած Ֆրանց կոչվածի կողմը, հետո՝ նորից հետ։ Բաց պատուհանից կրկին երևաց ծեր կնոջ դեմքը, որ շարունակությունը ևս տեսնել կարողանալու համար իսկական ծերունական հետաքրքրասիրությամբ այժմ մոտեցել էր հանդիպակաց պատուհանին։
― Ես ուզում եմ ֆրաու Գրուբախին տեսնել,― ասաց Կ֊ն։ Թեպետ երկու անծանոթներն իրենից բավական հեռու էին կանգնած, նա այնպիսի շարժում արեց, կարծես պոկ էր գալիս նրանցից, և ցանկացավ առաջ գնալ։
― Ավելի լավ է Ձեր իրերը վստահեք մեզ, ինչպես պահասենյակում,― առաջարեկցին նրանք։― Բայց պահսենյակում շատ հաճախ են յուրացումներ լինում, և, դրանից բացի, որոշ ժամանակ անց այնտեղ բոլոր իրերը վաճառվում են, առանց հաշվի առնելու՝ արդյոք հետաքննությունը ավարտվե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ ի՜նչ երկար են տևում նմանատիպ դատավարությունները հատկապես վերջերս։ Այնուհետև Դուք, համենայնդեպս, իրերի վաճառքից հետո կստանաք Ձեր հասույթը, սակայն գումարն իրենից մեծ բան չի ներկայացնի, որովհետև վաճառքի ժամանակ հաշվի է առնվում ոչ թե առաջարկի չափը, այլ՝ կաշառքինը, և հետո՝ փորձը ցույց է տալիս, որ հասույթները գնալով նվազում են, երբ նրանք տարեցտարի ձեռքից֊ձեռք են անցնում։
Կ֊ն հազիվ թե ուշադրություն էր դարձնում այս խոսքերին։ Նա այնքան էլ բարձր չէր դասում իրերը տնօրինելու իրավունքը, որ դեռ ուներ թերևս։ Նրա համար այժմ շատ ավելի կարևոր էր սեփական դրության մեջ պարզություն մտցնելը, սակայն այդ մարդկանց ներկայությամբ նա բնավ չէր կարող մտածել, որովհետև երկրորդ պահակը (նրանք միայն պահակներ կարող էին լինել) փորով, իբր թե բարեկամաբար, շարունակում էր խփել իրեն, իսկ երբ Կ֊ն վեր էր նայում, միայն մեծ, կողքի թեքված քթով, հաստ մարմնին բնավ չհամապատասխանող ոսկրոտ, չոր դեմք էր տեսնում և զգում էր, որ նրանք իր գլխի վրայով ինչ֊որ բան են պայմանավորվում։ Ի՞նչ մարդիկ էին սրանք, ի՞նչ գերատեսչության էին պատկանում, ինչի՞ մասին էին խոսում։ Ախր Կ֊ն քաղաքացի է իրավական մի պետության, ուր ամեն տեղ կարգուկանոն է տիրում, բոլոր օրենքները կանգնած են զինվորների նման․ ո՞վ կարող է համարձակվել սեփական բնակարանում հարձակվել նրա վրա։ Նա միշտ հակված էր ամեն բան որքան հնարավոր է տանել թեթև, հավատալ վատին, միայն երբ այն իրոք վրա էր հասնում, և նույնիսկ եթե վտանգ էլ սպառնար, ապագայի համար հոգ չէր տանում։ Այս անգամ, սակայն, դա նրան ճիշտ չթվաց։ Իհարկե, կարող էր պատհաելպատաhել, որ այստեղ տեղի ունեցող տեսարանը կատակ լիներ, մի կատակ, որ չգիտես ինչու (գուցե այսօր լրացող երեսնամյակի կապակցությամբ) բանկի գործընկերներն էին կազմակերպել։ Իհարկե, հնարավոր էր։ Միգուցե հարկ լիներ ինչ֊որ կերպ ծիծաղել պահակների երեսին, և նրանք էլ ծիծաղեին իր հետ․ գուցե սրանք փողոցի անկյունում կանգող կարգի պահապաններից էին (այնքան էլ չէին տարբերվում նրանցից), ու եթե այս ամենը կարելի լիներ (թեկուզ կոպիտ) կատակ համարել, այս անգամ արդեն Կ֊ն՝ սկսած պահակ Ֆրանցին առաջին անգամ տեսնելու պահից, վճռել էր նրանց հանդեպ ունեցած առավելությունը փոքր իսկ չափով չզիջել։ Որ հետո կարող էին ասել, թե ինքը կատակ չի հասկանում, դրանում Կ֊ն այնքան մեծ վտանգ չէր տեսնում, ու, թեև կատարված դեպքերից փորձ քաղելը նրան բնորոշ չէր, այնուամենայնիվ, նա հիշում էր իրենց նշանակությամբ անկարևոր մի քանի դեպքերի մասին, երբ ինքը, ի տարբերություն մյուս ընկներիների, գիտակցաբար, առանց հնարավոր հետևանքների մասին մտածելու, ազգույշ էր գործել և այդ պատճառով, ի վերջո, տուժել էր։ Այդ հին պատմություններն այս անգամ այլևս չպետք է կրկնվեին, ու եթե սա կատակերգություն էր, ապա ինքը կուզենար մասնակցել դրան։ Առայժմ ինքն ազատ էր դեռ։
― Թույլ տվեք։― Ասաց նա և պահակների արանքով շտապ անցավ իր սենյակը։
― Պարտավոր եք։ Ահա իմ փաստաթղթերը։ Այժմ ցույց տվեք ձեր փաստաթղթերը և, ամենից առաջ՝ ձերբակալման հրամանը։
― Տեր աստված,― բացականչեց պահակը։― Դուք, կարծես, չեք կարողանում հաշտվել Ձեր դրության հետ, և մեզ, որ Ձեր շրջապատի մարդակնցից մարդկանցից ամենամոտն ենք հավանաբար, աշխատում եք իզուր տեղը ջղայնացնել։
― Այդպես է, հավատացեք ինձ։― Խոսեց Ֆրանցը և ձեռքին պահաջ պահած սուրճի գավաթը ոչ թե շուրթերին մոտեցրեց, այլ երկար, հնարավոր է ինչ֊որ բան նշանակող, բայց անհասկանալի հայացքով նայեց Կ֊ին։ Կ֊ն, իր կամքից անկախ, հայացքներ փոխանակեց Ֆրանցի հետ, հետո, սակայն, ձեռքը խփեց իր թղթերին ու ասաց․
― Ահա իմ փաստաթղթերը։
― Իրավացի ես, սակայն նրան ոչինչ չի կարելի հասկացնել։
Կ֊ն այլևս չխոսեց։ «Ի՞նչ է, պետք է թույլ տամ, որ այս ենթակա անձանց շաղակրատանքը (իրենք խոստովանեցին, որ ենթակա մադրիկ մարդիկ են) ինձ ավելի՞ շփոթեցնի։― Մտածեց նա։― Նրանք այնպիսի բաներ են խոսում, որ, համենայն դեպս, իրենք ևս չեն հասկանում։ Այդ խոսքերի հավաստի լինելը միայն նրանց հիմարության շնորհիվ է հնարավոր։ Իմ դիրքին համատասխան մարդու հետ փոխանակած մի քանի խոսքը ամեն ինչ անհամեմատ ավել իպարզ ավելի պարզ կդարձնի, քան սրանց հետ երկար խոսելը»։
Նա մի քանի անգամ հետ ու առաջ քայլեց սենյակի ազատ տարածության մեջ, դիմացի պատուհանում տեսավ ծեր տիկնոջը, որ ավելի հասակավոր մի ծերունու էլ էր պատուհանին մոտ քաշել ու պահում էր գրկած։ Կ֊ն պետք է վերջ տար այս ներկայացմմանը։ ներկայացմանը։
― Ինձ ձեր պետի մոտ տարեք։
― Միայն՝ երբ նա ինքը ցանկանա։ Ոչ ավելի շուտ,― ասաց մարմնեղ պահակը, որի անունը Վիլլեմ էր։― Իսկ առայժմ խորհուրդ կտամ,― ավելացրեց նա,― որ գանք գնաք Ձեր սենյակը, հանգիստ պահեք Ձեզ և սպասեք, թե Ձեզ վերաբերող ինչ կարգադրություններ կլինեն։ Խորհուրդ ենք տալիս․ Ձեզ մի տանջեք ավելորդ մտքերով, այլ հավաքեք Ձեզ․ Ձեզանից դեռ ավելի մեծ բաներ կպահանջվեն։ Դուք այնպես չեք վարվում մեզ հետ, ինչպես Ձեր հանդեպ ունեցած մեր տրամադրվածությանն է վայել։ Մոռացել եք, որ մենք՝ ով էլ որ լինենք ընդհանրապես, գոնե այժմ, ի տարբերություն Ձեզ, ազատ մադրիկ մարդիկ ենք, իսկ դա փոքր առավելություն չէ։ Համենայնդեպս, եթե փող ունեք, մենք պատրաստ եքն ենք դիմացի սրճարանից մի փոքր նախաճաշ բերել Ձեզ համար։
Առանց այդ առաջարկին պատասխանելու, Կ֊ն որոշ ժամանակ լուռ կանգնեց։ Եթե ինքը բացեր հաջորդ սենյակի կամ, թուկեզթեկուզ, նախասենյակի դուռը, երկու պարոնները, երևի չհամարձակվեին խանգարել, և գուցե դա լիներ իր իսկ չափազանցրած հարցի ամենապարզ լուծումը։ Սակայն հնարավոր է նաև, որ բռնեին, և եթե ինքը մի անգամ տապալվեր, ապա կորած կլիներ նաև այն ողջ առավելությունը, որ այժմ ուներ նրանց հանդեպ։ Այդ պատճառով Կ֊ն նախընտրեց դեպքերի բնական ընթացքի տված լուծման հուսալիությունը և, առանց որևէ բան ասելու (պահակները նույնպես լուռ էին), գնաց իր սենյակը։ Նա նետվեց մահճակալին ու լվացարանի վրայից վերցրեց դեռ երեկվա ընթրիքից նախաճաշի համար թողած կարմրաթուշ խնձորը։ Այժմ դա էր նրա միակ նախաճաշը և, ինչպես համոզվեց առաջին խոշոր պատառը կծելուց հետո, ավելի լավն էր, քան կլիներ գիշերային կեղտոտ սրճարանից պահակների ողորմածությամբ բերված նախաճաշը։ Նա իրեն վստահ ու լավ էր զգում։ Թեև մինչև ճաշ բաց էր թողնելու աշխատանքը, սակայն բանկի համեմատաբար բարձր աստիճանավորի համար, որոնցից մեկն ինքն էր, դա ներելի էր։ Արդյոք կարիք կա՞ր ղեկավարությունից ներողություն խնդրել։ Նա մտադիր էր այդպես վարվել։ Եթե հանկարծ չհավատային (մի բան, որ խիստ հնարավոր էր), կարող էր ֆրաու Գրուբախինվկայակոչել Գրուբախին վկայակոչել կամ թեկուզ դիմացի երկու ծերուկներին, որոնք այժմ երևի գալիս էին Կ֊ի սենյակին դմհանդիման դեմհանդիման ընկած պատուհանների կողմը։ Կ֊ն զարմանում էր, հենց թեկուզ պահակների մտածելակերպն էր զարմացնում նրան․ իրեն փակել էին սենյակում և մենակ թողել, մինչդեռ ինքը ինքնասպան լինելու այդքան շատ հնարավորություն ուներ։ Միաժամանակ նա (այս անգամ արդեն սեփական մտքերի ընթացքից ելնելով) ինքն իրենց հարցրեց, թե նման քայլ կատարելու համար ի՞նչ պատճառ կարող է ունենալ։ Որ այն երկուսը նստել էին կողքի սենյակում և ձեռքնե՞րն էին առել իր նախաճաշը։ Ինքնասպան լինելն այնքան անիմաստ բան էր, որ նա, եթե անգամ ուզենար էլ, հենց թեկուզ անիմաստության պատճառով ի վիճակի չէր լինի այդ բանն անել։ Եթե պահակների մտավոր սահմանաձակություն սահմանափակությունն այդ աստիճան ակնառու չլիներ, կարելի կլիներ ենթադրել, թե նրանք էլ, նույն համոզմունքից ելնելով, ոչ մի վտանգ չէին տեսել իրեն մենակ թողնելու մեջ։ Եթե պահակներն այժմ կարողնանային հետևել, կտեսնեին, թե ինչպես Կ֊ն պահարանի կողմը գնաց (այնտեղ լավորակ շնապս էր պահում), առաջին գաժակը բաժակը խմեց նախաճաշի տեղակ, երկրորդը՝ արիության համար, երրորդը՝ չնախատեսված որևէ դեպքի զգուշավորությունից․ կարող է պետք գար։
Նույն պահին կողասենյակից կանչղ կանչող ձայնը այնպես վախեցրեց նրան,որ ատամները բաժակի եզրին կափկափեցին։
― Վերակացուն է կանչում։
― Ո՞չ այնքան։― Հարցրեց վերակացուն և մոմը դրեց սեղանի մեջտեղում, իսկ շուրջը խմբեց մնացած իրերը։
― Երևի սխալ եք հասկանում ինձ,― շտապես բացատրել Կ֊ն։― Ուզում եմ ասել, որ․․․։― Նա ընդհատեց խոքն խոսքն ու հայացքով բազկաթոռ փնտրեց։― Կարող եմ նստել, այդպես չէ՞։
― Ընդունված չէ։
― Ուզում եմ ասել,― առանց հետագա ընդմիջումների շարունակեց Կ֊ն,― որ ես համեմատաբար շատ անակնկալի եկա, սակայն երբ մարդ տարի ապրի շախարհիս աշխարհիս երեսին և միայնակ հաղթահարի ամեն ինչ, ինչպես ինձ է վիճակված եղել, որոշ չափով հետ վարժված կլինի անակնկալի գալուց, և եղածն էլ այնքան ծանր չի տանի։ Հատկապես այսօրվանը որ՝ ոչ։
― Իսկ ինչո՞ւ այսօրվանը՝ ոչ։
― Չեմ ուզում ասել, թե այս ամբողջը կատակ եմ համարում։ Կազմակերպված գործողությունները կատակի համար շատ են ծավալուն։ Պանսիոնի երևի բոլոր անդամները մասնակցում են, Դուք էլ նրանց հետ․ դա անցնում է կատակի սահմանը։ Կարճ ասած, էի չէի ասի, թե կատակ է։
― Միանգամայն ճիշտ է,― հաստատեց վերակացուն և ստուգեց, թե քանի հատիկ կա լուցկու տուփի մեջ։
― Մյուս կողմից,― շարունակեց Կ֊ն և դիմեց բոլորին (նա հաճույքով կդիմեր նաև լուսանկարների մոտ կանգանծ կանգնած երեք հոգուն),― մյուս կողմից, գործն այնքան էլ կաևոր չէ։ Ես սա այն բանից եմ եզրակացնում, որ մեղադրված եմ, սակայն չեմ կարող ամենաչնչին մեղքն անգամ գտնել, որի պատճառով կարելի լիներ ինձ մեղադրել։ Սակայն նույնիսկ դա է երկրորդական։ Հիմնական հարցն այն է, թե ո՞ւմ կողմից եմ մեղադրված, ի՞նչ գերատեսչություն է վարում դատաքննությունը։ Դուք պաշտոնյա՞ եք․ ոչ ոք համազգեստով չէ, եթե, իհարկե,― Կ֊ն շրջվեց Ֆրանցի կողմը,― համազգեստ չանվանեք ձեր հագուստը։ Բայց դա ավելի շուտ ճամփորդական կոստյում է։ Այս հարցերում ես պարզություն եմ պահանջում և համոզված եմ, որ պարզաբանումից հետո սրտառուչ կերպով կարող ենք բաժանվել իրարից։
Վերակացուն լուցկու տուփը գցեց սեղանին։
― Դուք շատ եք սխալվում,― ասաց նա։― Այստեղի պարոնները և ես ձեր գործում այդաստիճան այդ աստիճան ազդեցիկ չենք։ Մենք գործի մասին համարյա ոչինչ չգիտենք։ Կրաող Կարող էինք ամենաիսկական համազգեստներով լինել, բայց Ձեր գործը դրանից բնավ ավելի լավ վիճակում չէր լինի։ Ես նույնիսկ չեմ կարող ասել, որ Դուք մեղադրված եք, կամ, առավել ևս, ես չգիտեմ, թե արդո՞ք Դուք եք մեղադրվածը։ Դուք ձերբակալված եք, դա ճիշտ է։ Սրանից բացի ոչինչ չգիտեմ։ Միգուցե պահակներն այլ բան են դուրս տվել, այդ դեպքում դա միայն բարբաջանք է եղել։ Եթե անգամ այժմ Ձեր հարցերին չպատասխանեմ, գոնե կարող եմ խորհուրդ տալ, որ ավելի քիչ մտածեք մեր մասին և այն մասին, թե ի՞նչ է կատարվելու Ձեզ հետ։ Լավ կլինի ավելի շատ մտածեք Ձեր մասին և այնքան էլ մեծ աղմուկ մի սարքեք Ձեր անմեղության զգացուոմվ։ զգացումով։ Դա վնասում է, չէի ասի, թե վատ, տպավորությանը, որ Դուք եք թողնում ընդհանրապես։ Հետո պետք է խոսելու ժամանակ նաև ավելի զուսպ լինեք։ Ձեր քիչ առաջ ասածի իմաստը, եթե թեկուզ մի քանի բառ ասեիք, կարելի էր Ձեր վարմունքից կռահել, և, դրանից բացի, Ձեր համար բարենպաստ ոչինչ չկար այնտեղ։
