Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 486 բայտ, 12:21, 15 Մարտի 2015
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Հայ */
Փինը մռայլ, անհանգիստ մղձավանջի մեջ էր: Նրան թվում էր, թե լսում է ինչ որ ստորգետնյա միջանցքներից եկող իր սեփական ձայնը. «Ֆրո՛դո, Ֆրո՛դո»: Բայց Ֆրոդոյի փոխարեն նրան շրջապատեցին հարյուրավոր օրքերի զզվելի մռութները, և հարյուրավոր գարշելի թաթեր ձգվեցին դեպի իրեն: Որտե՞ղ է Մերին...
Նա ուշքի եկավ ու և հայտնաբերեց, որ պառկած է մեջքի վրա: Դեմքին սառը քամի էր փչում: Մութն ընկնում էր: Գլխավերևում երկինքն արագորեն սևանում էր: Փինը շրջվեց կողքի ու հասկացավ, որ մղձավանջը այնքան էլ չէր տարբերվում իրականությունից: Հոբիթի ձեռքերն ու ոտքերը ամուր կապկպված էին, կողքին պառկած էր մեռելի պես գունատ Մերին՝ գլուխը փաթաթված ինչ որ կեղտոտ լաթով: Նրանք շրջապատված էին մի ամբողջ ոհմակ օրքերով:
Փինի գլուխը ցավից տրաքում էր, բայց հոբիթի հիշողությունը կամաց-կամաց սկսեց վերադառնալ և նա կարողացավ երազն ու իրականությունը տարբերել իրարից: Գործողությունների հերթականությունը վերականգնվեց: Նախ ինքն ու Մերին չգիտես ինչու նետվեցին անտառ: Խելքներին ի՞նչ փչեց: Ինչո՞ւ գլխապատառ առաջ սլացան չլսելով Պանդուխտին: Ի՞նչ լսել, բարձր գոռալով վազում էին ու այնքան հեռացան մինչև ընկան օրքերի ճանկը: Օրքերը կանգնած ականջ էին դնում ու եթե իրենք ժամանակին սթափվեին, հնարավոր է նրանք անգամ չնկատեին: Ինքն ու Մերին, կարելի է ասել, իրենց կամքով թռան օրքերի գիրկը, իսկ սրանք նկատելով իրենց՝ հարձակվեցին: Ղժժո՛ց, ոռնո՛ց, թփերի հետևից ևս մի երկու տասնյակ հայտնվեցին ու կռիվ սկսվեց: Ինքն ու Մերին ճանկեցին սրերը, բայց ակնհայտ երևում էր, որ օրքերը ցանկություն չունեն կռվելու, միայն վազում էին իրենց ետևից՝ փորձելով բռնել: Բայց Մերին կատակելու տրամադրություն չուներ, նա մասնատեց մի երկու երեք չարագործի ձեռք: Կեցցե՛ս Մերի:
Այդ պահին ծառերի հետևից հայտվեց Բորոմիրը: Այ նա արդեն ստիպեց օրքերին լրջորեն կռվել: Նա մի քանիսին տեղում սպանեց՝ մնացածները փախուստի դիմեցին: Հոբիթները սլացան դեպի ճամբար, բայց նրանց շատ հեռանալ չհաջողվեց: Նոր օրքեր էին վազում ընդառաջ, հարյուրից ոչ պակաս, ընդ որում մի քանիսը լավ հաղթանդամ էին: Բորոմիրի վրա նետերի տարափ տեղաց: Նա ճանկեց իր եղջերափողը և այնպես ուժգին փչեց, որ ձայնը տարածվեց անտառով մեկ: Օրքերը վախեցած հետ նահանջեցին, բայց եղջերափողի ձայնին պատասխանեց միայն արձագանքը, և թշնամիները քաջալերվելով ավելի կատաղի հարձակվեցին: Փինը այլևս ոչինչ չէր հիշում: Վերջինը, որ նա տեսավ՝ Բորոմիրն էր. գոնդորցին նստել էր մեջքը ծառի բնին հենած ու փորձում էր նետը դուրս քաշել կրծքից: Հետո մթություն տիրեց:
-Երևի –Երևի ինչ որ ծանր բանով հարվածել են գլխիս,- ենթադրեց հոբիթը,- հետաքրքիր է ինչպե՞ս է Մերին, գոնե խեղճին ուժեղ վիրավորած չլինեն: Ի՞նչ է պատահել Բորոմիրին: Ինչու՞ օրքերը չեն սպանել իրենց, որտե՞ղ են հիմա իրենք, և ու՞ր են իրենց քարշ տալիս:
Հարցերից ոչ մեկը պատասխան չուներ: Փինը սառել էր, սիրտը խառնում էր:
-Եվ –Եվ ինչո՞ւ Գենդալֆը համոզեց Էլրոնդին մեզ էլ ներառել ջոկատում,- մտածեց նա,- մեկ : –Մեկ է ինձանից ոչ մի օգուտ չկա, պարզապես ուղեկից եմ, եթե ոչ ավելորդ բեռ: Հիմա էլ օրքերն են ինձ գողացել ու նրանց բեռն եմ դարձել: Լավ կլիներ Պանդուխտը կամ մեկ ուրիշը այդ բեռը կրկին ետ վերադարձներ: Չէ՜, հույս մի փայփայիր, ջոկատը մեզանից ավելի կարևոր գործեր ունի, պետք է ինքներս փորձենք փախչել:
Նա փորձեց թուլացնել կապանքները, բայց ապարդյուն: Կողքը նստած օրքերից մեկը հռհռաց և իրենց զզվելի լեզվով ինչ որ բան կռկռաց հարևանին:
-Հանգստացի՛ր –Հանգստացի՛ր քանի դեռ թողնում են փոքրիկ հիմար,- ասաց նա շրջվելով դեպի Փինը և անցնելով համընդհանուր լեզվի, որը հնչում էր նրա բերանից նույնքան գարշելի, որքան իր սեփական լեզուն: -Եվ –Եվ քի՛չ շարժվիր: Իմացած եղիր, հետո չեն թողնելու ճանապարհին այս ու այնտեղ պառկես: Դեռ կհասցնես փոշմանել, որ ոտքեր ունես:
-Ինձ –Ինձ որ մնար դու կփոշմանեիր, որ ընդանրապես լույս աշխարհ ես եկել,- շարունակեց մյուսը,- այ թե կճղճղաիր փոքրիկ առնետ:
Նա կռացավ Փինի վրա և ցուցադրեց դեղնած ժանիքները:
-Հանգստացի՛ր–Հանգստացի՛ր, թե չէ այ սրա համը կտեսնես,–---- ասաց նա և սկսեց Փինի գլխավերևում տարուբերել սև բռնակով երկար ատամնավոր դաշույնը: -Լեզուդ –Լեզուդ կծիր ու հանգիստ պառկիր, թե չէ մեկել տեսար միամիտ մոռացա հրամանի մասին: Անիծյա՛լ լինեն այս իզենգարդցիները: ''Ուգլուկ ու բագրոնկ շա փուշդուգ Սարուման՝ գլոբ բուբհոշ սքա՛յ'':
Ու շարունակեց անիծել՝ ատամները կրճտացնելով և թուքը շաղ տալով:
Վախեցած Փինը սսկվեց ու լռեց, չնայած ձեռքերն ու ոտքերը փայտացել էին, իսկ մեջքը ծակում էին սուր քարերը: Որպեսզի կարողանա զսպել իրեն նա սկսեց ականջ դնել մոտակայքից եկող ձայներին: Շուրջը բազմաթիվ ձայներ էին լսվում, և չնայած օրքերի լեզուն միշտ էլ չարագուշակ է հնչում, բայց զգացվում էր, որ անընդհատ տաքացող վեճ է ընդանում: Ի զարմանս իրեն Փինը հայտնաբերեց, որ հասկանում է գրեթե ամեն ինչ: Օրքերի մեծամասնությունը համընհանուր լեզվով էր խոսում: Ըստ երևույթին ջոկատում տարբեր ցեղերի ներկայացուցիչներ էին ու ստիպված էին համընհանուր լեզվով խոսել, որ իրար հասկանային: Օրքերը կատաղած վիճում էին, թե որ ճանապարհով գնան և ինչ անեն գերիներին:
-Ժամանակ –Ժամանակ էլ չկա սրանց ինչպես հարկն է սպանելու,- բողոքեց ինչ որ մեկը,- հիմա զվարճանալու ժամանակը չէ:
-Ոչինչ –Ոչինչ չես կարող անել,- առարկեց մյուսը,- բայց ի՞նչն է մեզ խանգարում արագ հաշվեհարդար տեսնել սրանց հետ: Մեկ-երկու՝ ու պատրաստ է: Մենք շտապում ենք, ինչի՞ համար քարշ տանք սրանց հետներս: Մութն արդեն ընկել է, իսկ մենք դեռ ոչինչ չենք որոշել:
