Changes

Գեշտալտ֊թերապիա

Ավելացվել է 7576 բայտ, 15:34, 7 Հունվարի 2014
/* Ինքնակարգավորում */
==Ինքնակարգավորում==
 
Միտքը այն մասին, որ մարդ֊կենդանու օրգանիզմը ունակ է ինքնակարգավորվելու հենվում է «օրգանիզմ֊միջավայր» դաշտի հասկացության վրա։ Եթե մարդու բնույթը առաջին հերթին սահմանվում է «օրգանիզմ֊միջավայր» դաշտ հասկացությամբ, ապա օրգանիզմի և շրջակա միջավայրի կոնտակտը, հպումը դառնում է «առաջնային պարզագույն իրականություն»։
 
Իրականում, կենդանին չունի ոչ մի գործառույթ, որը չենթադրեր կոնտակտ օբյեկտի կամ շրջապատող մջավայրի հետ։ Թեկուզ միայն այն բանի համար, որպեսզի ապահովի իր գոյությունը, նա պետք է շնչի, շարժվի, կերակրի իրեն, թաքնվի, բազմանա և այլն։ Մարդ֊կենդանու բնույթի տեսությունը, հետևաբար, պարունակում է ինքնակարգավորման սկզբունքը, որը կոչվում է օրգանիզմական, այսինքն՝ օրգանիզմին պատկանող, որը դիտարկվում է իր ամբողջականության մեջ, որպես դաշտի ֆունկցիա։ Ինքնակարգավորումը լավը կլինի, եթե ինչ֊որ գործոնների կողմից խախտվելուց հետո, օրինակ՝ սոցիալ֊մշակութային կամ, պարզ ասած, եթե դաշտի դրսից ոչ մի բան չի խափանում անընդհատ կոնտակտը։ Այդպիսով «օրգանիզմ֊միջավայր» փոխազդեցությունը լավ և հարթ է ընթանում, սկսած բուն ինքնակարգավորումից և ի օգուտ դաշտի այդ ինքնակարգավորման։
 
==Կոնտակտ և կոնտակտի սահման==
 
Հիմնվելով այս ամենի վրա մենք համարում ենք, որ հոգեբանությունը պետք է ուսումնասիրի կոնտակտի երևույթը, որը կապում է օրգանիզմը և շրջապատող միջավայրը։ Ինչ վերաբերում է օրգանիզմին, որպես այդպիսին, վերաբերում է բառի լայն իմաստով ֆիզիոլոգիայի, կենսաբանության ոլորտին; ամենը, ինչ վերաբերում է շրջակա միջավայրին, վերաբերում է սոցիոլոգիայի, աշխարհագրության և այլ ոլորտներին։ Բայց այն ամենը, ինչ կապված է օրգանիզմի և միջավայրի կոնտակտի հետ, ամենը, ինչ տեղի է ունենում օրգանիզմի և միջավայրի հաղորդակցման սահմանին (գեշտալտ֊թերապիան ֆենոմենների այդ շարքն անվանում է կոնտակտային կամ սահմանային) կլինի հոգեբանության օբյեկտ։ Հետևաբար, հոգեբանությունը կարելի է սահմանել որպես երևույթների ամբողջության ուսումնասիրություն, որոնք դիտվում են կոնտակտային սահմանի վրա<ref>Contact boundary․ Ռուսալեզու գեշտալտ֊թերապևտիկ գրականության մեջ լայն տարածում է գտել այս կոնստրուկցայի սխալ թարգմանությունը՝ «կոնտակտի սահման» (ստացվում է, որ կոնտակտը որոշակի «ոլորտ» է, որը ունի սահման; իրականում կոնտակտը գոյություն ունի միայն սահմանում, սահմանից դուրս այն չկա)։ Հանդիպում է նաև ավելի իրատեսական, սակայն նվազ համոզիչ թարգմանություն՝ «սահման֊կոնտակտ»։</ref>, օրգանիզմի՝ շրջակա միջավայրի հետ հպման սահմանին։ Այլ խոսքերով՝ կարելի է ասել, որ այն ուսումնասիրում է, թե ինչպես են ֆիզիոլոգիական մեխանիզմները համահարաբերակցվում շրջապատող աշխարհի ոչ ֆիզիոլոգիական գործոնների հետ, այիսնք՝ դրա հետ կոնտակտի միջոցով և ընթացքում դառնում են հոգեբանական։
 
Ֆիզիոլոգիական ֆունկցիաները իրականացվում են օրգանիզմի ներսում, սակայն դրանք չեն կարող իրականացվել շատ երկար՝ առանց ասիմիլյացիայի՝ միջավայրից ինչ֊որ բան յուրացնելու պահանջ զգալու, թեկուզ այն բանի համար, որպեսզի օրգանիզմը կարողանա գոյություն պահպանել և այդպիսով զարգանա։ Շրջակա միջավայրից որևէ բան յուրացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմը դրա հետ համահարաբերակցվի, կոնտակտի մեջ մտնի, այսինքն՝ որպեսզի ՍԼԱՆԱ ԴԵՊԻ ինչ֊որ բան և ՎԵՐՑՆԻ ինչ֊որ բան; հենց այդ պահին ֆիզիոլոգիականը կարող է դառնալ հոգեբանական, և պահպանման գործառույթները կարող են դառնալ կոնտակտ։
 
Կոնտակտը միշտ ենթադրում է արտաքին օբյեկտի առկայություն․ գեշտալտիստների կարծիքով՝ ինքն իր հետ կոնտակտի մասին խոսակցությունները մոլորություն են, քանի որ անհնար է «սնվել ինքդ քեզնով»․ անհրաժեշտ է գնալ շրջապատող աշխարհին ընդառաջ և քաղել այնտեղից։ «Կոնտակտ» եզրը կհանդիպի մեր մեթոդի շարադրման ողջ ընթացքում, քանի որ, առնանց կասկածի, այն գեշտալտ֊թերապիայի առանցքային հասկացությունն է։ Կոնտակտը, հպումը՝ ապրում է, դա օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև սահմանի գործառնության ապրումն է։
 
Կոնտակտը դաշտի գիտակցումն է, որը հանդիսանում է մեր դաշտը, և միևնույն ժամանակ դա շարժողական պատասխան է, որը իրականացվում է այդ դաշտում, դա յուրացվող նորի գիտակցումն է և մեր վերաբերմունքի արտահայտումը դրա հանդեպ։ Դա նմանապես այն ամենի արտացոլումն է, ինչը չի կարող յուրացվել։ Հետևաբար՝ ցանկացած կոնտակտ օրգանիզմի ստեղծագործական հարմարումն է շրջապատող միջավայրին։ Հենց միջավայրի հետ հպման շնորհիվ օրգանիզմը որոշում է, որ ինքը պահպանում է իր տարբերությունը դրանից, ավելին՝ նա կարող է պահպանել իր տարբերությունը միջավայրից միայն դրա յուրացման միջոցով։
 
==Ստեղծագործական հարմարում==