Կ֊ն աչքերը հատել էր վերակացուին։ Թերևս ավելի երիտասարդ մեկը դպրոցականին վայել խրատնե՞ր էր տալիս։ Կշտամբո՞ւմ էր անկեղծության համար, իսկ ձերբակալման և այն մասին, թե ով է կարգադրել, ոչինչ չէր ասում։ Պարզ երևում էր, որ Կ֊ն հուզվեց, սկսեց ետուառաջ քայլել սենյակում (ոչ ոք չէր խանգարում նրան), ծալեց թեզանիքները, շոշափեց կուրծքը, ուղղեց մազերը, անցավ երեք պարոնների կողքով։
― Ախր անիմաստ բան է,― ասաց նա։ Այդ խոսքերից երեքն էլ շուռ եկան նրա կողմն ու պատրաստակամ, բայց՝ լուրջ, նայեցին։ Կ֊ն ի վրեջո վերջո կանգ առավ վերակացուի սեղանի դիմաց։
― Դատախաղ Դատախազ Հաստերերն իմ լավ ընկերն է,― ասաց նա։― Կարո՞ղ եմ զանգել նրան։
― Իհարկե,― ասաց վերակացուն։― Բայց չգիտեմ, թե ի՞նչ միտք ունի։ Որևէ իմաստ կունենար, եթե նրա հետ մասնավոր գործերի մասին խոսելու բան ունենայիք։
― Դե, պարոնայք,― խոսեց Կ֊ն։ Նրան մի պահ թվաց, թե այստեղ բոլորը իր ուսերին են նստած։― Եթե ձեր տեսքերից դատելու լինենք, կարելի է իմ գործն ավարտված համարել։ Ես այն կարծիքին եմ, որ ավելի լավ կլինի այլևս չմտածել ձեր այստեղ գալու անհիմն կամ հիմնավոր լինելու մասին և երկուստեք ձեռքսեղմումով գործը հաշտ ու խաղաղ վերջացնել։ Եթե դուք նույնպես իմ կարծիքին եք, ապա՝ խնդրեմ։― Նա մոտեցավ սեղանին ու պարզեց ձեռքը։ Վերակացուն բարձրացրեց հայացքը, խոնարհեց և նայեց Կ֊ի՝ իրեն մեկնած ձեռքին։ Կ֊ն շարունակ մտածում էր, թե վերակացուն կհամաձայնի իր առաջարկին, վերջինս, սակայն, ոտքի կանգնեց, ֆրոյլայն Բյուրստների մահճակալի վրայից վերցրեց կլոր, կոշտ գործքի գլխարկը և, ինչպես նոր գլխարկները փորձելու ժամանակ են անում, երկու ձեռքով բռնած զգուշորեն դրեց։
― Ձեզ ինչքան հեշտ է թվում ամեն ինչ,― միաժամանակ ասաց նա Կ֊ին։― Կարծում եք, թե մենք պետք է գործին հեշտ ու խաղաղ վերջ տանք։ Ո՛չ,ո՛չ։ Այդպես, իրոք, չի լինի։ Սակայն ես չեմ ուզում ասել, թե Դուք չպետք է հուսահատվեք։ Ոչ, ինչի՞ համար։ Դուք միայն ձերբակալված եք, ուրիշ ոչինչ։ Ես պետք է այդ բանը տեղեկացնեի Ձեզ, տեղեկացրի և հետևեցի, թե Դուք ինչպես ընդունեցիք լուրը։ Այսօրվա համար այսքանը բավական է, և մենք կարող են հրաժեշտ տալ իրար։ Այսինքն՝ ժամանակավորապես։ Դուք երևի բանկ գնա՞լ կուզենաք այժմ։
― Բա՞նկ։ Ես էլ կարծեցի, թե ձերբակալված եմ,― Կ֊ն հարցը կամավորության որոշակի հնչերանգով տվեց, որովհետև՝ չնայած նրա ձեռքսեղմումը չէր ընդունվել, սկսած առանձնապես այն պահից, երբ վերակացուն ոտքի կանգնեց, իրեն շարունակ ավելի անկախ էր զգում այդ մարդկանցից և խաղ էր անում նրանց հետ։ Եթե նրանք գնային, Կ֊ն մտադիր էր մինչև տան դարպասը հետևներից գնալ և առաջարկել ձերբակալել իրեն։ Այդ պատճառով նա կրկնեց հարցը։