Changes
Ընդհակառակը։ Բնական ուժերի սոսկական կիրառումն արդյունաբերության մեջ կարող է ներգործել շահույթի ընդհանրական նորմայի բարձրության վրա, քանի որ ներգործում է անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության համար պահանջվող աշխատանքի մասսայի վրա։ Բայց նա ինքնըստինքյան առաջ չի բերում ոչ մի շեղում շահույթի ընդհանրական նորմայից, այնինչ հենց մի այսպիսի շեղման մասին է խոսքն այստեղ։ Այնուհետև. այն գերշահույթը, որ ընդհանրապես անհատական կապիտալը իրացնում է արտադրության մեկ առանձին ոլորտում,— որովհետև շահույթի նորմաների շեղումներն արտադրության առանձին ոլորտներում շարունակ համահարթվելով դառնում են շահույթի միջին նորմա,— ծագում է, եթե մի կողմ թողնենք լոկ պատահական շեղումները, արտադրության ծախքերի, ուրեմն արտադրության վրա արած ծախսումների նվազումից, իսկ վերջինս իր գոյությունը պարտական է կամ այն հանգամանքին, որ կապիտալը գործադրվում է միջինից ավելի մեծ մասսաներով և ուրեմն արտադրության faux frais [անարտադրողական, ավելորդ ծախքերը] նվազում են, այնինչ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման ընդհանրական պատճառները (կոոպերացիա, աշխատանքի բաժանում և այլն) հնարավորություն են ստանում ավելի բարձր աստիճանով, ավելի մեծ լարունությամբ գործելու, որովհետև աշխատանքի ավելի ընդարձակ ասպարեզում են գործում, կամ թե չէ արտադրության ծախքերի նվագումը պարտական է այն հանգամանքին, որ, մի կողմ թողած գործող կապիտալի ծավալը, կիրառվում են աշխատանքի ավելի լավ մեթոդներ, նոր գյուտեր, կատարելագործված մեքենաներ, տվյալ գործարանին հայտնի քիմիական գաղտնիքներ և այլն, կարճ ասած, նոր, կատարելագործված, միջին մակարդակից բարձր կանգնած արտադրության միջոցներ ու արտադրության մեթոդներ։ Արտադրության ծախքերի նվազումն ու սրանից բխող գերշահույթն այստեղ ծագում են այն հատուկ եղանակից, որով կիրառվում է գործող կապիտալը։ Նրանք ծագում են կա՛մ նրանից, որ կապիտալի բացառիկ մեծ մասսաներ են համակենտրոնացած լինում մի ձեռքում,— մի պարագա, որ վերանում է, հենց որ միջին հաշվով կապիտալի հավասարամեծ մասսաներ են կիրառվում,— կամ էլ նրանից, որ որոշ մեծություն ունեցող կապիտալը հատուկ արտադրողական եղանակով է գործում,— մի հանգամանք, որ չքանում է, հենց որ արտադրության այդ բացառիկ եղանակն ընդհանրականանում է, կամ թե գերազանցվում է է՛լ ավելի զարգացած եղանակի կողմից։
Հետևաբար, գերշահույթի պատճառն այստեղ հենց ինքը կապիտալն է (որի մեջ ընդգրկվում է նրա կողմից շարժման մեջ դրվող աշխատանքն էլ), լինի այս պատճառը կիրառվող կապիտալի մեծությունների տարբերությունը, թե նրա նպատակահամար կիրառուժը, միևնույն է. և ինքնըստինքյան ոչինչ չի խանգարում, որ ամեն կապիտալ արտադրության միևնույն ոլորտում նույն եղանակով գործադրվի։ Կապիտալների միջև կատարվող մրցումն, ընդհակառակը, ձգտում է ավելի ու ավելի համահարթելու, այս տարբերությունները. արժեքը հանրորեն անհրաժեշտ աշխատանքի ժամանակով որոշելը դրսևորվում է ապրանքների էժանացմամբ ու ապրանքները միևնույն նպաստավոր պայմաններում պատրաստելու հարկադրանքով։ Բայց խնդիրն այլ կերպ է դրվում այն գործարանատիրոջ գերշահույթի վերաբերմամբ, որը օգտագործում է ջրվեժը, նրա բանեցրած աշխատանքի ավելի բարձր արտադրողական ուժը ո՛չ բուն իսկ կապիտալից ու աշխատանքից է ծագում, ոչ էլ կապիտալից ու աշխատանքից տարբերվող, բայց կապիտալին միակցված բնական ուժի սոսկական կիրառումից։ Նա ծագում է աշխատանքի բնաճուն արտադրողական ավելի մեծ ուժից՝ կապակցված լինելով բնական ուժի օգտագործման հետ, բայց ոչ թե այնպիսի բնական ուժի, որն արտադրության տվյալ ոլորտում ամեն կապիտալի տրամադրության տակ է, ինչպես, օրինակ, շոգու առաձգականությունը, հետևաբար, որի կիրառումն ինքնինքյան հասկանալի չէ անպայման, հենց որ ընդհանրապես կապիտալ է ներդրվում այս ոլորտում, այլ մենաշնորհացնելի մի բնական ուժի, որն, ինչպես ջրվեժը, միմիայն նրանց տրամադրության տակ է լինում, որոնց ձեռին են երկրագնդի առանձին հողակտորներ ու սրանց պատկանելիքներ։ Կապիտալից չի կախված բնավ՝ աշխատանքի արտադրողական ավելի բարձր ուժի այս բնական պայմանը կյանքի կոչել այնպես, ինչպես ամեն մի կապիտալ կարող է ջուրը շոգու փոխարկել։ Այս բնական պայմանը միմիայն տեղտեղ է գտնվում, և այնտեղ, որտեղ նա չկա, չի կարելի նման պայման գոյացնել կապիտալի որոշ ծախսում անելով։ Նա կապված չէ աշխատանքի միջոցով պատրաստելի արդյունքների, ինչպես, օրինակ, մեքենաների, ածխի և այլոց հետ, այլ հողի որոշ մասի բնական որոշակի պայմանների հետ։ Գործարանատերերի այն մասը, որ ջրվեժների տերն է, ջրվեժներ չունեցող մասին հեռու է պահում այս բնական ուժը կիրառելուց, որովհետև հողն ու մանավանդ ջրի ուժով օժտված հողը սահմանափակ է։ Այս չի բացառում այն, որ, թեև բնական ջրվեժների քանակը մի երկրում սահմանափակ է, սակայն արդյունաբերության համար օգտագործելի ջրի ուժի քանակը կարող է շատացվել։ Կարող են ջրվեժն արհեստականորեն դենը տանել՝ նրա շարժիչ ուժը լիովին օգտագործելու համար. եթե ջրվեժ կա, կարելի է ջրանիվը կատարելագործել՝ ջրի ուժն ըստ կարելվույն ավելի լայն չափով օգտագործելու համար. որտեղ սովորական անիվը հարմար չէ ջուրն առբերելու համար, կարող են տուրբիններ գործածվել և այլն։ Այս բնական ուժի տիրությունը մենաշնորհ է կազմում նրա տիրոջ ձեռին, ներդրված կապիտալի ավելի բարձր արտադրողական ուժի մի այնպիսի պայման, որը չի կարող պատրաստվել բուն իսկ կապիտալի արտադրության պրոցեսի միջոցով<ref>Գերշահույթի մասին տե՛ս „Inquiry” (Մալթուսի դեմ)։<br>* Տես ռուս. հրատ. Д. Рикардо, „Начала политич. экономии и податного обложения”, Соч. т. II, 1935, стр. 36. '''Խմբ.'''։</ref>. այս բնական ուժը, որը այս ձևով մենաշնորհացնելի է, միշտ հողի հետ է շաղկապված։ Մի այսպիսի բնական ուժ չի պատկանում ո՛չ արտադրության տվյալ ոլորտի ընդհանուր պայմանների շարքին ու ո՛չ էլ նրա այնպիսի պայմանների շարքին, որոնք կարող են ընդհանրապես ստեղծվել։
