Changes

Պահապանները

Ավելացվել է 1519 բայտ, 21:55, 4 Հունիսի 2014
/* Գլուխ վեցերորդ․ Հավերժական անտառը */
Հեռվից աղմուկ լսվեց․ երեւի քամին անցավ տերեւների միջով։ Ոչ, հասկացավ նա, դա քամի չէ, դա հեռավոր ծով է, իսկ ալիքների աղմուկը նա երբեք իրականում չի լսել՝ միայն երազում։ Հետո պատուհանը վերացավ, միայն ընդարձակ տարածություն է։ Եվ ոչ մի ծառ։ Շուրջը շրշում է սեւ հավամրգին, աղի հոտը ռունգները խուտուտ է տալիս։ Ֆրոդոն աչքերը բացեց եւ թեք ժայռի վրա մի բարձր սպիտակ աշտարակ տեսավ։ Նա ցանկացավ բարձրանալ այնտեղ ծովին նայելու համար, սկսեց մագլցել լանջով, բայց հանկարծ երկինքը լուսավորվեց, եւ ճայթեց ամպրոպը։
===Գլուխ վեցերորդ․ Հավերժական անտառըանտառ=== Ֆրոդոն խայթվածի պես վեր թռավ։ Սենյակում մութ էր․ Մերին մոմը ձեռքին կանգնած էր միջանցքում եւ ուժեղ թակում էր կիսաբաց դուռը։  ― Կամաց․․․ Ի՞նչ է պատահել, ― քունը գլխին վախեցած կմկմաց Ֆրոդոն։  ― Դեռ հարցնում է․․․ ― զարմացավ Մերին։ ― Վեր կենալու ժամանակն է, չորսն անց է կես։ Դրսում անթափանց մառախուղ է։ Վեր կաց, վեր կաց։ Սամն արդեն նախաճաշ է պատրաստում։ Փինը, որ Փին է, էլի ոտքի վրա է։ Ես գնացի պոնիները թամբելու։ Արթնացրու թամբալ Գիրուկին, գոնե թող ճանապարհի մեզ։  Ժամը յոթի մոտ հինգն էլ պատրաստ էին ճանապարհ ընկնելու։ Գիրուկը բերանով մեկ հորանջում էր։ Նրանք անաղմուկ դուրս եկան տնից եւ կածանով քայլեցին Մերիի հետեւից, որը սանձից բռնած տանում էր ծանր բարձված պոնին։ Խոնավ տերեւները պսպղում էին, ճյուղերից կաթկթում էր, եւ սառը ցողը մոխրագույն շղարշի պես պարուրում էր խոտը։ Անդորր էր, եւ հեռավոր ձայները բոլորովին մոտիկ էին լսվում․
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]