Changes
/* Գլուխ XVI */
Այստեղ արթնացավ Սանչոն։ Զգալով վրան ընկած կենդանի բեռը, նա վճռեց, որ սատանան է իրեն խեղդում և սկսեց բռունցքով հարվածել ամեն կողմ։ Հարվածների զգալի մասը Մարիտորնեսին հասավ։ Աղջիկը, ցավից ամեն ամոթ մառանալով, Սանչոյին այնպես պատասխանեց, որ Սանչոյի քունը ուզեր֊չուզեր՝ փախավ։ Զգալով, որ իրեն դմփզում են և չտեսնելով հակառակորդին՝ Սանչոն վռազ֊վռազ վեր թռավ, բռնեց Մարիտորնեսին, և նրանց միջև շատ տաք և ուրախ կռիվ սկսվեց։ Տիրոջ ճրագի լույսի տակ տեսնելով, թե իր սիրուհին ինչ օրի է, ջորեպանը, թողնելով դոն Կիխոտին, շտապեց նրան օգնության։ Դեպի նա դիմեց նաև տերը, բայց այլ մտադրությամբ, որովհետև նա ուզում էր, մի լավ խրատ տված լիներ, հաստատ համարելով նրան այս ամբողջ պատմության միակ մեղապարտը։ Եվ, ինչպես առածն ասում է՝ «կատուն մկան վրա, մուկը՝ թոկի, թոկը՝ փայտի», ― այդպես էլ ջորեպանը վրա տվեց Սանչոյին, Սանչոն՝ սպասուհուն, սպասուհին՝ նրան, տերը՝ սպասուհուն, ― և չորսով էլ սկսեցին տուր ու դմփոցն առանց դադարի։ Իսկ որովհետև, ի լրումն բավականության, տիրոջ ճրագը հանգավ, ապա հարվածները տեղացին ում որ հասնի և այնքան անողոք, որ ում դիպչում էին, սաղ տեղ չէին թողնում։
Այնպես պատահեց, որ նույն իջևանում Տոլեդոյի հին Սանտա Հերմանդադի<ref>Տոլեդոյի հին Սանտա Հերմանդադն այդպես էր կոչվում ի տարբերություն «նորի», որը հիմնվել է XV դարեվորջին։դարեվերջին։</ref> հրացնաձիգ մի զինվոր էր գիշերում։ Լսելով, ինչպես և բոլոր մնացյալները, մարտի անսովոր աղմուկ, նա բռնեց իր կարճ գավազանը և իր պաշտոնական թիթեղյա տուփը, մթան մեջ ելավ չարդախն ու ճչաց․
― Կանգ առեք, հանուն արդարադատության։ Կանգ առեք հանուն Սանտա Հերմանդադի։ Առաջին մարդը, որին նա դեմ առավ, դոն Կիխոտն էր, որ անզգա պառկած էր, քիթը վերև, իր փլած անկողնու վրա։ Բռնելով նրա միրքից, հրացանաձիգը մի քանի անգամ գոռաց՝ «Հասեք օգնության արդարադատությանը», ապա թե, տեսնելով, որ իր բռնած մարդը չի շարժվում, նա երևակայեց, որ սպանված է, իսկ սենյակում եղած մնացյալները նրան սպանողներն են, ուստի և բարձր աղաղակեց․