Changes
: Այդ ժամանակ ես մտովի համեմատեցի երկու եղբայրներին և տեսա, որ նրանց ձայներն ու մարմնի կառուցվածքը բացարձակապես նույնն են, և իրարից տարբերվում են միայն նրանով, ինչը կարելի է փոխել ածելիի և կեղծամի միջոցով։ Անտարակույս, իմ առջև այն նույն մարդն էր, որը Լոնդոնում եկել էր ինձ մոտ։ Իհարկե, պատահում է, որ երկու եղբայրներ ջրի երկու կաթիլի պես նման են լինում, բայց որ նրանք ունենան ատամնալիցքով հենց նույն ատամը՝ դա չի կարող պատահել։
: Պետս գլուխ տալով ինձ, ուղեկցեց մինչև դուռը, և ես հայտնվեցի փողոցում, հազիվ գլխի ընկնելով, թե որտեղ եմ և ինչ է կատատրվում ինձ հետ։
: Մի կերպ հյուրանոց հասա և ուշքի գալու համար գլուխս մտցրի սառը ջրով լի կոնքի մեջ և սկսեցի մտածել, ինչու՞ ինձ Լոնդոնից ուղարկեց Բիրմինգեմ ՝ իր մոտ, ինչու էր գրել այդ հիմար նամակը։ Որքան էլ գլուխ կոտրեցի, այդ հարցերի պատասխանը չգտա։ Հանկարծ գլխի ընկա՝ մեկնել Շերլոկ Հոլմսի մոտ․ միայն նա կարող է հասկանալ, թե բանն ինչ է։ Հենց նույն երեկոյան ուղեվորվեցի ուղևորվեցի Լոնդոն, որպեսզի առավոտ վաղ տեսակցեմ Շերլոկ Հոլմսի հետ և նրան Բիրմինգեմ բերեմ։
: Գործավարը վերջացրեց իր զարմանալի արկածի պատմությունը։ Լռություն տիրեց։ Շերլոկ Հոլմսը բազմանշանակ նայեց ինձ և հենվեց բարձին։ Դեմքին գոհ և միաժամանակ տագնապալի արտահայտություն կար, այն գիտակի պես, որը հենց նոր էր համտես արել մի կում հիանալի գինի։
: ― Դե ինչ, Ուոտսոն, ճարպիկ է մտածված, չէ՞, ― նկատեց նա։ ― Այս պատմության մեջ ինձ համար ինչ-որ գայթակղիչ բան կա։ Հուսով եմ, կհամաձայնեք, որ Ֆրակո-Միդլանդյան մետաղյա իրերի ընկերության ժամանակավոր գրասենյակում հարցազրույցը Հարրի-Արթուր Պինների հետ հետաքրքիր կլինի։