Հիմա եթե մենք պատկերացնենք, թե ջրվեժներն այն հողի հետ միասին, որտեղ նրանք գտնվում են, այնպիսի անձերի ձեռին են, որոնք երկրագնդի այս մասի տերեր են համարվում, որպես հողի սեփականատերեր, ապա կտեսնենք, որ սրանք արգելում են ջրվեժի նկատմամբ կապիտալ ներդրելն ու այն կապիտալի միջոցով օգտագործելը։ Նրանք կարող են թույլատրել օգտագործումը կամ թե մերժել։ Բայց կապիտալը չի կարող իր ուժով ջրվեժ ստեղծել։ Ուստի այն գերշահույթը, որ ջրվեժի այս օգտագործումից է առաջ գալիս, ո՛չ թե կապիտալից է ծագում, այլ այս մենաշնորհացնելի ու մենաշնորհացված բնական ուժի օգտագործումից կապիտալի կողմից։ Այս հանգամանքներում գերշահույթը փոխարկվում է հողային ռենտայի, այսինքն բաժին է ընկնում ջրվեժի սեփականատիրոջը։ Եթե գործարանատերը սրան տարեկան 10 £ է վճարում սրա ջրվեժի համար, ապա նրա շահույթն անում է 15 £. 15% այն 100 £-ի վրա հաշված, որին այս դեպքում հասնում են նրա արտադրության ծախքերը. և գործարանատերը հիմա ճիշտ նույն պայմաններում և միայն առանձին դեպքերում՝ ավելի լավ պայմաններում է աշխատում, քան արտադրության նույն ոլորտի մյուս բոլոր կապիտալիստները, որոնք շոգի են բանեցնում։ Իրերի այս դրությունը բնավ չէր փոխվի, եթե կապիտալիստն ինքը տիրանար ջրվեժին։ Նա առաջվա պես l010%-անոց գերշահույթ կկորզեր ոչ իբրև կապիտալիստ, այլ իբրև. ջրվեժի սեփականատեր. և հենց այն պատճառով, որ այս ավելցուկն առաջ է գալիս ոչ թե նրա կապիտալից իբրև այսպիսուց, այլ մի այնպիսի բնական ուժի տնօրինությունից, որը նրա կապիտալից անջատելի է, մենաշնորհացնելի ու ըստ իր չափերի՝ սահմանափակ,— հենց այս պատճառով հիշյալ ավելցուկը դառնում է հողային ռենտա։
'''Առաջին'''. պարզ է, որ այս ռենտան միշտ դիֆերենցիալ ռենտա է, որովհետև նա չի մտնում ապրանքի ընդհանրական արտադրության գնի մեջ, իբրև որոշիչ տարր, այլ ենթադրում է այն։ Ռենտան միշտ ծագում է այն տարբերությունից, որ լինում է իր տրամադրության տակ մենաշնորհացված բնական ուժ ունեցող առանձին կապիտալի անհատական արտադրության գնի ու արտադրության տվյալ ոլորտում ընդհանրապես ներդրված կապիտալի ընդհանրական արտադրության գնի միջև։
'''Չորրորդ'''. ջրվեժի նկատմամբ ունեցած հողային սեփականությունն ինքնըստինքյան ոչ մի գործ չունի հավելյալ արժեքի (շահույթի) այդ մասի ստեղծման և ուրեմն ընդհանրապես ապրանքի գնի հետ, որը ջրվեժի օգնությամբ է արտադրվում։ Այս գերշահույթը գոյություն կունենար նաև այն դեպքում, եթե ոչ մի հողային սեփականություն գոյություն չունենար, եթե, օրինակ, այն հողամասը, որտեղ գտնվում է ջրվեժը, գործարանատիրոջ կողմից օգտագործվեր իբրև անտեր հող։ Հետևաբար, հողային սեփականությունը չի ստեղծում արժեքի այն մասը, որը գերշահույթի է փոխարկվում, այլ նա լոկ հնարավորություն է տալիս հողի սեփականատիրոջը, ջրվեժի սեփականատիրոջը, որ սա այս գերշահույթը գործարանատիրոջ գրպանից փոխադրի իր գրպանը։ Հողային սեփականությունը ոչ թե այս գերշահույթի ստեղծման պատճառ է, այլ այն բանի պատճառ, որ գերշահույթն ընդունում է հողային ռենտայի ձև, և հետևաբար շահույթի կամ ապրանքագնի այս մասը յուրացվում է հողի սեփականատիրոջ կամ ջրվեժի սեփականատիրոջ կողմից։
'''Հինգերորդ'''. պարզ է, որ ջրվեժի գինը, այսինքն՝ այն գինը, որ հողի սեփականատերը կստանար, եթե այն ծախեր մի երրորդ անձի կամ թե հենց գործարանատիրոջը, նախ և առաջ չի մտնում ապրանքների արտադրության գնի մեջ, թեև մտնում է գործարանատիրոջ արտադրության անհատական ծախքերի մեջ որովհետև ռենտան այստեղ ծագում է շոգեմեքենաներով արտադրված միևնույն տեսակի ապրանքների արտադրության գնից, որը կարգավորվում է ջրվեժից անկախ։ Բայց այնուհետև ջրվեժի այս գինը ընդհանրապես իռռացիոնալ արտահայտություն է, որի թիկունքում իրական տնտեսական հարաբերություն է թաքնված։ Ջրվեժը, ինչպես երկիրն ընդհանրապես, ինչպես բնության ամեն ուժ, ոչ մի արժեք չունի, որովհետև նա չի ներկայացնում իր մեջ առարկայացած ոչ մի աշխատանք, ուրեմն չունի և ոչ մի գին, որը սովորաբար ուրիշ բան չէ, քան փողով արտահայտված արժեք։ Որտեղ ոչ մի արժեք չկաք այնտեղ eo ipso [ինքնըստինքյան] ոչինչ էլ չի կարող փողով արտահայտվել։ Այս գինը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտալացված հողային ռենտա։ Հողային սեփականությունը հողատիրոջը հնարավորություն է տալիս անհատական շահույթի ու միջին շահույթի միջև եղած տարբերությունը իր ձեռքը գցելու. այս եղանակով ձեռք գցած շահույթը, որը նորոգվում է ամեն տարի, կարող է կապիտալացվել և այս դեպքում հանդես է գալիս իբրև հենց բնության ուժի գին։ Եթե այն գերշահույթը, որ ջրվեժի օգտագործումն է տալիս գործարանատիրոջը, տարեկան 10 £ է, իսկ միջին տոկոսը՝ 6%, ապա այս տարեկան 10 £-ը ներկայացնում է 200 £-անոց մի կապիտալի տարեկան տոկոսը, և տարեկան 10 £-ի այս կապիտալացումը, 10 £-ի, որը գործարանատիրոջից հափշտակելու հնարավորությունը ջրվեժն է տալիս իր սեփականատիրոջը, այս դեպքում երևան է գալիս իբրև հենց ջրվեժի կապիտալային արժեք։ Որ ինքն այս ջրվեժն