Changes
Շան սիրտ
,— Ոչ, սիրելիս, շնորհտկալ եմ: Այսօր ոչինչ չենք անելու: Նախ, ճագարը սատկեց, երկրորդը՝ այսօր Մեծ թատրոնում «Աիդա»-ն է: Վաղուց չեմ լսել։ Սիրում եմ․․․ Զուգերգը հիշո՞ւմ եք․․․ Տարա․․․ Րառիմ․․․
— Այդ ինչպե՞ս եք հասցնում, Ֆիլիպ Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— հարգալիր հարցրեց բժիչկրը։բժիչկը։
— Ամենուրեք հասցնում է նա, ով ոչ մի տեղ չի շտապում,— խրատաբար բացատրեց տանտերը:— Հարկավ, եթե ես սկսեի ցատկոտել նիստից նիստ և օրնիբուն երգեի սոխակի պես, փոխանակ իմ անմիջական գործով զբաղվեի, ոչ մի տեղ չէի հասցնի,- Ֆիլիպ Ֆիլիպովիչի մատների տակ երկնային ձայներ արձակեց ռեպետիրը,— ինն անց է մի քիչ․․․ երկրորդ գործողությանը կհասնեմ․․․ Ես կողմնակից եմ աշխատանքի բաժանմանը։ Մեծ թատրոնում թող երգեն, իսկ ես կվիրահաաեմ: Շատ լավ կլինի՝ և ոչ մի քայքայում․․․ Ինչ եմ ասում, Իվան Առնոլդովիչ, դուք ուշադիր հետևեք, հենց հարմար մահ եդավ, իսկույն սեղանից սնուցիչ հեղուկի մեջ և ինձ մոտ։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, նրան պիտի մտրակով դաղել գոնե մեկ անգամ,— զայրացած ասում էր Զինան, — թե չէ կատարելապես երես կառնի։ Տեսեք, ահա, թե ինչ է արել ձեր կրկնակոշիկները։
— Ոչ մեկին դաղել պետք չէ,- հուզվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,- հիշիր սա մեկ անգամ ընդմիշտ։ Մարդու և կենդանու վրա կարելի է աղդել ազդել միայն խրատով: Այսօր նրան միս տվե՞լ եք։
— Տեր Աստված։ Նա ամբողջ տունն է հախռել։ Ի՞նչ եք հարցնում, Ֆիլիպ Ֆիլիպովիչ: Զարմանում եմ, ինչպես չի տրաքում:
— Ուո՜ւ-ո՜ւ,— վնգստում էր շողոքորթ շունը և սողում փորի վրա, թաթերը շրջած:
Հետո նրա շլինքից բռնած աղմուկով քարշ տվեցին ընդունարանի միջով աշխատասենյակ: Շունը կլանչում էր, կծոտում, կառչում գորգիղ, քշվում հետույքի վրա, ինչպես կրկեում։ կրկեսում։ Աշխատասենյակի մեջտեղում, գորգի վրա դրված էր ապակեաչք բուն, պատռված փորով, որից դուրս էին ցցվել ինչ-որ կարմիր նավթալինահոտ լաթեր։ Սեղանին դրված էր ջարդուփշուր դիմանկարը։
— Դիտավորյալ չեմ հավաքել, որ ձեր, աչքով տեսնեք,— սրտնեղած զեկուցեց Զինան,— ախր, նա սեղանին ցատկեց, սրիկան։ Ու պոչից՝ ցապ։ Ուշքս գլուխս չեկած, նա արդեն քրքրել էր: Ֆիլիպ Ֆիլիպովիչ, մռութը խրեք բվի մեջ, որ հասկանա, թե ինչ է նշանակում իրերը փչացնել:
Ու սկսվեց աղմուկը: Գորգին սոսնձված շանը քարշ էին տալիս՝ մռութը բվի մեջ խրելու, ըստ որում, շունը դառնաղի արցունք էր թափում, մտածելով․ «Խփեք, ծեծեք, մենակ մի քշեք բնակարանից»:
Հաջորդ օրը շան վզին լայն, փայլփլուն վզակապ կար։ Առաջին պահ, նայելով հայելուն, նա շատ դառնացավ, պոչն իրեն քաշեց ու գնաց լողասենլակլողասենյակ, մտմտալով, թե ինչպես պոկի դա վզից՝ սնդուկին կամ արկղին քսելով: Սակայն շատ շուտով հասկացավ, որ ինքը հիմարէ հիմար է պարզապես: Զինան նրան տարավ զբոսանքի՝ շղթայով։ Օբուխով նրբանցքով շունը քայլում էր կալանավորի պես, ամոթից վառվելով, սակայն Պրեչիստենկայից Քրիստոսի տաճար ճանապարհն անցնելով, շատ լավ հասկացավ, թե կյանքում ինչ է նշանակում վզակապը։ Կատաղի նախանձ էր երևում դիմացից եկող բոլոր շների աչքերում, իսկ Մյորտվիյ նրբանցքի մոտ մի լողլող պոչատ բակապահ հայհոյահաչ տվեց, կոչելով «տիրոջ խուժան» և «ծառա շուն»։ Երբ հատում էին տրամվայի ռելսերը, միլիցիոները հաճույքով և հարգանքով նայեց վզակապին, իսկ երբ վերադարձան, կատարվեց կյանքում ամենաչտեսնվաձ բանը՝ շվեյցար Ֆյոդորն իր ձեռքով բացեց շքամուտքի դուռը և ներս թողեց Շարիկին։ Ըստ որում, Զինային ասաց.
