Changes

Սապատավորը

No change in size, 16:47, 18 Հունվարի 2013
:    ― Իսկ եթե հարկ լինի ձեզ դիմել, ապա դժվար թե արժե քրքրել հանգուցյալի անցյալը, որքան էլ այն նողկալի լինի։ Ծայրահեղ դեպքում դուք ունեք այն գոհացումը, որ երեսուն տարի նա տանջվել է խղճի խայթից։ Իսկ սա, կարծես, մայոր Մերֆի՞ն է գնում փողոցի մյուս կողմից։ Ցտեսություն, Վուդ։ Ցանկանում եմ իմանալ, ուրիշ ի՞նչ նորություն կա երեկվա դեպքից հետո։
:    Մենք հասանք մայորին, նախքան նա կհասցներ թեքվել փողոցի անկյունը։
:    ― Ա՛Ա՜, Հոլմս, ― ասաց նա։ ― Դուք արդեն հավանաբար լսել եք, որ այս ամբողջ իրարանցումն ավարտվեց ոչնչով։
:    ― Այո՞։ Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ պարզվեց։
:    ― Բժշկական քննությունը ցույց տվեց, որ մահը հասել է կաթվածից։ Ինչպես տեսնում եք, գործը շատ պարզ դուրս եկավ։
140
edits