արժեք չունի, այլ նրա գինը զավթած գերշահույթի սոսկական արտացոլումն է՝ կապիտալիստորեն հաշված, այս իսկույն երևում է այն բանից, որ 200 £ գինը 10 £-անոց գերշահույթի լոկ 20 տարվա արտադրյալն է, մինչդեռ նույն ջրվեժն այլ հավասար հանգամանքներում իր սեփականատիրոջը հնարահնարավորություն է տալիս տարեկան այս 10 £-ը զավթելու անորոշ ժամանակի, 30, 100, x տարվա ընթացքում և մինչդեռ մյուս կողմից եթե մի նոր, ջրի ուժի վրա չհիմնված արտադրության մեթոդ շոգեմեքենայով արտադրված ապրանքների արտադրության ծախքերը 100-ից իջեցներ 90 £-ի, ապա կչքանար գերշահույթն ու սրա հետ էլ ռենտան, իսկ ռենտայի չքացման հետ նաև ջրվեժի գինը կչքանար։ Դիֆերենցիալ ռենտայի ընդհանուր ըմբռնումն այսպիսով սահմանելուց հետո՝ հիմա անցնում ենք նույնի քննարկմանը բուն երկրագործության մեջ։ Ինչ որ սրա մասին ասվի, վերաբերում է ընդհանուր առմամբ նաև հանքարաններին։ ===ԵՐԵՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ՌԵՆՏԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՁԵՎԸ (ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ՌԵՆՏԱ I)=== Ռիկարդոն լիովին իրավացի է իր հետևյալ դրույթների մեջ. «Ռենտան {այսինքն՝ դիֆերենցիալ ռենտան. նա ընդհանրապես ենթադրում է, որ ուրիշ ոչ մի ռենտա գոյություն չունի, բացի դիֆնրենցիալ ռենտայից} միշտ այն տարբերությունն է, որ գոյանում է կապիտալի ու աշխատանքի հավասարամեծ ծախսումների միջոցով ստացված արդյունքների միջև» („Principles”, էջ 59)* [''Տես 8 ծան. հետո'']։ Նա պետք է ավելացներ «միևնույն մեծության հողակտորների վրա արված ծախսումների», որչափով որ խոսքը վերաբերում է հողային ռենտային և ոչ թե գերշահույթին ընդհանրապես։ Ուրիշ խոսքով գերշահույթը, եթե առաջ է գալիս նորմալ կերպով ու ոչ թե շրջանառության պրոցեսում տեղի ունեցող պատահական դիպվածների շնորհիվ, միշտ արտադրվում է իբրև կապիտալի ու աշխատանքի երկու նույնահավասար քանակների արդյունքի միջև եղած տարբերություն, և այս գերշահույթը հողային ռենտայի է փոխարկվում, եթե կապիտալի ու աշխատանքի երկու նույնահավասար քանակները հավասարամեծ հողատարածությունների վրա են գործադրվում, տալով անհավասար հետևանքներ։ Սակայն ամենևին չի պահանջվում անպայման, որ այս գերշահույթը ստացվի գործադրվող կապիտալի նույնահավասար քանակների անհավասար հետևանքներից։ Տարբեր ձեռնարկների մեջ կարող են անհավասար մեծությամբ կապիտալներ էլ բանեցվել. մեծ մասամբ նույնիսկ հենց այս է նախադրյալը. բայց յուրաքանչյուրի նույնահավասար համամասնական մասերը, օրինակ, յուրաքանչյուր կապիտալի 100-ական £-ը, տալիս են անհավասար հետևանքներ, այսինքն՝ շահույթի նորման տարբեր է։ Ընդհանուր առմամբ այս է գերշահույթի գոյության ընդհանրական նախադրյալը կապիտալի ներդրման ամեն մի ոլորտում։ Երկրորդ նախադրյալն է՝ այս գերշահույթի փոխարկումը հողային ռենտայի ձևի (ընդհանրապես ռենտայի որպես շահույթից տարբեր մի ձևի). պետք է հետազոտվի միշտ այն, թև երբ, ինչպես ու ինչ հանգամանքներում է այս փոխարկումը տեղի ունենում։ Այնուհետև, Ռիկարդոն իրավացի է հետևյալ դրույթում, որչափով որ սա դիֆերենցիալ ռենտայով է սահմանափակվում. «Ամեն ինչ, որ քչացնում է միևնույն կամ թե նոր հողից ստացվող արդյունքի տարբերությունը, միտում ունի ռենտան քչացնելու. իսկ այն ամենը, որ մեծացնում է այս տարբերությունը, անհրաժեշտորեն առաջ է բերում հակառակ ներգործություն և միտում ունի ռենտան մեծացնելու» (էջ 74 [ռուս. հրատ. էջ 43])։ Բայց այս պատճառների շարքին պատկանում են ոչ միայն ընդհանրական պատճառները (պտղաբերությունն ու տեղադրությունը), այլ և 1) հարկաբաշխումը, նայած թե սա հավասարաչափ է ներգործում, թե ոչ. վերջինը տեղի ունի միշտ այն դեպքում, երբ, ինչպես, օրինակ,— Անգլիայում, հարկաբաշխումը կենտրոնացված չէ, և երբ հարկը գանձվում է հողից ու ոչ թև ռենտայից. 3) այն անհավասարությունները, որոնք առաջ են գալիս տարբեր երկրամասերում եղած հողագործության տարբեր զարգացումից, ընդ որում տնտեսության այս ճյուղը [Industriezweig], իր ավանդական բնույթի պատճառով, ավելի դժվար է համահարթվում, քան մանուֆակտուրան. և 3) այն անհավասարությունը, որով կապիտալը բաշխվում է ֆերմերների միջև։ Որովհետև հողագործության նվաճումն արտադրության կապիտալիստական եղանակի կողմից, ինքնատնտեսագործ գյուղացու փոխարկումը վարձու բանվորի արտադրության այս եղանակի իրոք վերջին նվաճումն է ընդհանրապես, ուստի այս անհավասարություններն այստեղ ավելի մեծ են, քան արդյունաբերության որևէ ուրիշ ճյուղում։ Այս նախնական նկատողություններից հետո ես ուզում եմ լոկ բոլորովին կարճառոտ ամփոփել իմ հետազոտության առանձնահատկությունները՝ ի տարբերություն Ռիկարդոյի և այլոց հետազոտությունից։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Մենք նախ կքննենք հավասար մեծություն ունեցող տարբեր հողերում ներդրվող կապիտալի նույնահավասար քանակների անհավասար հետևանքները կամ թե անհավասար մեծություն ունեցող հողերի դեպքում հետևանքները կքննենք, ելնելով հողի ավասարամեծ տարածություններից։ Այս անհավասար հետևանքների երկու ընդհանրական ու կապիտալից անկախ պատճառներն են. 1) '''Պտղաբերությունը''' (այս կետի կապակցությամբ պետք է պարզաբանել, թե ընդհանրապես ինչն ու որ տարբեր մոմենտներն են հասկացվում հողերի բնական պտղաբերություն ասելով)։ 2) Հողամասերի '''տեղադրությունը'''։ Վերջին հանգամանքը վճռական նշանակություն ունի գաղութների համար և ընդհանրապես վճռական է այն հաղորդականության