Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2 բայտ, 00:29, 24 Ապրիլի 2015
/* Գլուխ տասը. Սարումանի Ձայնը */
— Հում, հըմ, այ քեզ բան,— ասաց Ծառմորուսը, կասկածանքով նայելով Ջիմլիին,— թզուկ, և այն էլ տապարո՞վ: Չգիտեմ, չգիտեմ: Էլֆերին մենք սիրում ենք, բայց դժվար բան ես խնդրում, թանկագին Լեգոլաս: Հըմ, հում, այս ի՞նչ արտասովոր ընկերություն է:
— Գուցեև արտասովոր է ինչ-որ մեկի համար,— ասաց Լեգոլասը,— բայց քանի դեռ Ջիմլին ողջ է, առանց նրա ես Ֆենգորն ոտք չեմ դնի: Իմացած եղիր, օ Ֆենգորն, Ֆենգորնյան անտառի տիրակալ, որ իմ ընկերոջ տապարը նախատեսված է ոչ թե ծառ, այլ օրքեր օրքերի գլուխներ կտրելու համար: Հորնբուրգի մարտի ժամանակ նա քառասուներկու օրք տապալեց:
Վստահելի
1342
edits