Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4540 բայտ, 23:35, 23 Փետրվարի 2015
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Խայ */
Այդ պահին նա մի լավ հարված ստացավ ու հասկացավ, որ վեճը դադարել է և օրքերն ուշադիր են:
Անքամի ու ցուրտ գիշեր էր: Բլուրը, որի վրա կուտակվել էին օրքերը, շրջապատվեց պահապան խարույկներով: Նրանց կարմրա-ոսկեգույն ցոլքը ցրում էր խավարը: Խարույկները մոտիկ մոտ էին, բայց ռոհանցիները լույսավորված տարածքում չէին երևում և օրքերը միայն անիմաստ վատնում էին իրենց նետերն այնքան ժամանակ, մինչև Ուգլուկն արգելեց նրանց նետ արձակել: Ռոհանցիների ճամբարում քար լռություն էր տիրում: Ավելի ուշ, երբ տարածքը ողողվել էր լուսնի աղոտ լույսով, երբեմն թույլ ստվերներ էին երևում ու ակնթարթորեն անհետանում անթափանց խավարում: Ռոհանցիների անքուն պահակախումբն էր հսկում շրջապատված օրքերին:
-Արևին են սպասում գարշահոտ մարդուկները,- հայհոյեց Փինին ու Մերիին հսկող օրքերից մեկը,- իսկ մե՞նք ինչու ենք նստել: Հավաքվեինք բոլորով ու հարվածեինք նրանց: Ծերուկ Ուգլուկը լրիվ խելքը թռցրել է, հետաքրքիր է ի՞նչի մասին է նա հիմա մտածում:
-Հիմա կիմանա՛ս,- լսվեց Ուգլուկի մռնչոցը,- ուրեմն քո կարծիքով Ուգլուկը հիմար է ու չգիտի՞ ինչ անել: Սրա՛ն տեսեք, հերոս է հայտնվել: Անիծյալ լինե՛ք: Տեսնում եմ ոչնչով չե՛ք տարբերվում հյուսիսցի որդերից ու Լուգբուրզի կապիկներից: Սրանցից ինչ կռվող, իմաստ : Իմաստ չունի կռվի մեջ խցկվել, հասկացա՞ր: ԿՃղճղան ու ակնթարթորեն կփախչենկծլկեն, իսկ գարշահոտ ձիաբույծներն այնքան բազմաթիվ են որ արագորեն հախներիցս կգան: Ճիշտ է, Հյուսիսցի ապուշները մթության մեջ լավ են տեսնում, բայց պատմում են, որ այս ձիաբույծներն էլ են ավելի լավ տեսնում քան մնացած մարդուկները: Բա ձիե՞րը: Նրանք նույնիսկ տեսնում են թե ինչպես է փչում գիշաերային գիշերային քամին, հասկացա՞ր : Չէ, նրանք մեր հախից կգան: Բայց սրանք մի կարևոր բան դեռ չգիտեն: Մաուխուրն իր տղաների հետ անտառից օգնության է գալիս: Մի քիչ էլ սպասենք ու մերոնք կհարվածեն թիկունքից: Գլուխդ մտա՞վ:
Իզենգարդցիներն այդ լուրը լսելով հանգստացան, բայց մնացած օրքերը դժգոհ մնացին ու շարունակում էին տրտնջալ: Ժամապահներ նշանակվեցին, բայց նրանց մեծ մասը գործը թողած պառկեցին խոտերին: հանգստանում Հանգստանում ու վայելելում վայելում էին բաղձալի խավարը: Իսկ խավարն իսկապես անթափանց էր: Լուսինը թաքնվել էր խիտ ամպերի ետևում և Փինը իրենից երկու քայլ այն կողմ ոչինչ չէր տեսնում: Նույնիսկ խարույկների լույսը չէր օգնում, բլուրը թաղվել էր մթության մեջ:
Օրքերին երկար հանգստանալ չհաջողվեց: Հեծյալները չէին պատրաստվում խաղաղ սպասել լուսաբացին: Ճամբարի արևմտյան մասում հանկարծակի տարածված ոռնոցը ստիպեց բոլորին ցատկել տեղներից: Մի քանի Ռոհանցիներ սուսիկ փուսիկ մոտեցել էին բլրի ստորոտին, սողալով բարձրացել լանջն ի վեր, մի քանի օրք սատկացրել ու անհետ կորել: Ուգլուկը նետվեց սլացավ խառնաշփոթը ցրելու: Մերին ու Փինը նստեցին: Նրանց հսկող իզենգարդցիները գնացել էին Ուգլուկի հետևից և շրջակայքում ոչ ոք չկար: Բայց փախչելու մասին մտածելը դեռ շուտ էր, երկար մազոտ թաթերը բռնեցին նրանց կոկորդից և բարձրացրին վեր: Մթության մեջ հայտնվեց Գրիշնակի զզվելի կերպարանքը, և հոբիթների դեմքին փչեց նրա գարշելի հոտը: Ձեռքերը մտցնելով հագուստի տակ օրքն սկսեց շոշափելով խուզարկել նրանց: Երբ նրա սառն ու զզվելի մատները սահեցին Փինի մեջքի վրայով, հոբիթի ամբողջ մարմնով սարսուռ անցավ:  -Դե իմ փոքրիկներ,- փաղաքշական շշնջաց Գրիշնակը,- ինչպե՞ս եք հանգստանում: Այնքան էլ հարմար չի չէ՞ այստեղ: Մի կողմում մտրակներ ու յաթաղաններ են, մյուսում նիզակներ... Իզուր եք խցկվել այս պատմության մեջ, այսպիսի մեծ գործերը ձեր պես փոքրիկների համա՛ր չեն:  Նա շարունակում էր խուզարկել հոբիթներին: Աչքերում առկայծում էր սառը կրակը:  Հանկարծ Փինը հասկացավ: Նրան նույնիսկ թվաց թե լսում է մտքերը. «Գրիշնակը գիտի՛ մատանու մասին: Նա ուզում է խլել այն մեզնից, քանի դեռ Ուգլուկն այստեղ չէ: Գուցե նա որոշել է մատանին վերցնել իրեն»: Փինի սիրտը վախից ճզմվեց և նա սկսեց տանդագին մտածել, թե ինչպես օգտագործի պահն իր օգտին: -Իզուր ես փնտրում, այդքան հեշտ Այն չես գտնի,- շշնջաց նա: -Ա՞յն,- Գրիշնակի մատները դադարեցին շոշափել և խրվեցին Փինի ուսը,- ի՞նչ Այն, ինչի մասին ես խոսում փոքրիկս: Փինը մի վարկյան մտածեց ու խորը շնչելով արտաբերեց. «գո՛լլում գոլլու՛մ»: Ու ավելացրեց. «Հեչ, ոչ մի կարևոր բան իմ սքանչելի»: Գրիշնակի մատները ցնցվեցին: -Օհօ՛,- համարյա անձայն շշնջաց նա,- այ թե ինչ նկատի ունես: Շա՜տ վտանգավոր է շատ բան իմանալը փոքրիկներս, շատ վտանգավոր է: -Հնարավոր է,- պատասխանեց Մերին անմիջապես հասկանալով, թե ինչ կա ընկերոջ մտքին,- Շատ վտանգավոր է ու ոչ միայն մեզ համար: Չնայած դա քո խնդիրն է: Դու ուզում ես տիրանալ Նրան այդպես չէ՞: Իսկ ի՞նչ կտաս փոխարենը: -Տիրանա՞լ, Ինչի՞ն,- կեղծ զարմանքով հարցրեց Գրիշնակը: Նրա ձեռքերը ցնցվում էին,- Ինչ կտամ Փոխարե՞նը: Ինչպես թե ինչ կտամ: -Հենց այդպես,- հատ-հատ ընտրելով բառերը պատասխանեց Փինը,- մթության մեջ դու ոչինչ չես գտնի եթե մենք քեզ չօգնենք: Ուզում ես խնայե՞լ ուժերդ ու ժամանակդ, արձակիր մեր ոտքերի կապանքները: Այլապես մենք քեզ ոչինչ չենք ասի և ոչնչով չենք օգնի: -Իմ փոքրիկ հիմարիկներ,- խռպոտ ձայնով շշնջաց Գրիշնակը,- մենք կքամենք ձեր միջից այն ամենը ինչ դուք գիտեք և կստանանք այն ամենը ինչ դուք ունեք, միայն ժամանա՛կ տվեք: Դուք դեռ կզղջաք որ քիչ բան գիտեիք, պա՞րզ է: Նրան, ով պիտի ձեզ հարցաքննի այնքան էլ հեշտ չէ գոհացնելը: Ինքնե՛րդ կտեսնեք: Շտապելու տեղ էլ չեք ունենա: կարծում եք ինչու՞ մինչև հիմա ձեզ չեն սատկացրել: Խղճացե՞լ են: Ո՛չ փոքրիկներս, հավատացած եղեք, խիղճն այստեղ կապ չունի: Նույնիսկ Ուգլուկն այդքան հիմար չէ որ ձեզ խղճա:
Վստահելի
1342
edits