համար, որով հողերն իրար ետևից կարող են մշակման վերցվել։ Այնուհետև պարզ է, որ դիֆերենցիալ ռենտայի այս երկու տարբեր հիմունքները, պտղաբերությունն ու հողամասի տեղադրությունը, կարող են ներգործել հակառակ ուղղությամբ։ Մի հող կարող է շատ լավ տեղադրություն ունենալ ու շատ քիչ պտղաբեր լինել, և ընդհակառակը։ Այս հանգամանքը կարևոր նշանակություն ունի, որովհետև սա մեզ բացատրում է, թև ինչու տվյալ երկրի հողի մշակման դեպքում կարող են թե ավելի լավ հողից անցնել ավելի վատին ու թե ընդհակառակը։ Վերջապես պարզ է, որ ընդհանրապես հասարակական արտադրության առաջադիմությունը մի կողմից համահարթիչ ներգործություն է ունենում տեղադրության վրա իբրև դիֆերենցիալ ռենտայի հիմունքի վրա, որովհետև նա տեղական շուկաներ է առաջացնում և հաղորդակցության միջոցներ ու փոխադրամիջոցներ ստեղծելով՝ փոփոխության է ենթարկում տեղադրության պայմանները. մյուս կողմից՝ ուժեղացնում է հողերի տեղական դրությունների տարբերության նշանակությունը նրանով, որ թե երկրագործությունը անջատում է արդյունաբերությունից և թե արտադրության խոշոր կենտրոններ է ստեղծում, հակառակ բևեռում հարաբերաբար մեկուսացնելով գյուղը։ Բայց առժամանակ մենք անտեսենք այս կետը, հողամասի տեղադրությունը, և քննենք միայն բնական պտղաբերությունը։ Մի կողմ թողնելով կլիմայական և այլ մոմենտները՝ բնական պտղաբերության տարբերությունը կախված է հողի վերնաշերտի քիմիական բաղադրության տարբերությունից, այսինքն՝ բույսերի աճման համար անհրաժեշտ սննդանյութերի տեսակետից տարբեր բովանդակություն ունենալուց։ Սակայն երկու հողամասերի նույնահավասար քիմիական բովանդակություն ու այս իմաստով հավասար բնական պտղաբերություն ենթադրելով՝ իրական, էֆեկտիվ պտղաբերությունը կարող է տարբեր լինել, նայած թե այս սննդանյութերը գտնվում են արդյոք մի այնպիսի ձևում, որով նրանք ավելի կամ թե պակաս չափով յուրացնելի ենք անմիջաբար օգտագործելի են բույսերի սնման համար։ Այսպիսով ուրեմն, հողագործության մասամբ քիմիական, մասամբ էլ մեքենական զարգացումից է կախված այն, թե այս բնական պտղաբերությունը որ աստիճան կարող է օգտագործելի դարձվել ի բնե հավասարապես պտղաբեր հողերում։ Ուստի պտղաբերությունը, թեև հողի օբեկտիվ հատկություն է, միշտ պարունակում է տնտեսական հարաբերություն, հարաբերություն երկրագործության քիմիական ու մեքենական զարգացման տվյալ աստիճանի նկատմամբ, և այս պատճառով փոփոխվում է զարգացման այս աստիճանին զուգընթաց։ Քիմիական միջոցներով (օրինակ) պինդ կավահողի նկատմամբ որոշ հեղուկ պարարտանյութեր բանեցնելով, այլև ծանր կավահողն այրելով), կամ թե մեխանիկական միջոցներով (օրինակ, ծանր հողերի մշակման համար առանձին գութան գործածելով) կարող են վերացվել այն արգելքները, որոնք հավասարապես պտղաբեր հողերն անարգավանդ էին դարձնում փաստորեն (այս միջոցների շարքին պատկանում է նաև ցամաքուրդը)։ Կամ թե հողատեսակների մշակման բուն իսկ հաջորդականությունը կարող է փոխվել հիշյալ եղանակով, ինչպես այս տեղի ունեցավ, օրինակ, անգլիական երկրագործության զարգացման մի պարբերաշրջանում թեթև ավազահողի ու ծանր կավահողի նկատմամբ։ Այս ցույց է տալիս դարձյալ, որ պատմականորեն — մշակման ընթացքի հաջորդական փուլերում — կարող է անցում կատարվել ինչպես ավելի պտղաբեր հողերից դեպի ավելի պակաս պտղաբեր հողերը, այնպես էլ ընդհակառակը։ Միևնույն հետևանքը կարող է ստացվել հողի բաղադրության մեջ արհեստականորեն առաջ բերած բարելավման միջոցով կամ թե երկրագործության մեթոդը պարզապես .փոխելու հետևանքով։ Վերջապես, նույն հետևանքը կարող է ստացվել հողի տեսակների աստիճանական դասավորության կարգը փոփոխվելուց, համապատասխան ենթաշերտի տարբեր պայմաններին, հենց որ այս ենթաշերտն էլ նմանապես մշակման է ենթարկվում և փխրուն վարելահող է դարձվում։ Այս մասամբ պայմանավորված է երկրագործության նոր մեթոդներ կիրառելով (ինչպես, օրինակ, կերաբույսեր մշակելով), մասամբ էլ՝ մեքենական միջոցներով, որոնք կամ ենթաշերտը վերնաշերտ են դարձնում, կամ թե այս խառնում են նրա հետ, և կամ էլ ենթաշերտը մշակում են՝ առանց վերև տեղափոխելու։ Զանազան հողերի դիֆերենցիալ պտղաբերության վրա արվող այս բոլոր ազդեցությունները հանգում են այն դրույթին, որ տնտեսական պտղաբերության տեսակետից աշխատանքի արտադրողական ուժի այն աստիճանը, այստեղ՝ երկրագործության այն ունակությունը, որով նա հողի բնական պտղաբերությունն իսկույն օգտագործելի է դարձնում,— մի ունակություն, որը զարգացման տարբեր աստիճաններում տարբեր է,— հողի այսպես կոչված բնական պտղաբերության մի մոմենտն է ճիշտ այնպես, ինչպես նրա քիմիական բաղադրությունն ու նրա մյուս բնական հատկությունները։ Այսպես ուրեմն, մենք ենթադրում ենք հողագործության զարգացման տվյալ մի աստիճան։ Այնուհետև մենք ենթադրում ենք, որ հողատեսակների հաջորդականությունը նկատի է առնվում զարգացման այս աստիճանի համապատասխան, ինչպես անտարակույս այս միշտ տեղի է ունենում տարբեր հողերում կապիտալի միաժամանակյա ներդրումներ անելիս։ Այս դեպքում դիֆերենցիալ ռենտան կարող է ներկայացվել վերընթաց ու վայրընթաց հաջորդականությամբ, որովհետև, չնայած որ իրապես մշակելի հողերի ամբողջության հաջորդականությունը տրված է, սակայն երբեք չի դադարում հաջորդական շարժումը, որով գոյացել է հողերի դասավորման տվյալ կարգը։ Ենթադրենք 4 տեսակի հող՝ A, B, C, D։ Այնուհետև ենթադրենք, թե մի քվարտեր ցորենի գինը = 3 £ կամ 60 շիլլինգի։ Որովհետև ռենտան սոսկ դիֆերենցիալ ռենտա է, ապա քվարտերի 60 