Changes
==Նախաբան==
Այս գրքի հրապույրը ոչ թե նրա գրական ոճի, բովանդակության կամ էջերում ամփոփված շատ և օգտակար տեղեկությունների մեջ է, այլ պարզ ճշմարտացիության մեջ։ Գրքի էջերում նկարագրված են դեպքեր, որոնք իրականում տեղի են ունեցել։ Ես պարզապես մի թեթև գունավորում եմ տվել, որից, սակայն, առանձին փոփոխություն չի կատարվել։ Ջորջը, Հարրիսը և Մոնթմորընսին ամենևին էլ բանաստեղծական իդեալներ չեն, այլ միս ու արյունից սովորական մահկանացուներ, հատկապես Ջորջը, որը տասներկու ստօն ստոն քաշ ունի։ Որոշ ստեղծագործություններ թերևս աչքի են ընկնում մտքի ավելի խորությամբ, մարդկային բնության ավելի մեծ իմացությամբ, այլ գրքերը գուցե իմ գրքին չեն զիջում իրենց ինքնատիպությամբ և ընդգրկումով, բայց իր հուսահատական, անուղղելի վավերականությամբ, մինչև այժմ գրված ոչ մի ստեղծագործություն չի կարող մրցել այս գրքի հետ։ Կարծում եմ, վերջինը ավելի շատ, քան գրքի մյուս բոլոր հմայքները, վիպակը արժեքավոր կդարձնեն լրջախոհ ընթերցողի համար և լրացուցիչ կշիիռ կհաղորդեն այն ամենին, ինչ կարելի է քաղել գրքի էջերից։
==Գլուխ առաջին==
Երեք հաշմանդամներ։ Ջորջի և Հարրիսի տառապանքները։ Հարյուր և յոթ ճակատագրական հիվանդությունների զոհը։ Օգտակար դեղատոմսեր։ Երեխաների լյարդի հիվանդության բուժումը։ Մենք որոշում ենք, որ գերհոգնած ենք և հանգստի կարիք ունենք։ Մեկ շաբաթ ծովու՞մ։ Ջորջն առաջարկում է ճանապարհորդել գետով։ Մոնթմորընսին դեմ է քվեարկում։ Սկբնական Սկզբնական առաջարկությունն ընդունվում է ձայների մեծամասնությամբ՝ երեքը մեկի դեմ։