Changes

== Խատվանից դեպի Գալիցիայի սահմանը ==
Լաբորեցի ամբողջ ճանապարհին գումարտակում,— որը դեռ ոտքով պետք է հասներ հաղթանակների դաշտը և այնտեղ փառք նվաճեր,— չէին դադարում այն տարօրինակ խոսակցությունները, որոնցից այս կամ այն չափով պետական դավաճանության հոտ էր փչում: Այդպես էր և այն վագոնում, որտեղ գտնվում էին հոժարականն ու Շվեյկը․ նույնը, թեպետ և փոքր մասշտաբներով, տեղի էր ունենամ ամենուրեք։ Նույնիսկ շտաբի վագոնում դժգոհություն էր տիրում, քանի որ Ֆյուզեշաբոնում գնդից մի հրաման էր ստացվել, որի համաձայն սպաների գինու օրաբաժինը մեկութերորդական լիտրով պակասեցվում էր։ Իհարկե, չէին մոռացել և շարքայիններին, որոնց սագոյի օրաբաԺինը օրաբաժինը կրճատվում էր տասը գրամով։ Դա առավել ևս հանելուկային էր, քանի որ զինվորական ծառայության մեջ ոչ ոք սագոյի երես չէր տեսել։
Այնուամենայնիվ հրամանը պետք է հայտնվեր ի գիտություն ավագ գրագիր Բաումտանցելի։ Իսկ նա սաստիկ վիրավորվեց և իրենց կողոպտված զգաց, քանի որ, ինչպես ինքն էր ասում, հիմա սագոն դեֆիցիտային ապրանք է, և նա կարող էր ամեն մի կիլոյի համար ստանալ ութ կրոնից ոչ պակաս։
Կատարված հետաքննության շնորհիվ պարզեցին, որ չարաբաստիկ դաշտային խոհանոցն առհասարակ Բրուկից դուրս չի եկել և, հավանաբար, մինչև հիմա լքված ու մոռացված, կանգնած է այնտեղ, երևի № 186 բարաքի հետևում։
Ինչպես հետագայում պարզվեց, այդ դաշտային խոհանոցի անձնակազմը նախորդ օրը քաղաքում սարքած տուրուդմփոցի համար հաուպտվախտ էր նստել և կարողացել այնտեղ մնալ այն ամբողջ ժամանակաընթացքում, երբ նրա երթային վաշտն անցնում էր հունգարիայով։Հունգարիայով։
Առանց խոհանոցի մնացած երթային վաշտը կցեցին մի այլ դաշտային խոհանոցի։ Ճիշտ է, այստեղ գործն առանց աղմուկի չվերջացավ, որովհետև կարտոֆիլ մաքրելու համար երկու վաշտերից առնձնացված զինվորների միջև սկսեցին տարաձայնություններ ծագել, թե՛ սրանք և թե՛ նրանք ասում էին, որ իրենք ապուշներ չեն և ուրիշների համար չեն աշխատի։ Մինչ նրանք վիճում էին, վերջապես պարզվեց, որ առհասարակ գուլյաշի և կարտոֆիլի հետ կապված այդ ամբողջ պատմությունը մի ճարպիկ մանևր էր, որի նպատակն էր զինվորներին վարժեցնել այն բանին, որ երբ առաջավոր գծում գուլյաշ եփեին և այդ ժամանակ ստացվեր «նահանջե՛լ հրամանը, գուլյաշը կաթսաներից թափեին և նրանց րերանը բերանը բան չընկներ։
Թեև այդ նախապատրաստությունը, հետագայում ողբերգական հետևանքներ չունեցավ, տվյալ պահին շատ օգտակար էր։ Հիմա, երբ բանը հասավ գուլյաշը բաժանելուն, հնչեց «մտնել վագոննե՛րը» հրամանը, և էշելոնը քշեցին առաջ, դեպի Միշկոլց։ Բայց Միշկոլցում էլ գուլյաշը չբաժանեցին, քանի որ մյուս գծի վրա կանգնած էր ռուս գերիների գնացքը, որի պաաճառով զինվորներին թույլ չէին տալիս վագոններից դուրս գալ։ Դրա փոխարեն նրանց կատարյալ ազատություն տվին երազելու, թե գուլյաշը կբաժանեն Գալիցիա հասնելուց հետո, երբ, իհարկե, գուլյաշը կհամարեն փչացած, ուտելու ոչ պիտանի, և կթափեն։ Գուլյաշն ուղարկեցին Տիսալյոկ, Զամբոր և, երբ զինվորները բոլորովին հույսները կտրել էին, թե ճաշ կստանան, գնացքը կանգ առավ Շատորալյաուխեում, որտեղ կաթսաների տակ նորից կրակ վառեցին, գուլյաշը տաքացրին և, վերջապես, բաժանեցին։
Կայարանը ծանրաբեռնված էր։ նախ Նախ պետք է ճանապարհեին ռազմամթերքի երկու գնացք, ապա հրետանու երկու էշելոն և պոնտոնային ջոկատների մի գնացք։ Այստեղ կուտակվել էին, կարելի է ասել, բանակի ամեն տեսակ զորամասերի գնացքներ։
Կայարանի շենքի հետևում հոնվեդ-հուսարները բռնել էին երկու լեհական հրեաների, ձեռքներից խլել օղու շշերով լի զամբյուղը, և, կատարները տաքացրած, վճարելու փոխարեն նրանց դեմքներին հարվածներ էին հասցնում։ Նրանք այդ բանն անում էին, ըստ երևույթին, պետերի թույլտվությամբ, քանի որ կողքներին կանգնած էր իրենց ռոտմիստրը, որն այդ տեսարանին նայելով՝ գոհ ժպտում էր։ Այդ նույն պահին պահեստի հետևում ուրիշ հոնվեդ-հուսարներ մտնում էին ծեծված հրեաների սևաչյա դուստրերի շրջազգեստների տակ։
Պոդպորուչիկ Դուբը ջարդված հրանոթների և ինքնաթիռների շուրջն հավաքված զինվորներին համոզում էր, թե դա ռազմավար է։ Բայց հանկարծ նա նկատեց, որ իրենից քիչ հեռու, մի ուրիշ խմբի կենտրոնում, կանգնած է Շվեյկը և նույնպես ինչ-որ բան է բացատրում։ Մոտ գնալով, նա լսեց Շվեյկի խոհուն ձայնը․
― Ինչ ասել կուզե, դա ռազմավար է։ Դեհ, իհարկե, առաջին հայացքից դա կասկածելի է, մանավանդ երբ լաֆետի վրա մարդ կարդում է «k․ u․ k․ Artilleriedivision»<ref>Հրեշտակային բոզեր Կայսերական թագավորական հրետանային դիվիզիոն (գերմ․)։</ref>։ Ըստ երևույթին բանն այսպես է եղել․ թնդանոթն ընկել է ռուսների ձեռքը, և մենք ստիպված ենք եղել հետ խլել, իսկ այդպիսի ռազմավարը շատ ավելի արժեքավոր է, որովհետև․․․ Որովհետև,— խանդավառված գոչեց նա, նկատելով պոդպորուչիկ Դուբին,— թշնամու ձեռքին ոչինչ չպետք է թողնել։ Ձեզ օրինակ Պերեմիշլը կամ այն զինվորի վարմունքը, որի ձեռից կռվի ժամանակ թշնամին խլել է երթային տափաշիշը։ Դա տեղի է ունեցել դեռևս Նապոլեոնի պատերազմների ժամանակ։ Այդ զինվորը գիշերը գնացել-մտել է թշնամու ճամբարը և իր տափաշիշը հետ բերել։ Եվ դեռ մի բան էլ շահել է, քանի որ այդ գիշեր թշնամու բանակում օղի էին տալիս։
Պոդպորուչիկ Դուբը ֆշշացրեց միայն․
— Լսում եմ, պարո՛ն լեյտենանտ։— Եվ Շվեյկը դիմեց դեպի մյուս վագոնները, իր խոսքին ավելացնելով այնպիսի բառեր, որ եթե պոդպորուչիկ Դուբը լսեր՝ համբերությունից դուրս կգար, թեև նրա ասածը Աստվածաշնչից քաղված միանգամայն անմեղ մի ասույթ էր․
— Մի կարճ Ժամանակ ժամանակ դուք ինձ չեք տեսնի։
Պոդպորուչիկ Դուբն այնքան հիմար էր, որ Շվեյկի գնալուց հետո նորից զինվորների ուշադրությունը հրավիրեց ավստրիական խփված ինքնաթիռի վրա, որի մետաղե անիվի վրա պարզորոշ նշված էր․ «Wiener Neustadt»<ref>Զբաղվա՛ծ է «Վիներ-Նեյշտադտ» (գերմ.քաղաք Ավստրիայում)։</ref>։― Այս ռուսական ինքնաթիռը մենք խփել ենք Լվովի մոտ,— պնդում էր նա։
Այդ բառերը լսեց նրանց կողքից անցնող պորուչիկ Լուկաշը, որը մոտեցավ բազմությանը և ի լուր ամենքի ավելացրեց․
Մի վագոն անցնելուց հետո Լուկաշը նկատեց Շվեյկին և ջանաց նրանից խուսափել, քանի որ Շվեյկի դեմքից երևում էր, որ նրա հոգում շատ բան է կուտակվել, և նա այրվում-փոթորկվում է այդ ամենը իր պետին պատմելու ցանկությամբ։ Շվեյկն ուղղակի մոտեցավ նրան․
― Ich melde gehorsam, Kompanienordonanz<ref>Մտե՛ք Համարձակվում եմ զեկուցել, վաշտի հանձնակատար (գերմ.):</ref> Շվեյկը սպասում է հետագա կարգադրությունների։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես ձեզ որոնում էի շտաբի վագոնում։
― Լսեցեք, Շվեյկ,— խիստ ու չարացած հարձակվեց ստորադրյալի վրա պորուչիկ Լուկաշը,գիտե՞ք դուք ով եք։ Արդեն մոռացա՞ք, թե ձեզ ինչ անվանեցի։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, դա մոռանալու բան չէ։ Ես մի ինչ-որ հոժարական Ժելեզնի չեմ․․․ Ասածս պատերազմից դեռ շատ առաջ էր, մենք գտնվում էինք Կառլինի զորանոցում։ Մի գնդապետ ունեինք, անունը, չեմ հիշում, Ֆլիդլեր ֆոն Բումերա՞նգ էր թե ուրիշ «րանգ»։
Այդ «րանգ»-ի վրա պորուչիկ Լուկաշն ակամա քմծիծաղ տվեց, իսկ Շվեյկը շարունակեց պատմել․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, մեր գնդապետը բոյով երկու անգամ ձեզնից ցածր էր, իշխան Լոբկովիցի պես բակենբարդներ ուներ, մի խոսքով կապիկի նման մի բան էր։ Բարկանալիս իր բոյից բարձր էր թռչկոտում։ Անունը դրել էինք «ռետինե պապիկ»։ Դա պատահեց մայիսի մեկերից մեկի նախօրեին։ Մենք մարտական լրիվ պատրաստության մեջ էինք։ Այդ օրը երեկոյան նա բակում մեզ դիմեց մի մեծ ճառով և ասաց, թե վաղը մենք բոլորս մնալու ենք զորանոցներում և ոչ մի տեղ չպետք է գնանք, որպեսզի պահանջի դեպքում բարձրագույն հրամանով կոտորենք ամբողջ սոցիալիստական ավազակախումբը։ Այդ պատճառով էլ նա, ով կուշանա և զորանոց կվերադառնա ոչ թե այսօր, այլ միայն մյուս օրը, դավաճան է, քանի որ հարբած մարդը ոչ ոքի գնգակահարել չի կարող և, թերևս, նույնիսկ սկսի օդի մեջ կրակել։ Եվ ահա հոժարական Ժելեզնին եկավ զորանոց և ասում է․ «Ռետինե պապիկն իրոք որ լավ բան է մտածել։ Չէ՞ որ նրա ասածը միանգամայն ճիշտ է։ Եթե վաղը ոչ ոքի չեն թողնելու զորանոց մտնել, ապա ավելի լավ է առհասաըակ առհասարակ չգալ»— և, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ձեռաց իր ասածն արեց։
Իսկ գնդապետ Ֆլիդլերը, աստված հոգին լուսավորի, շատ սատանա մարդ էր։ Հաջորդ ամբողջ օրր շրջում էր Պրագայում և հոտվտում, թե հո մեր գնդից որևէ մեկը չի համարձակվել զորանոցից դուրս գալ, և ահա, հակառակի պես, Պրաշնա Բրանայի մոտ պատահում է Ժելեզնուն։ Իսկույն հարձակվում է նրա վրա․ «Ես քես ցույց կտամ, ես քես խելկի պերեմ, ես քո մայր լացացնեմ»։ Ամեն լափ թափում է գլխին և հետը քարշ տալիս զորանոց, ճանապարհին հազար ու մի գարշելի բաներ ասում, անվերջ սպառնում և շարունակ նրա ազգանունը հարցնում։ «Շելեսնի՛, դու ցեռքս ընկար, ես ուրախ եմ, որ քես պռնեցի, ես քես «der ersten Mai»<ref>Էլզա, կյանք իմ Մայիսի մեկ (եբրայերենգերմ.)։</ref> ցույց տամ։ Շելեսնի՛, Շելեսնի՛, դու հիմա բռանս մեջ ես, ես քես ծակը կոխել տալ, ամուր կոխել տալ»։ Քանի որ ժելեզնին այլևս կորցնելու բան չուներ, Պորժիչ փողոցում, Ռոզվարժիլի մոտով անցնելիս իրեն նետում է մի դարպաս և միջանցիկ բակով անհետանում, «ռետինե պապիկին» զրկելով նրան կալանքի տակ առնելու բավականությունից։ Գնդապետն այնպես է գազազում, որ զայրույթից նորից մոռանում է հանցագործի ազգանունը։ Գալիս է նա զորանոց և սկսում ցատկոտել մինչև առաստաղը (առաստաղը ցածր էր)։ Գումարտակի օրապահը շատ է զարմանում, թե ինչու «պապիկն» հանկարծ սկսել է կոտրատված չեխերենով խոսել, իսկ նա մի գլուխ գոռգոռում է․ «Մետնուն կալանավորել։ Ոչ, Մետնուն չկալանավորել։ Սվինցովին կալանավորել։ Օլոֆյաննուն կալանավորել»։ Եվ ահա այդ ժամանակվանից էլ սկսվեցին «պապիկի» տառապանքները։ Ամեն օր հարցնում էր, թե արդյոք չե՞ն բռնել Մետնուն, Սվինցովին, Օլովյաննուն։ Հրամայեց ամբողջ գունդը շարք կանգնեցնել, բայց ժելեզնուն, որի պատմությունը բոլորր բոլորը գիտեին, արդեն տեղափոխել էին հոսպիտալ, քանի որ մասնագիտությամբ ատամնատեխնիկ էր։ Թվում էր, թե դրանով ամեն ինչ վերջացավ։ Բայց ահա մեր գնդի զինվորներից մեկը բախտ ունեցավ «Բացեկների մոտ» պանդոկում սվինահարել մի դրագունի, որը քարշ էր գալիս նրա սիրած աղջկա հետևից։
Մեզ կանգնեցրին քառանկյունաձև։ Բոլորը պետք է դուրս գային, նույնիսկ հիվանդները։ Եթե զինվորը ծանր հիվանդ էր, դուրս էին բերում երկու թևից բռնած։ Ճար չկար, Ժելեզնիս էլ ստիպված եղավ դուրս գալ։ Բակում կարդացին գնդին տրված հրամանը, որի բովանդակությունը մոտավորապես այն էր, թե դրագուններն էլ մարդ են և թե արգելվում է նրանց սպանել, քանի որ մեր զինակիցներն են։ Մի հոժարական թարգմանում էր հրամանը, իսկ գնդապետը գազազած վագրի պես չորս կողմն էր նայում։ Նա անցավ շարքի առջևով, հետո պտտվեց քառանկյունու շուրջը և հանկարծ Ժելեզնուն ճանաչեց։ Սրա բոյը մի սաժեն կլիներ, այնպես որ, պարոն օբեր-լեյտենանտ, շատ մազալու էր, երբ գնդապետը նրան բռնեց ու մեջտեղ քաշեց։ Հրամանը կարդացող հոժարականն իսկույն ձայնը կտրեց, իսկ գնդապետս ցատկոտում էր ժելեզնու Ժելեզնու առաջ, ինչպես շունը մադիանի դիմաց, և գոռգոռում․ «Դու ինձնից չես պախչի, դու իմ ձեռից չես պրցնի, դու նորից ասես Շելեսնի, իսկ ես միշտ ասեմ Մետնի, Օլոֆյաննի, Սվինցովնի։ Բայց դու Շելեսնի՛, այո, Շելեսնի՛։ Ես քես ցույց կտամ Սվինցովնի, Օլոֆյաննի, Մետնի, դու Mistvien<ref>Կեղտոտ անասուն (գերմ․)։</ref>, du Schwein<ref>Դու խոզ ես (գերմ․)։</ref>, դու Շելեսնի»։ Հետո հրամայեց նրան մի ամիս հաուպտվախտ նստեցնել։ Երկու շաբաթ անցնելուց հետո հանկարծ գնդապետի ատամներն սկսեցին ցավել, և նա հիշեց, որ Ժելեզնին ատամնաաեխնիկ է։ Հրամայեց նրան բերել հոսպիտալ և պատվիրեց իր մի ատամը հանել։ ժելեզնին Ժելեզնին կես ժամի չափ քաշեց–քաշքշեց այդ ատամը, այնպես որ «պապիկի» գլխին երեք անգամ ջուր լցրին և ուշքի բերին․ այդ ժամանակ խեղճացավ և Ժելեզնու մնացած երկու շաբաթը ներեց։ Ահա թե ինչ է պատահում, պարոն օբեր-լեյտենանտ, երբ պետն իր ստորադրյալի ազգանունը մոռանում է։ Իսկ ստորադրյալը երբեք չի համարձակվի իր պետի ազգանունը մոռանալ, ինչպես մեզ ասում էր այդ պարոն գնդապետը։ Եվ մենք երկար տարիներ կհիշենք, որ մի ժամանակ Ֆլիդլեր ազգանունով գնդապետ ենք ունեցել։ Ձեզ հո շատ չձանձրացրի՞ իմ պատմությամբ, պարոն օբեր-լեյտենանտ։
— Գիտե՞ք ինչ, Շվեյկ,— պատասխանեց պորուչիկ Լուկաշը,— որքան հաճախ եմ ձեզ լսում, այնքան ավելի եմ համոզվում, որ դուք պետերին չեք հարգում։ Զինվորը երկար տարիներից հետո էլ պարտավոր է իր պետերի միայն լավն ասել։
Երևում էր, որ այդ խոսակցությունը սկսում էր պորուչիկ Լուկաշին զվարճություն պատճառել։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ,— ասես արդարանալով նրան ընդհատեց Շվեյկը,— չէ որ նա, պարոն գնդապետ Ֆլիդլերը, վաղուց է մեռել, բայց, եթե դուք ցանկանում եք, ես նրա միայն լավը կասեմ։ Նա, պարոն օբեր-լեյտենանտ, զինվորների համար մարմին առած հրեշտակ էր։ Այնքա՜ն բարի էր, իսկը սուրբ Մարտինի պես, որն աղքատներին ու սովյալներին սագեր էր բաժանում։ Նա իր սպայական ճաշը կիսում էր առաջին իսկ պատահած զինվորի հետ, իսկ երբ մի անգամ պովիդլոյով կնեդլիկ ուտելուց բոլորս տրաքում էինք, հրամայեց ճաշի համար խաշած կարտոֆիլով խոզի միս պատրաստել։ Բայց նա իր բարությունը ըստ ամենայնի դրսևորում էր զորաշարժերի ժամանակ։ Երբ մենք հասանք Նիժնիե Կրալովիցի, հրամայքեց հրամայեց իր հաշվին խմել այդ քաղաքի գարեջրագործարանում եղած ամբողջ գարեջուրը։ Իր անվանակոչության կամ ծննդյան օրերին գնդապետը թույլ էր տալիս ամբողջ գնդի համար սմետանով նապաստակներ և սուխարիով կնեդլիկներ պատրաստել։ Նա իր զինվորների նկատմամբ այնքան բարի էր, որ մի անգամ, պարոն օբեր-լեյտենանտ․․․
Պորուչիկ Լուկաշը փաղաքշաբար ձգեց Շվեյկի ականջը և բարեկամաբար ասաց․
Վստահելի
1396
edits