շիլլինգանոց այս գինը հավասար է ամենավատ հողամասի արդյունքի արտադրության գնին, այսինքն հավասար է կապիտալին, պլյուս միջին շահույթը։ Թող A-ն լինի այս ամենավատ հողը և 50 շիլլինգ ծախսումով տա 1 քվարտեր = 60 շիլլինգ. ուրեմն 10 շիլլինգ շահույթ կամ 20%։ Թող B-ն միևնույն ծախսումին տա 2 քվարտեր = 120 շիլլինգ։ Այս կաներ 70 շիլլինգ շահույթ կամ թե 60 շիլլինգանոց մի գերշահույթ։ Թող C-ն նույնահավասար ծախսումի դեպքում տա 3 քվարտեր = 180 շիլլինգ։ ամբողջ շահույթը = 130 շիլլինգի. գերշահույթը = 120 շիլլինգի։ Թոզ D-ն տա 4 քվարտեր = 240 շիլլինգի = 180 շիլլինգի գերշահույթ։ Այս դեպքում մենք կունենայինք հետևյալ հաղորդականությունը. <TABLE border = 0> <TR> <TD align=center colspan=8 style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>I աղյուսակ</TD> </TR> <TR> <TD align=center rowspan=2 style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Հողի տեսակը</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունք</TD> <TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Կանխաճարված<br>կապիտալ<br>Քվարտերներով</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Շահույթ</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ռենտա</TD> </TR> <TR> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Քվարտերներով</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Շիլլինգներով</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Քվարտերներով</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Շիլլինգներով</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Քվարտերներով</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Շիլլինգներով</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>A</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>60</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^1/_6</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>B</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>120</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1<math>^1/_6</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>70</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>60</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>C</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>180</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2<math>^1/_6</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>130</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>120</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>D</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>240</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>3<math>^1/_6</math></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>190</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>180</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ամբողջը</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>10 քվարտեր</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>600 շիլլ.</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>6 քվարտեր</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>360 շիլլ.</TD> </TR></TABLE> Համապատասխան ռենտաները եղել են` D-ի համար = 190 շիլլինգ — 10 շիլլինգ կամ D-ի ու A-ի միջև եղած տարբերությունը. C-ի համար = 130 շիլլինգ —10 շիլլինգ կամ C-ի ու A-ի միջև եղած տարբերությունը. B-ի համար = 70 շիլլինգ — 10 շիլլինգ կամ B-ի ու A-ի միջև եղած տարբերությունը. իսկ ամբողջ ռենտան B-ի, C-ի, D-ի համար = 6 քվարտեր = 360 շիլլինգ, որ հավասար է D-ի ու A-ի, C-ի ու A-ի, B-ի ու A-ի տարբերությունների գումարին։ Այո շարքը, որ ներկայացնում է տվյալ արդյունքը տվյալ պայմաններում, կարելի է ստանալ, վերացականորեն քննած (իսկ մենք արդեն նշել ենք այն պատճառները, թե ինչու, իրականում այս էլ կարող է տեղի ունենալ), ինչպես վայրընթաց հաջորդականությամբ (D-ից իջնելով մինչև A-ն, ավելի պտղաբերից դեպի ավելի ու ավելի անպտուղ հողը, այնպես էլ վերընթաց հաջորդականությամբ (A-ից բարձրանալով դեպի D-ն, հարաբերաբար անպտղաբերից դեպի ավելի ու ավելի պտղաբեր հողը), վերջապես փոփոխակի հաջորդականությամբ, մերթ՝ վայրընթաց ուղղությամբ, մերթ՝ վերընթաց, օրինակ, D-ց դեպի C, C-ից դեպի A, A-ց դեպի B։ Վայրընթաց հաջորդականության ժամանակ պրոցեսն այս էր. — քվարտերի գինն աստիճանաբար բարձրանում է, ասենք 15-ից 50 շիլլինգի։ Հենց որ D-ի կողմից արտադրված 4 քվարտերը (որի տակ կարելի է միլիոններ հասկանալ) այլևս չեն բավականացրել, ցորենի գինն այնքան է բարձրացել, որ պակասող առբերումը կարող էր արդեն C-ն հայթայթել։ Այսինքն քվարտերի գինը պետք է բարձրանար 20 շիլլինգի։ Հենց որ ցորենի քվարտերի գինը բարձրացած էր լինում 30 շիլլինգի, կարող էր B հողը մշակման մեջ առնվել. հենց որ ցորենի գինը հասած էր լինում 60-ի, կարող էր A հողը մշակման մեղ առնվել, ընդ որում չէր ստեղծվի մի այնպիսի դրություն, որ տվյալ բնագավառում գործադրած կապիտալը գոհանար շահույթի ավելի փոքր նորմայով, քան 20%-ն է։ Այսպիսով D-ի համար կգոյանար նախ մի ռենտա քվարտերին 5-ական շիլլինգ հաշվածս = 20 շիլլինգ այն 4 քվարտերին, որ նա արտադրում է. հետո քվարտերին 15-ական շիլլինգ = 60 շիլլինգի, այնուհետև քվարտերին 45-ական շիլլինգ = 180 շիլլինգ 4 քվարտերին։ Եթե D-ի շահույթի նորման սկզբում նույնպես լիներ 20%-ի, ապա 4 քվարտերից ստացվող նրա ամբողջ շահույթն էլ միմիայն 10 շիլլինգ կկազմեր, որը սակայն հացահատկի 15 շիլլինգանոց գնի դեպքում ավելի շատ հացահատիկ կներկայացներ, քան 60 շիլլինգանոց գնի դեպքում։ Բայց որովհետև հացահատիկը մտնում է բանվորական ուժի վերարտադրության մեջ, և յուրաքանչյուր քվարտերից մի մասն աշխատավարձն է փոխհատուցելու, իսկ մի ուրիշ մասն էլ՝ հաստատուն կապիտալը, ուստի այս ենթադրության դեպքում ավելի բարձր էր հավելյալ արժեքը, ուրեմն այլ անփոփոխ հանգամանքներում ավելի բարձր էր նաև շահույթի նորման։ (Շահույթի նորմայի հարցը պետք է դեռ առանձին ու ավելի մանրամասն հետազոտել)։ Իսկ եթե, ընդհակառակը, հաջորդականությունը հակադարձ է եղել, այսինքն պրոցեսն A-ից է սկսվել, ապա, հենց որ պետք է նոր վարելահողը ենթարկվեր մշակման, քվարտերի գինը նախ կբարձրանար 60 շիլլինգից վեր. բայց որովհետև անհրաժեշտ առբերումը, 2 քվարտերանոց անհրաժեշտ առբերումը B-ն մատակարարել է, ուստի գինն ընկնելով էլի կհասներ 60 շիլլինգի. ընդ սմին թեև B-ն քվարտերը 30 շիլլինգով էր արտադրում, սակայն 60-ով էր ծախում, որովհետև նրա առաջարկը բավականացնում էր հենց ճիշտ միմիայն պահանջարկը գոցելու համար։ Այսպիսով մի ռենտա կգոյանար նախ B-ի համար՝ 60 շիլլինգանոց, ու միևնույն եղանակով էլ C-ի ու D-ի համար՝ դարձյալ ենթադրելով, որ թեև նրանք երկուսն էլ համապատասխանորեն քվարտերը 20 շիլլինգ ու 15 շիլլինգ իրական արժեքով էին մատակարարում, շուկայական գինը մնում է 60 շիլլինգ քվարտերին, որովհետև այն մի քվարտերի առաջարկը, որ A-ն է մատակարարում, առաջվա պես անհրաժեշտ է ամբողջ կարիքը բավարարելու համար։ Այս դեպքում առաջարկի գերազանցելն այն կարիքից, որ առաջ A-ն ու հետո էլ A-ն ու B-ն էին բավարարում, ներգործած կլիներ ոչ թե այնպես, որ B- ն, C-ն, D-ն կարողանային հաջորդաբար մշակվել, այլ այն իմաստով, որ կընդարձակվեր մշակելի դաշտն ընդհանրապես, և ավելի պտղաբեր հողերը պատահաբար միայն ավելի ուշ կարող էին մշակման ենթարկվել։ Առաջին շարքում գնի ավելանալու հետ ռենտան կբարձրանար, իսկ շահույթի նորման կնվազեր։ Այu քչացումը կարող էր ամբողջովին կամ թե մասամբ ջլատվել հակազդող հանգամանքների միջոցով. այս կետի վրա հետագայում պետք կլինի ավելի մանրամասն կանգ առնել։ Չպետք է մոռանալ, որ շահույթի ընդհանրական նորման հավելյալ արժեքով հավասարապես չի որոշվում արտադրության '''բոլոր''' ոլորտներում։ Արդյունաբերական շահույթը որոշողը երկրագործական շահույթը չէ, այլ ընդհակառակը։ Բայց այս մասին հետո։ Երկրորդ շարքում շահույթի նորման ծախսված կապիտալի համար միևնույնը կմնար. շահույթի մասսան կներկայանար ավելի փոքրաքանակ հացահատկի կերպարանքով, բայց հացահատկի հարաբերական գինը, մյուս ապրանքների գների հետ համեմատած, կբարձրանար։ Միայն թե շահույթի հավելուրդը, որտեղ որ մի այսպիսի հավելուրդ է գոյանում, արդյունաբերական ֆերմերների գրպանը լցվելու և որպես աճող շահույթ ներկայանալու փոխարեն՝ շահույթից ճյուղ տալով բաժանվում է ռենտայի ձևով։ Սակայն արված ենթադրության դեպքում հացահատկի գինն անփոփոխ կմնար։ Դիֆերենցիալ ռենտայի զարգացումն ու աճումը միևնույնն են մնում թե անփոփոխ ու թե բարձրացող գների պայմաններում և ինչպես ավելի վատ հողից դեպի ավելի լավ հողը կատարվող հաջորդական առաջխաղացության, այնպես էլ ավելի լավ հողից դեպի ավելի վատ հողը կատարվող հաջորդական ետընթացության ժամանակ։ Մինչև հիմա մենք ենթադրել ենք, 1) որ գինը մի հաջորդականության դեպքում բարձրանում է, մի ուրիշում՝ անփոփոխ է մնում, և 2) որ միշտ անցումն է կատարվում ավելի լավից դեպի ավելի վատ հողը, կամ թե ընդհակառակը, ավելի վատից դեպի ավելի լավ հողը։ Բայց ենթադրենք, թե հացահատկի պահանջն սկզբնական 10-ից բարձրանում է 17 քվարտերի, այնուհետև, ասենք թե ամենավատ A հողը դուրս է մղվում մի ուրիշ A հողի կողմից, որը արտադրության 60 շիլլինգանոց ծախքերով (50 շիլլինգ ծախք, պլյուս 10 շիլլինգ էլ 20%-անոց շահույթ) տալիս է 1<math>^1/_3</math> քվարտեր և որի մեկ քվարտերի արտադրության գինն այսպիսով = է 45 շիլլինգի, կամ թե չէ ենթադրենք, որ նախկին A հողը շարունակական ռացիոնալ մշակման հետևանքով լավացել է և կամ անփոփոխ ծախքերի պայմաններում ավելի արտադրողաբար է մշակվել, օրինակ, ցանքաշրջանառության մեջ առվույտի մշակույթ մտցնելով և այլն, այնպես որ նույն կապիտալի կանխավճարման պայմաններում նրա արդյունքը շատանալով հասնում է 1<math>^1/_3</math> քվարտերի։ Ենթադրենք այնուհետև, որ հողի B, C, D տեսակները միևնույն արդյունքն են տալիս առաջվա պես, բայց մշակման են ենթարկվել հողի նոր տեսակներ — A´ հողը՝ A-ի ու արանքում տեղ բռնող պտղաբերությամբ, հետո էլ B՝, B՝՝ հողերը՝ B-ի ու C-ի միջև տեղ գրավող պտղաբերությամբ, այս դեպքում հետևյալ երևույթները տեղի կունենային. '''Առաջին'''. ցորենի քվարտերի արտադրության գինը կամ նրա կարգավորիչ շուկայական գինը 60-ից կընկներ 45 շիլլինգի կամ 25%-ով։ '''Երկրորդ'''. միաժամանակյա անցում կկատարվեր ավելի պտղաբերից դեպի ավելի անպտուղ հողն ու ավելի պակաս պտղաբերից դեպի ավելի պտղաբերը։ A´ հողն ավելի պտղաբեր է, քան A-ն, բայց ավելի անպտղաբեր է մինչև հիմա մշակվող B-ի, C-ի, D-ի համեմատությամբ, իսկ B´-ն, B˝-ն ավելի պտղաբեր են, քան A-ն, A´-ն ու B-ն, սակայն ավելի անպտղաբեր են C-ի ու D-ի համեմատությամբ։ Այսպիսով, հաջորղականությունը կխաչաձևվեր զանազան ուղղությամբ, անցում կկատարվեր ոչ թե դեպի այն հողը, որը բացարձակորեն