Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3763 բայտ, 00:37, 25 Ապրիլի 2015
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
=== Գլուխ տասնմեկ. Պալանտիր ===
Արևն արդեն մտնում էր արևմտյան լեռնագագաթների հետևը, երբ Գենդալֆն իր ուղեկիցներով Գենդալֆը, նրա ուղեկիցները և թագավորն իր հեծյալներով լքեցին Իզենգարդը: Գենդալֆն իր հետևում նստեցրել էր Մերիին, իսկ Արագորնը՝ Փինին: Թագավորական շքախմբի երկու հեծյալներ քառատրոփ արշավով սլացան առաջ և կորան տեսողությունից, իսկ մնացածները վարգում էին առանց շտապելու:
Էնտերը հավաքվել էին դարպասի մոտ, բարձրացրել երկար ձեռքերը և արձանների պես քարացել: Ճանապարհի ոլորանին Մերին ու Փինը, ասես հրամանով, շրջվեցին: Երկինքը դեռ լուսավոր էր, բայց լեռնալանջերի ստվերներն արդեն ծածկել էին Իզենգարդը, և մոխրագույն ավերակները դանդաղ սուզվում էին մթության մեջ: Էնտերը գնացել էին, պարիսպների մոտ մնացել էր միայն Ծառմորուսը: Հեռվից նա նման էր կտրված կատարով չորացած ծառի, և հիշեցին, թե ինչպես առաջին անգամ հանդիպեցին ն նրան Ֆենգորնի անտառեզրից ոչ հեռու՝ արևավառ ժայռի գլխին:
 
Առջևում երևաց Սպիտակ Ձեռքով սյունը. այն դեռ պահպանվում էր, բայց Ձեռքը, մանր բեկերների բաժանված, ընկած էր գետնին: Ճանապարհի անմիջապես մեջտեղում, կիսախավարում սպիտակին էր տալիս Ձեռքի ցուցամատը, որի եղունգը այժմ արդեն սև էր թվում:
 
— Էնտերը ոչինչ բաց չեն թողել,— նկատեց Գենդալֆը:
 
Ջոկատը շարունակեց առաջ ընթանալ: Մթնշաղը խտանում էր:
 
— Դեռ երկա՞ր պիտի գնանք, Գենդալֆ,— երկար լռությունից հետո խոսեց Մերին: Չգիտեմ դու ինչ ես մտածում «պոչիցդ կախված խղճուկ արարածի մասին», որը բռնվել է քո թիկնոցից, բայց պետք է ասեմ, որ այդ «խղճուկ արարածը» հոգնել է և ուզում է հանգստանալ:
 
— Փաստորեն լսել ես և նույնիսկ վիրավորվել,— խոժոռվեց Գենդալֆը: Մոռացի՛ր այդ մասին և այլևս չհիշատակես: Ասա շնորյակալություն, որ Սարումանը չզբաղվեց ձեզանով: Նա ձեր վրա աչք էր դրել և ամբողջ ընթացքում խեթ-խեթ նայում էր: Եթե ուզում ես, կարող ես նույնիսկ հպարտանալ. հիմա նա միայն քո և Փինի մասին է մտածում: Մասնավորապես՝ ովքեր եք դուք, որտեղից եք հայտնվել, ինչ է ձեզ հայտնի, ձեզ են պատանդ վերցրել թե՝ ոչ, և եթե ձեզ են վերցրել, ինչպես եք դուք փրկվել, այն դեպքում, երբ բոլոր օրքերը ոչնչացված են: Ահա այդպիսի մանր հանելուկներ են տանջում մեծն Սարումանին: Այնպես որ, թանկագին Մերիադոկ, ուրախ եղիր, որ վիրավորանքով պրծար:
 
— Զգացված եմ,— ասաց Մերին,— բայց իմ կարծիքով, քո թիկունքում ճոճվելն ավելի մեծ պատիվ է, թեկուզ միայն այն պատճառով, որ կարող եմ կրկնել հարցս. դեռ երկա՞ր ենք գնալու:
 
— Ա՛յ քեզ անհամբեր հոբիթ,— ծիծաղեց Գենդալֆը:
Վստահելի
1342
edits