-Հրամանը –Հրամանը մնում է հրամա՛ն,- թավ ձայնով գոռաց երրորդը,- մոռացե՞լ եք ինչ է: «Բոլորին սպանել բացի կոլոտիկներից, դրանց արագ ու անվնաս հասցնել տեղ:» Ահա այդպե՛ս:
-Բայց –Բայց ինչո՞ւ կենդանի վիճակում,- հարցրեցին միանգամից մի քանի ձայն,- սրանց հետ ի՞նչ է, զվարճանալն ավելի՞ հետաքրքիր է:
-Դե –Դե չէ՛, ուղղակի սրանցից մեկի մոտ ինչ որ թանկարժեք իր կա, պատերազմում պետք է գալու: Էլֆակա՜ն է, ինչ է, ես էլ չգիտեմ: Եվ հետո նրանց պետք է հարցաքննեն:
-Միայն –Միայն այդքա՞նը: Իսկ ի՞նչ կլինի, եթե խուզարկենք սրանց, միգուցե այդ իրը մեզ է՞լ պետք գա:
-Ախ–Ախ, ինչ հետաքրքիր հետաքրքի՜ր է,- լսվեց ինչ որ մեկի նոր՝ մինչ այդ չլսված ձայնը, որը չնայած փափուկ էր, բայց ավելի չար քան մյուսներինը: -Արժի –Արժի ասածներդ հասցնել նրան ում պետք է: Գերիներին ձեռք տալ չի կարելի, խուզարկել՝ առավել ևս: Ինձ այդպես են հրամայել:
-Ինձ –Ինձ էլ,- ասաց թավ ձայնը,- հենց : –Հենց այդպես էլ հրամայված է. «Գերիներին ձեռք չտա՛լ, տեղ հասցնել անվնա՛ս:»
-Իսկ –Իսկ մենք այդպիսի հրաման չունե՛նք,- առաջին : –Առաջին օրքը չէր ուզում հանձնվել: - Մենք –Մենք լեռներից ենք իջել նրանց սատկացնելու ու վրեժխնդիր լինելու համար, հասկացա՞ր: Սատկացրե՛ք սրանց տղաներ ու հայդա դեպի հյուսիս՝ տուն:
-Ձայնդ –Ձայնդ կտրի՛ր,- թավ ձայնը կտրեց նրա խոսքը: -Ես –Ես Ուգլու՛կն եմ, հասկացա՞ր, ես եմ այստեղ հրամանատարը: Ու ես քեզ ասում եմ, որ մենք գնում ենք Իզենգարդ, հետն էլ ամենակարճ ճանապարհով:
-Ես –Ես ինչ որ չեմ հասկանում, այդ երբվանի՞ց Սարումանը ամենատես աչքից կարևոր դարձավ,- նորից խոսեց առաջին ձայնը: -Մենք –Մենք չենք գալիս, պետք : Պետք է Լուգբուրզ վերադառնանք:
-Լուգբուրզ –Լուգբուրզ դժվար կլինի գնալ,- առարկեց մի նոր ձայն,- պետք է անցնել մեծ գետի մյուս ափը, բայց մենք փոքրաքանակ ենք, իսկ գետի բոլոր անցումները հսկվում են:
-Բայց –Բայց ես ինչ որ մի կերպ անցել եմ չէ՞,- ասաց զզվելի ձայնը: -Այստեղից –Այստեղից հյուսիս՝ գետի արևելյան ափին, Թևավոր Նազգուլը մեզ է սպասում:
-Ախ–Ախ, ահա՞ ահա՜ թե ինչ, ուրեմն դու վերցնում ես գերիներին ու ճողոպրում Լուգբուրզ ստանալով ամբողջ փառքն ու պարգևները, իսկ մենք պետք է դեռ էս ձիաբույծների երկիրը կտրենք-անցնենք ու հետն էլ դատարկ ձեռքերո՞վ: Չէ, այդպես չի լինի, պետք է գնալ միասին: Այս հողերը շատ վտանգավոր են, և լի ապստամբներով ու ավազակներով:
-Ճիշտ –Ճիշտ է, մենք չպետք է իրարից բաժանվենք,- մռնչաց Ուգլուկը,- ես : –Ես ձեզնից ոչ մեկին չեմ վստահում, փոքրիկ խոզե՛ր, դուք միայն ձեր գոմում եք քաջ: Մենք որ չլինեինք հիմա վաղուց արդեն ճողոպրել էիք: Մենք Ուրուկ Հայ ենք, իսկական կռվողներ: Այդ մե՛նք նետահարեցինք հզոր ռազմիկին, մե՛նք բռնեցինք գերիներին: Մենք Սարուման իմաստունի ծառաներն ենք, սպիտակ ձեռքի, որը մեզ մարդկային մսով է կերակրում: Մենք Իզենգարդից ենք ուղարկված: Դուք մեզ հետ եք եկել այստեղ, մեզ հետ էլ ետ կդառնաք այն ճանապարհով, որը կընտրեմ ե՛ս: Ես Ուգլու՛կն եմ: Ես ասացի՛:
-Դու –Դու ավելին ասացիր քան պետք էր Ուգլու՛կ,- քմծիծաղեց զզվելի ձայնը,- տես հա: –Տես հա՜, Լուգբուրզում կարող են խոսքերդ ինչ որ մեկին դուր չգալ, կորոշեն, որ այդ խելացի գլուխդ ավելորդ բեռ է ուսերիդ համար ու կթռցնեն: Կհարցնեն որտեղի՞ց են այդ մտքերը գլխումդ, երևի Սարումանն է հա՞ լցրել: Այդ ու՞մ տեղն է իրեն դրել Սարումանը, դրան տեսե՛ք, գարշելի սպիտակ նշաններ է նկարում: Ես Գրիշնակն եմ, և ինձ՝ Լուգբուրզից ուղարկված սուրհանդակին, ավելի շատ կհավատան: Իսկ ես նրանց կասեմ, որ Սարումանը հիմար է ու կեղտոտ դավաճան: Բայց ամենատես աչքը առանց ինձ էլ գիտի, թե ինչ կա Սարումանի մտքին և մշտապես հետևում է նրան: Եվ դու համարձակվում ես մեզ խո՞զ անվանել: Լսեցի՞ք տղաներ, սրանք մարդկային միս են կրծում: Ես գիտե՛մ թե ինչ մսով է սպիտակ ձեռքը սրանց կերակրում, օրքի մսով, հաստա՛տ:
Օրքերը ոռնացին, լսվեց մերկացրած դաշույնների զրնգոցը: Փինը զգուշորեն կողքի թեքվեց՝ տեսնելու թե ինչ է կատարվում: Հսկիչները լքել էին նրան ու միացել գզվրտվող ամբոխին: Չնայած մթնշաղ էր, բայց Փինը կարողացավ ամբոխից զանազանել բարձրահասակ սև օրքին, որը հավանաբար Ուգլուկն էր: Նրա դիմաց կանգնած էր Գրիշնակը՝ կարճ, ծուռ ոտքերով ու մինչև գետնին հասնող երկար ձեռքերով: Նրանք շրջապատված էին ավելի կարճահասակ գոբլիններով: Մնում էր ենթադրել, որ դրանք հյուսիսցիներն էին: Նրանք գոռում էին ու թափահարում դաշույնները, բայց Ուգլուկի վրա հարձակվել չէին համարձակվում:
Ուգլուկը բղավեց ու նրա կողքին ակնթարթորեն բուսնեցին իր հասակի տաս-տասնհինգ օրքեր: Նա հանկարծակի, առանց զգուշացնելու նետվեց առաջ ու սկսեց յաթաղանով հարվածներ տեղալ: Մի քանի օրքերի գլուխներ թռան, Գրիշնակը նահանջեց, շրջվեց և անհետացավ խավարում: Մնացածները երերացին ու ցրվեցին տարբեր կողմեր: Օրքերից մեկը դիպչելով անգիտակից պառկած Մերիին սայթաքեց և հայհոյելով գլորվեց գետնին, բայց դա փրկեց նրա կյանքը: Ուգլուկի կողմնակիցները անցան նրա կողքով ու մեկ այլ չարագործի զրկեցին գլխից: Պարզվեց չարագործը այն նույն դեղին ժանիքներով Փինին սպառնացող օրքն էր: Նրա անգլուխ մարմիննն ընկավ հոբիթի վրա: Ձեռքի մեջ դեռ սեղմված էր ատամնավոր դաշույնը:
-Թողն՛ել –Թողն՛ել զենքերը,- մռնչաց Ուգլուկը,- հերիք է ինչքան զվարճացաք: Գնում ենք արևելք, իջնում ենք ներքև և ուղիղ դեպի բլուրները, այնտեղից էլ գետի երկայնքով մինչև անտառ: Պետք է վազենք գիշեր-ցերեկ, պա՞րզ է:
-Պետք –Պետք է գործի անցնել քանի դեռ այս հսկա տխմարը հանդարտեցնում է իր ոհմակին,- մտածեց Փինը:
Հոբիթի մեջ հույս արթնացավ: Դաշույնի շեղբը ճանկռելով նրա ուսը՝ սահեց դեպի ձեռքը: Արյան կաթիլները գլորվեցին ափի վրայով: Փինը չէր տեսնում դաշույնը, բայց հիանալի զգում էր, թե ինչպես է պողպատյա սայրը սառեցնում ձեռքի ափը:
Օրքերը պատրաստվում էին շարժվել առաջ, բայց հյուսիսցիներից մի քանիսը դեռևս չէին ուզում հնազանդվել: իզենգարդցիները ստիպված մի քանիսին էլ տապալեցին, որից հետո մնացածները համակերպվեցին իրենց ճակատագրի հետ: Նորից աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց: Գերիներին մի պահ առանց հսկողության թողեցին: Փինի ոտքերը շատ ամուր էին կապկպված, բայց ձեռքերը, ցանկության դեպքում, կարող էր նույնիսկ շարժել: Օրքերը միայն նրա դաստակներն էին կապել ու ոչ թե մեջքին այլ առջևում: Նա մի կողմ հրեց սպանված օրքին և շունչը պահած՝ պարանի հանգույցը սեղմելով դաշույնի շեղբին, սկսեց մարմնով վեր ու վար անել: Դաշույնի շեղբը բավականին սուր էր, իսկ մահացածի ձեռքը ամուր սեղմել էր բռնակը: Քիչ անց պարանը արդեն կտրված էր: Հոբիթը արագ պարանի մնացորդներից երկու նոր հանգույց սարքեց, միայն թե այս անգամ, ցանկության դեպքում, կարող էր ակնթարթորեն ազատվել նրանցից: Հանգույցներն անցկացնելով ձեռքերին Փինը պառկեց ու քարացավ, ասես տեղից չէր էլ շարժվել:
-Գերիներին –Գերիներին ինձ մո՛տ,- հրամայեց Ուգլուկը,- և թողնե՛լ հիմարությունները: Եթե մենք նրանց անվնաս տեղ չհասցնենք ինչ որ մեկը հրաժեշտ կտա կյանքին: Պա՞րզ է:
Օրքերից մեկը բարձրացնելով Փինին՝ գցեց շալակը, գլուխը մտցնելով հոբիթի կապկպված ձեռքերի արանքը: Նույն կերպ վարվեցին Մերիի հետ: Փինի դեմքը սեղմվեց օրքի գարշելի վզին: Օրքն իր աքցանի պես ամուր թաթերով սեղմել էր հոբիթի ձեռքերը՝ ճիրանները խրելով խեղճ հոբիթի մաշկի մեջ: Փինը փակեց աչքերն ու նորից ընկավ մղձավանջների գիրկը:
Որոշ ժամանակ անց նրան նորից շպրտեցին քարքարոտ գետնին: Դեռ կեսգիշեր էր, բայց լուսինն արդեն անցնում էր լեռների հետևը: Օրքերը կանգնել էին քարափի եզրին ու նայում էին ներքևում փռված անշարժ ու անթափանց մշուշի ծովին: Ինչ որ տեղից լսվում էր ջրի քչքչոցը:
-Հետախույզները –Հետախույզները վերադարձան,- հաղորդեց ինչ որ մեկը:
-Զեկուցե՛ք–Զեկուցե՛ք: Ի՞նչ եք տեսել,- խռխռաց Ուգլուկը:
-Միայն –Միայն մեկ հեծյալ, բայց նա մենակ էր և արագ արշավեց դեպի արևմուտք: Ճանապարհն ազատ է:
-Հիմա –Հիմա դեռ ազատ է, իսկ հետո՞: Հիմարնե՛ր, խելքներդ չհասա՞վ նետահարել նրան: Նա տագնապ կբարձրացնի և այդ անիծյալ ձիաբույծները վաղն առավոտյան մեծ ջոկատով այստեղ կլինեն: Ստիպված ենք կրկնապատիկ արագ վազել:
Փինի վրա մեծ ստվեր ընկավ: Ուգլուկն էր:
-Ապա –Ապա մի նստի՛ր,- հրամայեց նա,- իմ : –Իմ տղաները հոգնել են ձեզ քարշ տալուց, պետք է հանգստանան: Ճանապարհն իջնում է լեռան ստորոտը, սեփական ոտքերովդ էլ կվազես: Բայց տես հա՜, չփորձես փախչել կամ ճղճղալ, թե չէ հախիցդ կգանք, մենք լավ հնարքներ գիտենք, դուրդ հաստատ չի գա, տերն էլ ոչինչ չի նկատի: Ուրուկ Հայ մարտիկները լավ գիտեն իրենց գործը:
Նա քանդեց Փինի կապանքները և մազերից բռնելով ոտքի կանգնեցրեց: Հոբիթը չկարողացավ ոտքի վրա մնալ և ընկավ: Ուգլուկը նորից բռնելով մազերից բարձրացրեց: Օրքերը հռհռացին: Ուգլուկը տափաշիշը մտցրեց Փինի ատամների արանքն ու ինչ որ դառը հեղուկ լցրեց նրա բերանը: Հեղուկն այրեց Փինի կոկորդն ու տաք հոսանքի պես տարածվեց մարմնով մեկ: Ոտքերի ցավն անհետացավ: Հոբիթը կարողացավ կանգնած մնալ:
-Որտե՞ղ –Որտե՞ղ է մյուսը,- հարցրեց Ուգլուկը:
Նա մոտեցավ Մերիին ու մի լավ աքացի տվեց: Հոբիտը տնքաց: Ուգլուկը կոպտորեն թափ տալով նստեցրեց նրան, այնուհետև պատռեց գլխի վիրակապն ու փայտյա տուփի միջից ինչ որ սև քսուկ վերցնելով՝ շփեց նրա վերքին: Մերին ցավից ճչաց և սկսեց հուսահատ պայքարել:
Օրքերը ծափ զարկեցին ու հռհռացին:
-Դուրը –Դուրը չի գալիս դեղը,- քրքջում էին նրանք,- չի : –Չի հասկանում հիմարը, որ դա միայն օգուտ է իրեն: Ա՛յ թե կզվարճանանք սրանց հետ հրամանը կատարելուց հետո:
Բայց Ուգլուկը զվարճանալու տրամադրություն չուներ, շտապել էր պետք, ժամանակը քիչ էր, հարկավոր էր վազել: Նա բուժում էր Մերիին առանց ձևականությունների, օրքային մեթոդով, կոպիտ՝ բայց արդյունավետ: Այրող հեղուկից բռնի ուժով նրա բերանն էլ մի քանի կում լցրեցին, հետո արձակեցին ոտքերի կապանքները: Շուտով Մերին կանգնած էր Փինի կողքին՝ գունատ, մռայլ, բայց կենդանի ու առույգ: Ճակատին խորը կտրվածք էր, բայց ցավն արդեն անցել էր: հետագայում վերքը լավացավ, բայց սպին ամբողջ կյանքում մնաց:
-Բարև –Բարև Փի՛ն,- ասաց Մերին,- փաստորեն : –Փաստորեն դու է՞լ ես մասնակցում այս ուրախ զբոսանքին: Իսկ որտե՞ղ ենք գիշերելու: Ո՞ւր է նախաճաշը:
-Լռե՛լ–Լռե՛լ,- գոռաց Ուգլուկը,- լեզուդ : –Լեզուդ քե՛զ քաշիր քանի ատամներդ տեղում են: Տիրոջը զեկուցվելու է կատարածդ ամեն քայլը, որ իմանա ոնց վարվի հետդ: Գիշերելու տեղ էլ կտան, նախաճաշ էլ, մենակ տեսեք հետո այդ նախաճաշից փորներդ չցավի:
Օրքերը սկսեցին իջնել նեղ կիրճով, որը տանում էր դեպի մշուշում թաղված հարթավայրը: Մերին ու Փինը քայլում էին ջոկատի հետ միասին, բայց իրարից բաժանված տասնյակ օրքերով: Վերջապես կիրճն ավարտվեց և հոբիթների բոբիկ ոտքերի տակ խշշացին խոտերը: Երկուսն էլ միանգամից հոգով արիացան:
-Առա՛ջ–Առա՛ջ,- բղավեց Ուգլուկը,- դեպի : –Դեպի արևմուտք և մի քիչ հյուսի՛ս: Առջևից կգնա Լուգդուշը, հետևե՛ք նրան:
-Իսկ –Իսկ լուսաբացին ի՞նչ պետք է անենք,- ակնարկեց հյուսիսցիներից մեկը:
-Պետք –Պետք է վազե՛ք,- նրա խոսքը կտրեց Ուգլուկը,- իսկ : –Իսկ դու ի՞նչ էիր կարծում, նստելու ենք խոտին ու սպասենք սպիտակամաշկ ձիավորների՞ն:
-Բայց –Բայց մենք չե՛նք կարող արևածագից հետո վազել:
-Կվազե՛ք–Կվազե՛ք, այն էլ ո՛նց կվազեք,- խոստացավ Ուգլուկը,- եթե : –Եթե որևէ մեկը սկսեց սայթաքել, երդվում եմ սպիտակ ձեռքով, այլևս չի տեսնի իր սիրելի որջը: Եվ ու՞մ խելքին է փչել գլխիս կապել այս լեռնային ճիճուներին: Կռվողների՛ս նայեք, ապա վազքո՛վ, վազքո՛վ տխմարներ, շուտով լույսը կբացվի՛:
Եվ օրքերի ոհմակը սլացավ առաջ՝ երկար, օրքերին հատուկ ցատկերով: Ոչ մի կարգապահություն չէր նկատվում: Վազում էին իրար հրմշտելով ու չարությամբ հայհոյելով, բայց որքան էլ տարօրինակ թվար՝ վազում էին շատ արագ: Հոբիթներից յուրաքանչյուրին երեք հսկիչ էր նշանակված: Փինը քարշ էր էր գալիս ջոկատի վերջից: Նա նախորդ առավոտից ոչինչ չէր կերել ու մտածում էր երկա՞ր կդիմանա արյոք: Հսկիչներից մեկի ձեռքին մտրակ կար, բայց դրա կարիքը դեռ չէր զգացվում: Օրքային զզվելի խմիչքը այրվում էր նրա ներսում՝ թարմությամբ լցնելով ամբողջ մարմինը: Հոբիթի աչքերի առաջ անընդհատ հայտնվում էր Պանդուխտի դեմքը: Նա տեսնում էր, թե ինչպես է հետքագետը կռացած ուշադիր զննում իրենց հետքերը և վազում, վազում ու վազում... Բայց ո՞վ կարող է գտնել երկու հոբիթի փոքրիկ հետքերը հարյուրից ավելի օրքերի ծանր սապոգներով տրորված արահետում:
Քարափից մոտավորապես մի մղոն հեռու Ճանապարհը սկսեց իջնել վար: Հողը փափկեց ու խոնավացավ: Ներքևում փռված էր մշուշը՝ աղոտ լուսավորված լուսնի վերջին շողերով: Առջևից վազող օրքերի սև ուրվագծերը կամաց-կամաց լուծվեցին մշուշում:
-Հե՛յ–Հե՛յ, այդտեղ առջևում մի քիչ հանգի՛ստ,- ետևից մռնչաց Ուգլուկը:
Հանկարծակի Փինի գլխում միտք փայլատակեց, և նա առանց ժամանակ կորցնելու գործի անցավ: Նա նետվեց դեպի աջ և շրջանցելով ձեռքերը տարածած հսկիչին սուզվեց մշուշի մեջ, բայց սայթաքելով փռվեց խոտերի վրա:
-Կանգնի՛ր–Կանգնի՛ր,- ոռնաց Ուգլուկը:
Աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց: Փինը ոտքի ցատկեց ու ամբողջ ուժով սլացավ առաջ, բայց օրքերն ավելի արագաշարժ էին: Նրանք առաջ նետվելով շրջանցեցին Փինին և մշուշի միջից բուսնելով՝ փակեցին հոբիթի փախուստի ճանապարհը:
-Փախչել –Փախչել չի հաջողվի,- մտածեց Փինը,- բայց խոնավ հողին հետքերս հաստատ կմնան: Նա կապկպված ձեռքերը բարձրացնելով պարանոցից պոկեց թիկնոցի ամրակալն ու գցեց գետնին հենց այն պահին, երբ օրքերի սուր ճանկերը խրվեցին մարմնի մեջ:
-Երևի –Երևի մինչև աշխարհի վերջը այստեղ ընկած էլ կմնա,- մտածեց նա: -Եվ –Եվ ինչու՞ ես դա արեցի: Եթե մերոնք ողջ են, ապա հաստատ Ֆրոդոյի հետևից են գնացել:
Մտրակը սուլելով փաթաթվեց նրա ոտքերին: Փինը հազիվ զսպեց գոռոցը:
-Հերի՛ք –Հերի՛ք է,- գոռաց վրա հասած Ուգլուկը: -Նա –Նա դեռ երկար ճանապարհ պիտի անցնի: Մտրակդ օգտագործիր միայն ծայրահեղ դեպքում:
Նա շրջվեց դեպի հոբիթը.
-Իսկ –Իսկ դու չմտածես թե դրանով պրծար: Ես ոչինչ չեմ մոռանում ու հատուցման ժամը դեռ կգա: Առա՛ջ ընկիր:
Փինն ու Մերին չէին հիշում, թե ինչպես էին վազել հետագա ճանապարհը: Սարսափելի մղձավանջները փոխարինվում էին մռայլ իրականությամբ և խառնվում միմյանց տանջանքների երկար թունելում, իսկ ետևում մնացած հույսի նշույլը քանի գնում ավելի էր աղոտանում: Նրանք վազում էին ու վազում, աշխատելով ետ չմնալ օրքերից, իսկ ետ մնալու դեպքում մտրակը չարագուշակ սուլոցով այրում էր նրանց ոտքերը: Իսկ եթե սայթաքում էին կամ կանգ առնում, օրքերը բռնում էին նրանց ձեռքերից ու քարշ տալիս խոտի վրայով:
Օրքերը տաքացած վիճում էին: Զգացվում էր, որ շուտով նոր կռիվ է սկսվելու իզենգարդցիների և հյուսիսցիների միջև: Նրանցից ոմանք ձեռքով ցույց էին տալիս դեպի հետ՝ հարավ, մյուսները դեպի արևելք:
-Լա՛վ–Լա՛վ, բավակա՛ն է,- գոռաց Ուգլուկը,- եթե այդպես է՝ նրանք մնում են ինձ հետ: Արդեն ասված է, որ նրանց սպանել չի կարելի: Եթե ուզում եք այսքան հեռու գնալուց հետո լքել ավարը՝ լքե՛ք: Ես ի՛նքս նրանց կհսկեմ: Մենք առանց ձեզ էլ գործը կավարտենք: Վախենու՞մ եք սպիտակամաշկներից ուրեմն վազե՛ք: Ահա՛, այտե՛ղ է անտառը,- ասաց նա մատը տնկելով դեպի առաջ,- վազե՛ք այնտեղ, մեկ էլ տեսար հասաք: Եվ արա՛գ, քանի դեռ բարի եմ: Թե՞ ինչ որ մեկն ուզում է գլխից ազատվել: Միանգամից կառույգանա՛ք:
Նորից փնթփնթոց, նորից հրմշտոց: Վերջապես հարյուրից ավելի օրքեր բաժանվեցին և ափի երկայնքով ամբողջ ուժով սլացան լեռների ուղղությամբ: Հոբիթները մնացին Իզենգարդցիների հետ: Դա յոթանասունից ավելի օրքերից բաղկացած մռայլ ու վայրի ոհմակ էր: հսկայական արարածներ էին՝ ծուռաչք, թուխ մաշկով, մեծ աղեղներով և կարճ, լայնաշեղբ թրերով: Մի քանի բարձրահասակ ու համարձակ հյուսիսցիներ էլ որոշեցին մնալ Ուգլուկի հետ:
-Դե՛հ–Դե՛հ, այժմ զբաղվենք Գրիշնակով ու վերջապես կարգ ու կանոն կտիրի,- հայտարարեց Ուգլուկը:
Բայց նույնիսկ նրա ցեղակից օրքերը սկսեցին երկմտել և անհանգիստ հայացքներ նետել դեպի հարավ:
-Գիտեմ–Գիտեմ, գիտեմ,- մռնչաց Ուգլուկը,- անիծյա՛լ ձիապաններն առել են մեր հոտը: Եվ այդ ամենը քո պատճառով Սնա՛գա: Քո և մյուս հետախույզների ականջները կտրե՛լ է պետք: Ոչի՛նչ, մենք Ուրուկ Հայ ենք, մարտական օրքեր: Մենք դեռ կվայելե՛նք նրանց ձիերի միսը: Հնարավոր է նաև այլ՝ ավելի համեղ միս կուտե՛նք:
Փինը վերջապես հասկացավ, թե ինչու էին օրքերից մի քանիսը մատնացույց անում դեպի արևելք: Հեռվից խռպոտ ոռնոցներ էին լսվում: Գրիշնակն էր մոտենում՝ իր հետ բերելով մոտավորապես երեք տասնյակ իր նման ծուռոտանի ու երկարաթաթ օրքերի: Նրանց վահանների վրա փայլում էր կարմիր աչքի զինանշանը:
Ուգլուկը քայլեց նրանց ընդառաջ:
-Հը՞–Հը՞, Ինչու՞ վերադարձաք,- խռխռաց նա,- չլինի՞ մտափոխվել եք:
-Վերադարձա –Վերադարձա տեսնեմ ինչպես ես հրամանը կատարում,- իրեն չկորցրեց Գրիշնակը,- գերիները : –Գերիները ո՞ղջ են:
-Ահա –Ահա թե ինչ,- փնչացրեց Ուգլուկը,- դե : –Դե ուրեմն իզուր ժամանակ եք կորցրել: Այստեղ ես եմ գլխավորը և համոզված եղիր, որ գերիներին ձեռք տվող չի լինի, հրամանն էլ կկատարենք: Գուցե ինչ որ բա՞ն ես մոռացել: Հիշում եմ շտապում էիր, բավականին արագ չքացար:
-Մի –Մի տխմարի ենք այստեղ մոռացել,- խայթեց Գրիշնակը,- բայց նրա հետ մի քանի ամրակազմ տղաներ են մնացել: Ափսո՛ս են, գնում են ուղիղ մահվանն ընդառաջ: Ես արդեն վաղուց հասկացել եմ, թե ինչով է վերջանալու այս ամենը: Եկել եմ նրանց օգնության:
-Պահո՜–Պահո՜,- հռհռաց Ուգլուկը,- ապրե՛ս: Միայն թե դու ամեն ինչ խառնել ես իրար: Եթե փորոտիքդ թանկ է քեզ համար ու վախենում ես կռվել, պետք է ոտքերդ փոխ առած Լուգբուրզ ծլկեյիր: Քո նմանների իսկական տեղն այնտեղ է: Սպիտակամաշկները շուտով կշրջապատեն մեզ: Իսկ ո՞ւր է քո թանկարժեք նազգուլը: Թե՞ նորից են նրա տակի ձիուն սպանել: Չէ՞: Բա ինչու՞ չես հետդ բերել: Հիմա նա քեզ շա՜տ պետք կգար, եթե իհարկե նազգուլների մասին զրույցներն ամբողջությամբ կեղտոտ հորինվածք չեն:
-Նազգուլ–Նազգուլ, Նազգուլ,- ցնցվելով կրկնեց Գրիշնակն ու այնպես արագ լպստեց շրթունքները, ասես այդ բառն այրեց նրա բերանը,- դու : –Դու խոսում ես մի բանի մասին Ուգլու՛կ, որը նույնիսկ քո կեղտոտ երազներում չես տեսել: Նազգու՛լ: Այդ նրա՞նք են կեղտոտ սուտ: Դու դեռ շա՜տ-շատ կզղջաս ասածներիդ համար, բայց ուշ կլինի: Տխմա՛ր: -Եվ նա զայրացած փնչացրեց: -Դու պետք է իմանայիր, որ նրանք ամենատես աչքի բիբե՛րն են: Թևավոր նազգուլները դեռ ցույց կտան ինչի են ընդունակ: Բայց նրանց ժամանակը դեռ չի եկել: Տիրակալը դեռ չի ուզում, որ նրանք երևան մեծ գետի այս ափին: Ո՛չ հիմա: Նրանց խնայում են գալիք պատերազմի և այլ նպատակների համար:
-Դու –Դու ինչ որ չափից ավելին գիտես քան պետք է,- հեգնեց Ուգլուկը: -Մտածում –Մտածում ես գլուխդ կշոյե՞ն դրա համար: Լուգբուրզում կարող են հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդքան բան գիտես, և ինչիդ էր պետք հետաքրքրվելն ու իմանալը: Ու միշտ այդպե՛ս է: ոմանք պարապ-սարապ ման են գալիս ու քիթները խոթում իրենց չվերաբերվող գործերի մեջ, իսկ մյուսները սև գործն են անում նրանց փոխարեն... Մի խոսքով, հերի՛ք լեզվիդ զոռ տաս: Փասափուսադ հավաքիր, վերցրու տխմարներիդ ու ծլկիր անտառ, այ՜ այն խոզերի ետևից: Շարժվի՛ր տեղիցդ: Միևնույնն է գետին այլևս կենդանի վիճակում չեք հասնի: Վազքով մա՛րշ: Մենք կրնկակոխ կգանք ենք ձեր ետևից:
Իզենգաևդցիները նորից ճանկեցին Մերիին ու Փինին և գցեցին ուսներին: Ջոկատը սլացավ առաջ: Ժամը ժամի հետևեց վազում էին նրանք առանց ընդմիջման, կանգ առնելով միայն, որ փոխեն հոբիթների «ձիերին»: Կամ ուրուկ Հայերն իսկապես արագավազ էին, կամ էլ Գրիշնակը դիտմամբ չէր շտապում, բայց իզենգարդցիները կամաց-կամաց առաջ անցան մորդորցիներից: Շուտով հեռվում հյուսիսցիներն էլ երևացին: Անտառն սկսեց մոտենալ:
Կեսօրից հետո Ուգլուկի ջոկատը հավասարվեց հյուսիսցիներին, որոնք խեղճացել էին պայծառ լույսից և վազում էին գլուխները կրծքներին կախած ու լեզուները դուրս գցած: Նույնիսկ ձմեռային սառն ու գունատ երկնքում շողացող արևի լույսը չափազանց պայծառ էր նրանց համար:
-Այ –Այ քեզ ճիճուներ,- ծաղրում էին նրանց իզենգարդցիները,- ինչ է, կակղե՞լ եք: Այ թե կխժռեն ձեզ ձիաբույծները, տեսե՛ք, հասե՛լ են արդեն:
Լսվեց Գրիշնակի չարացած ոռնոցը: Պարզվեց, որ իզենգարդցինրի ծաղրանքի մեջ չափից ավելի շատ իրականություն կար: Հեծյալներն իրենց արագավազ նժույգներով իսկապես արդեն նկատելի էին դարձել: Նրանք դեռ հեռու էին, բայց սլանում էին ամբողջ թափով՝ սրնթաց մոտենալով մորդորցիներին, ինչպես տեղատվության ալիքն է հասնում ու ծածկում ավազի մեջ խրված մնացած անհոգ լողորդներին:
Ի զարմանս Փինի, իզենգարդցիները սկսեցին վազել կրկնակի արագությամբ: Նա էլ մտածում էր, թե արդեն հալից ընկել են: Միայն այդ պահին նա նկատեց, որ արևն արդեն մտնում է մառախլապատ լեռների հետևն ու տափաստանն արագորեն լցվում է թանձրացող ստվերներով: Մորդորցիներն առույգացան ու նույպես արագացրին ընթացքը: Անտառն արդեն քթի տակ էր: Ճանապարհին սկսեցին առանձին ծառեր հանդիպել: Լանջը գնալով ավելի կտրուկ էր դառնում, բայց օրքերն ընթացքը չէին դանդաղեցնում: Ուգլուկն ու Գրիշնակը խելագարի պես գոռում էին, կոչ անելով վերջին ճիգերը գործադրելու անտառին հասնելու համար:
-Բայց –Բայց հասցնելու են,- մտածեց Փինը:
Նա վիզն ոլորելով մի կերպ շրջեց գլուխն ու տեսավ, որ հեծյալներն արդեն հավասարվել են օրքերին: Նրանց նիզակները, սաղավարտներն ու շիկահեր մազերը ոսկեզօծվել էին մայրամուտի վերջին շողերից: Հեծյալները չէին թողնում օրքերին ցրվել, փորձում էին շրջապատել նրանց ու քշել դեպի գետը:
-Տեսնես –Տեսնես ի՞նչ ժողովուրդ է այստեղ բնակվում,- մտածում էր Փինը: Նա շատ էր զղջում, որ Ռիվենդելում քարտեզներ ուսումնասիրելու և աշխարհը ճանաչելու փոխարեն պարապ ման էր գալիս: Այն ժամանակ դա նրան ավելորդ էր թվում, Չէ՞ որ ավելի հուսալի գլուխներ կային ջոկատում: Ում մտքով կանցներ, որ կգա ժամանակ, երբ կողքին չեն լինի ոչ Գենդալֆը, ոչ Պանդուխտը և ոչ էլ նույնիսկ Ֆրոդոն: Ռոհանի մասին Փինը միայն մի բան էր հիշում, որ Գենդալֆի նժույգը՝ Լուսաչը, ծնունդով այստեղից է, և դա նրան հույս էր ներշնչում, բայց միայն այդքանը բավական չէր փրկվելու համար:
-Իսկ –Իսկ ինչպե՞ս պետք է նրանք մեզ օրքերից տարբերեն,- հանկարծ վախեցավ Փինը,- չեմ : –Չեմ կարծում, որ այստեղի բնակիչները լսել են հոբիթների մասին: Եթե նրանք ոչնչացնեն զզվելի օրքերին ես չեմ վշտանա, բայց ինքս գերադասում եմ փրկվել:
Բայց դրա վրա հույս դնել չէր կարելի: Ավելի մեծ էր հավանականությունը, որ գերիներին նույնպես կոչնչացնեն ոհմակի հետ միասին, չտարբերելով նրանց օրքերից:
Եկավ գիշերը, բայց հեծյալներն այդպես էլ բաց մարտի մեջ չմտան: Շատ թշնամիներ սպանվեցին նրանց նետերից, բայց դեռ երկու հարյուրից ավելի օրք ողջ էին ու անվնաս: Խավար էր տիրում, երբ օրքերի նոսրացած ոհմակը հասավ անտառի մոտ գտնվող բլրի ստորոտին: Անտառը շատ մոտ էր, ընդամենը մի երեք հարյուր սաժեն էր մնում հաղթահարել, բայց ճանապարհը փակ էր, ձիավորները շրջապատել էին նրանց: Ուգլուկի հրամանին չենթարկվելով մի խումբ օրքեր փորձեցին ճեղքել օղակն ու փախչել անտառ, բայց վերադարձան միայն երեքը:
-Բռնվեցինք–Բռնվեցինք,- ծաղրանքով քմծիծաղեց Գրիշնակը,- ընտիր առաջնորդ ունե՛նք, բա չէ՛: Եվ իչպե՞ս է մեծն Ուգլուկը դուրս բերելու մեզ այստեղից:
-Կարճլիկներին –Կարճլիկներին ցա՛ծ իջեցնել,- հրամայեց Ուգլուկը, ասես չլսելով Գրիշնակի ծաղրը: -Լուգդու՛շ–Լուգդու՛շ, վերցրու ևս երկուսին և հսկի՛ր ավարը: Սպանել պետք չէ քանի դեռ սպիտակամաշկները չեն ճեղքել պաշտպանությունը, հասկացա՞ք: Քանի դեռ ես ողջ եմ երկուսն էլ պետք է անվնաս մնան: Փորձեն ճղճղալ բերանները փակիր, բայց մտքովդ անգամ չանցկացնես ձեռքիցդ բաց թողնել, ձիաբույծերի ձեռքը չպիտի ընկնեն: Չմոռանա՛ք կապել նրանց ոտքերը:
Հրամանի վեջին մասն անմիջապես ի կատար ածվեց մեծ դաժանությամբ: Բայց Փինը հայտնաբերեց, որ առաջին անգամ պառկած է Մերիի կողքին: Օրքերը բարձր գոռալով վիճում էին ու թափահարում դաշույնները, և այդ ընթացքում հոբիթները կարողացան մի քանի բառ փոխանակել:
-Գլուխս –Գլուխս լավ չի աշխատում, շշուկով ասաց Մերին,- հալից ընկել եմ: Եթե նույնիսկ օրքերը մեզ բաց թողնեն, հեռու չեմ փախչի:
-Լեմբա՛ս–Լեմբա՛ս,- հիշեց Փինը,- մենք Լեմբա՛ս ունենք: Ինձ մոտ մի քանի կտոր պիտի լինի: Իսկ քեզ մո՞տ: Նրանք կարծեմ մեզ չեն խուզարկել, միայն մեր սրերն են հափշտակել:
-Հա–Հա, իմ գրպաններում էլ պիտի լինի,- պատասխանեց Մերին,- բայց հիմա երևի ամբողջը փշրվել է: Ամեն դեպքում բերանով գրպանիս չեմ հասնի:
-Իսկ –Իսկ ինչու՞ բերանով, իմ...
Այդ պահին Փինը մի լավ հարված ստացավ ու հասկացավ, որ վեճը դադարել է և օրքերն ուշադիր են:
Անքամի և ցուրտ գիշեր էր: Բլուրը, որի վրա կուտակվել էին օրքերը, շրջապատվեց պահապան խարույկներով: Նրանց կարմրա-ոսկեգույն ցոլքը ցրում էր խավարը: Խարույկները մոտ էին, բայց ռոհանցիները լույսավորված տարածքում չէին երևում, և օրքերը միայն անիմաստ վատնում էին իրենց նետերն այնքան ժամանակ, մինչև Ուգլուկն արգելեց նրանց նետ արձակել: Ռոհանցիների ճամբարում քար լռություն էր տիրում: Ավելի ուշ, երբ տարածքը ողողվել էր լուսնի աղոտ լույսով, երբեմն թույլ ստվերներ էին երևում և ակնթարթորեն կորչում անթափանց խավարում: Ռոհանցիների անքուն պահակախումբն էր հսկում շրջապատված օրքերին:
-Արևին –Արևին են սպասում գարշահոտ մարդուկները,- հայհոյեց Փինին և Մերիին հսկող օրքերից մեկը: -Իսկ –Իսկ մե՞նք ինչու ենք նստել: Հավաքվեինք բոլորով ու հարվածեինք նրանց: Ծերուկ Ուգլուկը լրիվ խելքը թռցրել է, հետաքրքիր է ի՞նչի մասին է նա հիմա մտածում:
-Հիմա –Հիմա կիմանա՛ս,- լսվեց Ուգլուկի մռնչոցը,- ուրեմն : –Ուրեմն քո կարծիքով Ուգլուկը հիմար է ու չգիտի՞ ինչ անել: Սրա՛ն տեսեք, հերոս է հայտնվել: Անիծյալ լինե՛ք: Տեսնում եմ ոչնչով չե՛ք տարբերվում հյուսիսցի որդերից ու Լուգբուրզի կապիկներից: Սրանցից ինչ կռվող: Չէ, իմաստ չունի կռվի մեջ խցկվել, հասկացա՞ր: ԿՃղճղան ու ակնթարթորեն կծլկեն, իսկ գարշահոտ ձիաբույծներն այնքան բազմաթիվ են, որ արագորեն հախներիցս կգան: Ճիշտ է, Հյուսիսցի ապուշները մթության մեջ լավ են տեսնում, բայց պատմում են, որ այս ձիաբույծներն էլ են ավելի լավ տեսնում մնացած մարդուկներից: Բա ձիե՞րը: Նրանք նույնիսկ տեսնում են, թե ինչպես է փչում գիշերային քամին, հասկացա՞ր: Չէ, նրանք մեր հախից կգան: Բայց սրանք մի կարևոր բան դեռ չգիտեն: Մաուխուրն իր տղաների հետ անտառից օգնության է գալիս: Մի քիչ էլ սպասենք ու մերոնք կհարվածեն թիկունքից: Գլուխդ մտա՞վ:
Իզենգարդցիներն այդ լուրը լսելով հանգստացան, բայց մնացած օրքերը դժգոհ մնացին ու շարունակում էին տրտնջալ: Ժամապահներ նշանակվեցին, բայց նրանց մեծ մասը գործը թողած պառկեցին խոտերին: Հանգստանում ու վայելում էին բաղձալի խավարը: Իսկ խավարն իսկապես անթափանց էր: Լուսինը թաքնվել էր խիտ ամպերի ետևում և Փինը իրենից երկու քայլ այն կողմ ոչինչ չէր տեսնում: Նույնիսկ խարույկների լույսը չէր օգնում, բլուրը թաղվել էր մթության մեջ:
Մերին ու Փինը նստեցին: Նրանց հսկող իզենգարդցիները գնացել էին Ուգլուկի հետևից և շրջակայքում ոչ ոք չկար: Բայց փախչելու մասին մտածելը դեռ շուտ էր, երկար մազոտ թաթերը բռնեցին նրանց կոկորդից և բարձրացրին վեր: Մթության միջից հայտնվեց Գրիշնակի այլանդակ կերպարանքը, և հոբիթների դեմքին փչեց նրա գարշելի հոտը: Ձեռքերը մտցնելով հագուստի տակ օրքն սկսեց շոշափելով խուզարկել նրանց: Երբ նրա սառն ու զզվելի մատները սահեցին Փինի մեջքի վրայով, հոբիթի ամբողջ մարմնով սարսուռ անցավ:
-Դե –Դե իմ փոքրիկներ,- փաղաքշական շշնջաց Գրիշնակը,- ինչպե՞ս եք հանգստանում: Այնքան էլ հարմար չի չէ՞ այստեղ: Մի կողմում մտրակներ ու յաթաղաններ են, մյուսում նիզակներ... Իզուր եք խցկվել այս պատմության մեջ, այսպիսի մեծ գործերը ձեր պես փոքրիկների համա՛ր չեն:
Նա շարունակում էր խուզարկել հոբիթներին: Աչքերում առկայծում էր սառը կրակը:
Հանկարծ Փինը հասկացավ: Նրան նույնիսկ թվաց, թե լսում է օրքի մտքերը: «Գրիշնակը գիտի՛ մատանու մասին: Նա ուզում է խլել այն մեզնից, քանի դեռ Ուգլուկն այստեղ չէ: Գուցե նա որոշել է մատանին վերցնել իրե՞ն»: Փինի սիրտը վախից ճմլվեց և նա սկսեց տանդագին մտածել, թե ինչպես օգտագործի ստեղծված իրավիճակն իր օգտին:
-Իզուր –Իզուր ես փնտրում, այդքան հեշտ ''Այն'' չես գտնի,- շշնջաց նա:
-''Ա՞յն'',- Գրիշնակի : –Գրիշնակի մատները դադարեցին շոշափել և խրվեցին Փինի ուսը,- ի՞նչ : –Ի՞նչ ''Այն'', ինչի՞ մասին ես խոսում փոքրիկս:
Փինը մի վարկյան մտածեց ու խորը շնչելով արտաբերեց. «գո՛լլում գոլլու՛մ»: Ու Եվ ավելացրեց. «Հեչ, ոչ մի կարևոր բան իմ սքանչելի»:
Գրիշնակի մատները ցնցվեցին:
-Օհօ՛–Օհօ՛,- համարյա անձայն շշնջաց նա,- այ թե ինչ նկատի ունես: Շա՜տ վտանգավոր է շատ բան իմանալը փոքրիկներս, շատ վտանգավոր է:
-Հնարավոր –Հնարավոր է,- պատասխանեց Մերին անմիջապես հասկանալով, թե ինչ կա ընկերոջ մտքին: -Շատ –Շատ վտանգավոր է, և ոչ միայն մեզ համար: Չնայած դա քո խնդիրն է: Դու ուզում ես տիրանալ ''Նրան'' այդպես չէ՞: Իսկ ի՞նչ կտաս փոխարենը:
-Տիրանա՞լ–Տիրանա՞լ, Ինչի՞ն,- կեղծ զարմանքով հարցրեց Գրիշնակը: Նրա ձեռքերը ցնցվում էին,- Ինչ : –Ինչ կտամ Փոխարե՞նը: Ինչպե՞ս թե ինչ կտամ:
-Հենց –Հենց այդպես,- հատ-հատ ընտրելով բառերը պատասխանեց Փինը,- մթության : –Մթության մեջ դու ոչինչ չես գտնի, եթե մենք քեզ չօգնենք: Ուզու՞մ ես խնայել ուժերդ ու ժամանակդ՝ արձակիր մեր ոտքերի կապանքները: Այլապես մենք քեզ ոչինչ չենք ասի և ոչնչով չենք օգնի:
-Իմ –Իմ սիրելի փոքրիկ հիմարիկներ,- խռպոտ ձայնով շշնջաց Գրիշնակը,- մենք կքամենք ձեր միջից այն ամենը ինչ դուք գիտեք և կստանանք այն ամենը ինչ դուք ունեք, միայն ժամանա՛կ տվեք: Դուք դեռ կզղջաք, որ քիչ բան գիտեիք, պա՞րզ է: Նրան, ով պիտի ձեզ հարցաքննի, այնքան էլ հեշտ չէ գոհացնելը: Ինքնե՛րդ կտեսնեք: Շտապելու հարկ էլ չի լինի: Կարծում եք ինչու՞ մինչև հիմա ձեզ չեն սատկացրել: Խղճացե՞լ են: Ո՛չ փոքրիկներս, հավատացած եղեք, խիղճն այստեղ կապ չունի: Նույնիսկ Ուգլուկն այդքան հիմար չէ:
-Չենք –Չենք էլ կասկածում,- համաձայնվեց Մերին,- բայց քո տունը դեռ շատ հեռու է, և դու միևնույնն է ''Այն'' չես ստանա, եթե նույնիսկ մեզ Իզենգարդ քարշ տաք, մեծ գոբլին Գրիշնակն ''Այն'' երբեք չի տեսնի, ինչպես իր ականջները:Սարումանն ամեն ինչ կվերցնի իրեն, դա պարզից էլ պարզ է: Արագ մտածիր, եթե չես ուզում ձեռնունայն մնալ:
Գրիշնակի համբերությունը վերջացավ: Սարումանի անունը նրան վերջնականապես հունից հանեց: Ժամանակն անցնում էր, իսկ հեռվից լսվող աղմուկը կամաց դադարում էր: Մի քիչ էլ ու կհայտնվի Ուգլուկն իր տղաներով...
-Դե –Դե ասե՛ք, ո՞ր մեկիդ մոտ է ''Այն'',- խռխռաց օրքը:
-Գո՛լլում –Գո՛լլում գոլլու՛մ,- արտաբերեց Փինը:
-Կապանքները–Կապանքները, կապանքները արձակիր,- ավելացրեց Մերին:
Օրքի ձեռքերը ցնցվեցին:
-Զզվելի –Զզվելի փոքրիկ վնասատուներ,- ֆշշացրեց նա,- ուրեմն ոտքներիդ կապե՞րն արձակեմ: Ես ձեր ոսկորնե՛րը հատ-հատ կհաշվեմ, կտոր կտոր կա՛նեմ, բայց կգտնեմ: Ինչի՞ս են պետք ձեր ոտքերը, ես ինքս ձեզ այստեղից կտանեմ, և ոչ մեկն ինձ չի խանգարի:
Նա հոբիթներին մտցրեց թևերի տակ, ձեռքերով ինչպես հարկն է փակեց բերանները և ցատկեց առաջ: Ձեռքերն անասելի ուժեղ էին, խեղճերի ոսկորները ճրթճրթում էին: Շունչները կտրվում էր: Արագ հասնելով բլրի ստորոտին Գրիշնակն անաղմուկ սահեց երկու օրք ժամապահների արանքով ու սև ստվերի պես ձուլվելով խավարին, սլացավ արևմուտք՝ դեպի անտառից դուրս վազող գետը: Թվում էր, թե այնտեղ հսկողություն չկար, միայն մի միայնակ կրակ էր ցրում սև մթությունը:
Վերջապես Մերին շարժվեց և ցածրաձայն շշնջաց.
-Առայժմ –Առայժմ ամեն ինչ լավ է դասավորվում: Բայց մեկ էլ տեսար մեզ էլ ծակեցին: Ի՞նչ անենք:
Պատասխանն իրեն չուշացրեց: Բլրի կողմից ձայներ լսվեցին: Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը ոտքի էր հանել բոլոր օրքերին: Շուտով Ճամբարից լսվող ճիչերից ու հայհոյանքից հոբիթները հասկացան, որ կորուստը հայտնաբերվել է: Ըստ երևույթին Ուգլուկը կատաղած մեղավորների գլուխներն էր թռցնում: Հանկարծ անտառի կողմից պատասխան ճիչեր լսվեցին: Ամենայն հավանականությամբ Մաուխուրն էր իր տղաների հետ օգնության հասել և առանց երկար մտածելու որոշել էր հարձակվել պաշարողների վրա: Լսվեց ձիերի սմբակների դոփյունը: Հեծյալների մի մասն ավելի խտացրեց պաշարման օղակը, իսկ մյուս մասը սլացավ եկողներին ընդառաջ, որպեսզի պաշարված օրքերն ու եկողները չկարողանան միանալ իրար: Մերին ու Փինը հանկարծակի հասկացան, որ առանց տեղներից շարժվելու հայտվել են պաշարման օղակից դուրս: Հիմա արդեն էլ ոչինչ չէր խանգարում նրանց, և կարող էին փախչել ուր ուզում էին:
-Էհ–Էհ, եթե մեր ոտքերն ու ձեռքերն ազատ լինեին, ապա կարող էինք փախչել այստեղից,- հոգոց հանեց Մերին,- ես : –Ես չեմ կարող արձակել հանգույցներս: Նույնիսկ ատամներով կրծել չի ստացվի:
-Խնայիր –Խնայիր ուժերդ,- ծիծաղեց Փինը,- ես : –Ես արդեն երկար ժամանակ է ուզում եմ ասել քեզ, որ ինձ հաջողվել է ձեռքերս ազատել: Այս հանգույցները միայն աչք խաբելու համար են: Բայց դու ավելի լավ է նախ լեմբաս ծամիր:
Փինը մի շարժումով ազատվեց կապանքներից ու ձեռքը տարավ գրպանը: Բլիթները փշրվել էին և մանր կտորների վերածվել, բայց տերևները, որոնց մեջ նրանք փաթաթված էին, անվնաս էին մնացել: Հոբիթները սկսեցին ուտել: Լեմբասի համը վաղուց մոռացված հիշողություններ արթնացրեց՝ սիրելի, լուսավոր դեմքեր, ուրախ ծիծաղ և իսկական համեղ ուտելիք: Հոբիթները մտախոհ ծամում էին, ուշադրություն չդարձնելով բլրի կողմից լսվող օրքերի ոռնոցին ու զենքերի զրնգոցին: Առաջինը սթափվեց Փինը:
-Փախչելու –Փախչելու ժամանակն է,- ասաց նա: -Բայց –Բայց մի վարկյա՛ն:
Գրիշնակի յաթաղանն ընկած էր մոտակայքում, բայց այն ծանր էր ու անհարմար: Հոբիթը սողաց դեպի Գրիշնակի դին և շոշափելով գտավ նրա գոտկատեղից ամրացված դանակը: Հիմա արդեն կարող էին առանց դժվարության ազատվել կապանքներից:
-Գնացինք–Գնացինք,- ասաց Փինը պարանները կտրատելուց հետո: -Մենք –Մենք հանգստացանք ու սնվեցինք, հուսով եմ ոտքերներս չեն դավաճանի: Բայց առաջարկում եմ սկբում սողալով գնալ:
Մերին չառարկեց, և նրանք սկսեցին սողալ: Հողը փափուկ էր, և դա օգնում էր հոբիթներին, բայց միևնույնն է նրանք դանդաղ ու դժվարությամբ էին առաջ ընթանում: Հոբիթները կանգ առան միայն այն ժամանակ, երբ բավականին հեռացան խարույներից ու հասան գետին: Ներքևում՝ խավարի մեջ, լսվում էր ջրի քչքչոցը: Հոբիթները հետ նայեցին:
Աղմուկը դադարել էր: Ըստ երևույթին Մաուխուրին իր «տղաների» հետ ոչնչացրել էին կամ փախուստի մատնել: Պաշարումը շարունակվում էր, բայց վերջն արդեն երևում էր: Գիշերը վեջանում էր և մոտենում էր լուսաբացը: Արևելքում անամպ երկինքը կամաց գունատվում էր:
-Պետք –Պետք է ինչ որ տեղ թաքնվել,- ասաց Փինը,- թե չէ մեկ էլ տեսար նկատեցին մեզ: Հեծյալները հաստատ կտարբերեն մեզ օրքերից, երբ ուշադիր զննեն մեր դիակները, բայց դա դժվար թե մեզ սփոփի: -Նա –Նա վեր կացավ ու ոտքերով թփթփացրեց գետնին -Հո –Հո պարաններ չեն, իսկական պողպատալար: Բայց ոտքերս քիչ քիչ շարժունակ են դառնում: Իսկ դո՞ւ ինչպես ես:
Մերին ոտքի կանգնեց:
-Կարծես –Կարծես թե չեմ ընկնում,- ասաց նա: -Լեմբասն –Լեմբասն ինձ կարելի է ասել կենդանացրեց: Պետք է ասեմ, որ ես նրան ավելի եմ վստահում քան այն օրքային ըմպելիքին: Հետաքրքիր է ինչի՞ց են այն օրքերը պատրաստում: Չնայած, երևի ավելի լավ է չիմանալ... Արի իջնենք ներքև ու թարմ ջուր խմե՛նք, որ մոռանանք դրա համն ու այլևս չհիշե՛նք:
-Միայն –Միայն թե ոչ այստեղով,- զգուշացրեց Փինը,- այստեղ ափը զառիվայր է: Արի՛ հետևիցս:
-Եվ նրանք շարժվեցին գետի երկայնքով դեպի անտառ: Արևելքում երկինքը քանի գնում լուսավորվում էր: Մերին ու Փինը շաղակրատում էին հոբիթներին հատուկ զվարթությամբ՝ ուրախ ու անհոգ, և կիսվում միմյանց հետ անցած օրերի տպավորություններով: Եթե այդ պահին ինչ որ մեկը նրանց տեսներ, ոչ մի դեպքում չէր կարող կռահել, որ քիչ առաջ նրանք անցել են ծանր փորձությունների և մահացու վտանգների միջով ու գտնվում են հեռավոր, վայրի տեղանքում, որտեղ ինչ որ մեկից օգնություն սպասել անիմաստ է:
-Բայց –Բայց ճարպիկ հնարք բանեցրիք պարոն Տուկ,- ասում էր Մերին,- Բիլբոյի : –Բիլբոյի գրքում ձեզ պետք է մի ամբողջ գլուխ հատկացնել: Եթե ես երբևէ հանդիպեմ նրան, անպայման այդ մասին կասեմ: Լա՛վ աշխատանք էր: Ինչ ճարպկությամբ կարողացար խաբել այդ փրչոտ չարագործին: Փայլո՛ւն էր: Բայց կուզենայի իմանալ, ինչ որ մեկը գտե՞լ է արդյոք քո հետքերն ու էլֆական ամրակալը, թե՞ այդպես էլ կմնա այնտեղ ընկած: Ես շատ կվշտանայի, եթե իմ ամրակալը կորչեր, իսկ քոնը վախենում եմ էլ երբեք չի գտնվի: Է՜հ, քեզ հավասարվելու համար մի լավ քրտնել է պետք: Ամեն դեպքում հիմա քո զարմիկ Բրենդիզայքի հերթն է եկել: Դու հիմա հաստատ գաղափար չունես, թե որտեղ ենք մենք գտնվում, իսկ ես՝ ի տարբերություն քեզ Ռիվենդելում ժամանակս անիմաստ չէի վատնում: Մենք հիմա գնում ենք արևմուտք Էնտվեյ գետի ափով, իսկ առջևում Մառախլապատ լեռներն են և Ֆենգորնի անտառը:
Եվ իսկապես, մինչ նա խոսում էր, առջևում երևաց անտառի մռայլ ու մթին պատը: Գիշերն ասես ապաստան էր փնտրում սաղարթախիտ ու հսկա ծառերի ստվերում, նահանջելով և իր տեղը զիջելով լուսաբացին:
-Դե –Դե ինչ, առա՛ջ պարոն Բրենդիզայք,- ասաց Փինը,- իսկ : –Իսկ գուցե... ե՞տ: Մեզ զգուշացրել են, որ այս անտառն այնքան էլ հարմար չի զբոսանքի համար: Հուսով եմ դա քո սովորած գլխից չի՞ թռել:
-Չի –Չի թռել,- համաձայնվեց Մերին,- բայց հիմա իմ կարծիքով ավելի լավ է թաքնվել անտառում, քան վերադառնալ մարտադաշտ:
Եվ նա քայլեց առաջ ու մտավ հսկայական ծառերի ճյուղերի տակ: Ծառերն այնքան ծեր էին թվում, որ անհնար էր եզրակացնել նրանց տարիքը: Նրանց ճյուղերից երկար մորուքների պես կախված քարաքոսը հանգիստ տատանվում էր քամուց: Հոբիթները երկյուղած հայացքով վերջին անգամ նայեցին մթին անտառից դուրս: Կիսախավարում նրանք հիշեցնում էին երկու փոքրիկ էլֆերի: Հենց այդպիսի տեսք ունեին առաջնածինները, երբ զարմացած ու վախվորած դուրս էին նայում վայրի անտառից, տեսնելով նորաստեղծ աշխարհի առաջին արևածագը...
Մերիի ու Փինի ականջին հասան սառը օդում տարածվող մարտական նժույգների խրխնջոցըն ու երգի ձայնը: Արևի հուրհրատող ծայրը դանդաղ բարձրացավ աշխարհի վրա, և ռոհանի հեծյալները բարձր մարտական կանչով նետվեցին հարձակման: Ալ կարմիր փայլատակեցին զենքերն ու զրահները: Օրքերը ոռնացին և արձակեցին իրենց վերջին նետերը՝ դատարկելով կապարճները: Մի քանի ռոհանցի ընկան ձիերից, բայց շարքերը սեղմվեցին, հեղեղի պես անցան բլրի վրայով և վերադարձան՝ պատրաստվելով նոր հարձակման: Ողջ մնացած օրքերը խառնիխուռն ցրվեցին, բայց հեծյալները հետապնդում էին նրանց, հասնում ետևներից ու սպանում: Հանկարծակի խառնիխուռն ամբոխից օրքերի մի ջոկատ առանձնացավ և չար մարտական ճիչով շարժվեց դեպի անտառ, ուղիղ դեպի հոբիթների կողմը: Երեք հեծյալները, որոնք փորձեցին կասեցնել օրքերին՝ ընկան դաշունահարված:
-Հերիք –Հերիք է նայենք,- որոշեց Մերին,- Ուգլու՛կն : –Ուգլու՛կն է իր չարագործներով: Ես ցանկություն չունեմ կրկին հանդիպել նրան:
Հոբիթները շրջվեցին և սլացան մութ ու ստվերոտ անտառի խորքը: Նրանք այդպես էլ չտեսան, թե ինչպես ավարտվեց կռիվը, ինչպես Ուգլուկին ու նրա ոհմակին շրջապատեցին անտառի մոտ, ինչպես Էոմերը՝ ռոհանի երրորդ հրամանատարը, թուրը ձեռքին իջավ ձիուց և մենամարտելով Ուգլուկի հետ խողխողեց նրան: Իսկ տափաստանում սրատես հեծյալները հետապնդելով վերջին փախստականներին ոչնչացրեցին: Հետո նրանք թաղեցին իրենց զոհված ընկերներին և շիրիմի վրա նրանց քաջության մասին երգ երգեցին: Իսկ վերջում թշնամիների դիակները հավաքելով իրար գլխի հսկայական խարույկ վառեցին և նրանց մոխիրը քամուն տվեցին: Ահա այդպես էլ վերջացավ ուրուկ Հայ օրքերի արշավանքը: Ոչ Մորդորում, ոչ էլ Իզենգարդում այդպես էլ երբևէ չիմացան, թե ինչ կատարվեց օրքերի հետ: Բայց միևնույնն է խարույկի ծուխը բարձրանալով մինչև երկինք շատերի ուշադիր աչքերից չվրիպեց:
Վստահելի
1342
edits