Changes
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Հայ */
Օրքերը տաքացած վիճում էին: Զգացվում էր, որ շուտով նոր կռիվ է սկսվելու իզենգարդցիների և հյուսիսցիների միջև: Նրանցից ոմանք ձեռքով ցույց էին տալիս դեպի հետ՝ հարավ, մյուսները՝ արևելք:
— Լա՛վ, բավակա՛ն է,— գոռաց Ուգլուկը,— եթե այդպես է՝ նրանք մնում են ինձ հետ: Արդեն ասված է, որ նրանց սպանել չի կարելի: Եթե ուզում եք այսքան հեռու գնալուց հետո լքել ավարը՝ լքե՛ք: Ես ի՛նքս նրանց կհսկեմ: Մենք առանց ձեզ էլ գործը կավարտենք: Վախենու՞մ եք սպիտակամաշկներից ուրեմն ծլկե՛ք: Ահա՛, այտե՛ղ այնտե՛ղ է անտառը,- — ասաց նա մատը տնկելով դեպի առաջ,- — նշան բռնեք ուղիղ այնտեղ, մեկ էլ տեսար տեսար՝ հասաք: Եվ արա՛գ, քանի դեռ բարի եմ: Թե՞ ինչ-որ մեկն ուզում է գլխից ազատվել: Միանգամից կառույգանա՛ք:
Նորից փնթփնթոց, նորից հրմշտոց: Վերջապես հարյուրից ավելի օրքեր բաժանվեցին և ափի երկայնքով ամբողջ ուժով սլացան լեռների ուղղությամբ: Հոբիթները մնացին Իզենգարդցիների հետ: Դա յոթանասունից ավելի օրքերից բաղկացած մռայլ ու վայրի ոհմակ էր: հսկայական արարածներ էին՝ ծուռաչք, թուխ մաշկով, մեծ աղեղներով և կարճ, լայնաշեղբ թրերով: Մի քանի բարձրահասակ ու համարձակ հյուսիսցիներ էլ որոշեցին մնալ Ուգլուկի հետ:
— Չենք էլ կասկածում,— համաձայնվեց Մերին,— բայց քո տունը դեռ շատ հեռու է, և դու միևնույնն է ''Այն'' չես ստանա: Եթե նույնիսկ մեզ Իզենգարդ քարշ տաք, մեծ գոբլին Գրիշնակն ''Այն'' երբեք չի տեսնի, ինչպես իր ականջները: Սարումանն ամեն ինչ կվերցնի իրեն, դա պարզից էլ պարզ է: Արագ մտածիր, եթե չես ուզում ձեռնունայն մնալ:
Գրիշնակի համբերությունը վերջացավսպառվեց: Սարումանի անունը նրան վերջնականապես հունից հանեց: Ժամանակն անցնում էր, իսկ հեռվից լսվող աղմուկը աստճանաբար դադարում էր: Մի քիչ էլ ու կհայտնվի Ուգլուկն իր տղաներով...
— Դե ասե՛ք, ո՞ր մեկիդ մոտ է ''Այն'',— խռխռաց օրքը: