Changes
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
Ժամերն անցնում էին, բայց նրանք այևս կանգ չէին առնում: Ջիմլին սկսեց նիրհել և քիչ էր մնում ընկներ նժույգի վրայից, բայց Գենդալֆը ժամանակին բռնեց նրան, ապա թափ տվեց: Արոդն ու Խասուֆելը հոգնած, բայց հպարտ, ետ չէին մնում իրենց անխոնջ առաջնորդից, ավելի ճիշտ առջևում հազիվ երևացող նրա մոխրագույն ստվերից: Գունատ լուսինը դանդաղորեն մտնում էր արևմտյան հորիզոնը պարուրած ամպերի հետևը: Շատ մղոններ մնացին հետևում:
Սկսվեց սառնաշունչ լուսաբացը: Արևելքում խավարին փոխարինեց մոխրագույն լուսաբացըաղջամուղջը, և վերջապես Էմին մուիլի հեռավոր մթին պատի հետևից երևացին արեգակյի առաջին շողերը: Սկսվեց պայծառ և ջինջ այգաբացը: Քամին աղմկում էր ցրտից կորացած խոտերի մեջ: Հանկարծակի Լուսաչը կտրուկ կանգ առավ և բարձր խրխնջաց: Գենդալֆը ձեռքը մեկնեց առաջ:
–Տեսե՛ք,– բացականչեց նա,– և նրա ուղեկիցները բարձրացրեցին իրենց հոգնած աչքերը:
Արջևում վեր էր խոյանում հարավային լեռնաշղթան՝ ձյունապատ լեռնագագաթներով և խորունկ կիրճերով: Ստորոտից կանաչ լեզուների պես դեպի նախալեռներներն էին ձգվում մարգագետինները և բարձրանալով լանջն ի վեր կորչում էին նեղ ու մռայլ կիրճերում, որտեղ գիշերը դեռ չէր զիջել իր տեղը լուսաբացին: Ճամփորդների աչքերի առաջ տարածվել էր լայնարձակ հովիտը, որն ասես ծովածոց լիներ լեռների մեջ թաղված: Հովտի մյուս ծայրում վեր էր բարձրանում հսկայական, սուր ծայրով հողմահար ժայռը, իսկ մուտքը ժամապահի պես հսկում էր միայնակ բլուրը: Բլրի գլուխը լուսավորվել էր այգաբացի առաջին ճառագայթներից, և իսկ նրա հովանու տակ արծաթե թելի պես կայծկլտում էր գետի ոլորանը, որի հեռավոր ափին բարեկամները ոսկու փայլ նկատեցին:
–Դե, Լեգոլա՛ս,– ասաց Գենդալֆը,– ասա՛ մեզ, ի՞նչ ես տեսնում այնտեղ:
–Ամրոցն անվանվում է Էդորաս,– ասաց Գենդալֆը,– իսկ ոսկե ապարանքը Մեդուսելդ: Այնտեղ ապրում է Թեոդենը, Թենգելի որդին, ռոհանցիների առաջնորդը: Լավ է, որ լուսաբացին հասանք այստեղ: Էդորաս տանող ճանապարհն ազատ է, բայց այնուամենայնիվ զգույշ եղեք: Ռոհանի սահմաններում պատերազմ է ընթանում, և ինչ էլ որ մեզ հեռվից թվա՝ Ռոհիրրիմները քնած չեն: Խորհուրդ եմ տալիս շրջահայաց լինել: Ձեզ գոռոզ չպահեք և ոչ մի դեպքում զենք չհանեք, հարկավոր է, որ մեզ ինքնակամ թողնեն Թեոդենի մոտ:
Պարզկա և ջինջ առավոտ էր, և թռչունները երգում էին գլխավերևում, երբ Ճանապարհորդները մոտեցան գետին: Այն լեռներից հարթավայր իջնելով լայն ոլորան էր գծում և ճանապարհը հատելով գնում էր դեպի արևելք՝ միանալու ափերը եղեգներով ծածկված Էնտվեյին: Շուրջն ամեն ինչ կանաչ էր: Գետի կանաչապատ ափերը և ափամերձ խոնավ մարգագետինները բնակեցված էին ուռիներով: Այս հարավային երկրում նրանց ճյուղերի ծայրերը արդեն գարնանային կարմրություն էին ստացել: Ըստ երևույթին գետը անցնում էին ծանծաղուտով, դատելով ձիերի սմբակների հետքերով ծածկված ափերից: Ճանապարհորդներն անցան գետի մյուս ափը և դուրս եկան դեպի բլուրը տանող լայն ճանապարհը: Քիչ անց ճանապարհը մտավ թեքվեց դեպի քարերով պատնեշված բլրի ստորոտը, և սկսեց գնալ կանաչապատ գերեզմանաթմբերի կողքով, որոնց արևմտյան լանջերը ասես ձյուապատ լինեին. խոտը ծածկված էր փոքրիկ աստղիկներ հիշեցնող մանր, սպիտակ ծաղիկներով:
–Տեսեք ինչ պայծառ աչքեր ունի այս խոտը,– ասաց Գենդալֆը ձեռքը մեկնելով դեպի ծաղիկները: –Նրանց Հավերժահուշ են ասում, կամ այստեղի լեզվով Սիմբելմինե: Այս ծաղիկները մշտադալար են, բայց աճում են միայն գերեզմանաթմբերին: Այստեղ հավերժական քնով քնած են Թեոդենի արժանահիշատակ նախնիները:
–Մեզ մոտ՝ Սև անտառում, այդ ընթացքում հինգ հարյուր անգամ ծառերից թափվել են կարմիր տերևները,– ասաց Լեգոլասը,– Բայց մեզ համար դա մեծ ժամկետ չէ:
–Ռոհանի չափանիշներով դա շատ երկար ժամանակ է,– առարկեց Արագորնը: –Այն ժամանակներից, երբ կառուցում էին այս ապարանքը, մնացել են միայն երգեր, իսկ տարիները հեռացել են և կորել անցյալի մշուշում: Այժմ նրանք այս երկիրը համարում են իրենց հայրենիքը և իրենց պապենական հողը, իսկ լեզուն այնքան է փոխվել, որ անհասկանալի է դարձել հյուսիսում ապրող նրանց ազգակիցների համար: –Եվ նա սկսեց ցածրաձայն ինչ որ երգ երգել՝ երգել Լեգոլասին և Ջիմլիին անծանոթ լեզվով, բայց մեղեդին նրանց դուր եկավ:
–Ըստ երևույթին ռոհաներեն ես երգում,– ասաց Լեգոլասը: –Այդ լեզուն նման է այս հողին. մեկ հանգիստ է և ազատ, մեկ կոպիտ ու խիստ՝ ինչպես լեռները: Բառերը չեմ հասկանում և չգիտեմ ինչի մասին է երգը, բայց նրա մեջ ինչ որ թախիծ կա՝ միայն մահկանացուներին բնորոշ...
