Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2019 բայտ, 12:23, 27 Ապրիլի 2015
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
— Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի,— պատասխանեց Գենդալֆը: — Նրա հետ երկար չեն խոսել, իսկ հոբիթները զարմանալի դիմացկուն ժողովուրդ են: Ապրած սարսափի հիշողությունը նույնպես, կարծում եմ, արագ կանցնի: Այո, թերևս, շատ արագ: Արագորն, կվերցնե՞ս պահպանելու Օրթհանքի քարը: Ճիշտ է, այն պահպանելը վտանգավոր է, բայց...
— Նայած ում համար,— առարկեց Արագորնը: — Այդ քարն օրինական տեր ունի, որի համար այն այնքան էլ վտանգավոր չէ: Քանզի այժմ հայտնի է, որ դա Օրթհանքի պալանտիրն է՝ Էլենդիլի գանձարանից, և այն Օրթհանքում տեղադրել են Գոնդորի իշխանները: Ճակատագրական ժամը մոտենում է: Այն և իմ քարն ինձ պետք կգա: Գենդալֆը նայեց Արագորնին և հանկարծ, ի զարմանս բոլորի, խորը գլուխ տալով, թիկնոցով փաթաթված քարը մեկնեց Արագորնին: — Ընդունիր այն, տիրակա՛լ,,— ասաց նա,— և թող այն երաշխիք լինի մնացած գանձերի, որոնք կվերադարձվեն քեզ ապագայում: Բայց թույլ տուր ամեն դեպքում խորհուրդ տալ քեզ. մի՛ օգտագործիր այն, քանի դեռ ժամանակը չի եկել: Զգու՛յշ եղիր: — Ես այսքան ժամանակ երբևէ եղե՞լ եմ անզգույշ կամ շտապողական,— հարցրեց Արագորնը: — Երբեք,— ասաց Գենդալֆը: — Եվ չնահանջես ճանապարհի վերջում: Ամեն դեպքում գաղտնի պահիր այն: Եվ թող բոլոր ներկաները նույնպես իմանան. ոչ ոք, և հատկապես հոբիթ Փերեգրին Տուկը, չպետք է իմանա, թե որտեղ է պահված քարը: Փինի դժբախտությունն այն է, որ նա դեռ Իզենգարդում բռնեց այդ քարը, իսկ դա թույլ տալ չէր կարելի: Ես պետք է առաջ անցնեի Փինից և ինքս վերցնեի քարը: Սակայն ես զբաղված էի Սարումանով, և անմիջապես չհասկացա, թե դա ինչ քար է: Իսկ հետո, երբ ես խորհում էի այդ հանելուկի շուրջ, ինձ հաղթահարեց հոգնածությունը և ես ինձ համար աննկատ քնեցի: Բայց այժմ ամեն ինչ պարզ է: — Այո, կասկած չի կարող լինել,— հաստատեց Արագորնը: — Այժմ մենք գիտենք, թե ինչպես էին հաղորդակցվում Իզենգարդն ու Մորդորը: Մի գաղտնիք պակասեց:
Վստահելի
1342
edits