Changes

Մատանիների Տիրակալը

4 bytes removed, 14:16, 15 Մարտի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
–Դա Թեոդեն արքայի կամքն է,– պատասխանեց ժամապահներից մեկը: –Այս դարպասից ներս ոչ ոք իրավունք չունի մտնել, բացառությամբ նրանց, ովքեր գիտեն մեր լեզուն: Պատերազմի օրերին մենք ներս ենք թողնում միայն մեր ցեղակիցներին և Մունբուրգից ուղարկված գոնդորցիներին: Ովքե՞ր եք դուք, տարօրինակ զգեստներով օտարականներ, որ այդպես անվրդով զբոսնում եք մեր հարթավայրում նժույգներով, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են մեր ձիերին: Մենք վաղուց ենք այստեղ ժամապահում և երկար ժամանակ է հետևում ենք ձեզ: Առաջին անգամ ենք տեսնում ձեզ պես տարօրինակ հեծյալների և այդ ազնվազարմ նժույգին, որին երկուսով եք հեծած: Եթե իմ աչքերը կախարդված չեն և ինձ չեն խաբում, այդ նժույգը Մեարաս ցեղից է: Պատասխանի՛ր կախար՞րդ ես դու, թե՞ լրտեսն ես Սարումանի: Իսկ գուցե դուք չար ուրվականնե՞ր եք: Պատասխանի՛ր, արա՛գ:
–Մենք ուրվականներ չենք,– Գենդալֆի փոխարեն պատասխանեց Արագորնը,– և աչքերդ էլ քեզ չեն խաբում: Սրանք իսկապես ձեր նժույգներն են և դու այդ մասին նախքան հարցդ տալը արդեն գիտեիր: Քո կարծիքով ձիագողերը կվերադարձնե՞ն գողացված ձիերին: Սրանք Խասուֆելն ու Արոդն են, որոնց մեզ փոխարինաբար տվել է Էոմերը, Ռոհանի երրորդ հրամանատարըզորավարը: Մենք խոստացել էինք ետ վերադարձնել նրանց և, ինչպես տեսնում ես, եկել ենք որ վերադարձնենք: Էոմերը դեռ չի՞ վերադարձել, թե՞ չի զգուշացրել ձեզ:
Ժամապահի աչքերը մտահոգ տեսք ստացան:
–Օձի Լեզու՞ն,– խոսեց Գենդալֆը ոտից գլուխ չափելով ժամապահին: –Այևս ոչ մի խո՛սք: Ես եկել եմ խոսելու թագավորի հետ, ո՛չ թե ինչ որ Օձի լեզվի: Իմ գործը չի կարող սպասել. զեկուցիր թագավորին մեր գալստյան մասին կամ ուղարկիր ինչ որ մեկին: –Գենդալֆի աչքերը փայլատակեցին թավ հոնքերի տակից և նա խիստ հայացք նետեց ռոհանցու վրա:
–Լավ, ես կզեկուցեմ ձեր մասին,– դանդաղ ասաց ժամապահը: –Բայց ովքե՞ր եք դուք: Ինչպե՞ս ներկայացնեմ ձեզ թագավորին: Հոգնած ծերունու տեսք ունես, բայց իմ կարծիքով այդ տեսքի տակ մեծ ուժ և վճռականություն է կա թաքնված:
Վստահելի
1342
edits