— Ի՜նչ փռչոտն է ձեռք բերել, է՜, Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Զարմանալի չաղլիկ էլ է։
— Հապա ինչ։ Վեցը շան տեղ խժռում է,- ― պարզաբանեց սառնամանիքից կարմրած ու գեղեցկացած Զինան։
«Վզակապը նույնն է, ինչ պորտֆելը»՝ լուռ սրամտեց շունը և, հետույքը ճոճելով, մտավ նախահարկ, տիրոջ պես։
«Քեզ ի՞նչ եղավ։ Ի՞նչ գրպանահատ։ Մի՞թե չնկատեցիք վզակապս»,– և նա կողքանց սողոսկեց ներս, մռութն առաջ պահած։
Շարիկ-շունը մարդկանց սրտերը գրավելու ինչ-որ գաղտնիք ուներ։ Երկու, օր անց արդեն պառկած էր ածխի զամբյուղի մոտ և նայում էր, թե ինչպես է աշխատում Դարյա Պետրովնան։ Նեղ ու սուր դանակով նա կտրում էր անպաշտպան անտառակաքավների գլուխները և թաթիկները, հետո, որպես կատաղի դահիճ, ոսկորներից պոկոտում էր միսը, պոկում թռչունների փորոտիքը, ինչ֊որ բան պտտում մսաղացով։ Շարիկն այդ ընթացքում հոշոտում էր անտառակաքավի գլուխը։ Կաթով լի ամանից Դարյա Պետրովնան հանում էր թրջված բուլկու կտորները, տախտակի վրա խառնում մսե խյուսին, այդ ամենի վրա սերուցք լցնում, աղ ցանում և տախտակի վրա կոտլետներ ծեփծեփում։ Օջախը գվվում էր հրդեհի պես, իսկ տապակի մեջ փրթփրթում, պճպճում ու թռչկոտում էր ինչ֊որ բան։ Դռնակը դղրդոցով բացվում էր՝ ի հայտ բերելով զարհուրելի գժոիւքը։ դժոխքը։ Եռում էր, թափվում...
Երեկոյան հանգչում էր հրեղեն երախը, խոհանոցի պատուհանում սպիտակ, կես-վարագույրից վեր կանգնում էր պրենչիստենկյան թանձր ու կարևոր գիշերը, միայնակ աստղով։ Խոհանոցի հատակը խոնավ էր լինում, կաթսաները պսպղում էին աղոտ և խորհրդավոր, սեղանին հրշեջի գլխարկ կար։ Շարիկը պառկած էր տաք օջախի վրա, ինչպես առյուծր մուտքի մոտ, և հետաքրքրասիրությունից մի ականջը տնկած վեր, նայում էր ինչպես սևաբեղ ու իրար անցած մի մարդ, կաշվե լայն գոտիով, Զինայի և Դարյա Պետրովնայի սենյակի կիսափակ դռան ետևում գրկում է Դարյա Պետրովնային։ Վերջինիս դեմքը կրակվում էր տանջանքից ու կրքիքիցկրքից, ամեն ինչ, բացի դիմափոշիով ծածկված անկենդան քթից։ Լույսի շերտ էր ընկած սևաբեղի դեմքին, և զատկական վարդ էր կախված նրանից։
Երեկոները պրեչիստենկյան աստղը ծածկվում էր ծանր վարագույրի ետևում, ու եթե Մեծ թատրոնում «Աիդա» չէր ներկայացվում և համառուսաստանյան վիրահատական ընկերության նիստ չէր լինում, կուռքն ընկողմանում էր բազմոցի մեջ։ Առաստաղի տակ լույսեր չէին լինում, սեղանի վրա միայն մի կանաչ լամպ է վառվում։ Շարիկը պառկում էր գորգին և ակնդետ նայում զարհուրելի գործերին։ Նողկալի բարկ և պղտոր խյուսի մեջ, ապակյա ամաններում մարդու ուղեղներ էին։ Կուռքի ձեռքերը, մերկ մինչև արմունկները, ռետինե մարմնագույն ձեռնոցներով էին, և լպրծուն, բութ մատները քչփորում էին ծալքերը։ Ժամանակ առ ժամանակ կուռքը ձեռքն էր առնում փոքրիկ, փայլփլուն դանակը և զգուշությամբ կտրատում դեղին, ձիգ ուղեղները։
