Changes

Պահապանները

Ավելացվել է 1 բայտ, 14:25, 25 Ապրիլի 2015
/* Գլուխ տասը․ Պանդուխտը */
— Իսկ ի՞նչ է,— հարցրեց Մերին,— կհարձակվեն պանդոկի վրա՞:
— Հազիվ թե,— ասաց Պանդուխտը,— դեռ բոլորն իրար գլխի չեն հավաքվել, և հետո էլ, նրանք այդպես չեն գործում: Նրանց ամայություն ու խավար է հարկավոր, իսկ մեծ տուն, իրարանցում, կրակներ, շատ ժողովուրդ՝ ոչ, դա նրանց ինչի՜ն է պետք, միևնույնն է, մեր ճանապարհը երկար է, ժամանակ կա: Իրենք չեն հարձակվի, բայց կամակատարներ այստեղ շատ ունեն՝ ոմանք սիրով կօգնենմ կօգնեն, մյուսները՝ վախից:
— Հենց ա՜յ նրանք՝ Կաղամախը, հարավցիների հնգյակը, նաև դռնապան Գորրին: Հեծյալները երկուշաբթի օրը նրա հետ խոսեցին իմ աչքի առաջ, երբ հեռացան, նա քաթանի գույն էր ստացել, ու ծնկներն էլ դողում էին:
— Նշանակում է շուրջբոլորը թշնամիներ են,— ասաց ՖրոդոՖրոդոն: — Ի՞նչ անենք:
— Քնել այստեղ, ննջարանները չգնալ... Նրանք հավանորեն արդեն պարզել ենմ թե որտեղ են մեր ննջարանները, հյուսիսային կլոր պատուհանները համարյա գետնամած են: Կմնանք այստեղ, պատուհանները կրկնափեղկերով կփակենք, դուռը բոլոր կողպեքներով ու սողնակներով կկողպենք: Հիմա ես ու Նոբը կգնանք ձեր եղած-չեղածը կբերենք:
Վստահելի
1342
edits