Changes
Նրանք իսկույն, բռունցքները սեղմած, հարձակվեցին իրար վրա պատանեկության ամբողջ ավյունով, ինչպես երկու մատղաշ մոզիներ՝ տոչորված զարկելու, ջարդելու, խեղելու ցանկությամբ։ Այն ամենը, ինչ ձեռք է բերել մարդկությունը իր երկար ու դժվարին ճամփին, մի ակնթարթում փուլ եկավ։ Միայն էլեկտրական լապտերն էր կանգնած որպես առաջադիմության մոռացված սահմանանիշ։ Մարտինն ու Ճարպոտ Մռութը քարե դարի վայրենիներ էին, որոնք բնակվում էին քարանձավներում և ծառերի վրա։ Նրանք ավելի ու ավելի մխրճվում էին նախնադարյան գոյության ճահճուտը, կուրորեն իրար էին բախվում, ինչպես ատոմներ, որոնք մշտնջենապես ձգում են և մշտնջենապես վանում իրար։
— Աստվա՜ծ իմ, ի՜նչ անասուններ ենք եղել մենք, ի՜նչ վայրենի գազաններ,— հառաչեց Մարտինը՝ հիշելով այդ կռվի մանրամասնությունները։ Շնորհիվ իր երևակայության անսովոր ուժի, նա այնքան վառ գույներով էր տեսնում այդ բոլորը, կարծես կինոյում նստած լիներ։ Նա միաժամանակ և՛ ըմբշամարտիկ էր, և՛ հանդիսատես։ Երկար ամիսների ընթացքում նրա ձեռք բերած կուլտուրան և գիտելիքները սարսռեցնում էին նրան, երբ հիշում էր այդ կռիվը, բայց շուտով անցյալը նրա հիշողությունից ետ մղեց ներկան. նա նորից դարձավ նախկին Մարտին Իդենը և, նավարկությունից դեռ նոր վերադարձած, նա կռվում էր Ճարպոտ Մռութի հետ Ութերորդ փողոցի կամարջի կամրջի մեջտեղում։ Նա տառապում էր, տանջվում, արյունլվա էր լինում, հրճվում էր, երբ նրա բռունցքները նշանակետին էին հասնում։
Թվում էր, թե դրանք մարզիկ չէին, այլ իրար վրա հարձակված երկու կատաղի մրրիկ։ Ժամանակն անցնում էր, և երկու խմբերը կանգնած էին միանգամայն խաղաղ և շունչները պահած։ Այդպիսի կատաղություն նրանք դեռ չէին տեսել, և դա նրանց երկյուղ էր ներշնչում։ Նրանց աչքի առաջ կռվում էին երկու գազաններ, գազաններից էլ վայրագ։
— Ցո՛ւյց տուր ձեռքդ,— աղաղակեց նա,— դու կաստետով խփեցիր ինձ։
Երկու խմբերն էլ բղավոցով ու հայհոյանքներով խոյացան իրար վրա. մի վայրկան վայրկյան էլ, և տեղի կունենար ընդհանուր տուրուդմբոց, և Մարտինը չէր հագեցնի վրեժի իր ծարավր։ ծարավը։ Նա կորցրել էր իրեն։
— Է՜, մի՛ խառնվեք,— որոտաց նա,— թո՛ղ ոչ ոք չխառնվի, հասկանալի՞ է։— Խմբերը ընկրկեցին․ նրանք գազան էին, իսկ Մարտինը գերգազան, և նրա ներշնչած սոսկումը ստիպեց նրանց ենթարկվել իրեն։
― Էլի՞ ես ուզում, ասա... էլի՞ ես ուզում։
Նա շարունակ հարացում հարցնում էր՝ համառորեն պատասխան պահանջելով, և հանկարծ զգաց, որ ընկերները բռնում են նրան, քարշ տալիս, փորձում են հագցնել նրա շապիկը։ Այդ պահին նա հանկարծ ուշագնաց եղավ։
Սեղանի վրա զարթուցիչը հնչեց, բայց Մարտինը չլսեց այդ և շարունակեց նստած մնալ, ձեռքերով փակելով դեմքը։ Նա ոչինչ չէր լսում, նա ոչնչի մասին չէր մտածում։ Այնքան վառ կերպով նա վերապրեց այդ ամենը, որ դարձյալ ուշքը կորցրեց, ինչպես Ութերորդ փողոցի կամարջի վրա այն գիշերը։ Մի քանի րոպե նրան պատեցին խավարն ու դատարկությունը։ Հետո, կարծես կենդանացած դիակ, նա վեր թռավ՝ փայլատակող աչքերով, ճակատին կպած մազերով։