Changes

Մատանիների Տիրակալը

12 bytes removed, 11:37, 1 Մարտի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
-Հու՛մ... հասա՛նք,- հայտարարեց ծառմորուսը: -Մենք հիմա մեր հանդիպման վայրից հեռու ենք մոտավորապես յոթանասուն հազար էնտային քայլ, բայց թե ձեր երկրի չափման միավորներով ինչքան կլինի՝ չեմ կարող ասել: Իմ տունը գտնվում է Վերջին Սարի հովանու ներքո: Եթե էնտերենից թարգմանենք այս տեղանքի անունը, ավելի ճիշտ թարգմանենք անվանման մի փոքր մասը, կհնչի այսպես՝ «Ակունքահին Սրահ»: Այս վայրն ինձ հոգեհարազատ է, այստեղ էլ մենք կգիշերենք: Ծառմորուսը հոբիթներին իջեցրեց խոտին՝ պահապան ծառերի դիմաց, և նրանք քայլեցին էնտի ետևից: Միայն հիմա ընկերները նկատեցին, որ Ծառմորուսը քայլելու ժամանակ գրեթե չի ծալում ծնկները: Ոտքը դնելով գետնին նա մեծ, երկար մատներով ամուր կառչում էր հողից, հետո նորից բաց թողնում:
Ծառմորուսը Էնտը մի քիչ կանգնեց ջրվեժի շիթերի տակ, խորը շունչ քաշեց, գուհունակությամբ ծիծաղեց և մտավ անձավ: Անձավի կենտրոնում մեծ քարե սեղան էր դրված, բայց կողքն աթոռներ չկային: Խորքում բավականին մութ էր: Ծառմորուսը երկու մեծ անոթ դրեց սեղանին: Սկզբում թվում էր, թե նրանց մեջ սովորական ջուր է, բայց երբ էնտը ձերքերը պահեց անոթների վրա, ջուրը սկսեց շողշողալ և լուսավորվեց մեկում ոսկեգույն, մյուսում վառ կանաչ լույսով: Անձավը լուսավորվեց և հոբիթներին թվաց, թե իրենք նստած են ծառերի սաղարթի տակ և փարթամ, կանաչ տերևների միջով թափանցում են արևի շողերը: Մերին ու Փինը շրջվելով նկատեցին, որ սրահի թեք պատերի տակ կանգնած ծառերը նույնպես սկսեցին շողշողալ, սկսզբում հազիվ նկատելի, հետո աստիճանաբար ավելի պայծառ և վերջապես յուրաքանչյուր տերև լցվեց լույսով, մի մասը կանաչ, մյուսները ոսկեգույն, երրորդները պղնձա-կարմիր, իսկ բները վերածվեցին ֆոսֆորափայլ լուսավոր սյուների:
-Դե ինչ, հիմա կարող ենք շարունակել զրույցը,- ասաց Ծառմորուսը,- դուք երևի ծարավ կլինեք: Ու հոգնած: Հիմա կթարմանա՛ք:
Ըմպելիքի ազդեցությունը չուշացավ: Ոտքերի մատներից սկսվելով, թարմացնող կենարար ջերմությունը տարածվեց հոբիթների աբողջ մարմնով՝ ընդհուպ մինչև մազերի ծայրերը: Նրանց մազերը շարժվեցին ու միանգամից սկսեցին աճել, վերածվելով փարթամ գանգուրների: Այդ ընթացքում Էնտը ոտքերը թրջեց մուտքի մոտի քարե ավազանում, հետո վերադարձավ անձավ ու վերջապես իր գավաթը բարձրացնելով դատարկեց պարունակությունը մի երկար-երկար, անվերջանալի թվացող կումով:
-Ահ-հա,- վերջապես արտաշնչեց էնտը, նա՝ բաժակը դնելով սեղանին: -Հու՛մ, հը՛մ: Դե իսկ հիմա կարելի է զրուցել: Նստեք հատակին, իսկ ես կպառկեմ, թե չէ մեկ էլ տեսար խմիչքը գլուխս ընկավ ու նիրհեցի:
Աջ կողմում, պատի տակ, գետնից երկու ֆուտ բարձրությամբ մի ընդարձակ մահճակալ էր դրված՝ առատորեն ծածկված չոր խոտով ու ձարխոտով: Ծառմորուսն իրանը թեթևակի թեքելով դանդաղ իջավ մահճակալի վրա և ձեռքերը գլխի տակ դնելով ձգվեց ամբողջ մարմնով, նայելով անձավի առաստաղին խաղացող գունավոր երփներանգ ցոլքերին՝ նման տերևների մեջ թրթռացող արևի ճառագայթների: Մերին ու Փինը տեղավորվեցին նրա կողքին՝ խոտով լցված բարձերի վրա:
-Իսկ Դե հիմա պատմե՛ք, միայն թե առանց շտապելու,- ասաց Ծառմորուսը:
հոբիթներն իրենց պատմությունը սկսեցին ամենասկզբից, սկսած այն օրից, երբ լքեցին Հոբիթստանը: Պատմությունը բավականին խճճված ստացվեց: Նրանք անըդհատ ընդհատում էին միմյանց, խառնում հերթականությունը, և Ծառմորուսն էնտն էլ էր հաճախ ընդհատում պատմողին, խնդրում ետ գնալ ու պատմել ավելի վաղ տողի տեղի ունեցած իրադարձությունների մասին, կամ առաջ գնալ և պատմել ավելի ուշ կատարվածները: Մատանու մասին հոբիթները ոչինչ չասացին, ինչպես նաև այն մասին, թե ինչու են ճանապարհ ընկել և ուր են գնում: Դե իսկ էնտն էլ հարցեր չտվեց:
Բայց մյուս հարցերում նա ահավոր մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում, հարցնում էր Սև հեծյալներից, Էլրոնդից, Ռիվենդելից, Հավերժական անտառից, Թոմ Բոմբադիլից, Մորիայի քարանձավներից, Լոթլորիենից և Գալադրիելից: Ծառմորուսը ստիպեց ավելի մանրամասն նկարագրել Հոբիթստանը և նրան հարևան երկրները, և հանկարծ հանկարծակի մի տարօրինակ հարց տվեց.
-Իսկ այնտեղ, ձեր կողմերում Էնտերի չե՞ք հանդիպել: Չէ՞: Համոզվա՞ծ եք: Դե... հում... ոչ թե էնտեր էնտերի այլ... հըմ...էնտերի կանանց:
-Կանա՞նց,- զարմացած հարցրեց զարմացավ Փինը,- իսկ ի՞նչ տեսք ունեն նրանք, երևի քեզ նմա՞ն են:
-Հըմ... երևի ոչ այնքան... թերևս արդեն ես էլ չեմ հիշում ինչ տեսք ունեին նրանք,- մի քիչ մտածելուց հետո խոստովանեց Ծառմորուսը: -Բայց ինձ թվում է ձեր երկիրը նրանց դուր կգար, դրա համար էլ հարցրեցի:
-Ծեր էնտին հատկապես հետաքրքրում էր Գենդալֆը, բայց ամենից առավել նրան հետաքրքրում էին Սաումանն ու նրա գործողություններըգործերը: Հոբիթները սկսեցին ափսոսալ որ շատ բան չգիտեն այդ մասին: Ճիշտ է Սեմը պատմել էր նրանց Էլրոնդի խորհրդում ասված ամեն բանի մասին, բայց հիշողության մեջ քիչ բան էր պահպանվել: Մի բան հաստատ գիտեին՝ Ուգլուկն իր ոհմակով Իզենգարդից էր ուղարկված, և Սարումանին նրանք մեծարում էին որպես իրենց տիրակալ:
-Հըմ, հու՛մ,- ասաց Ծառմորուսը, երբ պատմությունը մոտեցավ ավարտին և հոբիթները սկսեցին նկարագրել ռոհանցի հեծյալների և օրքերի մարտը: -Հըմ, այո, բավականին մեծաքանակ նորություններ էին: Դուք ճիշտ է, որոշ բաներ ինձ չպատմեցիք, բայց երևում է Գենդալֆն է ձեզ այդպես կարգադրել: Տեսնում եմ մեծ փոփոխություններ են սկսվում, բայց վատ կվերջանան դրանք թե լավ, լավ՝ կիմանամ իր ժամանակին: Ահ, արմատ ու ոստիկ, այ քեզ զարմանալի գործ: Չգիտես որտեղից փոքրիկ ժողովուրդ է հայտվելհայտնվել, որոնց մասին ցուցակում չի հիշատակվում, հայտնվել են նաև վաղուց մոռացված իննը հեծյալները և հետապնդում են նրանց: Գենդալֆը չգիտես ինչու ներառում է փոքրիկներին իր ջոկատում և արշավի դուրս գալիս, Գալադրիելը ընդունում է նրանց Քարաս Գալաթհոնում ինչպես թանկագին հյուրերի, իսկ օրքերը կրնկակոխ հետապնդում են նրանց վայրի հողերում... Հըմ, մեծ փոթորկի մեջ են ընկել փոքրիկները, մնում է հուսալ, որ այն չի քշի նրանց:
-Իսկ քե՞զ,- հարցրեց Մերին:
-Հում, հըմ, ձեր մեծ ճակատամարտերն ինձ չեն հետաքրքրում, դա էլֆերի և մարդկանց խնդիրն է: Թող հրաշագործները զբաղվեն դրանով, ապագաի ապագայի մասին նրանք են հոգ տանում: Ես չեմ սիրում մտածել ապագայի մասին և ոչ մեկի կողմից էլ չեմ կռվում, չէ՞ որ ոչ մեկը իմ կողմից չի կռվումիմ կողմից, եթե հասկանում եք ինչ նկատի ունեմ: Ոչ ոք ինձ պես անտառների մասին հոգ չի տանում, նույնիսկ էլֆերն այլևս այն չեն: Ամեն դեպքում Թեպետ էլֆերը մինչև հիմա էլ ավելի մոտ են իմ սրտին, քան մյուսները: Այդ նրան նրանք բուժեցին մեր լռությունը համրությունը և այդ ընծան մոռանալ չի կարելի, չնայած որ մեր ճանապարհները վաղուց են բաժանվել: Բայց իհարկե աշխարհում կան արարածներ, որոնց կողմը ես երբեք չեմ բռնի: Ես միշտ էլ նրանց թշնամին կմնամ: Բուռարում...-Ծառմորուսը խուլ ու զզվանքով լի ձայնով դմբդմբաց: -Ո՞նց էին դրանք կոչվում... Ախ հա, օրքերը, օրքերն ու իրենց տերերը: Ես իհարկե անհանգստացա , երբ Չարքանտառը լցվեց ստվերով, բայց հետո ստվերը տեղափոխվեց Մորդոր և ես երկար ժամանակ այդ մասին չէի մտածում: Դե մորդորը հեռու է, մտածում էի մի կերպ յոլա կգնամ: Բայց հիմա քամին փոխվել և արևելքից է փչում, մեկ էլ տեսար եկավ այն կանխագուշակված ժամանակը և անտառները չորացան ու ոչնչացան: Ծեր էնտը չի կարող կանգնեցնել փոթորիկը, նրան մնում է միայն դիմանալ կամ ոչնչանալ: Բայց Սարումանը... Սարումանն իմ հարևանն է, նրա գործողություններն անտեսել չի կարելի, երևի ինչ որ բան ձեռնարկել է պետք: Վերջին ժամանակներս հաճախ եմ մտածում ինչպես վարվել Սարումանի հետ:
-Իսկ ինչացու՞ է այդ Սարումանը,- մեջ ընկավ Փինը,- դու նրա մասին ինչ որ բան գիտե՞ս:
-Սարումանը հրաշագործ է, այդքանով ամեն ինչ ասված է: Որտեղից են հայտնվել հրաշագործները և ովքեր են նրանք՝ ինձ համար անհայտ է: Նրանք հայտնվեցին ծովի այն կողմից ժամանած մեծ նավերից ամնիջապես հետո, բայց նավերով են եկել , թե այլ կերպ՝ չեմ կարող ասել: Սարումանը նրանց գլխավորն էր: Որոշ ժամանակ անց (ձեր պատկերացումներով շա՜տ-շատ ժամանակ անց) նա թողեց թափառականի կյանքը, դադարեց խառնվել էլֆերի ու մարդկանց գործերին և բնակություն հաստատեց Անգրենոստում, կամ ինչպես ռոհանցիներն են այդ ամրոցն անվանում՝ Իզենգարդում: Սկզբում իրեն շատ հանգիստ էր պահում, սակայն հետո նրա փառքը սկսեց աճել: Ասում են նրան ընտրել են որպես Սպիտակ Խորհրդի գերագույն ու և երևի իզուր էլ ընտրել են: Գուցե նա