Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2387 բայտ, 00:25, 24 Ապրիլի 2015
/* Գլուխ տասը. Սարումանի Ձայնը */
— Իմ բարեկամ էլֆ, ասում են, դու հեռվի՞ց ես եկել, Չարքանտառի թավուտների՞ց: Մի ժամանակ դա շատ մեծ անտառ էր:
— Այն հիմա էլ է մեծ,— պատասխանեց Լեգոլասը,— թեև ոչ այնքան, որ մենք՝ բնակիչներս, հոգնենք ծառերի հետ շփվելուց:Ես երազում եմ թափառել Ֆենգորնի անտառում: Չէ՞ որ որ ես միայն անտառեզրին եմ հասցրել լինել և ցավում եմ, որ այդքան արագ լքեցի ձեր անտառը: Ծառմուրոսի աչքերը փայլեցին հրճվանքից: — Հուսով եմ, քո երազանքը կիրականանա ավելի վաղ, քան այս լեռները կհասցնեն ծերանալ,— հանդիսավոր ասաց նա: — Այո, ես կուզենայի, որ այն շուտ իրականանար,— խոնարհվելով բացականչեց Լեգոլասը: — Ես իմ ընկերոջ հետ պայման եմ կնքել. Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, մենք երկուսով կայցելենք Ֆենգորն՝ քո թույլտվությամբ, իհարկե: — Էլֆերը միշտ էլ ցանկալի հյուրեր են մեզ համար,— ասաց Ծառմորուսը: — Խոսքը թզուկի մասին չէ,— նկատեց Լեգոլասը,— այլ Ջիմլիի, Գլոյնի որդու: Ջիմլին մինչև գետին խոնարհվեց, և նրա տապարը, սահելով գոտու արանքից, զրնգալով ընկավ քարերի վրա: — Հում, հըմ, այ քեզ բան,— ասաց Ծառմորուսը, կասկածանքով նայելով Ջիմլիին,— թզուկ, և այն էլ տապարո՞վ: Չգիտեմ, չգիտեմ: Էլֆերին մենք սիրում ենք, բայց դժվար բան ես խնդրում, թանկագին Լեգոլաս: Հըմ, հում, այս ի՞նչ արտասովոր ընկերություն է: — Գուցեև արտասովոր է ինչ-որ մեկի համար,— ասաց Լեգոլասը,— բայց քանի դեռ Ջիմլին ողջ է, առանց նրա ես Ֆենգորն ոտք չեմ դնի: Իմացած եղիր, օ Ֆենգորն, Ֆենգորնյան անտառի տիրակալ, որ իմ ընկերոջ տապարը նախատեսված է ոչ թե ծառ, այլ օրքեր գլուխներ կտրելու համար: Հորնբուրգի մարտի ժամանակ նա քառասուներկու օրք տապալեց:  
Վստահելի
1342
edits