Changes

Մատանիների Տիրակալը

20 bytes removed, 20:30, 25 Մարտի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
=== Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը ===
-Մինչև ոսկորներս սառել եմ,- ատամները չխկչխկացնելով բողոքեց Ջիմլին և սկսեց ոտքերով դոփել գետնին ու ծափ զարկել, որ տաքանա: Գիշերը վերջանում էր:
Լուսադեմին բարեկամները նախաճաշ պատրաստեցին և որոշեցին ևս մեկ անգամ զննել մարտադաշտը, ` հուսալով գտնել հոբիթների հետքը:
-Չմոռանաք երեկվա ծերունու մասին,- հիշեցրեց Ջիմլին,- ես շատ ավելի հանգիստ կլինեմ, եթե նրա հետքերը գտնվեն:
-Գուցե և դու ճիշտ ես, համաձայնվեց էլֆը,- բայց այստեղ նույնիսկ ծանր սապոգները հետք չեն թողնի: Չափազանց բարձր և ճկուն է այստեղի խոտը:
-Դրանով հետքագետին չես շփոթեցնի,- առարկեց Ջիմլին: -Արագորնին մի հատիկ տրորված ցողունն էլ բավական է: Միայն թե վախենում եմ նա ոչինչ չի գտնի: Նույնիսկ , նույնիսկ հիմա, երբ լույսը բացվել է: Դա Սարումանի ուրվականն էր, ես դրանում միանգամայն համոզված եմ: Գուցե նա հիմա է՞լ է մեզ հետևում անտառից:
-Շատ հնարավոր է,- ասաց Արագորնը: -Թեպետ, դժվար թե: Ինձ ձիերն են մտահոգում: Ջիմլի, դու ասացիր, որ նրանց ինչ որ մեկը վախեցրեց և նրանք փախան: Բայց ես չեմ կարծում, որ դա այդպես է: Լեգոլաս, իսկ դու լսեցի՞ր նրանց խրխնջոցը: Քո , քո կարծիքով նրանք վախեցա՞ծ էին:
-Ամենևին: Ես շատ լավ էի նրանց լսում: Եթե մթությունը և մեր սեփական վախը չլիներ, կմտածեի, որ ձիերը ուրախությունից են վրնջում, ասես հանդիպած լինեին իրենց հին ընկերոջը:
-Ինձ էլ այդպես թվաց,- ասաց Արագորնը: -Բայց ես չեմ կարող լուծել այդ հանելուկը, մինչև ձիերը չգտնվեն: Լա՛վ, շուտով արևը կծագի, հանելուկները հետո կլուծենք: Սկսենք հենց մեր ճամբարից, հարկավոր է որքան հնարավոր է ուշադիր հետազոտել տարածքը: Մեր խնդիրը հոբիթների հետքը գտնելն է, գիշերային հյուրի մասին հետո կմտածենք: Եթե նրանց ինչ որ կերպ հաջողվել է փախչել, ապա նրանք կարող էին թաքնվել միայն անտառում: Այլապես նրանց անմիջապես կտեսնեին: Եթե այստեղից մինչև անտառեզր ոչինչ չգտնենք, կվերադառնանք ու կրկին կհետազոտենք մարտադաշտը, իսկ հետո էլ մոխրակույտը: Չնայած դժվար թե մոխիրների մեջ ինչ որ բան գտնենք, ռոհանցիները չափազանց լավ գիտեն իրենց գործը:
Բարեկամները սկսեցին չոքեչոք սողալով հետազոտել հողը, շոշափոլով յուրաքանչյուր ցողուն: Ծառը, որի անշունչ տերևները թեթև սոսափում էին արևելյան սառը քամուց, լուռ թախիծով հետևում էր նրանց: Արագորնը դանդաղ մի հեռացավ մի կողմ: Ետևում թողնելով գետամերձ պահապան կրակից մնացած մոխրակույտը, նա շարժվեց դեպի բլուրը, որտեղ տեղի էր ունեցել մարտը: Հանկարծ նա կանգ առավ և այնքան ցածր կռացավ, որ քիթը քսվեց խոտերին: Հետո նա շրջվեց և ձայնեց ընկերներին: Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին Արագորնի մոտ:
-Վերջապե՛ս,- գոչեց հետքագետը, գետնից բարձրացնելով ճմրթված, կիսաչորացած, մեծ շագանակա-ոսգեգույն տերևը: -Սա լորիենյան մալլորնի տերևն մելլորնի տերև է, վրան փշրանքներ կան, տեսնու՞մ եք: Խոտերի մեջ էլ փշրանքներ կան: Իսկ սա ի՞նչ է: Տեսե՛ք, կտրտված պարաններ:
-Եվ դանակ, որով կտրատել են պարանները,- Ավելացրեց Ջիմլին դուրս քաշելով մինչև կոթը հողի մեջ խրված ատամնավոր դանակը: Գտնվեց նաև պատյանը:
-Օրքի դանակ է,- որոշեց նա,- զզվանքով բռնելով կոթից, որն ուներ այլանդակ, ծուռ աչքերով, հեգնալից քմծիծաղը բերանին գլխի տեսք:
-Ախր սա հանելուկների հանելուկն է,- բացականչեց Լեգոլասը: -Եվ այսպես, ոտ ու ձեռը կապկպված գերին հանգիստ լքում է օրքերին, աննկատ անցնում բլուրը շրջապատած ռոհանցիների քթի տակով, նստում բաց դաշտում դաշտում՝ բոլորի աչքի առաջ , և օրքի դանակով ազատվում կապանքներից: Ոչինչ չեմ հասկանում: Եթե նրա ոտքերը կապկպված էին, ինչպե՞ս է կարողացել փախչել: իսկ Իսկ եթե միայն ձեռքերը, այդ դեպքում ինչպե՞ս է կարողացել դանակով աշխատել: Իսկ եթե նա ընդհանրապես կապկպված չի եղել, այդ դեպքում այս պարանները ինչի՞ համար են: Լավ, ենթադրենք նա այս ամենը արել է, բա հետո՞: Աղավնյակը իրենից գոհ նստում է խոտին ու և առանց շտեպելու լեմբաս ծամում: Անմիջապես զգացվում է, որ հոբիթ է այս ամենի հեղինակը: Առանց լորիենյան տերևի էլ ամեն ինչ պարզ է: Դե, իսկ ուտելուց հետո, պետք է հասկանալ, թևեր է աճեցրել ու երգով թռել անտառ: Նրան գտնելը հեշտից էլ հեշտ է, միայն պետք է թռչել սովորել:
-Կախարդանք է,- եզրափակեց Ջիմլին: -Այն ծերունին հենց այնպես չէր այստեղ թափառում: Ի՞նչ կասես Արագո՛րն, գուցե ինչ որ մի բան ավելացնե՞սկավելացնե՞ս:
-Այո, կփորձեմ,- ժպտաց հետքագետը: -Բանն այն է, որ այստեղ այլ հետքեր էլ կան, բայց դուք դրանք չնկատեցիք: Համաձայն եմ, որ այստեղ հոբիթ է եղել , և որ նրա ձեռքերը, կամ ոտքերը ազատ են եղել: Ավելի շուտ ձեռքերը, դա հեշտացնում է խնդիրը: Բայց նա ոչ թե փախել է, այլ նրան այստեղ բերել են: Մի քիչ այն կողմ արյուն է թափված՝ օրքի արյուն: Եվ բացի այդ հեծյալները ինչ որ ծանր բան են քարշ տվել խոտի վրայով: Ըստ երևույթին նրանք այստեղ ինչ որ օրք են բռնացրել, սպանել և դիակը քարշ տվել խարույկի մոտ: Դե իսկ հոբիթին չեն նկատել մի հասարակ պատճառով. ամեն ինչ գիշերն է տեղի ունեցել, իսկ փախստականը զգեստավորված է էլֆական թիկնոցով: Բնականաբար խեղճը մահու չափ հոգնած ու քաղցած է եղել, և ոչ մի զարմանալի բան էլ չկա, որ նա սպանված թշնամու դանակով կապանքներից ազատվելով որոշել է մի քիչ հանգստանալ ու սնվել: Ուղեբեռ չի ունեցել, ըստ երևույթին Լեմբասը գրպանում է եղել, հմ, իսկական հոբիթային արարք... Ես ասում եմ «հոբիթ» և «նա», բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսն էլ փրկվել են: Հուսով եմ, որ այդպես է, ապացույցներ դեռ չկան...
