Changes
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
— Ձեզ մոտ մի՞շտ են ընթրիքից առաջ լվանում գլուխը,— Հարցրեց հոբիթներին սպասարկող ռազմիկը:
— Ոչ, սովորաբար մենք դա անում են ենք նախաճաշից առաջ,— պատասխանեց Սեմը: — Բայց եթե երկար ժամանակ չես քնել, սառը ջուր ցանիր գլխիդ՝ և կթարմանաս, ինչպես տերևները անձրևից: Ֆ-ֆու-ու՛: Այ հիմա երևի ուժերս կբավականացնեն, որ ընթրիքի ժամանակ չքնեմ:
Հոբիթներին տարան և նստեցրին Ֆարամիրի կողքին, կաշվապատ տակառիկների վրա՝ ավելի բարձր, քան նստարանները, որոնց վրա նստած էին ռազմիկները: Հանկարծ բոլորը ոտքի կանգնեցին, դեմքով շրջվեցին դեպի դեպի արևմուտք, և մեկ րոպե լռություն տիրեց: Ֆարամիրը հոբիթներին նշան արեց նույն կերպ վարվել:
Փոխարքաներն ավելի հաջողակ ու հեռատես դուրս եկան: Նրանց իմաստնությունը առաջին հերթին կայացավ նրանում, որ կարողացան համախմբել մեր ժողովրդին և բարեկամություն հաստատել ափամերձ ցեղերի և Էրեդ Նիմրիսի տոկուն լեռնեցիների հետ՝ համալրելով նրանցով իրենց բանակները: Բացի այդ, նրանք դաշինք կնքեցին հպարտ հյուսիսցիների հետ, որոնք անհանգստացնում էին մեզ իրենց ասպատակություններով: Այդ մարդիկ կատաղի են ու ռազմատենչ, բայց մեզ հեռավոր ազգականներ են գալիս, ի տարբերություն արևելքի վայրի քոչվորների և դաժան հարադցիների:
Քիրիոնի՝ տասներկուերորդ փոխարքայի օրոք (իմ հայրը քսանվեցերորդն է) նրանք մեզ օգնության հասան Քելեբրանթի ճակատամարտում և ջախջախեցին մեր հյուսիսային նահանգների վրա հարձակված թշնամիներին: Դրա համար էլ մենք Քելենարդոնի մինչ այդ գրեթե անմարդաբնակ հարթավայրը տվեցինք նրանց, և այդ օրվանից այն սկսեց կոչվել Ռոհանյան հարթավայր: Մենք այդ ժողովրդին անվանում ենք Ռոհիրիմներ, երամակների տերեր: Նրանք դարձան մեր դաշնակիցները և ապացուցեցին իրենց հավատարմությունը՝ դժվարին պահին մշտապես օգնության հասնելով և պահպանելով մեր հյուսիսային սահմանները ընդհուպ մինչև Ռոհանյան Լեռնանցքը: Նրանք ծանոթացան մեր ավանդույթների հետ, ընդօրինակեցին մեր սովորույթները և սովորեցին այն ամենը, ինչ ցանկացան: Անհրաժեշտության դեպքում նրանց տիրակալները խոսում են մեր լեզվով, բայց հիմնականում Ռոհիրիմները պահպանում են իրենց նախնիների սովորույթները, հավատարիմ են իրենց ավանդույթներին և խոսում են իրեն հյուսիսային բարբառով: Մենք սիրեցինք այդ ոսկեմազ, ամրակազմ ու պայծառ աչքերով ժողովրդին, այդ բարձրահասակ այրերին, և նրանց արիությամբ չզիջող սլացիկ աղջիկներին: Նրանq մեջ մենք տեսնում ենք Ավագ Դարաշրջանի արտացոլքը, երբ մարդկային ցեղը դեռ երիտասարդ էր: Ավանդույթների պահպաններն ասում են, որ մենք նրանց հետ պատկանում ենք միևնույն հնագույն տոհմին, որից առաջացել են նումենորցիները, բայց նրանք չեն սերում, ինչպես մենք, էլֆերի բարեկամ Հադոր Ոսկեհերից, այլ՝ նրա որդիներից, որոնք Երկրորդ Դարաշրջանի սկզբին չարձագանքեցին կոչին և չլողացին արևմուտք՝ Նումենոր: Ըստ մեր ավանդության, մարդկային ցեղը բաժանվում է երեք խմբի. Բարձրագույն՝ Արևմուտքի մարդիկ կամ նումենորցիները, Միջին՝ Մթնշաղի Մարդիկ, այսինքն ռոհանցիներն ու հյուսիսում ապրող նրանց ազգակիցները և Պարզունակ՝ Խավարի Մարդիկ: Այժմ, սակայն, ռոհանցիները շատ բաներով նմանվել են մեզ. արհեստներում հմտացել են, շարժուձևը փափկել է, դարձել են բարեկիրթ, իսկ մենք, ընդհակառակը, նմանվել ենք նրանց և այժմ Բարձրագույն կոչվելու իրավունք, թերևս, չունենք: Մենք հավասարվել ենք Միջին Ժողովրդին, դարձել Մթնշաղի մարդիկ, թեև պահպանում ենք Բարձրագույն օրերի հիշողությունը... Քանզի մենք, ինչպես ռոհանցիները, բարձր ենք գնահատում ռազմական քաջությունն ու սխրագործությունները. ճիշտ է, մեզ մոտ դեռևս կարծում են, որ ռազմիկը բացի կռվելուց պետք է այլ բաներ էլ իմանա, սակայն, միևնույնն է, ռազմական արվեստը բարձր է գնահահատվում մնացած ամեն ինչից: Այդ է պահանջում ժամանակը: Այդ պատճառով էլ իր քաջության համար Բորոմիրը համարվում էր Գոնդորի ամենապատվավոր մարդկանցից մեկը: Եվ նա իսկապես քաջ զորավար էր: Շատ վաղուցվանից Մինաս Թիրիթի տիրակալները այդպիսի կոփված, հզոր և անվեհեր ժառանգորդ չեն ունեցել: Ոչ ոք չէր կարող փչել Մեծ եղջերափողն այնպես, ինչպես Բորոմիրը...
Ֆարամիրը հոգոց հանեց ու լռեց:
— Դուք համարյա ոչինչ չասացիք էլֆերի մասին, պարոն,— քաջություն հավաքելով ասաց Սեմը:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]