Changes
/* Այն հարցազրույցից, որ Հարմոնտի ռադիոյի սեփական թղթակիցը վարեց դոկտոր Վալենտին Պիլմանի հետ՝ վերջինիս ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակ շն...
― Ներեցեք։
― Այցելության բուն փաստը առավել կարևոր հայտնագործություն հայտնագործությունն է ոչ միայն անցած տասներեք տարիների ընթացքում, այլև մարդկության գոյության ողջ ժամանակամիջոցում։ Եվ կարևոր չէ բնավ, թե ովքեր էին այդ եկվորները։ Կարևոր չէ, թե որտեղից են եկել նրանք, ինչու են եկել, ինչու այդքան քիչ մնացին և հետո ուր կորան։ Կարևորն այն է, որ այժմ մարդկությունը հաստատ գիտե, որ ինքը միայնակ չէ Տիեզերքում։ Վախենում եմ, որ անդրերկրային կուլտուրաների ինստիտուտին այլևս երբեք բախտ չի վիճակվի նման հիմնավոր հայտնագործություն կատարել։
― Դա չափազանց հետաքրքիր է, դոկտոր Պիլման, բայց ես, ճիշտն ասած, նկատի ունեի տեխնոլոգիական կարգի հայտնագործություններ։ Այնպիսի հայտնագործություններ, որոնք կկարողանային օգտագործել մեր երկրային գիտությունն ու տեխնիկան։ Չէ՞ որ մի շարք շատ հռչակավոր գիտնականներ գտնում են, որ Այցելության գոտիներում հայտնաբերված գտածոները կարող են փոխել մեր պատմության ողջ ընթացքը։
― Բացառված չէ։
==1. Ռեդրիկ Շուխարտ, 23 տարեկան, Անդրերկրային կուլտուրաների միջազգային ինստիտուտի Հարմոնտի մասնաճյուղի լաբորանտ։==