Changes

Շան սիրտ

Ավելացվել է 39 բայտ, 20:05, 18 Հունվարի 2014
/* 8 */
— Բորմենտալ։
- Ոչ, դուք ինձ անուն հայրանունով դիմեք, խնդրում եմ,– պատասխանեց Բորմենտալն այլայլվելով։
Հարկ է նշել, որ այդ վեց օրերի ընթացքում վիրաբույժը կարողացել էր մի ութն անգամ վիճաբանել իր սանի հետ, և օբուխովյան սենյակներում մթնոլորտը հեղձուկ էր։
— Ուրեմն, ինձ էլ անուն հայրանունով դիմեք,— միանգամայն հիմնավորված պատասխանեց Շարիկովը։
- Ոչ,— դռան մեջ թնդաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— նման անուն հայրանունով ես թույլ չեմ տա իմ բնակարանում կոչել։ Եթե կամենում եք, որ դադարեն ձեզ ընտանեվարի «Շարիկով» կոչել, ես և դոկտոր Բորմենտալը ձեզ կկոչենք «պարոն Շարիկով»։
— Ես պարոն չեմ, պարոնները Փարզում են,— հաչաձայն պատասխանեց Շարիկովը։
Շարիկովը վախեցավ և կիսաբացեց բերանը։
- Առանց սնվելու ես չեմ կարող մնալ,– մրթմրթաց նա,– էլ որտե՞ղ պիտի կերակրվեմ։
— Այդ դեպքում, ձեզ կարգին պահեք,— միաձայն ձգեցին երկու բժիշկները։
Զինան դանդաղ հեկեկաց, շրթունքները կախ ընկան, և ձեռքի ափը թրթռաց կրծքկոսկրի վրա։
- Զինա։ Չե՞ք ամաչում։ Եվ ո՞վ կարող է մտածել։ Փո՛ւհ, ի՜նչ խայտառակություն,— շփոթված խոսեց Բորմենտալը։
- Զինա, դու հիմար ես, մեղա քեղ, Աստված,— սկսեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Բայց այստեղ Զինայի լացը կտրվեց ինքնըստինքյան, և բոլորը լռեցին։ Շարիկովը վատացավ։ Գլուխը խփելով պատին, արձակեց «ի»֊ի, թե «ե»-ի պես հնչյուն, կարծես «իյե»։ Դեմքը գունատվել էր, ջղաձգվում էր ստորին ծնոտը։
— Դույլ տվեք սրիկային, զննարանից բերեք։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— զգացված խոսեց նա,— ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես կիսաքաղցած ուսանողս, եկա ձեզ մոտ, և դուք ինձ պատսպարեցիք ամբիոնում։ Հավատացեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ինձ համար դուք շատ ավելին եք, քան ուսուցիչ֊պրոֆեսոր... Իմ անսահման հարգանքը ձեր հանդեպ... Թույլ տվեք համբուրեմ ձեզ, թանկագին Ֆիլիպ Ֆիլիպովիչ։
- Այո, սիրելիս...– շփոթված մրմնթաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և ընդառաջ ելավ։ Բորմենտալը գրկեց նրան և համբուրեց փափլիկ, անչափ ծխահարված բեղերը։
— Աստված վկա, Ֆիլիպ Ֆիլիպո...
— Ինչպես հուզվեցիք, ինչսլե՜ս հուզվեցիք... շնորհակալ եմ,— ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— սիրելիս, երբեմն վիրահատությունների ժամանակ բղավում եմ ձեր վրա։ Ներող եղիր, ծերունական դյուրաբորբոքություն է։ Ըստ էության, ես այնքան մենակ եմ... «Սևիլյայից Գրենադա...»:
- ՖիլիպՖիլիպովիչ, ամոթ չէ՞...– անկեղծորեն բացականչեց ոգեշունչ Բորմենտալը,– եթե չեք ուզում ինձ նեղացնել, այլևս այդպես չխոսեք։
- Է, շնորհակալ եմ... «Դեպի ափերը սրբազան Նեղոսի...», շնորհակալ եմ... Ես էլ ձեզ եմ սիրել, որպես ընդունակ բժշկի։
- Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ես ձեզ ասում եմ...,– կրքոտ րացականչեց Բորմենտալը, պոկվեց տեղից, ավելի պինդ փակեց միջանցք տանող դուռը և ետ գալով, շարունակեց շշնջաձայն.– չէ՞ որ միակ ելքն է։ Իհարկե, ես չեմ համարձակվի ձեզ խորհուրդներ տալ, սակայն ձեզ նայեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, միանգամայն տանջահար եք եղել, չէ՞ որ այլևս աշխատել չի լինում։
— Բացարձակապես անհնար է,— հոգոց հանելով հաստատեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
- Ահա, չէ՞ որ դա անպատկերացնելի է,– շշնջում էր Բորմենտալը,— նախորդ անգամ ասացիք, որ ինձ համար եք վախենում, և եթե իմանայիք, թանկագին պրոֆեսոր, ինչպես հուզեցիք ինձ դրանով։ Սակայն ես էլ երեկվա երեխան չեմ ու պատկերացնում եմ, թե ինչ զարհուրելի բան կստացվի։ Բայց, իմ խորին համոզմամբ, ուրիշ ելք չկա։
Ֆիքիպ Ֆիլիպովիչը տեղից ելավ, ձեռքերը թափահարեց և բացականչեց.
— Մի գայթակղեցրեք, նույնիսկ մի խոսեք,— պրոֆեսորը քայլում էր սենյակում՝ տատանելով ծխի ալիքները,— չեմ լսի անգամ։ Հասկանում եք, թե ինչ կստացվի, եթե մեզ բռնեցնեն։ Չէ՞ որ ինձ և ձեզ «ուշադրության առնելով «ծագումը»֊ով գլուխ ազատել չի հաջողվի, չնայած մեր առաջին դատվածությանը: Չէ՞ որ համապատասխան ծագում չունեք, չէ՞, թանկագինս։
- Ի՞նչ գրողի տարած... Հայրս դատական քննիչ է եղել Վիլնոյում,— վշտացած պատասխանեց Բորմենտալը՝ կոնյակի ումպ անելով։
- Ըհը՛ ինչ կհրամայեք: Չէ՞ որ դա վատ ժառանգականություն է։ Դրանից աղտոտ ոչինչ չի կարելի պատկերացնել։ Ի դեպ, կներեք, իմն էլ ավելի վատ է։ Հայրս տաճարական ավագերեց էր։ Մերսի... «Սևիլյայից Գրենադա, գիշերների լուռ խավարում...»։ Ահա՛, գրողը տանի։
- Ֆիլիպ Ֆիլիպովիչ, դուք համաշխարհային նշանակության մեծություն եք, և ինչ֊որ, ներեցեք արտահայտությանս, շան լակոտի համար, մի՞թե կարող են ձեզ ձեռք տալ, ներեցեք։
- Առավել ես, չեմ գնա դրան,– մտազբաղ առարկեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը կանգ առնելով ու հենվելով ապակեպատ պահարանին։
- Իսկ ինչո՞ւ։
- Որովհետե դուք հո համաշխարհային մեծության աստղ չե՞ք։
- Որտեղի՞ց...
- Այդպես֊ս։ Իսկ գործընկերոջը լքել աղետի պահին, իսկ ինքը գլուխն ազատել համաշխարհային նշանակությամբ, ներեցեք... Ես մոսկովյան ուսանող եմ, ոչ թե Շարիկով,– Ֆիլիպ Ֆիլիպովիչը հպարտությամբ բարձրացրեց ուսերը և նմանվեց ֆրանսիական հնամենի արքայի։
- Ֆիլիպ Ֆիլիպովիչ, էհհ...— շատ դառնացած բացականչեց Բորմենտալը,— ուրեմն, ի՞նչ։ Դիմանա՞նք։ Դուք պիտի սպասե՞ք, մինչև այդ խուլիգանից հաջողվի մարդ դարձնե՞լ։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը ձեռքի շարժումով կանգնեցրեց նրան, կոնյակ լցրեց, ումպ արեց, կիտրոն ծծեց և խոսեց.
- Իվան Առնոլդովիչ ըստ ձեզ, ես ինչ֊որ բան հասկանո՞ւմ եմ անատոմիայի և ֆիզիոլոգիայի, է, ասենք, մարդու ուղեղից։ Ի՞նչ եք կարծում։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, այդ ի՞նչ եք հարցնում,– խիստ զգացված պատասխանեց Բորմենտալը և ձեռքերը տարածեց։
— Այսպիսի՜ բաներ...
 
==9==
Վստահելի
1318
edits