Changes
/* Գլուխ երեսուներորդ */
«Իմ կինը, իմ ընկերուհին․․․»․ այս բառերը ամբողջ օրը՝ և դեռ օրեր շարունակ հնչեցին մտքումս։ Սակայն երբեք այնքան ուժեղ չհնչեցին, որքան այդ գիշեր, երբ դիտում էի, թե ինչպես Մոդը ածուխի վրայից հեռացնում է խոնավ մամուռի ծածկոցը, վառում կրակը և ընթրիք պատրաստում։ Երևի այդ պահին իմ մեջ խլրտում էր ինչ-որ թաքնված վայրենություն, որովհետև նախահայրերիս հետ անքակտելիորեն կապված այդ հնաբույր բառերն անդիմադրելիորեն հափշտակում ու հուզում էին ինձ։ Այդ բառերը շարունակեցին ինձ հափշտակել ու հուզել մինչև ուշ գիշեր, և ես մրափեցի, նորից ու նորից մրմնջալով այդ բառերը։
## Գլուխ երեսունմեկերորդ
— Տանիքը հոտ կունենա,— ասացի ես,— բայց, այն ուամենայնիվ, ձեզ կպաշտպանի ցրտից և կպատսպարի անձրևից ու ձյունից։
Մենք միմյանց անունները տվեցինք անզգայաբար, առանց կանխորոշման, պարզ ու բնական ձևով։ Այդ վայրկյանին ես կարող էի նրան գրկել ու սեղմել կրծքիս։ Եվ, անկասկած, այդպես կանեի, եթե լինեի այնտեղ, այն աշխարհում, որին պատկանում էի։ Բայց այստեղ հանգամանքները թելադրում էին այլ վարվելակերպ։ Եվ ես մնացի իմ հյուղակում ու երկար ըմբոշխնեցի հոգեկան բավարարության հաճելի ջերմությունը, լիովին գիտակցելով, որ մեր միջև հաստատվել է մի նոր կապ, մի լուռ փոխըմբռնում, որն առաջ գոյություն չուներ։
## Գլուխ երեսուներկուերորդ
Ես արթնացա մի խորհրդավոր զգացողության ճնշումով։ Ինձ թվում էր, թե ինչ-որ բան է պակասում իմ շրջապատում։ Բայց խորհրդավորությունն ու ճնշումն իսկույն անհետացան, երբ պարզվեց, որ պակասող բանը քամին է։ Ես քնել էի ջղային լարվածության վիճակում, որին երբեմն մարդ ենթարկվում է շարունակական աղմուկի կամ շարժման ազդեցությամբ։ Երբ արթնացա, դեռևս լարված էի և նախապատրաստված՝ հակադրվելու այն ճնշումին, որն արդեն չքացել էր։