«Զինկան գնաց կինեմատոգրաֆ,— մտածեց շունը,— ու հենց ետ եկավ, ուրեմն կընթրենք։ Պետք է ենթադրել, ընթրիքին հորթի մսի կոտլետներ են»։
— Հիանալի է,— լսվեց նրա ձայնը,— հենց հիմա բերեք, իսկույն ևեթ։
Նա իրար անցավ, զանգ զարկեց և ներս մտած Զինային հրամայեց շտապ մատուցել ճաշը։ Ճաշը։ Ճաշ։ Ճա՜շը։ Սեղանատանն իսկույն չխկչխկացին ափսեները։ Զինան վազվզում էր, խոհանոցից լսվեց Դարյա Պետրովնայի մրթմրթոցը, թե հնգուհավը հնդուհավը դեռ պատրաստ չէ։ Շունը նորից հուզմունք զգաց։
«Չեմ սիրում իրարանցումը բնակարանում»,– մտմտում էր նա։ Եվ հենց սա մտածեց, իրարանցումն ավելի տհաճ բնույթ ձեռք բերեց։ Եվ ամենից առաջ, ժամանակ առաջ կծված դոկտոր Բորմենտալի հայտնվելու պատճառով։ Նա իր հետ բերել էր վատ հոտ արձակող մի ճամպրուկ և, նույնիսկ առանց հանվելու, միջանցքով շտապեց զննարան։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը կիսատ թողեց սուրճի բաժակը, ինչը նույնպես երբեք չէր լինում։
— Ոտքի տակ մի ընկիր։ Արագ, արագ, արագ,– բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը այս ու այն կողմ և սկսեց զանգահարել բոլոր զանգերով, ինչպես թվաց շանը։
— Զինա, Դարյա Պեարովնային՝ Պետրովնային՝ հեռախոսի մոտ, թող գրառի, ոչ ոքի չընդունել։ Դու պետք ես։ Դոկտոր Բորմենտալ, աղաչում եմ, շուտ, շուտ։
«Ինձ դուր չի գալիս։ Դուր չի գալիս»։ Շունը նեղացած խոժոռվել էր և սկսեց թրև գալ բնակարանում, իսկ ամբողջ իրարանցումը կենտրոնացել էր զննարանում։ Զինան անսպասելիորեն հայտնվեց խալաթով, որ նման էր պատրանքի պատանքի և վազվզում էր զննարանից խոհանոց ու ետ։
«Չգնա՞մ, մի բան խժռեմ։ Իրենց հերն էլ անիծած»,- ― վճռեց շունը և հանկարծ անակնկալ ստացավ։
— Շարիկին ոչինչ չտալ,— հրաման դղրդաց զննարանից։
Եվ քառորդ ժամվա չափ նա մնաց լոգասենյակում, տարօրինակ հոգեվիճակում՝ մեկ չարացած, մեկ՝ մի տեսակ ծանր անկման մեջ։ Ամեն ինչ տրտում Էր, անհստակ...
«Լավ, վաղը կրկնակոշիկ կունենաք, շատ հարգելի Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— մտածում Էր նա,— երկու զույգ արդեն ստիպված առել եք, մեկն Էլ կառնեք։ Որ շներին Էլ էլ փակի տակ չդնեք»։
Բայց հանկարծ մի կատաղի միտք շամփրեց նրան։ Հանկարծակի և չգիտես ինչու հստակ հիշեց մի պատառիկ վաղ պատանեկությունից, արեողոզարևողող, ընդարձակ բակ Պրեոբրաժենսկայա ուղեկալի մոտ, արեգակի ցոլքեր շշերի մեջ, ջարդած աղյուս, ազատ թափառական շներ-ընկերներ...
«Չէ, էլ ո՞ւր, ոչ մի ազատության մեջ էլ չես գնա էստեղից, հարկավոր չէ ստել,— տրտմել էր շունը, ֆսֆսացնելով,— վարժվել եմ։ Ես պարոնապատական շուն եմ, ուսյալ արարած, լավ կյանք եմ ճաշակել։ Եվ ի՞նչ է այդ ազատությունը։ Հենց այնպես, մուժ, միրաժ, սուտ բան... Այդ չարաբաստիկ դեմոկրատների զառանցանքը...»։
Հետո լողասենյակի կիսամութը սարսափելի դարձավ, շունը կաղկանձեց, նետվեց դռան վրա, սկսեց ճանկռտել։
— Ուո~ւ֊ու֊ո~ւՈւո՜ւ֊ու֊ո՜ւ,— ինչպես տակառի մեջ, տարածվեց բնակարանով մեկ։
«Բուն նորից եմ գզգզելու»,— կատաղած, բայց անզոր մտածում Էր չունը։ շունը։ Հետո թուլացավ, իսկ երբ վեր կացավ, վրայի բուրդը հանկարծ ցից կանգնեց, և չգիտես ինչու, լողասենյակում երևացին գայլի նողկալի աչքեր...
Եվ տանջանքի թունդ պահին դուռը բացեցին։ Շունը ելավ, իրեն թափ տալով, մռայլված պատրաստվում Էր խոհանոց գնալ, բայց Զինան վղակապը վզակապը քաշելով համառորեն նրան տարավ զննարան։ Շան սիրտը սառեց։
«Ինչների՞ն եմ պետք եկել,– մտածում Էր նա կասկածանքով։– Կողս լավացել է։ Ոչինչ չեմ հասկանում»։
Շունն այստեղ բոլորից շատ ատեց կծվածին, ամենից ավելի նրա այսօրվա աչքերը։ Սովորաբար համարձակ և ուղղահայացք, այսօր դեսուդեն էր փախցնում շան աչքերից։ Զգուշավոր էին, կեղծ, դրանց խորքում թաքնված էր մի գեշ, նողկալի գործ, եթե ոչ ամբողջական հանցագործություն։ Շունը նրան նայեց ծանր ու մթնդած և անկյուն մտավ։
Վայրկենապես Զինայի աչքերն էլ դարձան նույնքան նողկալի, ինչպես կծվածինը։ Նա մոտեցավ շանը և ակնհայտ կեղծությամբ շոյեց նրան։ Սա տխրամած և արհամարհանքով նայեց Զինային։
Զինան արձակեց վզակապը, շունը թափահարեց գլուխը, ֆրթացրեց։ Կծվածը բսնեց նրա դիմաց, և գարշելի, շշմեցնող հոտ սփռվեց նրանից։
— Շուտ արեք, դոկտոր,- անհամբեր արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Կտրող, քաղցրավուն հոտ տարածվեց։ Կծվածը, զգուշավոր, գեշ հայացքը շնից չկտրելով, ետեից առաջ բերեց աջ ձեռքը և խոնավ բամբակը դիպցրեց շան քթին։ Շարիկը շշկլվեց, գլուխը թեթեակի թեթևակի պտտվեց, բայց նա հասցրեց մի անգամ էլ ետ ցատկել։ Կծվածը ցատկեց ետևից և հանկարծ ամբողջ մռութը ծածկեց բամբակով։ Տեղնուտեղը շունչը կտրվեց, բայց մի անգամ էլ հասցրեց դուրս պրծնել։ «Չարագործ...– առկայծեց ուղեղում։— Ինչի՞ համար»։ Եվ մի անգամ էլ շրջապատեցին։ Այստեղ անսպասելիորեն զննարանի կենտրոնում էիճ լիճ պատկերվեց, իսկ վրան նավակներում նստած անդրշիրիմյան չտեսնված վարդագույն շներ։ Թաթերը ոսկրազուրկ դարձան ու ծալվեցին։
- Սեղանին,— ինինչ-որ տեղ թնդացին Ֆիլիպ Ֆիլիպովիչի զվարթաձայն բառերը և ցրիվ եկան նարնջագույն չիթերի շիթերի մեջ։ Սարսափը չքացավ, փոխարինվեց բերկրանքով, մեկ-երկու վայրկյան հանգչող շունը սիրեց կծվածին։ Ապա ամբողջ աշխարհը տակնգլուխ շրջվեց, նաև զգացվեց սառը, բայց դուրեկան ձեռքի հպումը փորատակին։ Հետո էլ ոչինչ։
'''* * *'''