դեռ այն ժամանակ ժամանա՞կ արդեն սկսում էր թեքվել ձգվել դեպի չա՞րըչարը: Թեպետ այն ժամանակ նա իր հարևաններին դեռ անհանգստություն չէր պատճառում: Ես զրուցել եմ նրա հետ: Կար ժամանակ, երբ նա հաճախ էր թափառում իմ անտառում: Քաղաքավարի էր, միշտ ինձնից թույլտվություն էր հարցնում ինչ որ բան անելուց առաջ և մեծ հետաքրությամբ լսում էր իմ զրույցները: Ես նրան շատ բաների մասին եմ պատմել, ու այնպիսի բաների, որ ինքն իրենով գլխի չէր ընկնի, բայց թեպետ անկեղծությանը նա անկեղծությամբ չէր պատասխանում: Չեմ հիշում դեպք, որ նա ինձ ինչ որ մի բանի մասին պատմած լինի: Անցնում էին տարիներ և նա ավելի էր պարփակվում ինքն իր մեջ: Նրա դեմքը մինչև հիմա էլ աչքերիս առաջ է, չնայած արդեն վաղուց նրան չեմ տեսել: Ոչ թե դեմք այլ քարե պատ, իսկ աչքերը պատուհաններ, ներսից վարագույրով ծածկված... բայց ես կարծես թե գլխի եմ ընկնում ինչ է նրան պետք... Իշխանություն է նրան պետք, ամենակարող իշխանություն: Մտքում միայն մետաղներ, անիվեր ու նման բաներ են պտտվում, իսկ այն ինչն աճում է ու շնչում նրան հետքրքիր չէ, եթե իհարկե ինչ որ պատճառով ժամանակավոր պետք չէ: Իսկ հիմա արդեն պարզ է որ նա նաև դավաճա՛ն է: Գարշելի օրքերի հե՛տ է կապվել: Բռում հու՛մ: Ու դա դեռ քի՛չ է, նա օրքերի հետ ինչ որ բան է արել ինչ որ մի վտանգավոր բան: Այդ Իզենգարդցիները ավելի շատ մարկանց են նման, քան օրքերին: Այն չար արարածները, որոնք հայտվեցին Միջերկրում մեծ խավարի ժամանակ՝ արևի լույսը տանել չեն չէին կարողանում, իսկ Սարումանի օրքերը արևից չեն վախենում, թեև ատում են: Կուզենայի իմանալ ինչ է նա արել այդ օրքերի հետ: Գուցե նա ինչ որ կերպ խաչասերել է օրքերին ու մարդկա՞նց: Եթե այդպես է դա մեծ չարագործություն է:
Էնտը ինչ որ բան դնդնաց, ասես ինչ որ հինավուրց ու անհայտ անեծքով անիծում էր Սարումանին:
-Ես էլ զարամանում եմ, թե այդ օրքերը ոնց օրքերն ինչպես են հանդգնել այդպես ազատ զբոսնել իմ անտառում,- շարունակեց նա: -Միայն վերջերս հասկացա, որ Սարումանի ձեռքի գործն է: Նա բավականին երկար ուսումնասիրել է իմ անտառի թաքնված արահետները, բացահայտել իմ գաղտնիքները, և հիմա նրա տխմարներն այստեղ չարագործություններ են կատարում: Անտառի եզրին ահագին ծառեր են արմատախիլ արել, դեռ բոլորովին վերջերս դրանք առողջ ծառեր էին: Կտրում են գցում ու և թողնում որ փտեն, թեպետ չնայած մեծ մասը տանում են Օրթհանք Օրթհանք՝ սնուցելու վառարանները: Այժմ Իզենգարդից գիշեր ցերեկ ծուխ է բարձրանում դեպի երկինք: Անիծյա՛լ լինի այդ Սարումանը: Արմա՛տ ու ոստիկ: Ես այդ ծառերից շատերի հետ բարեկամություն էի անում, սնուցում էի նրանց երբ դեռ երբ կաղին էին, և ընկույզ էին: Նրանցից ամեն մեկը իր սեփական շրշյունն ուներ, իսկ հիմա նրանց ձայներն այլևս չեն լսվում... Երգող պուրակների փոխարեն միայն կոճղեր ու փշեր են մնացել:
Վստահելի
1342
edits