Changes
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Հայ */
Նա վիզն ոլորելով մի կերպ շրջեց գլուխն ու տեսավ, որ հեծյալներն արդեն հավասարվել են օրքերին: Նրանց նիզակները, սաղավարտներն ու շիկահեր մազերը ոսկեզօծվել էին մայրամուտի վերջին շողերից: Հեծյալները չէին թողնում օրքերին ցրվել, փորձում էին շրջապատել նրանց ու քշել դեպի գետը:
«Տեսնես ի՞նչ ժողովուրդ է այստեղ բնակվում»,– — մտածում էր Փինը: Նա շատ էր զղջում, որ Ռիվենդելում քարտեզներ ուսումնասիրելու և Մեծ Աշխարհը ճանաչելու փոխարեն պարապ ման էր գալիս: Այն ժամանակ դա նրան ավելորդ էր թվում, Չէ՞ որ ավելի հուսալի գլուխներ կային ջոկատում: Ու՞մ մտքով կանցներ, որ կգա ժամանակ, երբ կողքին չեն լինի ոչ Գենդալֆը, ոչ Պանդուխտը, և ոչ էլ նույնիսկ Ֆրոդոն: Ռոհանի մասին Փինը միայն մի բան էր հիշում, որ Գենդալֆի նժույգը՝ Լուսաչը, ծնունդով այստեղից է, և դա նրան հույս էր ներշնչում, բայց միայն այդքանը բավարար չէր փրկվելու համար:
— Իսկ ինչպե՞ս պետք է նրանք մեզ օրքերից տարբերեն,— հանկարծ վախեցավ Փինը: — Չեմ կարծում, որ այստեղի բնակիչները լսել են հոբիթների մասին: Եթե նրանք ոչնչացնեն զզվելի օրքերին ես չեմ վշտանա, բայց ինքս գերադասում եմ փրկվել: