Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 1840 բայտ, 19:55, 12 Մարտի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
–Գիտեի,– պատասխանեց հրաշագործը: –Ես մտքումս կանչում էի նրան և հորդորում ինչքան հնարավոր է շուտ գալ այստեղ: Չէ՞ որ դեռ երեկ նա Ռոհանի հեռավոր հարավում էր: Իսկ այժմ նորից կսլանա ետ արծաթե նետի պես:
Գենդալֆը ինչ որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ առաջ՝ միաժամանակ հետևելով որ իր ընկերները ետ չմնան: Շուտով նա կտրուկ թեքվեց դեպի գետը, գտավ ափ իջնող արահետը, արագորեն հատեց գետը և հարթ, ծառազուրկ հարթավայրով արշավեց հարավ: Քամին ալեկոծում էր մոխրագույն խոտի անծայրածիր ծովը: Ոչ ճանապարհ և ոչ էլ արահետներ չկային հարթավայրում, բայց Լուսաչը սլանում էր առանց ընթացքը դանդաղեցնելու:
–Մենք Էդորաս ենք գնում ամենակարճ ճանապարհով,– բացատրեց Գենդալֆը: –Այն գտնվում է Սպիտակ լեռների ստորոտում: Այնտեղ տանող գլխավոր ճանապարհը ճիշտ է չոր է ու մաքուր, բայց այն երկար է: Այսպես ճանապարհ չկա, բայց դուք մի անհագստացեք, Լուսաչը լավ է ճանաչում այս տեղանքըև կտանի մեզ ուր որ պետք է: Երկար ժամանակ նրանք գնում էին հարթավայրով և գետափնյա մարգագետիններով: Որոշ վայրերում խոտը հասնում էր ճանապարհորդների ծնկներին, և նրանց թվում էր, թե իրենք լողում են ալեկոծվող կանաչա-մոխրագույն ծովում: Երբեմն առջևում հանդիպում էին խոտերի մեջ թաքնված լճակներ, կամ ճանապարհը խցանում էին եղեգնուտները, որոնց տակ թաքնված էին նենգ ճահիճները, բայց Լուսաչը լավ գիտեր ճանապարհը, իսկ մյուս երկուսը անշեղորեն հետևում էին նրան: Արևն աստիճանաբար թեքվում էր դեպի արևմուտք. սկսվում էր մայրամուտը: Շուտով ճանապարհորդների աչքերի առաջ բոսոր գունդը սկսեց սուզվել խոտի ծովի մեջ, ալ կարմիր ներկելով երկու հեռավոր լեռների լանջերը: Հորիզոնից ծխի ամպ էր երկինք բարձրանում՝ արնագույն ներկելով առանց այն էլ կարմիր գնդին. ասես մայրամուտը այրվելուց լիներ: –Ահա այնտեղ Ռոհանյան լեռնանցքն է,– ասաց Գենդալֆը ցույց տալով արևմուտք: –Իսկ այնտեղ՝ մի քիչ դեպի հյուսիս, Իզենգարդն է: –Ես մեծ ծխի ամպ եմ տեսնում,– ասաց Լեգոլասը: –Ի՞նչ կարող է դա նշանակել: –Պատերազմ,– կտրուկ պատասխանեց Գենդալֆը: Առա՛ջ:
=== Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում ===
Վստահելի
1342
edits