Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3453 բայտ, 23:47, 12 Մարտի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
=== Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում ===
Մայրամուտն ավարտվեց, սկսվեց մթնշաղը և վրա հասավ գիշերը: Ճանապարհորդները սլանում էին Ամբողջ թափով: Երբ վերջապես նրանք կանգ առան և իջան ձիերից, նույնիսկ Արագորնի մեջքն ու ուսերն էին ընդդարմացել: Գենդալֆն իր ուղեկիցներին մի քանի ժամ տվեց հանգստանալու համար: Ջիմլին և Լեգոլասը անմիջապես քնեցին. Արագորնը մեջքի վրա պառկած, ձեռքերը լայն տարածած նայում էր երկնքին, և միայն Գենդալֆն էր, որ կանգնած էր գավազանին հենված ու նայում էր հորիզոնը պարուրած խավարին: Շուրջը խոր լռություն էր տիրում, հարթավայրն ասես քարացել էր: Գիշերային սառը քամին քշեց տարավ խիտ ամպերը և մշուշոտ երկնքում փայլեց լուսինը: Գենդալֆն արթնացրեց մյուսներին և նրանք նորից սլացան առաջ լուսնի սառը շողերի ներքո նույնքան արագ, որքան ցերեկն էին սլանումցերեկը:
Ժամերն անցնում էին, բայց նրանք այևս կանգ չէին առնում: Ջիմլին սկսեց նիրհել և քիչ էր մնում ընկներ նժույգի վրայից, բայց Գենդալֆը ժամանակին բռնեց նրան, ապա թափ տվեց: Արոդն ու Խասուֆելը հոգնած, բայց հպարտ, ետ չէին մնում իրենց անխոնջ առաջնորդից, ավելի ճիշտ առջևում հազիվ երևացող նրա ստվերից: Գունատ լուսինը դանդաղորեն մտավ մտնում էր արևմտյան հորիզոնը պարուրած ամպերի ետևը:Շատ մղոններ մնացին ետևում:
Սկսվեց սառնաշունչ առավոտը. արևելքում լուսաբացը: Արևելքում խավարին փոխարինեց մոխրագույն լուսաբացը և վերջապես Էմին մուիլի հեռավոր մթին պատի հետևից երևացին արևի կարմիր արեգակյի առաջին շողերը: Սկսվեց պայծառ և ջինջ այգաբացը: Քամին աղմկում էր ցրտից կորացած խոտերի մեջ: Հանկարծակի Լուսաչը կտրուկ կանգ առավ և բարձր խրխնջաց: Գենդալֆը ձեռքը մեկնեց առաջ: –Տեսե՛ք,– բացականչեց նա, և նրա ուղեկիցները բարձրացրեցին իրենց հոգնած աչքերը: Արջևում վեր էր խոյանում հարավային լեռնաշղթան՝ ձյունապատ լեռնագագաթներով և խորունկ կիրճերով: Ստորոտից կանաչ լեզուների պես դեպի նախալեռներներն էին ձգվում մարգագետինները և բարձրանալով լանջն ի վեր կորչում էին նեղ ու մռայլ կիրճերում, որտեղ գիշերը դեռ չէր զիջել իր տեղը լուսաբացին: Ճամփորդների աչքերի առաջ տարածված էր լայնարձակ հովիտը, որն ասես ծովածոց լիներ լեռների մեջ թաղված: Հովտի մյուս ծայրում վեր էր բարձրանում հսկայական, սուր ծայրով հողմահար ժայռը, իսկ մուտքը ժամապահի պես հսկում էր միայնակ բլուրը: Բլրի գլուխը լուսավորվել էր այգաբացի առաջին ճառագայթներից, և նրա հովանու տակ արծաթե թելի պես կայծկլտում էր գետի ոլորանը, որի հեռավոր ափին բարեկամները ոսկու փայլ նկատեցին: –Դե, Լեգոլա՛ս,– ասաց Գենդալֆը,– ասա՛ մեզ, ի՞նչ ես այնտեղ տեսնում:  Լեգոլասը ձեռքը դրեց ճակատին, ստվերելով աչքերը առավոտյան արևի ցածր շողերից: –Ձյունապատ բարձունքներից ներքև է վազում սպիտակ հոսանքը,– սկսեց նա: –Այնտեղ, որտեղ նա դուրս է գալիս կիրճի ստվերից, կանաչ բլուր եմ տեսնում: Բլուրը շրջապատված է հզոր, սրածայր պարիսպներով և խրամապատված է: Ամրոցի պարիսպների հետևից երևում են տների տանիքները, իսկ կենտրոնում՝ կանաչ մարգագետնում, վեր է խոյանում հսկա ապարանքը: Այնպես է փայլում, որ թվում է, թե պատված է ոսկով: Եվ Դռների մոտի սյուներն էլ են ոսկուց: Մուտքի մոտ փայփլող զրահներով ռազմիկներ են կանգնած, բայց տարածքը դատարկ է, երևի ռոհանցիները դեռ քնած են: –Ամրոցն անվանվում է Էդորաս,– ասաց Գենդալֆը,– իսկ ոսկե ապարանքը Մեդուսելդ: Այնտեղ ապրում է Թեոդենը, Թենգելի որդին, ռոհանցիների թագավորը: Լավ է, որ լուսաբացին հասանք այստեղ: Էդորաս տանող ճանապարհն ազատ է բայց այնուամենայնիվ զգույշ եղեք: Ռոհանի սահմաններում պատերազմ է ընթանում, և ինչ էլ որ մեզ հեռվից թվա՝ Ռոհիրրիմները քնած չեն:
Վստահելի
1342
edits