-Բայց ինչպե՞ս է նա կարողացել ձեռքերն ազատել,- հարցրեց Ջիմլին:
-Ինչը չգիտեմ չեմ կարող ասել,- պատասխանեց Արագորնը: -Չգիտեմ նաև այն, թե ինչու է օրքը նրան քարշ տվել այստեղ, հաստատ ոչ փրկելու նպատակով: Այնուամենայնիվ ամեն ինչ քիչ-քիչ բացահայտվում է: Ես վաղուց եմ ինքս ինձ հարց տալիս, թե ինչու օրքերը Բորոմիրին սպանելուց հետո Մերիին ու փինին Փինին ձեռք չեն տվել: Եվ հետո նրանք հանգիստ կարող էին հարձակվել մեր ճամբարի վրա, բայց նախնտրել են արագ հեռանալ: Գուցե նրանք որոշել են, որ գերեվարել են մատանու պահապանին և նրա ծառայի՞ն: Չնայած դժվար... դժվար թե տերերը այդպիսի կարևոր գաղտնիքը վստահեին նրանց: Օրքերը հուսալի արարածներ չեն: Կարծում եմ նրանց ուղղակի հրամայված է եղել ամեն գնով գերեվարել հոբիթներին և հասցնել տեղ կենդանի վիճակում: Դե, իսկ օրքերից մեկը որոշել է մարտից առաջ ծլկել թանկարժեք ավարի հետ միասին: Դավաճանության հոտ է գալիս, բայց դա նրանց արյան մեջ է, զարմանալու ոչինչ չկա: Հավանաբար ինչ որ մի հանդուգն օրք որոշել է միայնակ տիրել խոստացված պարգևներին, կամ գուցե այլ պլաններ է ունեցել... Ես այդպես եմ կարծում: Իհարկե կարելի է և այլ կերպ մեկնաբանել, բայց միևնույնն է այնուամենայնիվ մի բան հաստատ գիտենք. Մեր մեր ընկերներից մեկին, կամ գուցե երկուսին, հաջողվել է փախչել: Մեր խնդիրն է գտնել նրանց և օգնել, օգնել՝ ռոհանցիները կսպասեն: Մեր ընկերներից մեկը փախել է անտառ, պետք է մի կողմ դնել կասկածներն ու վախը և գտնել նրան:
-Նույնիսկ չգիտեմ էլ ինչն է ինձ ավելի շատ վախեցնում. Ֆե՞նգորնը, թե ոտքով Ռոհան գնալը,- փնթփնթաց Ջմիլին:
-Դե ուրեմն գնում ենք ատառանտառ,- ասաց Արագորնը:
Շուտով նոր, հազիվ նշմարելի հետքեր հայտնաբերվեցին Էնտվեյի ափին և անտառեզրին՝ վիթխարի ծառի հովանու տակ: Բայց հողը չոր էր և մի քանի հազիվ նշմարելի բծերով ոչինչ եզրակացնել հնարավոր չէր:
-Այստեղ հոբիթներ են եղել, ծայրահեղ դեպքում մեկ հոբիթ. նա կանգ է առել, շրջվել է հետ նայել, ապա նորից շրջվել ու վազել անտառի խորքը,- ասաց Արագորնը:
-Նշանակում է ստիպված ենք մտնել Ֆենգորնի թավուտները,- ասաց Ջիմլին: -Միայն թե ինչ որ հեչ սրտովս չի այս անտառը: Մեզ զգուշացրել են այնտեղ այստեղ չմտնել: Լավ կլիներ հետքերը մեկ այլ տեղ տանեինտանեյին:
-Ինքան էլ որ ինձ վախեցնեն այս անտառի մասին ասույթներով, ես չեմ կարծում , որ այն չարի կացարան է,- առարկեց Լեգոլասը:
Նա թեքվեց առաջ և , լայն բացված աչքերով նայելով դեպի նայեց անտառի կիսախավարը կիսախավարին և սկսեց լարված ականջ դնել:
-Ոչ, այս անտառը չար չէ,- վստահ ասաց նա: -Եթե նույնսկ չարը բնակվում է նրա մեջ, ապա այստեղից բավականին հեռու: Ականջիս հազիվ լսելի արձագանք է հասնում հեռավոր մթին թավուտներից, որտեղ չար սրտով ծառեր են բնակվում: Բայց այստեղ չարություն չի զգացվում, միայն զգուշություն ու և զայրույթ:
-Դե, իմ վրա նրանք զայրանալու պատճառ չունեն,- ուրախացավ Ջիմլին: -Ես քո անտառին դեռ ոչ մի վնաս չեմ պատճառել:
-Միայն ա՛յդ էր պակաս, որ վնաս պատճառեիր: Բայց իսկապես , այս անտառը ինչ որ մեկից դաժանորեն վիրավորված է: Այնտեղ, խորքում, ինչ որ բան է հասունանում և շատ շուտով ժայթքելու է: Զգու՞մ եք լարավածությունը: Նույնիսկ շնչելն է դժվար:
-Այո, իսկապես տոթ է,- համաձայնվեց թզուկը: -Այստեղ ավելի լուսավոր է, քան Չարքանտառում, բայց ինչ որ շատ հեղձուկ ու փոշոտ է օդը այստեղ, և ծառերն էլ բորբոսնած են:
-Ֆենգորնը ծեր է, շատ ծեր է,- հոգոց հանեց էլֆը: -Այստեղ նույնիսկ ես եմ ինձ ջահել զգում՝ առաջին անգամ այն ժամանակվանից, ինչ ճանապարհորդում եմ ձեզ հետ: Չէ՞ որ դուք իմ կողքին իսկապես երեխաներ եք: Այո, նա ծեր է և լի անցյալի հիշողություններով: Խաղաղ ժամանակ լիներ՝ լիներ հաճույքով կզբոսնեի այստեղ:
-Չեմ էլ կասկածում,- փնչացրեց Ջիմլին: - Ի վերջո դու անտառային էլֆ ես: Թեպետ բոլոր էլֆերն էլ տարօրինակ ժողովուրդ են: Բայց գիտես գիտե՞ս դու ինձ մի քիչ սփոփեցիր: Եթե Լեգոլասը որոշել է գնալ , ես էլ կգնամ: Միայն թե դու աղեղդ պատրաստ պահիր, իսկ ես տապարս: Ես ծառերին չեմ դիպչի,- շտապ ավելացրեց նա զգուշորեն նայելով ծառին, որի տակ նրանք կանգնած էին: -Բայց եթե երեկվա ծերունին կրկին մեզ հանդիպի, այս անգամ նա ինձ անակնկալի չի բերի: Առա՛ջ:
Եվ նրանք մտան անտառ: Արագորնը փնտրում էր հետքերը և ընտրում ճանապարհը: Հետքեր չկային: Հողը ծածկված էր անցյալ տարվանից մնացած չոր տերևների գորգով: Բայց ներքին ձայնը հուշում էր նրան, որ հոբիթները գետից հեռու չեն գնա: Ի վերջո կրկին անգամ վերադառնալով գետի մոտ Արագորնը հետքեր հայտնաբերեց: Դա այն նույն վայրն էր, որտեղ Մերին ու Փինը որոշեցին հանգստանալ և ոտքերով ջրին չլմփացնել: Կասկածները վերջնականապես ցրվեցին. հոբիթները երկուսով էին, ընդ որում մեկը ծանրաքաշ, մյուսն ավելի թեթև:
-Լավ նորություններ են,- ասաց Արագորնը,- բայց սրանք արդեն երկու օրվա հետքեր են: Դատելով հետքերից հոբիթները հեռացել են գետից և գնացել թավուտի խորքը:
-Եթե ուրիշ ոչինչ չկարողանանք անել, ինչ արած, այդպես էլ կլինի,- ասաց Արագորնը: -Գնացի՛նք:
-Շուտով նրանք կանգնած էին Ծառմորուսի քարափի դիմաց և նայում էին անհարթ ու և կոպիտ աստիճաններին: Վազող ամպերի միջից երևաց արևը, և մի պահ անտառը ճանապարհորդներին թվաց ոչ այնքան մոխրագույն ու մռայլ, որքան սկզբում:
-Եկեք բառձրանանք վերև և շուրջներս նայենք,- առաջարկեց Լեգոլասը: -Շնչելու օդ չկա այստեղ: Լավ կլիներ մի քիչ մաքուր օդ շնչեինք:
-Գրեթե համոզված եմ, որ մեր ընկերները եղել են այստեղ,- վերջապես ասաց նա: -Բայց այստեղ ուրիշ հետքեր էլ կան, շատ տարօրինակ հետքեր, որոնք ինձ ծանոթ չեն: Գուցե վերևից ինչ որ հուշող բան տեսնենք և հասկանա՞նք, թե հոբիթները որ կողմ են գնացել:
Հասնելով ընկերներին նա ուղղվեց և նայեց շուրջը, բայց կարևոր ոչինչ չտեսավ: Քիվը ձգվում էր հարավից արևելք, բայց հարավում տեսարանը փակում էր ժայռը, իսկ արևելքում ինչքան աչքդ կտրեր միայն միօրինակ ծառերի շարքեր էին, որոնք իջնում էին դեպի հարթավայրը:
-Մենք ճանապարհորդեցինք շատ երկար պտույտով,- ասաց Լեգոլասը: -Փոխարենը հիմա ամբողջ ջոկատով անվտանգ կանգնած կլինեինք այստեղ: Պետք էր միայն Մեծ գետով ճանապարհորդության երկրորդ կամ երրորդ օրը թեքվել դեպի արևմուտք... Ճիշտ են ասում, որ երբեք չես իմանա ուր կտանի քեզ ճանապարհը:
-Ոչինչ չեմ տեսնում: Ոչ բոլորի աչքերն են էլֆերի աչքերի պես սրատես:
-Սս՛ս, կամա՛ց, նայե՛ք: -Լեգոլասը ձոռքը ձեռքը պարզեց ներքև: -Այնտե՛ղ, ներքևում, որտեղից մենք եկել ենք: Այդ նա՛ է, մի՞թե դու նրան չես տեսնում: Ա՜յ այնտեղ, ծառերի տակ:
-Այ հիմա տեսնում եմ,- շշուկով արձագանքեց Ջիմլին: -Նայի՛ր Արագորն, ի՞նչ էի ես ասում: Երեկվա ծերունին է: Համա թե ցնցոտիներ են հագին, կեղտոտ, մոխրագույն...Միանգամից չես զանազանի:
-Արագորնը ուշադիր նայեց ցույց տված ուղղությամբ: Իսկապես, ինչ որ մարդ էր. կորացած, դանդաղորեն մոտենում էր քարափին: Նա քայլում էր, հոգնած հենվելով ծուռումուռ փայտին և բավականին նման էր ծեր չքավորի: Քայլում էր գլուխը կախ՝ առանց ժայռին նայելու: Եթե այդ չքավորը հանդիպեր մեկ այլ վայրում, նրանք առանց մտածելու բարյացակամորեն կբարևեին կողջունեին նրան, բայց հիմա երեքն էլ լուռ սպասում էին, իրենք էլ չիմանալով ինչի: Տարօրինակ զգացողություն էր նրանց համակել: Մոտեցող ծերունու մեջ իշխանություն և զորություն էր զգացվում, և ամենայն հավանականությամբ թշնամական զորություն: Ջիմլին լայն բացված աչքերով նայում էր նրան, և վերջապես համբերությունը կորցնելով պայթեց.
