Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3425 բայտ, 19:44, 25 Մայիսի 2015
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
— Ի՞նչ չպետք է անեն,— զարմացած գլուխը բարձրացրեց Սեմը:
— Չպետք է զզվելի կարմիր լեզուներին բաց թողնեն,— ֆշշացրեց Գոլլումը: Կրակ, կրակ չի՛ կարելի, այն վտանգավո՛ր է: Այն կծու՛մ է, այն այրու՛մ է, այն մեզ կմատնի թշնամիներին, այո-այո, թշնամիների՛ն:
 
— Դե, ես էդպես չեմ կարծում,— ասաց Սեմը: — Չի մատնի, եթե խոնավ ճյուղեր խարույկի մեջ չգցենք: Ամեն դեպքում ես պատրաստ եմ ռիսկի դիմել, որովհետև ուզում եմ եփել այս ճագարներին:
 
— Եփել ճագարների՞ն,— հուսահատ բղավեց Գոլլումը: — փչացնել միսը, հիանալի միսը, որը հայթայթել և հիմար հոբիթին է տվել Սմեագո՞րլը: Ինչի՞ համար: Ինչի՞ համար, անմի՛տ հոբիթ: Ճագարները երիտասարդ են, հյութալի, համեղ: Ուտե՛լ նրանց: կե՛ր նրանց, կե՛ր հենց այդպես:
 
Եվ Գոլլումը հափշտակեց արդեն մաշկած ու խարույկի կողքին դրված նապաստակներից մեկը:
 
— Դե-դե, թաթդ քեզ քաշիր,— կասեցրեց նրան Սեմը: — Ճաշակին ընկեր չկա: Դու հրեն մեր գալեթներից քիթդ ես կնճռոտում, իսկ ես հում միս չեմ կարող բերանս տանել: Դու ճագարներին ինձ ես տվել, իսկ մնացածն արդեն իմ գործն է: Կուզեմ՝ կեփեմ, չեմ ուզի՝ չեմ եփի: Բայց այնուամենայնիվ որոշել եմ եփել: Չես ուզում տեսնել՝ շրջվիր: Գնա քո համար էլի բռնիր ու ինչ ուզում ես արա, միայն իմ աչքից հեռու: Դու խարույկը չես տեսնի, ես էլ՝ քեզ, և երկուսիս համար էլ լավ կլինի: Հանգիստ եղիր, ուշադիր կլինեմ, որ ծուխ չարձակի:
 
Գոլլումը փնթփնթալով սողաց ու կորավ ձարխոտի մեջ, իսկ Սեմն անցավ գործի:
 
— Ի՞նչ է անհրաժեշտ հոբիթին ճագար պատրաստելու համար,— հարցրեց նա ինքն իրեն: — հոտավետ խոտեր, արմատներ և հատկապես կարտոֆիլ: Իսկ հացի մասին ավելի լավ կլինի չհիշել: Դե, կանաչեղենի համար, թերևս, հեռու գնալ պետք չէ: Գո՛լլում,— ցածրաձայն կանչեց նա,— բարի եղիր, մի ծառայություն էլ մատուցիր:
 
Գոլլումը գլուխը դուրս հանեց թփերի միջից:
 
— Մի քանի հատ դափնու տերև պոկիր, մի պտղունց ուրց և մի ցողուն եղեսպակ: Միայն թե արագ, քանի դեռ ջուրը չի եռացել:
 
— Ո՛չ,— ասաց Գոլլումը,— Սմեագորլը նեղացած է: Եվ Սմեագորլը չի սիրում գարշելի խոտեր: Նա խոտեր ու արմատներ չի ուտում ոչ, իմ սքանչելի, միայն եթե շա՜տ-շատ սոված է լինում, ու մեկ էլ երբ հիվանդանում է, խեղճ, խեղճ Սմեագորլ:
Վստահելի
1342
edits