Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 7084 բայտ, 16:49, 23 Փետրվարի 2015
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Խայ */
-Գերիներին ինձ մո՛տ,- հրամայեց Ուգլուկը,- ու թողնե՛լ հիմարությունները: Եթե մենք նրանց անվնաս տեղ չհասցնենք ինչ որ մեկը հրաժեշտ կտա կյանքին: Պա՞րզ է:
Օրքերից մեկը բարձրացնելով Փինին՝ գցեց շալակը, գլուխը մտցնելով հոբիթի կապկպված ձեռքերի արանքը: Նույն կերպ վարվեցին Մերիի հետ: Փինի դեմքը սեղմվեց օրքի գարշելի պարանոցինվզին: Օրքն իր աքցանի պես ամուր թաթերով սեղմել էր հոբիթի ձեռքերը՝ ճիրանները խրելով խեղճ հոբիթի մաշկի մեջ: Փինը փակեց աչքերն ու նորից ընկավ մղձավանջների գիրկը:
Որոշ ժամանակ անց նրան նորից շպրտեցին քարքարոտ գետնին: Դեռ կեսգիշեր էր, բայց լուսինն արդեն անցնում էր լեռների հետևը: Օրքերը կանգնել էին քարափի եզրին ու նայում էին ներքևում փռված անշարժ ու անթափանց մշուշի ծովին: Ինչ որ տեղ լսվում էր ջրի քչքչոցը:
-Նազգուլ, Նազգուլ,- ցնցվելով կրկնեց Գրիշնակն ու այնպես արագ լպստեց շրթունքները, ասես այդ բառն այրեց նրա բերանը,- դու խոսում ես մի բանի մասին, որը նույնիսկ քո կեղտոտ երազներում չես տեսել Ուգլու՛կ: Նազգու՛լ: Այդ նրա՞նք են կեղտոտ սուտ: Դու դեռ շա՜տ-շատ կզղջաս ասածներիդ համար, բայց ուշ կլինի: Տխմա՛ր: -Եվ նա զայրացած փնչացրեց,- Դու պետք է իմանայիր, որ նրանք ամենատես աչքի բիբե՛րն են: Թևավոր նազգուլները դեռ ցույց կտան ինչի են ընդունակ: Բայց նրանց ժամանակը դեռ չի եկել: Տիրակալը դեռ չի ուզում, որ նրանք երևան մեծ գետի այս ափին: Ո՛չ հիմա: Նրանց խնայում են գալիք պատերազմի ու այլ նպատակների համար:
-Դու ինչ որ չափից ավելին գիտես քան պետք է,- հեգնեց Ուգլուկը,- մտածում ես գլուխդ կշոյե՞ն դրա համար: Լուգբուրզում կարող են հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդքան բան գիտես և ինչիդ էր պետք հետաքրքրվելն ու իմանալը: Ու միշտ այդպե՛ս է: ոմանք պարապ-սարապ ման են գալիս ու քիթները խոթում իրենց չվերաբերվող գործերի մեջ, իսկ մյուսները սև գործն են անում նրանց փոխարեն... Մի խոսքով, հերի՛ք լեզվիդ զոռ տաս: Վերցրու տխմարներիդ ու ծլկիր անտառ, այ՜ այն խոզերի ետևից: Շարժվի՛ր տեղիցդ: Միևնույնն է գետին այլևս կենդանի վիճակում չեք հասնի: Վազքով մա՛րշ: Մենք կրնկակոխ կգանք ենք ձեր ետևից: Իզենգաևդցիները նորից ճանկեցին Մերիին ու Փինին և գցեցին ուսներին: Ջոկատը սլացավ առաջ: Ժամը ժամի հետևեց վազում էին նրանք առանց ընդմիջման, կանգ առնելով միայն, որպեսզի փոխեն հոբիթների «ձիերին»: Կամ ուրուկ խայերն իսկապես արագավազ էին, կամ էլ Գրիշնակը դիտմամբ չէր շտապում, բայց իզենգարդցիները կամաց-կամաց առաջ անցան մորդորցիներից: Շուտով հեռվում հյուսիսցիներն էլ երևացին: Անտառն սկսեց մոտենալ:  Փինի ամբողջ մարմինը ծածկված էր կապտուկներով ու քերծվածքներով, գլուխը ցավում էր: Դեմքն անընհատ շփվում էր օրքի կեղտոտ վզին ու մազոտ ականջին, աչքերի առաջ փայլում էին տաղտկալիորեն միանման կորացած ուսերը, իսկ ամուր ու հաստ ոտքերը շարժվում էին առաջ ու ետ, առաջ ու ետ, պատրաստված ասես լարերով խաչկապած եղջյուրից և հանգիստ, առանց հոգնելու չափելով անվերաջանալի մղձավանջի անվերջանալի վարկյանները... Կեսօրից հետո Ուգլուկի ջոկատը հավասարվեց հյուսիսցիներին, որոնք խեղճացել էին պայծառ լույսից և վազում էին գլուխները կրծքներին կախած ու լեզուները դուրս գցած: Նույնիսկ ձմեռային սառն ու գունատ երկնքում շողացող արևի լույսը չափազանց պայծառ էր նրանց համար: -Այ քեզ ճիճուներ,- ծաղրում էին նրանց իզենգարդցիները,- ինչ է, կակղե՞լ եք: Այ թե կխժռեն ձեզ ձիաբույծները, տեսե՛ք, հասե՛լ են արդեն:  Լսվեց Գրիշնակի չարացած ոռնոցը: Պարզվեց, որ իզենգարդցինրի ծաղրանքի մեջ չափից ավելի շատ իրականություն կար: Հեծյալներն իրենց արագավազ նժույգներով իսկապես արդեն նկատելի էին դարձել: Նրանք դեռ հեռու էին, բայց սլանում էին ամբողջ թափով՝ սրնթաց մոտենալով մորդորցիներին, ինչպես տեղատվության ալիքն է հասնում ու ծածկում ավազի մեջ խրված մնացած անհոգ լողորդներին:  Ի զարմանս Փինի, իզենգարդցիները սկսեցին վազել կրկնակի արագությամբ: Նա էլ մտածում էր, թե արդեն հալից ընկել են: Միայն այդ պահին նա նկատեց, որ արևն արդեն մտնում է մառախլապատ լեռների հետևն ու տափաստանն արագորեն լցվում է թանձրացող ստվերներով: Մորդորցիներն առույգացան ու նույպես սկսեցին արագ վազել: Անտառն արդեն քթի տակ էր: Ճանապարհին սկսեցին առանձին ծառեր հանդիպել: Լանջը գնալով ավելի կտրուկ էր դառնում, բայց օրքերն արագությունը չէին գցում: Ուգլուկն ու Գրիշնակը խելագարի պես գոռում էին, կոչ անելով վերջին ճիգերը գործադրել անտառին հասնելու համար: -Հասցնելու են,- մտածեց Փինը: Նա վիզն ոլորելով մի կերպ շրջեց գլուխն ու տեսավ, որ հեծյալներն արդեն հավասարվել են օրքերին: Նրանց նիզակները, սաղավարտներն ու շիկահեր մազերը ոսկեզօծվել էին մայրամուտի վերջին շողերից: Հեծյալները չէին թողնում օրքերին ցրվել, փորձելով շրջապատել նրանց ու քշել դեպի գետը: -Տեսնես ի՞նչ ժողովուրդ է այստեղ բնակվում,- մտածում էր Փինը: Նա շատ էր զղջում, որ Ռիվենդելում քարտեզներ ուսումնասիրելու ու աշխարհը ճանաչելու փոխարեն պարապ ման էր գալիս: Այն ժամանակ դա նրան ավելորդ էր թվում, Չէ՞ որ ավելի հուսալի գլուխներ կային ջոկատում: Ում մտքով կանցներ, որ կգա ժամանակ, երբ կողքին չեն լինի ոչ Գենդալֆը, ոչ Պանդուխտը և ոչ էլ նույնիսկ Ֆրոդոն: Ռոհանի մասին Փինը միայն մի բան էր հիշում, որ Գենդալֆի նժույգը՝ Լուսաչը, ծնունդով այստեղից է և դա նրան հույս էր ներշնչում, բայց միայն այդքանը բավական չէր փրկվելու համար: -Իսկ ինչպե՞ս պետք է նրանք մեզ օրքերից տարբերեն,- հանկարծ վախեցավ Փինը,- չեմ կարծում որ այստեղի բնակիչները լսել են հոբիթների մասին: Եթե նրանք ոչնչացնեն զզվելի օրքերին ես չեմ վշտանա, բայց ինքս գերադասում եմ փրկվել:  Բայց դրա վրա հույս դնել չէր կարելի: Ավելի մեծ էր հավանականությունը, որ գերիներին նույնպես կոչնչացնեն ոհմակի հետ միասին, չտարբերելով նրանց օրքերից: Հեծյալների շարքերում նկատվում էին նաև աղեղնավորներ, որոնք հմտացած էին ընթացքի ժամանակ նետ արձակելուն: Լարելով աղեղները նրանք սլանում էին առաջ, նշան բռնում ու նետահարում ետ մնացած օրքերին և հետո նորից ետ վերադառնում, խուսափելով թշնամիների պատասխան ուղարկած նետերից: Օրքերը վայրի կատաղությամբ պատասխան նետերի տարափ էին տեղում, բայց կանգնել չէին համարձակվում: Հեծյալները մի քանի անգամ կրկնեցին այդ հնարքը և շուտով հոբիթը նկատեց, որ նրանք արդեն հասել են իզենգարդցիներին: Փինի «ձիու» առջևից վազող օրքը հանկարծ ցնցվեց, ընկավ ու անշարժացավ:
Վստահելի
1342
edits