Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3480 բայտ, 00:10, 27 Ապրիլի 2015
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
— Խոսի՛ր,— հրամայեց նա:
Փինը խոսեց՝ սկզբում դանդաղ, կմկմալով, հետո աստիճանաբար նրա ձայնը սկսեց պարզվեց պարզվել ու հնչեց ավելի հստակ:
— Ես տեսա սև երկինք և ամրոցի բարձր, ատամնավոր պարիսպներ,— ասաց նա: — Եվ վերևում փոքրիկ աստղեր: Ինձ թվաց, թե ընկել եմ ինչ-որ հեռավոր երկիր և տեսնում եմ այն, ինչը եղել է շա՜տ վաղուց, բայց տեսնում եմ պարզ ու հստակ: Հանկարծ աստղերը սկսեցին հանգչել և նորից առկայծել: Ես հասկացա, որ աստղերի լույսը հանգցնում են ինչ-որ թևավոր հրեշներ. թվում էր, թե հսկայական չղջիկներ են թևածում աշտարակի շուրջը: Կարծում են նրանք ինն էին: Հանկարծ մեկը թռավ ուղիղ դեպի ինձ և սկսեց մեծանալ: Ա՝խ, ինչ սարսափազդու էր նրա... Ոչ, ոչ, մի՛ ստիպեք ինձ այդ մասին պատմել... Ես փորձեցի գցել գունդը ու փախչել, որովհետև թվում էր, թե նա հիմա դուրս կգա գնդի միջից և կնետվի ինձ վրա: Բայց այն միայն ծածկեց ամբողջ երկինքը ու կորավ: Հետո հայտնվեց Նա: Նա չէր խոսում, բայց ես ամեն ինչ հասկանում էի:
Փինը հնազանդվեց և նայեց նրա աչքերի մեջ: Հրաշագործը որոշ ժամանակ լուռ զննում էր հոբիթին: Վերջապես Գենդալֆի դեմքը մեղմացավ, և վրայով ժպիտի ստվեր սահեց: Նա շոյեց Փինի գլուխը:
— Լավ,— ասաց նա,— կարող ես էլ չխոսել: Քեզ հետ ոչ մի սարսափելի բան չի կատարվել: Աչքերդ, տեսնում եմ, չեն խաբում, իսկ ստից ես վախենում էի ամենից շատ: Դու, իհարկե, հիմար ես, Փերեգրին Տուկ, բայց ազնիվ հիմար ես: Քո փոխարեն ավելի խելացի մեկը լիներ, նա գուցե, ամեն ինչ փչացներ: Սակայն նկատի ունեցի՛ր. քեզ և քո ընկերներին փրկեց երջանիկ պատահականությունը, բայց չկարծես, թե ամեն անգամ բախտդ կբերի: Եթե նա քեզ ինչպես հարկն է հարցաքններ, դու չէիր դիմանա տանջանքին և կպատմեիր նրան այն ամենը, ինչ գիտես և կկործանեիր մեզ բոլորիս: Բայց նա, բարեբախտաբար շտապել է: Հասկանում ես, նրան ավելի շատ ոչ թե տեղեկություններն են հետաքրքրել, այլ դու՝ ինքդ, և որոշել է անհապաղ ստանալ քեզ և առանց շտապելու հարցաքննել Սև Ամրոցում: Ի՞նչ ես դողում: Քիթդ խոթել ես հրաշագործների գործերի մե՞ջ: Ուրեմն ամեն ինչի պատրաստ եղի՛ր: Լավ, լավ, ես ներում եմ քեզ: Ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, որքան սպասում էի:
Նա խնամքով բարցրացրեց հոբիթին և տարավ, պառկեցրեց ձարխոտե անկողնում: Մերին հետևեց նրանց և նստեց Փինի կողքին:
— Պառկիր, հանգստացիր և փորձիր քնել, Փին,— ասաց Գենդալֆը: — Սրանից հետո ավելի շատ վստահիր ինձ: Իսկ եթե նորից ձեռքերդ քոս ընկնեն, միանգամից ասա, այդ հիվանդությունը հեշտ է բուժել: Եվ հանկարծ մտքովդ չանցնի՛ ձեռքիս տակ կրկին գլաքար դնես: Առայժմ մնացեք երկուսով, դա ձեզ օգտակար կլինի:
 
Հրաշագործը վերադարձավ մնացածների մոտ. նրանք Օրթհանքի գնդի շուրջ հավաքված կանգնած էին մռայլ ու տագնապահար:
 
— Փորձանքը եկավ կեսգիշերին և մեզ անակնկալի բերեց,— ասաց հրաշագործը: — Հրաշքով փրկվեցինք:
 
— Իսկ հոբիթը, ինչպե՞ս է Փինը,— հարցրեց Արագորնը:
 
— Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի,— պատասխանեց Գենդալֆը: — Նրա հետ երկար չեն խոսել, իսկ հոբիթները զարմանալի դիմացկուն ժողովուրդ են: Ապրած սարսափի հիշողությունը ևս, կարծում եմ, արագ կանցնի: Այո, թերևս, շատ արագ: Արագորն, կվերցնե՞ս պահպանելու Օրթհանքի քարը: Ճիշտ է, այն պահպանելը վտանգավոր է, բայց...
 
— Նայած ում համար,— առարկեց Արագորնը: — Այդ քարն օրինական տեր ունի, որի համար այն այնքան էլ վտանգավոր չէ: Քանզի այժմ հայտնի է, որ դա Օրթհանքի պալանտիրն է՝ Էլենդիլի գանձարանից, և այն Օրթհանքում տեղադրել են Գոնդորի իշխանները: Ճակատագրական ժամը մոտենում է: Այն ինձ պետք կգա:
Վստահելի
1342
edits