-Ու՞ր է աղեղդ, Լեգոլա՛ս, արագ լարիր այն: Պատրա՛ստ եղիր, դա Սարումա՛նն է: Եթե նա խոսի մենք կորած ենք: Նա կկախարդի մեզ: Նետահարի՛ր նրան:
Լեգոլասը ուսից իջեցրեց աղեղը, դանդաղ ձգեց աղեղնալարը և նորից բաց թողեց: Թվում էր, թե ինչ որ մի ուժ է նրան ետ պահում:
-Քեզ ի՞նչ եղավ: Ինչի՞ն ես սպասում,- կատաղած շշնջաց Ջիմլին:
-Ես կարծեմ ասացի, որ ուզում եմ խոսել ձեզ հետ, ուրիշ ոչինչ,- առանց կանգ առնելու կրկնեց ծերունին: -Ապա մի գցի՛ր աղեղդ պարոն էլֆ:
Լեգոլասը ցած գցեց աղեղն ու նետերը, և ձեռքերը թուլացած կախվեցին:
-Իսկ դու, պարոն թզուկ, բարի եղիր ձեռքդ հեռու տար տապարից, այն դեռ քեզ պետք չի գա:
Նա կանգ առավ ընկերներից երկու քայլի վրա, հենվեց գավազանին, թեքվեց առաջ և գլխանոցի տակից սևեռուն նայեց նրանց:
-Եվ ի՞նչ եք անում այս կողմերում: Էլֆ, թզուկ և մարդ, երեքն էլ հագնված էլֆերի պես: Անտարակույս դուք շատ բան կարող էիք պատմել, այսպիսի ընկերակցություն ընկերակցության հաճախ չես հանդիպի:
-Երևում է բավականին ծանոթ ես անտառին,- ասաց Արագորնը,- ճի՞շտ եմ ասում:
-Կարելի՞ է իմանալ ինչպես է քո անունը, և ինչի՞ մասին ես ուզում մեզ հետ խոսել,- հարցրեց Արագորնը: -Առավոտն արդեն վերջանում է, իսկ մեր գործը չի կարող սպասել:
-Ես արդեն ասացի ինչ ուզում էի,- քմծիծաղեց ծերունին: -Մասնավորապես, Մասնավորապես՝ ի՞նչ եք անում այստեղ և ի՞նչն է ձեզ այս կողմերը բերել: Ինչ մնում է իմ անունին... նա երկարատև և ցածրաձայն ծիծաղեց:
Արագորնի մարմնով սառը դող անցավ, բայց դա վախ չէր. այդպես է լինում, երբ հանկարծակի սառը քամի է փչում և դեմքիդ սառցե անձրևի կաթիլներ ցանում:
Երեքից ոչ մեկը ձայն չհանեց:
-Իմ փոխարեն մեկ ուրիշը լիներ, ձեր լռությունը ձեր օգտին չէր գնահատի,- գլուխն օրօրեց ծերունին: -Բարեբախտաբար ես արդեն որոշ բաներ գիտեմ: Դուք գնում եք երկու երիտասարդ հոբիթների հետքերով, այդպես չէ՞: Պետք չէ այնպես ինձ վրա նայել, ասես առաջին անգամ եք այդ բառը լսում: Լսե՛լ եք և շա՛տ եք լսել, ես էլ եմ լսել: Այսպես ուրեմն, երեկ չէ առաջին օրը նախօրեին նրանք բարձրացել են այստեղ և անսպասելի հանդիպում են ունեցել ինչ որ մեկի հետ: Դա ձեզ կհանգստացնի՞: Երևի ուզում եք իմանալ նաև, թե ու՞ր են նրանց տարել: Դե լավ, գուցե ես կարողանամ որոշ լուրեր հաղորդել ձեզ այդ մասին: Բայց ինչու՞ ենք մենք կանգնած: Ինչպես արդեն հասկացաք, առայժմ շտապելու տեղ չունեք, այնպես որ եկեք նստենք և հանգիստ զրուցենք:
Ծերունին շրջվեց և գնաց դեպի ժայռի տակ թափված քարերի կույտը: Եվ անմիջապես, ասես կախարդանքը ցրվեց, երեքն էլ ուշքի եկան և վերստացան շարժվելու ունակությունը: Ջիմլին հափշտակեց տապարը, Արագորնը մերկացրեց սուրը, Լեգոլասը գետնից բարձրացրեց աղեղը: Ուշադրություն չդարձնելով նրանց վրա, ծերունին նստեց ցածր և հարթ քարին: Մոխրագույն թիկնոցի ծայրերը բացվեցին, և բոլորը հստակ տեսան, որ անծանոթը ոտից գլուխ սպիտակ է հագած:
-Գե՛նդալֆ,- բացականչեց նա: -Այդ դու՞ ես իսկապես վերադարձել մեզ մոտ այս օրհասական ժամին: Այս ի՞նչ որ վարագույր է իմ աչքերը ստվերում... Գե՛նդալֆ:
Ջիմլին լուռ ծնկի իջավ, և ձեռքերով փակեց աչքերը:
-Գենդալֆ... -կրկնեց ծերունին, ասես վերհիշելով վաղուց մոռացված այդ անունը: -Այո, այդպես էին մի ժամանակ ինձ անվանում:
Նա իջավ ժայռի վրայիցժայռից, վերցրեց մոխրագույն ցնցոտիները և նորից փաթաթվեց դրանց մեջ: Բոլորին թվաց, թե հենց նոր երկնքում շողացող պայծառ արևը հանկարծակի թաքնվեց ամպերի ետևումհետևում:
-Այո, կարող եք ինձ առաջվա պես Գենդալֆ անվանել,- ասաց հրաշագործը, և նրա ձայնը հնչեց ինչպես առաջ, . դարձավ հին ընկերոջ և առաջնորդի ձայնը: -Վեր կաց, իմ բարի Ջիմլի, դու մեղավոր չես, և դու ինձ չես վնասել: Եվ առհասարակ բարկամներս, ձեր զենքերը չեն կարող ինձ վնաս պատճառել: Դե՛, ապա առույգացե՛ք, մենք կրկին հանդիպեցինք: Պատմությունն այլ ընթացք է ստանում: Մեծ փոթորիկ է մոտենում, բայց քամին արդեն փոխել է իր ուղղությունը: -Նա ձեռքը դրեց Ջիմլիի գլխին: Թզուկը բարձրացրեց աչքերը և հանկարծ ուրախ ծիծաղեց:
-Այդ իսկապես դու՞ ես Գենդալֆ,- բացականչեց նա: -Բայց ինչու՞ ես սպիտակ հագած:
-Իմ գույնը արդեն սպիտակն է,- պատասխանեց Գենդալֆը: -Կարելի է նույնիսկ ասել, որ հիմա ես Սարումանն եմ, ավելի ճիշտ այն Սարումանը, ինչպիսին որ նա պետք է լիներ: Բայց դա թող մնա հետո, պատմեք ինձ ձեր մասին: Այն ժամանակվանից ի վեր, ինչ մենք բաժանվեցինք, ես անցել եմ բոսոր կրակի և խորը ջրերի միջով: Շատ բան եմ մոռացել նրանից, ինչ գիտեի առաջ և շատ բան եմ սովորել նորից, ինչը մոռացել էի: Ես տեսնում եմ ամենահեռու հեռուները, բայց միևնույն ժամանակ հաճախ չեմ տեսնում այն, ինչը ընկած է ոտքերիս տակ... Դե, պատմե՛ք ձեր մասին:
-Բայց ի՞նչ ես դու ուզում իմանալ,- հարցրեց Արագորնը: -Քիչ ժամանակ չի պահանջվի պատմելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ Մորիայի կամրջի մոտ մեր բաժանումից հետո: Գուցե դու՞ սկզբից նորություններ պատմես հոբիթներից: Դու նրանց տեսե՞լ ես: Նրանց հետ ամեն ինչ կարգի՞ն է:
-Ոչ, ես նրանց չեմ տեսել և չեմ փնտրել,- պատասխանեց Գենդալֆը: Էմին Մուիլի կիրճերը պարուրված էին խավարով, և մինչև արծվի լուր բերելը ես չգիտեի, որ նրանք գերի են ընկել:
-Արծվի՞,- բացականչեց Լեգոլասը,- ես տեսե՛լ եմ այդ արծվին երկնային բարձունքներում. վերջին : Վերջին անգամ երեք օր առաջ, առաջ՝ Էմին Մուիլի գլխին:
-Այո,- հաստատեց Գենդալֆը,- դա Գվահիր Քամիխեղդն է, այն նույն արծիվը, որը դուրս բերեց ինձ Օրթհանքից: Ես նրան ուղարկել էի ճախրելու մեծ գետի վրայով և նորություններ հայթհայթելու: Գվահիրը սուր աչք ունի, բայց նույնիսկ նա չի կարող տեսնել, թե ինչ է կատարվում ծառերի ստվերում: Չնայած նրան ինչ որ բան հաջողվել էր տեսնել, դե իսկ մնացածը ես ինքս իմացա: Մատանին հիմա գտնվում է իմ հասանելիության սահմաններից դուրս, ես այլևս ոչնչով օգնել չեմ կարող, և ջոկատի անդամներից ոչ մեկ ոք չի կարող: Այն վտանգի մեջ էր և քիչ էր մնում թշնամու ձեռքն ընկներ, բայց վերջին պահին ինձ հաջողվեց Սաուրոնի ուշադրությունը շեղել: Ես նստել էի բարձրադիր վայրում և պայքարում էի Սև ամրոցի դեմ: Ստվերը հեռացավ, բայց ես մահու չափ հոգնել էի և երկար ժամանակ թափառում էի մոռացումի խավարում:
-Նշանակում է դու գիտես Ֆրոդոյի մասի՞ն,- բացականչեց Ջիմլին,- Ինչպե՞ս է նա:
-Նա մենակ չի գնացել,- ասաց Լեգոլասը: -Մենք կարծում ենք, որ Սեմը գնացել է նրա հետ:
-Ահա թե ինչպես,- բացականչեց Գենդալֆը և նրա : Նրա աչքերը փայլեցին: Նա և նա ժպտաց: -Իսկապե՞ս: Դա ինձ համար նորություն էր, բայց դա ինձ չի զարմացնում: Դե ինչ, լավ է, շա՛տ լավ է: Սիրտս բավականին թեթևացավ: Պատմեք ինձ ամեն ինչ, մոտ նստեք և պատմեք ձեր ճանապարհորդության մասին:
Բարեկամները նստեցին գետնին, Գենդալֆի ոտքերի մոտտակ, և Արագորնը սկսեց պատմել: Հրաշագործը երկար ժամանակ չէր ընդհատում նրան և հարցեր չէր տալիս: Նա ձեռքերը դրել էր ծնկներին, և փակ աչքերով լսում էր: Վերջապես, երբ Արագորնը սկսեց պատմել Բորոմիրի մահվան և Մեծ Գետով նրա վերջին ճանապարհորդության մասին, Գենդալֆը տխուր հոգոց հանեց:
-Դու ոչ բոլորը պատմեցիր, ինչ գիտես և ինչը գլխի ես ընկել, բարեկամս,- ցածրաձայն ասաց նա: -Խեղճ Բորոմիր: Ես չգիտեի նրա մահվան մասին: Այդպիսի մարդու, հրամանատարի և ռազմիկի համար դա ծանր փորձություն էր: Գալադրիելը զգուշացրել էր ինձ, որ Բորոմիրին մեծ վտանգ է սպառնում, բայց նա ի վերջո կարողացել է հաղթել ինքն իրեն: Ես ուրախ եմ դրա համար: Մենք իզուր չէ, որ վերցրեցինք մեզ հետ երկու երիտասարդ հոբիթներին, թեկուզ հենց հանուն Բորոմիրի... Բայց իրականում ոչ միայն հանուն նրա: Օրքերը նրանց քարշ են տվել Ֆենգորն և դա ճակատագրական է լինելու նրանց համար: Ամպրոպից էլ չես խուսափի: Այո... Երբեմն մանր քարերը թափվելով լեռնային ձնահոսք են առաջացնում: Նույնիսկ հիմա, երբ մենք այստեղ նստած խաղաղ զրուցում ենք, ես արդեն լսում եմ առաջին խուլ դղրդյունները: Սարումանի բախտը չի բերի, եթե ամբարտակի փլուզման ժամանակ իր ամրոցի պատերից դուրս գտնվի:
-Մի բանում դու ընդհանրապես չես փոխվել բարեկամս,- նկատեց Արագորնը: -Դու առաջվա պես հանելուկնրով հանելուկներով ես խոսում:
-Հանելուկներո՞վ,- արձագանքեց Գենդալֆը: -Ոչ, ես ուղղակի ինքս ինձ հետ էի խոսում: Հին սովորություն է. որպես զրուցակից ընտրել ներկաներից ամենաիմաստունին, երիտասարդներին : Երիտասարդներին բացատրելը երկար է տևում:
Նա ծիծաղեց, բայց հիմա արդեն նրա ծիծաղը ջերմ էր ու քնքուշ, ինչպես արևի ճառագայթները:
-Նույնիսկ հնագույն արևմուտքի երկարակյանցների համեմատությամբ ինձ երիտասարդ չես համարի,- ասաց Արագորնը: -Փորձիր բացատրել, իսկ ես կաշխատեմ հասկանալ:
-Լավ... Ինչպես ձեզ բացատրեմ, որ բոլորիդ էլ հասկանալի լինի,- մտահոգվեց Գեննդալֆը: -Լավ, կփորձեմ բացատրել ինչքան հնարավոր է կարճ և հասկանալի: Թշնամին, իհարկե, վաղուց արդեն գիտի, որ մատանին լքել է իր թաքստոցը և որ այն հոբիթի է վստահված: Նա գիտի, քանի հոգով ենք մենք դուրս եկել Ռիվենդելից, ովքեր ենք մենք, և որտեղից ենք: Սակայն նրան դեռ պարզ չէ, թե ինչն է մեր նպատակը: Նա կարծում է, որ մենք ամենայն հավանականությամբ փորձում ենք ինչքան հնարավոր է արագ հասնել Մինաս Թիրիթ, քանզի ինքը մեր տեղը այդպես կվարվեր: Սաուրոնի կարծիքով մենք իր համար մեծ վտանգ ենք ներկայացնում, և հիմա նա մեծ վախով սպասում է ինչ որ հզոր հակառակորդի հանկարծակի հայտնվելուն, որը մատանին կդնի մատին և պատերազմ կհայտարարի Մորդորին, կգրավի Բարադ Դուրը և ինքը կնստի Սև Տիրակալի գահին: Բայց այն, որ մենք ուզում ենք միայն գրավել Բարադ Դուրը, այլ և ոչ թե փոխել նրա տիրակալին, վեր է նրա ընկալումից: Նույնիսկ իր ամենամթին երազներում նա չի տեսնում այն, որ մենք ուզում ենք ոչնչացնել մատանին: Կարող եք համարել դա ճակատագրի նվեր և հաջողության հասնելու վերջին հույսը: Վախենալով հանկարծակի հարձակումից նա որոշել է առաջ անցնել մեզանից և առաջինը հարձակվելնախահարձակ լինել, քանզի եթե առաջին հարվածը բավականաչափ հզոր լինի, երկրորդի կարիքը կարող է և չլինել: Այդ պատճառով էլ թշնամին պատրաստվում է Գոնդորի դեմ դուրս բերել այդքան չարչարանքով հավաքած իր ողջ ուժերը: Իմաստու՛ն հիմար: Եթե նա այդ ուժերը օգտագործեր Մորդորի պաշտպանությունը ամրացնելու նպատակով և իր ողջ սև զորությունը կենտրոնացներ մատանու պահապանին որսալու վրա, ոչ մի շնչավոր չէր կարողանա թափանցել Մորդոր, և մենք այլևս ոչ մի հույս չէինք ունենա: Ոչ մատանին, ոչ էլ նրա պահապանը չէին կարողանա թաքնվել թշնամու աչքից: Բայց ամենատես աչքը Մորդորի սահմաններիը սահմանները չի հսկում: Այն ուղղված է դեպի Մինաս Թիրիթ, և շատ շուտով ահեղ փոթորիկը կհարվածի այդ քաղաքին: Քանզի թշնամին արդեն գիտի, որ լրտեսները, որոնք ուղարկված էին ջոկատի գործունեությանը խոչնդոտելու, ձախողվել են: Մատանին չի գտնվել, պատանդ վերցված հոբիթներ չկան: Եթե օրքերին հաջողվեր գոնե մեկ հոբիթի պատանդ վերցնել և հասցնել Մորդոր, դա ծանր հարված կլիներ մեզ համար, և հնարավոր է նույնիսկ ճակատագրական: Բայց մի ծանրացրեք ձեր սրտերը մռայլ մտքերով, թե ինչ ծանր փորձությունների կենթարկվեր մեր փոքրիկների փխրուն կամքը Սև ամրոցում: Քանզի թշնամին այս անգամ անհաջողություն կրեց ի շնորհիվ Սարումանի:
-Նշանակում է Սարումանը դավաճա՞ն չէ,- զարմացավ Ջիմլին:
-Իհարկե դավաճան է,- ասաց Գենդալֆը: -Կրկնակի՛ դավաճան է: Տարօրինակ է չէ՞: Այն ամենից, ինչը կատարվեց վերջին ժամանակներս, Իզենարդի դավաճանությունը ամենածանրն էր: Սարումանը հիմա բավականին հզորացել է, և ոչ միայն որպես հրաշագործ. նա դարձել է տիրակալ և հրամանատար: Նա սպառնում է ռոհանցիներին պատերազմով, զրկելով Մինաս Թիրիթին աջակցությունից հենց այն ժամանակ, երբ գլխավոր հարվածը մոտենում է արևելքից... Սակայն դավաճանության զենքը միշտ էլ վտանգավոր է առաջին հերթին նրա համար, ով այն կրում է: Սարումանը նույնպես ուզում է տիրանալ մատանուն, կամ ծայրահեղ դեպքում մի երկու հոբիթ ձեռք գցել ինչ որ մութ նպատակների համար: Բայց համախմբելով ուժերը մեր թշնամիները հասան միայն մի բանի. Մերին ու Փինը անհավատալի արագությամբ տեղափոխվեցին Ֆենգորն, որտեղ նրանք ոչ մի այլ կերպ չէին կարող հասնել, և հասան ճիշտ ժամանակին: Այժմ Սարումանին և Սաուրոնին տանջում են կասկածները, և նրանց ծրագրերը խառնվել են: Ռոհանցի հեծյալների շնորհիվ Մորդորում չգիտեն անտառեզրին տեղի ունեցած մարտի մասին, բայց Սև տիրակալին զեկուցել են, որ Էմին Մուիլի մոտակայքում երկու հոբիթ են պատանդ վերցվել: Գիտի նաև այն, որ չնայած իր կամակատարների պնդմանը, գերիներին տարել են Իզենգարդ: Նշանակում է, նա հիմա պետք է զգուշանա ոչ միայն Մինաս Թիրիթից, այլ նաև Օրթհանքից: Եթե Մինաս Թիրիթն ընկնի, Սարումանի բանը բուրդ կլինի...
-Ցավալի է միայն այն, որ այդ երկու իշխանատենչ չարագործների միջև ընկած են մեր բարեկամների հողերը,- հոգոց հանեց Ջիմլին: -Եթե Մորդորի և Իզենգարդի միջև այլ երկրներ չլինեին, թող իրար արյուն խմեին, իսկ մենք հանգիստ կնստեինք և կհետևեինք, թե ինչով այդ ամենը կավարտվիկվերջանա:
-Ո՛չ, հաղթողը կդառնար ավելի ուժեղ, քան հիմա երկուսը միասին, և կասկածներն էլ կցրվեին,- չհամաձայնեց Գենդալֆը: -Եվ առհասարակ Իզենգարդը չի կարող պատերազմել Մորդորի դեմ, քանի դեռ մատանին Սարումանի ձեռքը չի ընկել: Իսկ մատանին նրա ձեռքը այլևս չի ընկնի: Նա դեռ չգիտի՛ թե ինչ է իրեն սպասվում: Եվ առհասարակ նա շատ բան չգիտի: Նա այնպես էր շտապում տիրանալ թանկարժեք ավարին, որ չկարողացավ տանը սպասել և դուրս եկավ իր սպասավորներին ընդառաջ, բայց ուշացավ. մարտն ավարտվել էր, և նրա ոհմակից միայն մի կույտ մոխիր էր մնացել: Սակայն նա երկար չի մնացել այստեղ: Ես կարդում եմ նրա մտքերը և գիտեմ, որ նա կասկածում է: Անտառից նա ոչինչ չի հասկանում: Նա կարծում է, որ ռոհանցիները սպանել և այրել են բոլորին, իսկ հոբիթներ նրանց հետ եղել են թե ոչ, նա չգիտի: Չգիտի նաև այն, որ իր օրքերը վիճել են մորդորցիների հետ: Եվ Թևավոր Սուրհանդակի մասին էլ դեռ չի լսել:
-Թևավոր Սուրհանդակի՞,- ընդհատեց Լեգոլասը: -Ես լորիենյան աղեղով Սեռն Գեբիրի ոլորանի գլխին ինչ որ թռչող հրեշ նետահարեցի, և նա ընկավ ջուրըգետի այն կողմը: Նա մեզ սարսափի մատնեց: Այդ ի՞նչ նոր ահաբեկիչ է:
-Նետերով նրան չես սպանի,- ասաց Գենդալֆը: -Դու նետահարել ես նրա թռչող ձիուն, միայն այդքանը: Լավ գործ ես արել, բայց հեծյալը արդեն նոր ձի է հեծնելհեծել: Քանզի դա Նազգուլ է եղել, Իննը Մատանեկիրներից մեկը, և այժմ նրանց ձիերը թռչում են: Շուտով նրանց չարագույժ ստվերը կկախվի մեր բարեկամների վերջին զորքերի գլխին և կծածկի արևը... Բայց նրանց դեռ թույլատրված չէ անցնել Մեծ գետը, և Սարումանը ոչինչ չգիտի Մատանեկիր Ուրվականների նոր կերպարանքի մասին: Նրա մտքում միայն մատանին է. Եղե՞լ է արդյոք մատանին մարտի դաշտում, և եթե եղել է, ո՞վ է այն վերցրել: Ինչ կպատահի, եթե այն ընկնի Թեոդենի՝ ռոհանցիների առաջնորդի ձեռքը: Իսկ եթե նա ճանաչի մատանին և կարողանա օգտագործե՞լ: Դա շատ վտանգավոր է, և դրա համար էլ նա շտապ վերադարձել է Իզենգարդ, որ կրկնապատկի ու եռապատկի Ռոհանի դեմ հարձակման նախապատրաստվող զորքի քանակը: Բայց վտանգը թաքնված է ոչ թե այնտեղ, որտեղ ուղղված է նրա շիկացած հայացքը, այլ նրա քթի տակ: Նա մոռացել է Ծառմորուսի մասին:
-Դու նորից ինքդ քեզ հետ ես խոսում,- ժպտաց Արագորնը: -Ես չգիտեմ ով է այդ Ծառմորուսը: Ճիշտ է, ես Սարումանի կրկնակի դավաճանության մի մասը կռահել էի, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում ի՞նչ օգուտ կա նրանում, որ երկու հոբիթները պատահաբար հայտնվել են Ֆենգորնում, իսկ մենք անօգուտ վազել ենք նրանց հետևից և ժամանակ կորցրել:
-Մի վարկյան սպասիր,- ընդհատեց Ջիմլին: -Առաջին հերթին ես ուզում եմ մեկ այլլ այլ հարց ճշտել: Գենդալֆ, երեկ գիշեր մենք քե՞զ ենք տեսել, թ՞ե Սարումանին:
-Երեկ գիշեր ես այստեղ չեմ եղել,- պատասխանեց Գենդալֆը: -Ըստ երևույթին դուք Սարումանին եք տեսել: Երևում է մենք իսկապես իրար այդքան նման ենք: Ահա թե ինչու էիր դու սպառնում ծակել իմ գլխարկը: Այդ դեպքում արարքդ ներելի է:
-Ռոհանցիների հնարա՜նք,- բացականչեց Լեգոլասը: -Սև Անտառի յուրաքանչյուր էլֆ տասից ավելի երգ կերգի քեզ համար Օնոդրիմների հնագույն ցեղի դարավոր վշտի մասին: Թեպետ մեզ համար էլ են նրանք անցյալի հիշողություն: Ա՜խ եթե ես հանդիպեի գոնե մեկ էնտի... նորից ինձ երիտասարդ կզգայի: Բայց Գենդալֆ, Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է էլֆերեն, իսկ դու նրա մասին այնպես ես խոսում, ասես նա ինչ որ կենդանի արարած լինի: Ո՞վ է այդ Ծառմորուսը:
-Դե արի ու պատասխանիր,- հոգոց հանեց Գենդալֆը: -Ես նրա մասին շատ քիչ բան գիտեմ, բայց եթե նույնիսկ այդ քիչը սկսեմ պատմել, բավականին երկար պատմություն կստացվի, իսկ մենք ժամանակ չունենք: Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է, այս անտառի գլխավոր անտառապահը, Էնտերից ամենածերը, և ոչ միայն էնտերից: Նա ներկայումս Միջերկրում ապրող բոլոր կենդանի արարածներից ամենածերն է: Հույս ունենանք, որ դու կհանդիպես նրան, Լեգոլա՛ս: Մերիի ու Փինի բախտը լավ բերել է. նրանք : Նրանք հադիպել են ծեր էնտին հենց այստեղ, որտեղ մենք հիմա նստած ենք: Դա երկու օր առաջ է եղել. Ծառմորուսը տարել է նրանց անտառի մյուս ծայրը՝ լեռնաստորոտում գտնվող իր կացարանը: Նա այստեղ հաճախ է գալիս, հատկապես երբ անհանգիստ է լինում և արտաքին աշխարհից անհանգստացնող լուրեր է լսում: Չորս օր առաջ ես հանդիպել եմ նրան. նա թափառում էր անտառում, և ըստ երևույթին նկատեց ինձ, որովհետև կանգ առավ: Բայց ես չխոսեցի նրա հետ, որովհետև ինձ տանջում էին մռայլ մտքերը, և ես ուժասպառ էի եղել թշնամու աչքի հետ պայքարից հետոպայքարում: Նա նույնպես ոչինչ չխոսեց և ձայն չտվեց:
-Գուցե նա է՞լ է քեզ Սարումանի տեղը դրել,- ենթադրեց Ջիմլին: -Եվ հետո դու նրա մասին այնպես ես խոսում, ասես հին ընկերոջ մասին խոսես, իսկ ես կարծում էի որ Ֆենգորնը վտանգավոր է և ավելի լավ է հեռու մնալ նրանից:
-Վտանգավո՜ր է, իհարկե,- քմծիծաղեց Գենդալֆը: -Ես էլ եմ վտանգավոր, շատ ավելի վտանգավոր քան դու պատկերացնում ես: Ինձանից վտանգավոր ոչ մեկի դու չես հանդիպի քո ճանապարհին, եթե իհարկե ձեզ պատանդ չվերցնեն և տանեն չտանեն Սև տիրակալի գահի մոտ: Եվ Արագորնն էլ է վտանգավոր, Լեգոլասն էլ: Դու հիմա բոլոր կողմերից շրջապատված ես վտանգավոր, հզոր ռազմիկներով գումարած ես՝ հրաշագործս: Եվ դու էլ ես վտանգավոր Ջի՛մլի, որդի Գլոյնի: Իհարկե Ֆենգորնը վտանգավոր է, և հատկապես վտանգավոր է ամեն տեսակ կացնավորների համար: Ծառմորուսն էլ է սարսափելի վտանգավոր, բայց միևնույն ժամանակ նա իր անտառի բարի և իմաստուն հովիվն է: Նա երկար ժամանակ զսպել է իր զայրույթը և կուլ տվել վիրավորանքը, բայց հիմա նրա համբերության բաժակը լցվել է և թափվելով պռունկներից խորտակել ողջ անտառը: Հոբիթների հայտնվելը և այն, ինչ նրանք պատմել են, դարձել է վերջին կաթիլը: Գետը դուրս է եկել իր ափերից և հիմա նրա հզոր ջրերը սրընթաց սլանում են դեպի Իզենգարդ՝ Սարումանին և նրա փայտահատներին ջրասույզ անելու: Տեղի է ունենալու այն, ինչը տեղի չի ունեցել ավագ դարաշրջանի ժամանակից ի վեր. էնտերը արթնացել են դարավոր քնից և հայտնաբերել, որ իրենք ուժեղ են:
-Եվ ի՞նչ են նրանք պատրաստվում անել,- զարմացած հարցրեց Լեգոլասը:
-Չգիտեմ:,- պատասխանեց Գենդալֆը: -Կարծում եմ նրանք էլ դեռ պարզ չգիտեն ինչի են ընդունակ: -Նա լռեց, գլուխը կախեց և խորասուզվեց մտքերի մեջ:
-Մյուսները լուռ նայում էին նրան: Ամպի ճեղքից ընկած արևի ճառագայթը լուսավորել էր նրա ձեռքերը և բուռ արած ափերը ասես կենդանի գավաթներ լինեին՝ լցված լույսով: Վերջապես նա բարձրացրեց աչքերը և նայեց արևին:
-Առավոտը վերջանում է,- ասաց նա: -Ճանապարհ ընկնելու ժամանակն է:
Նա վեր կացավ և ձեքի ափով աչքերը արևից պաշտպանելով նայեց արևելք: Թվում էր, թե նա մյուսների հայացքին անհասանելի ինչ որ բան է տեսնում: Հետո գլուխն օրօրեց և ցածրաձայն ասաց.
-Ոչ, նա դուրս է եկել մեր հասանելիության սահմաններից: Մենք պետք է ուրախ լինենք: Համենայն դեպս մատանին այլևս չի կարող մեզ գայթակղել: Ստիպված ենք գնալ վտանգին ընդառաջ, և հավանականությունը քիչ է, որ կհաղթենք, բայց մենք պետք է ուրախ լինենք, որ ազատվեցինք ավելի մահացու վտանգից, որի հանդեպ մենք անզոր էինք: -Նա շրջվեց: -Դե ինչ Արագո՛րն, Արաթհորնի որդի: Մի՛ զղջա Էմին մուիլի Մուիլի լանջերին քո կատարած ընտրության համար, ձեր հետապնդումն ապարդուն չէր: Դու հաղթահարել ես սիրտդ կրծող կասկածները, լսել խղճիդ ձայնին և ճիշտ ընտրություն կատարել: Ահա և պարգևը. մեր հանդիպումը տեղի ունեցավ ճիշտ ժամանակին, մի : Մի քիչ էլ, և ուշ կլիներ: Քո ընկերները կատարել են իրենց պարտքը: Այժմ դու պետք է կատարես Էոմերին տված խոստումդ: Հարկավոր է շտապել Էդորաս, Թեոդենին օգնության: Ռոհանը քո կարիքն ունի, և թող քո Անդրիլը կայծակից էլ վա՛ռ փայլատակի մարտի դաշտում: Ռոհանը պատերազմի մեջ է հիմա, բայց Թեոդենի թուլությունը ավելի սարսափելի է, քան պատերազմը:
-Ուրեմն մենք այլևս չե՞նք տեսնի մեր զվարթ հոբիթներին,- հարցրեց Լեգոլասը:
-Ես այդպիսի բան չասացի,- պատասխանեց Գենդալֆը: -Ինչ իմանաս ի՞նչ է սպասվում մեզ առջևում: Գնացեք այնտեղ, որտեղ դուք պետք եք, լցվեք համբերությամբ, և մի կորցրեք հույսը: Գնում ենք Էդորա՛ս: Ես գալիս եմ ձեզ հետ:
-Էդորասը հեռու է, և ոտքով գնալը դժվար կլինի, կլինի՝ ծեր լինես, թե երիտասարդ,- գլուխն օրօրեց Արագորնը: -Վաղենում Վախենում եմ, որ մինչ մենք կհասնենք հասնենք այնտեղ, պատերազմը ավարտված կլինի:
-Տեսնենք, տեսնենք,— ասաց Գենդալֆը: —Դե, դուք գալի՞ս եք ինձ հետ:
Նա վեր կացավ և երկար նայեց Գենդալֆին: Մյուսները լուռ նայում էին նրանց: Արագորնը՝ Արաթհորնի որդին, բարձրահասակ և խստադեմ, ինչպես մի ժայռ, կանգնած էր ձեռքը դրած սրին, նման հնագույն արքայի, որը եկել էր ծովային մշուշի այն կողմից և հանգրվանել Միջերկրի ափերին, որ իշխի մարդկային ցեղին: Բայց նրա դիմաց կանգնած, գավազանին հենված, տարիների ծանրությունից կորացած, ճերմակ լույս ճառագող ծերունին օժտված էր այնպիսի զորությամբ, որի առաջ երկրային արքայի իշխանությունը անզոր էր:
—Մ՞իթե ես ճշմարտություննը ճշմարտությունը չեմ ասում Գենդալֆ, որ դու ամեն դեպքում ավելի արագ կգտնվես ինձանից,— վերջապես ասաց Արագորնը: —Եվ մի բան էլ կասեմ քեզ. դու՝ մեր առաջնորդն ես և մեր ոգու դրոշը: Սև տիրակալը Իննյակ ունի, իսկ մենք միայն մեկը: Բայց մեր Սպիտակ ձիավորը զորեղ է նրա Իննյակից: Նա անցել է կրակի միջով, վերադարձել սև անդունդից, և Մատանեկիր ուրվականները անզոր են նրա առաջ: Մենք կգանք քո հետևից, ուր էլ որ մեզ առաջնորդես:
—Այո, այդպես էլ կլինի,— հաստատեց Լեգոլասը,— բայց Գե՛նդալֆ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կատարվեց քեզ հետ Մորիայում: Մի՞թե դու այդպես էլ ոչինչ չես պատմի: Մի քանի րոպե տրամադրիր մեզ և պատմիր, թե ինչպես փրկվեցիր:
—Այդ դեպքում համառոտ պատմիր գոնե այն, ինչ կարող ես,— Լեգոլասին միացավ Ջիմլին: —Դե պատմիր, Գենդալֆ, ինչպե՞ս կարողացար Բալրոգից ազատվել:
—Դրա անունը մի՛ տուր,— մթագնեց հրաշագործը: —Նրա դեմքի վրայով տառապանքի ստվեր անցավ , և նա երկար լռեց: —Ես երկար ընկա,— վերջապես դանդաղ և դժկամորեն խոսեց նա: —Չափազանց երկար: Նա ընկնում էր ինձ հետ միասին, և նրա կրակը այրում էր ինձ: Ի վերջո նա կմոխրացներ ինձ, բայց մենք հասանք հատակին և մեզ կուլ տվեցին ընդերքի սև ջրերը: Խավարը շրջապատեց մեզ, իսկ ջուրը մահու չափ սառն էր և իմ սիրտը քիչ էր մնում հավիտյան սառչեր:
—Խորն է անդունդը Դուրինի կամրջի տակ, և ոչ ոք դեռ չի չափել նրա խորությունը,— կիսաձայն ասաց Ջիմլին:
—Այնուամենայնիվ այդ անդունդը հատակ ունի՝ լույսի և երևակայության սահմաններից դուրս,— ասաց հրաշագործը: —Եվ ես հայտնվեցի այնտեղ՝ աշխարհի քարե հիմքում: Նա դեռ ինձ հետ էր, և զրկվելով կրակից՝ կրակից պատվել էր սառը լորձով և նմանվել լպրծուն ու զորեղ վիշապ օձի: Եվ այնտեղ՝ շնչավոր աշխարհի ընդերքում, որտեղ ժամանակ գոյություն չունի, մենք շարունակում էինք կռվել: Նա սեղմում էր ինձ իր օղակների մեջ, իսկ ես հարվածներ էի հասցնում նրան, մինչև որ վերջապես նա փախավ և փորձեց թաքնվել մթին թունելներում: Այդ թունելները և անցումները Դուրինի թզուկները չեն փորել օ Ջիմլի, Գլոյնի որդի: Թզուկների փորած ամենախորը թունելներից էլ խորն է այդ ընդերքը, և այդ հավերժական խավարում, լեռների քարե արմատների մեջ անանուն արարածներ են բնակվում, որոնց մասին նույնիսկ Սաուրոնը չգիտի, քանզի նրանք Սև տիրակալից էլ հին են: Ես եղել եմ այնտեղ, բայց այդ ահասարսուռ վայրի մասին չեմ պատմի, որովհետև չեմ ուզում այդ պատմություններով մթագնել արևի լույսը: Այդ հուսահատության մեջ իմ միակ հույսը իմ թշնամին էր, և ես կրնկակոխ հետապնդում էի նրան: Եվ ընդերքի չարքը , ուզեր թե չուզեր , դուրս բերեց ինձ Քազադ-Դումի ստորգետնյա անցումները, որոնք նա գիտեր, ինչպես ոչ ոք: Մենք անընդհատ բարձրանում էինք վեր, մինչև որ հասանք Անվերջանալի սանդուղքին:
–Այդ Սանդուղքը արդեն վաղուց մոռացված է,– հոգոց հանեց Ջիմլին: –Ոմանք ասում են, որ այն երբեք էլ չի եղել, և դա ուղղակի հեքիաթ է, իսկ մյուսները կարծում են, որ եղել է, բայց վաղուց ավերվել
–Դա հեքիաթ չէ, և ոչ էլ Սանդուղքն ավերված է,– ասաց Գենդալֆը: –Այն հազարավոր աստիճաններ ունի. ամենախորը ընդերքից սկսվելով, գալարաձև բարձրանում է ամենաբարձր գագաթը և
վերջանում Դուրինի աշտարակում, որը փորված է Զիրագ-Զիգիլի գագաթին ապառաժի մեջ(Զիրագ-Զիգիլ. էլֆերեն Քելեբդիլ. համընդհանուր լեզվով Արծաթատամ.-Լեռնագագաթ Մշուշապատ լեռներում, երեք գագաթներից (Քարադրաս, Ֆանուիդոլ, Քելեբդիլ) ամենաարևմտյանը): Այնտեղ՝ քելեբդիլի գագաթին, ձյան մեջ մի միայնակ պատուհան կար, որին հասնել կարելի էր միայն գլխապտույտ բարձրության վրա կախված նեղ քիվով, նման ամպերից էլ վեր գտնվող արծվի բույնի: Արևը անգթորեն այրում էր լեռան գլուխը, բայց ներքևում լանջերն ու հաթավայրերը ծածկված էին ամպերի հաստ շերտով: Իմ թշնամին նետվեց պատուհանից ներս, և ես հետևեցի նրան: Եվ ահա նա նորից բռնկվեց կրակով: Եթե ինչ որ մեկը տեսներ մեր ահեղ մենամարտը, այդ մասին գրված երգերը կհնչեին դարեդար... —Գենդալֆը հանկարծակի ծիծաղեց: —Թեպետ ի՞նչ կպատմեն կպատմեին նրանք այդ երգում: Եթե ինչ որ մեկը տեսներ էլ, կմտածեր , որ Քելեբդիլի գլխին ահեղ փոթորիկ է: նա Նա միայն կլսեր որոտի ձայնը և կտեսներ լեռան գագաթին բռնկվող կայծակներն ու լանջերին պարող կրակի լեզուները... Մեր շուրջն ամեն ինչ կորել էր թանձր ծխի և տաք գոլորշոու գոլորշու մեջ, իսկ երկնքից սառույց էր թափվում: Վերջապես ես ցած գցեցի իմ հակառակորդին: նա ընկնելով բարձունքից ջարդեց լեռան լանջը և կորավ տեսողությունից: Խավարը կլանեց ինձ, և ես երկար թափառում էի Ժամանակից ու մտքից դուրս ճանապարհներով, որոնց մասին ոչինչ չեմ խոսի: Մերկ վիճակում ինձ նորից վերադարձրեցին աշխարհ, կարճ ժամանակով, որպեսզի վերջացնեմ սկսածս գործը, և այդպես մերկ էլ ես պառկած էի ես լեռան գագաթին: Ես միայնակ էի և մոռացված ամենքի կողմից: Այդ քարե բարձունքից դեպի ներքև ճանապարհ չկար. Դուրինի աշտարակն ավերվել էր, պատուհանն անհետացել, իսկ փլուզված սանդուղքը զմռսվել էր այրված քարաբեկորներով: Այդպես պառկած ես նայում էի երկնքին. աստղերը պտույտ էին գործում իմ գլխավերևում, և ամեն օրը թվում էր մի ամբողջ կյանք: Աշխարհի բոլոր ծայրերից ապրող աշխարհի շշունջն էր հասնում իմ ականջներին. նորածինների ճիչն ու մեռնողների վերջին շունչը, երգը և լացը, քարերի հավերժական տրտունջը... Այդպես էլ ինձ գտավ Գվահիր Քամիխեղդը: Նա վերցրեց ինձ և տարավ այդտեղից:
–Դու իսկական նեղության ընկեր ես, իսկ ես քո հավերժական բեռը,– ասացի ես նրան:
–Բեռ էիր մի ժամանակ,–ասաց նա,– բայց ոչ հիմա: Ասես կարապի փետուր լինես իմ ճիրաններումճանկերում: Արևի ճառագայթներն անցնում են քո միջով: Ես թերևս էլ քեզ էլ պետք չեմ. եթե նույնիսկ բացեմ իմ ճիրանները ճանկերս դու չես ընկնի, քամին կվերցնի քեզ իր գիրկն ու կտանի:
–Ոչ, բաց մի թող ինձ,– խնդրեցի ես զգալով իմ մեջ վերադարձող կյանքի շունչը: –Ավելի լավ է տար ինձ Լոթլորիեն:
–Տիրուհի Գալադրիելը ինձ այդպես էլ ինձ հրամայել կարգադրել է,– պատասխանեց նա:
Այդպես էլ ես հասա Քարաս Գալադհոն: Պարզվեց, որ դուք վերջերս եք այնտեղից հեռացել: Եվ ես մնացի այնտեղ, այդ հավերժ երիտասարդ երկրում, որտեղ ժամանակը բուժում է և չի ծերացնում: Կամաց-կամաց ես կազդուրվեցի և զգեստավորվեցի սպիտակ հանդերձանքով: Մինչ այնտեղից հեռանալը շատ խորհուրդներ տվեցի, և ինքս էլ շատ խորհուրդներ առա, և եկա այստեղ գաղտնի ու անհայտ արահետներով: Ես ձեզ ուղերձ եմ բերել: Ահա թե ինչ են ինձ խնդրել փոխանցել Արագորնին.
–Այդ ինչի՞ մասին եք խոսում,– աչքերը բացելով հարցրեց Գենդալֆը: –Այո, ես կարծես հասկանում եմ նրա բառերի նշանակությունը: Ներիր Ջիմլի, ես ուղղակի խորհում էի դրանց իմաստի շուրջ: Քեզ էլ է նա ինչ որ բան փոխանցել, միայն թե այնտեղ ոչ հանելուկ կա, ոչ էլ մռայլ մտքեր: Ահա թե ինչ է նա փոխանցել քեզ.
«Փոխանցիր իմ ողջույնը Ջիմլիին, Գլոյնի որդուն: Որտեղ էլ դու լինես, իմ վարսերի պահապան, իմ մտքերը քեզ հետ են: Բայց մի մոռացիր ավելի ուշադիր նայել ծառին, նախքան կհասցնես հարվածդ»:
–Երջանիկ ժամանակ դու վերադարձար մեզ մոտ Գե՛նդալֆ,– բացականչեց թզուկը և ոտքի ցատկելով սկսեց տապարը թափահարելով ինչ որ երգ երգել թզուկների լեզվով: –Սրբազան է այսուհետ Գենդալֆի գլուխը, բայց հաջորդ անգամ ես չեմ վրիպի և իմ հարվածը անողոք կլինի:
–Հաջորդ անգամին քիչ է մնացել սպասել,– խոստացավ Գենդալֆը և վեր կացավ: –Խոսակցությունների ժամանակն ավարտվեց բարեկամներս: Ճանապարհ ընկնելու ժամանակն է:
Նա կրկին ուսերին գցեց մոխրագույն թիկնոցը և աստիճաններով իջավ ներքև: Մյուսները հետևեցին նրան: Նրանք արագորեն իջան լանջից, հասան էնտվեյի ափը և ափի երկայնքով դուրս եկան անտառեզր: Մինչև հարթավայր ոչ ոք ոչինչ չխոսեց: Ձիերն առաջվա պես չէին երևում:
–Եվ չես էլ տեսնի,– ասաց Գենդալֆը: –Դա Լուսաչն է (Shadowfax կամ Sceadu faex, իրականում Գնեդալֆի նժույգի անունը թարգմանաբար նշանակում է մոխրագույն բաշ, Մոխրաբաշ, բայց քանի որ առաջին գրքում թարգմանված է Լուսաչ-Светозар, այլ ոչ թե Մոխրաբաշ-Серогрив, ավելի լավ է թող այդպես էլ մնա): Նա Մեարաս ցեղատեսակի ազնվազարմ նժույգների առաջնորդն է: Այսպիսի մեկ այլ նժույգ չի տեսել նույնիսկ Թեոդենը՝ Ռոհանի թագավորը: Տեսե՛ք, նրա մազը փայլում է ինչպես արծաթը, և վարգում է նա այնքան սահուն, ասես ջրի հոսանք լինի: Նա եկել է իր սպիտակ հեծյալի ետևից, և այսուհետ մենք անբաժան կլինենք:
Մինչ ծեր հրաշագործը խոսում էր, ներքևում երևաց հսկայական նժույգը և արծաթափայլ բաշը քամուն տված, լայն վարգերով սկսեց բարձրանալ լանջն ի վեր: Նրա ետևից վազող մյուս երկուսը բավականին ետ հետ էին մնացել: Գենդալֆին տեսնելով Լուսաչը դանդաղեցրեց ընթացքը, բարձր խրխնջաց և տիրոջը մոտենալով դրեց իր հպարտ գլուխը նրա ուսին: Վերջինս քնքշորեն շոյեց նժույգի պարանոցը:
–Հեռու է այստեղից Ռիվենդելը, ընկեր իմ,– ասաց նա,– բայց դու հասար ճի՛շտ ժամանակին: Այժմ մենք կարշավենք միասին, և աշխարհում ոչինչ այլևս մեզ չի՛ բաժանի:
Շուտով մյուս երկու նժույգներն էլ հասան ճանապարհորդներին և ասես հրամանի սպասելով լուռ կանգնեցին մի կողքկողմ:
–Մենք ուղևորվում ենք Մեդուսելդ, ձեր տիրակալի արքունիքը,– ասաց նրանց Գենդալֆը: Նժույգները հասկանալով կախեցին գլուխները: -Մենք քիչ ժամանակ ունենք բարեկամներս և ձեր թույլտվությամբ կգնանք ձեր մեջքներին նստած: Սլացե՛ք ամբողջ ուժովթափով: Խասուֆելը կտանի Արագորնին, Արոդը՝ Լեգելասին: Ջիմլին կգա ինձ հետ. հուսով էմ Լուսաչի համար ծանր չի լինի կրկնակի բեռը: Իսկ հիմա ջուր խմեք և ճանապարհ ընկնենք:
–Ես սկսում եմ հասկանալ ինչ պատահեց գիշերը,– ասաց Լեգոլասը, թեթևորեն թռչելով Արոդի մեջքին: –Եթե նույնիսկ ինչ որ մեկը վախեցրել էր մեր ձիերին, միևնույնն է նրանք ուրախությունից էին խրխնջում, որովհետև հանդիպել էին իրենց առաջնորդ Լուսաչին: Դու գիտեի՞ր որ նա մոտակայքում է, Գենդալֆ:
–Գիտեի,– պատասխանեց հրաշագործը: –Ես մտքումս կանչում էի նրան և հորդորում ինչքան հնարավոր է շուտ գալ այստեղ: Չէ՞ որ դեռ երեկ նա Ռոհանի հեռավոր հարավում էր: Իսկ այժմ հիմա նորից կսլանա ետ արծաթե նետի պեսկսլանա հետ:
Գենդալֆը ինչ որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ առաջ՝ միաժամանակ հետևելով որ իր ընկերները ետ հետ չմնան: Շուտով նա կտրուկ թեքվեց դեպի գետը, գտավ ափ իջնող արահետը, արագորեն հատեց գետը և հարթ, ծառազուրկ հարթավայրով արշավեց հարավ: Քամին ալեկոծում էր մոխրագույն խոտի անծայրածիր ծովը: Ոչ ճանապարհ և ոչ էլ արահետներ չկային հարթավայրում, բայց Լուսաչը սլանում էր առանց ընթացքը դանդաղեցնելու:
–Մենք Էդորաս ենք գնում ամենակարճ ճանապարհով,– բացատրեց Գենդալֆը: –Այն գտնվում է Սպիտակ լեռների ստորոտում: Այնտեղ տանող գլխավոր ճանապարհը ճիշտ է չոր է ու մաքուր, բայց այն երկար է: Այսպես ճանապարհ չկա, բայց դուք մի անհագստացեք, Լուսաչը լավ է ճանաչում այս տեղանքը և կտանի մեզ ուր որ պետք է:
Երկար ժամանակ նրանք գնում էին հարթավայրով և գետափնյա մարգագետիններով: Որոշ վայրերում խոտը հասնում էր ճանապարհորդների ծնկներին, և նրանց թվում էր, թե իրենք լողում են ալեկոծվող կանաչա-մոխրագույն ծովում: Երբեմն առջևում հանդիպում էին խոտերի մեջ թաքնված լճակներ, կամ ճանապարհը խցանում էին եղեգնուտները, որոնց տակ թաքնված էին նենգ ճահիճները, բայց Լուսաչը լավ գիտեր ճանապարհը, իսկ մյուս երկուսը անշեղորեն հետևում էին նրան: Արևն աստիճանաբար թեքվում էր դեպի արևմուտք. սկսվում էր մայրամուտը: Շուտով ճանապարհորդների աչքերի առաջ բոսոր գունդը սկսեց սուզվել խոտի ծովի մեջ, ալ կարմիր ներկելով երկու հեռավոր լեռների լանջերը: Հորիզոնից ծխի ամպ էր երկինք բարձրանում՝ արնագույն ներկելով առանց այն այդ էլ կարմիր գնդին. ասես մայրամուտը այրվելուց լիներ:
–Ահա այնտեղ Ռոհանյան լեռնանցքն է,– ասաց Գենդալֆը ցույց տալով արևմուտք: –Իսկ այնտեղ՝ մի քիչ դեպի հյուսիս, Իզենգարդն է:
–Ես մեծ –Մեծ ծխի ամպ եմ տեսնում,– ասաց Լեգոլասը: –Ի՞նչ կարող է դա նշանակել:
–Պատերազմ,– կտրուկ պատասխանեց Գենդալֆը: Առա՛ջ:
Վստահելի
1342
edits