–Ես հասկանում եմ ձեր լեզուն,– ասաց Գենդալֆը ռոհաներեն,– բայց օտարերկրացիները պարտավոր չեն այն հասկանալ: Ինչո՞ւ չեք խոսում համընդհանուր լեզվով, եթե ուզում եք, որ ձեզ պատասխանեն:
–Դա Թեոդեն արքայի կամքն է,– պատասխանեց ժամապահներից մեկը: –Այս դարպասից ներս ոչ ոք իրավունք չունի մտնել, բացառությամբ նրանց, ովքեր գիտեն մեր լեզուն: Պատերազմի օրերին մենք ներս ենք թողնում միայն մեր ցեղակիցներին ազգակիցներին և Մունդբուրգից ուղարկված գոնդորցիներին: Ովքե՞ր եք դուք, տարօրինակ զգեստներով օտարականներ, որ այդպես անվրդով զբոսնում եք մեր հարթավայրում նժույգներով, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են մեր ձիերին: Մենք վաղուց ենք այստեղ ժամապահում և երկար ժամանակ է հետևում ենք ձեզ: Առաջին անգամ ենք տեսնում ձեզ պես տարօրինակ հեծյալների և այդ ազնվազարմ նժույգին, որը երկու հեծյալ է տանում: Եթե իմ աչքերը կախարդված չեն ինչ որ հմայախոսքերով և ինձ չեն խաբում, ապա ես կասեմ, որ այդ նժույգը Մեարաս ցեղից է: Պատասխանի՛ր կախար՞րդ ես դու, թե՞ լրտեսն ես Սարումանի: Իսկ գուցե դուք չար ուրվականնե՞ր եք: Պատասխանի՛ր, արա՛գ:
–Մենք ուրվականներ չենք,– Գենդալֆի փոխարեն պատասխանեց Արագորնը,– և աչքերդ էլ քեզ չեն խաբում: Սրանք իսկապես ձեր նժույգներն են և դու այդ մասին նախքան հարցդ տալը արդեն գիտեիր: Քո կարծիքով ձիագողերը կվերադարձնե՞յին կվերադարձնե՞ին գողացված ձիերին: Սրանք Խասուֆելն ու Արոդն են, որոնց մեզ փոխարինաբար տվել է Էոմերը, Ռոհանի երրորդ զորավարը: Մենք խոստացել էինք հետ վերադարձնել նրանց և, ինչպես տեսնում ես, եկել ենք, որ վերադարձնենք: Էոմերը դեռ չի՞ վերադարձել, թե՞ չի զգուշացրել ձեզ:
Ժամապահի աչքերը մտահոգ տեսք ստացան:
–Էոմերի մասին ես ոչինչ չեմ կարող ասել,– ասաց նա,– բայց եթե դուք ճիշտ եք ասում, ապա անտարակույս Թեոդենը գիտի է ձեր մասին: Շատ հնարավոր է որ նա հիմա սպասում է ձեզ: Երկու օր առաջ երեկոյան այստեղ բարեհաճեց Օձի Լեզուն և հայտարարեց թագավորի նոր հրամանը. այսուհետ օտարականների մուտքն Էդորաս արգելվում է:
–Օձի Լեզու՞ն,– խոսեց Գենդալֆը ոտից գլուխ չափելով ժամապահին: –Այևս ոչ մի խո՛սք: Ես եկել եմ խոսելու Ռոհանի թագավորի հետ, ո՛չ թե ինչ որ Օձի լեզվի: Իմ գործը չի կարող սպասել. զեկուցիր թագավորին մեր գալստյան մասին, կամ ուղարկիր ինչ որ մեկին: –Գենդալֆի աչքերը փայլատակեցին թավ հոնքերի տակից , և նա խիստ հայացք նետեց ռոհանցու վրա:
–Լավ, ես կզեկուցեմ ձեր մասին,– դանդաղ ասաց ժամապահը: –Բայց ովքե՞ր եք դուք: Եվ Ինչպե՞ս ներկայացնեմ ձեզ թագավորին: Հոգնած ծերունու տեսք ունես, բայց իմ կարծիքով այդ տեսքի տակ մեծ ուժ և վճռականություն կա թաքնված:
–Խաղաղությո՛ւն ձեզ, հեռվից եկած օտարականներ:
Նրանք շրջեցին սրերը բռնակներով դեպի առաջ՝ ի նշան խաղաղության: Բռնակների Բռնակները զարդարված էին կանաչ քարերով և փայլփլում էին արևի տակ: Դռնապաններից մեկը առաջ եկավ և համընդհանուր լեզվով ասաց.
–Ես Գայման եմ, Թեոդենի թիկնապահը: Ստիպված եմ խնդրել ձեզ, որ ձեր զենքերը թողնեք այստեղ:
–Այս դղյակի տերը Թեոդենն է, ո՛չ թե Արագորնը, եթե նույնիսկ նա փոխարիներ Դենեթորին Գոնդորի գահին,– կտրեց Գայման, փակելով ճանապարհը: Նա սրի շեղբը շրջեց դեպի օտարականները:
–Անիմաստ խոսակցություն է,– նկատեց Գենդալֆը: –Թագավորն անհանգստանալու ոչինչ չունի, բայց պետք չէ հակառակվել այստեղի օրենքներին: Այս դղյակի տիրակալը Թեոդենն է, և ինչքան էլ որ անգիտակից թվան նրա հրամանաններըհրամանները, ստիպված ենք հնազանդվել:
–Դա այդպես է,– հաստատեց Արագորնը: –Եվ ես կհնազանդվեի տան տիրոջ կամքին, թեկուզ այդ տունը խրճիթ լիներ անտառում, եթե իմ թուրը Անդրիլը չլիներ:
–Ինչ անուն էլ որ քո թուրը ունենա, միևնույնն է դու կթողնես այն այստեղ,– ասաց Գայման,– եթե չես ուզում միայնակ կռվել Էդորասի բոլոր ռազմիկների դեմ:
–Իսկ ինչո՞ւ միայնակ,– առաջ գալով խոսեց Ջիմլին, ձեեռքով ձեռքով շոյելով տապարի սայրը և մռայլ նայելով թիկնապահին ասես մի ծառի, որին որոշել էր կտրել: –Նա միայնա՛կ չէ:
–Հանգի՛ստ,– տիրական ձայնով հրամայեց Գենդալֆը,– այստեղ թշնամիներ չկան: Մենք ձեր բարեկամներն ու դաշնակիցներն ենք, և վեճը մեր միջև միայն Սաուրոնին է ձեռնտու: –Նա չարագույժ ծիծաղեց:
Բայց դռնապանը հապաղում էր:
–Գավազանդ նույնպես,– ասաց նա Գենդալֆին: –Ներիր բայց այն նույնպես ևս պետք է մնա այստեղ:
–Այ դա արդեն չեղավ,– գոչեց Գենդալֆը: –Մի բան է զգուշությունը՝ թեկուզ ավելորդ, բայց մեկ այլ բան է անքաղաքավարությունը: Ես ծեր եմ: Եթե դու ինձ գավազանով ներս չթողնես, ապա ես այնքան կնստեմ այստեղ, մինչև Թեոդենն անձամբ բարեհաճի գալ ինձ մոտ:
–Հրաշագործի ձեռքին ձեռնափայտը կարող է ավելին լինել, քան պարզապես ծերունական ձեռնափայտ,– առարկեց Գայման, կասկածանքով զննելով հացենու փայտից պատրաստված գավազանը, որի վրա հենված էր Գենդալֆը: –Բայց նման դեպքերում իսկական տղամարդը և ռազմիկը պետք է վստահի իր իմաստությանը և ներքին ձայնին, այլ ոչ թե սպասի հրամանի: Ես հավատում եմ, որ դուք բարի նպատակներով եք եկել այստեղ, հավատում եմ որ պատվախնդիր մարդիկ եք և ինձ հուսախաբ չեք անի: Կարող եք ներս մտենլ:
Դռնապանները բարձրացրեցին ծանր փականները, հրեցին փեղկերը, և դուռը ճռռալով բացվեց: Հուրերը ներս մտան: Լեռնային թարմ ու , մաքուր օդից հետո դղյակի ներսը կիսամութ և տոթ թվաց թված ճամփորդներին դղյակի ներսը:Երկար ու ընդարձակ դահլիճում, որի առաստաղը պահում էին հզոր սյուները, կիսախավար էր տիրում, և միայն արևմտյան բարձրադիր պատուհաններից էին արևի պայծառ շողերը ներս թափանցում: Որպես ծխնելույզ ծառայող առաստաղին բացված անցքից երևում էր կապույտ երկինքը: Երբ ճամփորդների աչքերը հարմարվեցին կիսախավարին, նրանք նկատեցին, որ հատակը պատված է գույնզգույն քարերով, որոնց վրա ոտքերի տակից սկսելով ճյուղավորվում էին ռունագրերն ու միահյուսվում անհասկանալի նախշերը: Փորագրազարդ ոսկեզօծ սյուները խամրած ոսկու փայլ էին արձակում և երփներանգ ցոլքեր տարածում դահլիճում: Պատերին կախված, ժամանակի ընթացքում խունացած հսկայական գորգերի վրա, որոնք դահլիճի խորքը գնալով կորչում էին կիսախավարում, պատկերված էին հնագույն հերոսների սխրանքները: Բայց գորգերից մեկը լուսավորված էր արևի պայծառ լույսով, որի վրա Սպիտակ նժույգով երիտասարդ հեծյալ էր պատկերված: Հեծյալը փչում էր իր մեծ եղջերափողը, իսկ նրա խարտյաշ մազերը ծածանվում էին քամուց: Նժույգը գլուխը բարձրացրած խրխնջում էր. նրա ալ կարմիր ռունգերը լայնացել էին ճակատամարտի սպասումից, իսկ սմբակների տակ փոթորկվում էին կանաչ, փրփրաբաշ ալիքները: –Տեսնու՞մ եք, դա Էորլ Երիտասարդն է հյուսիսից արշավում, շտապում է Քելեբրանթի ճակատամարտին,– մատնացույց արեց Արագորնը: Բարեկամները անցան սրահի կենտոնում ծխացող օջախի կողքով և կանգ առան: Դահլիճի մյուս ծայրին երեք աստիճաններով բարձր հարթակի վրա դրված ոսկեզօծ գահին նստած էր զառամյալ, ծերությունից թզուկ թվացող մի ծերունի: Բարակ, ադամանդե մեծ քարով ոսկյա թագի տակից ուսերին էին թափվում խիտ, ալեհեր մազերը, իսկ ճերմակ մորուքը իջնում էր մինջև ծնկները: Բայց նրա աչքերը դեռ այրվում էին պայծառ կրակով, և օտարականներին տեսնելով ավելի պայծառ բոցավառվեցին: Գահի հետևում կանգնած էր սպիտակ զգեստով մի երիտասարդ կին, իսկ թագավորի ոտքերի տակ, աստիճաններին,նստած էր գունատ, բայց իմաստուն դեմքով մի մարդ, որը կիսախուփ կոպերի տակից ուշադիր զննում էր եկվորներին: Որոշ ժամանակ լռություն էր տիրում: Ծերունին լուռ զննում էր հյուրերին: Վերջապես Գենդալֆը խախտեց լռությունը. –Ողջույն Թեոդե՛ն, Թե՛նգելի որդի: Ինչպես տեսնում ես վերադարձել եմ, քանզի փոթորիկը մոտենում է, և այս ծանր ժամին բոլոր բարեկամները պետք է համախմբվեն, այլապես մեզ առանձին-առանձին կոչնչացնեն: Ծերունին դանդաղ վեր կացավ, հենվելով կարճ, սպիտակ ոսկորից պատրաստված գլխիկով սև ձեռնափայտին: Էլֆն ու թզուկը զարմանքով նկատեցին, որ թագավորը, չնայած ծերությունից կորացած մամնին, բավականին բարձրահասակ է: Դժվար չէր կռահել, որ երիտասարդ տարիներին նա հզոր, բարձրահասակ կեցվածք է ունեցել: –Քեզ էլ ողջույն, Գենդալֆ,– ասաց նա: –Եթե ջերմ ընդունելության էիր սպասում, պետք է ասեմ, որ իզուր էիր սպասում: Դու արժանի չես դրան, քո ներկայությունը ցանկալի չէ այս տանը: Դու միշտ էլ չարագույժ լուրերի բանբեր ես եղել: Դժբախտությունները գալիս են քո հետևից ինչպես ագռավները, և նրանց մթին երամը ավելի ու ավելի է մեծանում: Ես քեզ չեմ խաբի. երբ իմացա, որ Լուսաչը վերադարձել է, շատ ուրախացա, բայց ավելի շատ ուրախացա, որ նա առանց հեծյալի է վերադարձել, և երբ Էոմերը բերեց քո մահվան լուրը ես չսգացի: Բայց խոսակցությունները հազվադեպ են ճշմարիտ լինում: Եվ ահա դու կրկին բարեհաճել ես, իսկ քո ետևում, ինչպես միշտ, ավելի մեծ դժբախտություններ են