անպտղաբեր է A-ի առադրությամբ, այլ դեպի այն հողը, որը հարաբերաբար անպտղաբեր է մինչև հիմա ամենապտղաբեր C ու D հողատեսակների համեմատությամբ. մյուս կողմից՝ անցում կկատարվեր ոչ թե դեպի բացարձակորեն պտղաբեր հողը, այլ դեպի այն հողը, որը հարաբերաբար ավելի պտղաբեր է մինչև այժմ ամենից անպտղաբեր A-ի, կամ A-ի ու B-ի համեմատությամբ։ '''Երրորդ'''. B-ից ստացվող ռենտան կընկներ, նույնպես էլ C-ից ու D-ից ստացվողը. բայց հացահատկով հաշված ամբողջ ռենտան 6 քվարտերից կբարձրանար 7<math>^2/_7</math>-ի. մշակվող ու ռենտա բերող հողերի մասսան կավելանար, և արդյունքի մասսան էլ 10 քվարտերից կհասներ 17-ի։ Շահույթը, թեև անփոփոխ մնար A-ի համար, հացահատկով արտահայտած՝ կշատանար, բայց մինչև իսկ կարող էր շահույթի նորման էլ բարձրանալ, որովհետև կբարձրանար հարաբերական հավելյալ արժեքը։ Այս դեպքում կենսամիջոցների էժանանալու հետևանքով կընկներ աշխատավարձը, ուրեմն կքչանար փոփոխուն կապիտալի վրա արվող ծախսումը, հետևաբար նաև ընդհանուր ծախսումն էլ։ Փողով արտահայտած՝ ամբողջ ռենտան 380 շիլլինգից կընկներ 345-ի։ Այժմ վերցնենք անցման մի նոր հաջորդականություն։ <TABLE border = 0> <TR> <TD align=center colspan=13 style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>II աղյուսակ</TD> </TR> <TR> <TD align=center rowspan=2 style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Հողի<br>տեսակը</TD> <TD align=center colspan=3 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունք</TD> <TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Կանխաճարված<br>ծախսում</TD> <TD align=center colspan=3 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Շահույթ</TD> <TD align=center colspan=3 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ռենտա</TD> <TD align=center colspan=2 rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Մի քվարտերի<br>արտադրության<br>գինը</TD> </TR> <TR> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Քվարտերներով</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Շիլլինգներով</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Քվարտերներով</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Շիլլինգներով</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Քվարտերներով</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Շիլլինգներով</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>A</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^1/_3</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>60</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^2/_9</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10</TD> <TD colspan=2 align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD>45</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>շիլլինգ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>A´</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^2/_3</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>75</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^5/_9</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>25</TD> <TD align=right></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^1/_3</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>15</TD> <TD>36</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>B</TD> <TD align=right>2</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>90</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^8/_9</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>40</TD> <TD align=right></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^2/_3</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>30</TD> <TD>30</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>B´</TD> <TD align=right>2</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^1/_3</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>105</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^2/_9</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>55</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>45</TD> <TD>25</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>B˝</TD> <TD align=right>2</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^2/_3</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>120</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^5/_9</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>70</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^1/_3</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>60</TD> <TD>22½</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>C</TD> <TD align=right>3</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>135</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^8/_9</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>85</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^2/_3</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>75</TD> <TD>20</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>D</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>180</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'><math>^8/_9</math></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>130</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'><math>^2/_3</math></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>120</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>15</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ամբողջը</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>17</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD colspan=2 align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>7</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'><math>^2/_3</math></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>345</TD> <TD colspan=2 align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> </TR></TABLE> Վերջապես, եթե առաջվա նման մշակվեին հողի B, C, D տեսակները միայն, բայց նրանց բերքունակությունը բարձրացվեր այնպես, որ A-ն փոխանակ 1 քվարտերի 2-ն արտադրեր, B-ն 2 քվարտերի տեղ 4, C-ն 3 քվարտերի փոխարեն 7, և D-ն էլ 4 քվարտերի տեղ 10, այնպես որ ուրեմն միևնույն պատճառները հողի տարբեր տեսակների վրա տարբեր կերպով ներգործեին, ապա ընդհանուր արտադրանքը 10-ից կբարձրանար 23 քվարտերի » Եթե ենթադրենք, որ պահանջարկը բնակչության աճելու և գնի ընկնելու հետևանքով կկլաներ այս 25 քվարտերը, ապա կստացվեր հետևյալը. <TABLE border = 0> <TR> <TD align=center colspan=10 style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>III աղյուսակ</TD> </TR> <TR> <TD align=center rowspan=2 style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Հողի<br>տեսակը</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունք</TD> <TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Կապիտալի<br>ծախսում</TD> <TD align=center colspan=2 rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Մի քվարտերի<br>արտադրության<br>գինը</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Շահույթ</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ռենտա</TD> </TR> <TR> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Քվարտերներով</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Շիլլինգներով</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Քվարտերներով</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Շիլլինգներով</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Քվարտերներով</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Շիլլինգներով</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>A</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>60</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right>30</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^1/_3</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>B</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>120</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right>15</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2<math>^1/_3</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>70</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>60</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>C</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>7</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>210</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right>8</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^4/_7</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5<math>^1/_3</math></TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>160</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>150</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>D</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>10</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>300</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>50</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>8<math>^1/_3</math></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>250</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>240</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ամբողջը</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>23</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>15</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>450</TD> </TR></TABLE> Այստեղ, ինչպես և մնացյալ աղյուսակներում, թվական հարաբերությունները կամայական են, բայց ենթադրությունները միանգամայն ռացիոնալ են։ Առաջին ու գլխավոր ենթադրությունն այն է, որ բարելավումը երկրագործության մեջ անհավասար չափով է ներգործում հողի տարբեր տեսակների վրա, և այս դեպքում ավելի շատ ներգործում է ամենալավ C ու D հողերի վրա, քան թե A-ի ու B-ի վրա։ Փորձը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ այսպես էլ հենց լինում է, թեև կարող է նաև հակառակը պատահել, եթե բարելավումն ավելի շատ ներգործեր ավելի վատ հողերի, քան թե ավելի լավերի վրա, ապա վերջիններից ստացվող ռենտան բարձրանալու փոխարեն կընկներ։— Բայց աղյուսակում նշած հողերի բոլոր տեսակների պտղաբերության բացարձակ աճման հետ միաժամանակ ենթադրվում է, որ C ու D լավագույն հողերի ավելի բարձր հարաբերական պտղաբերությունն աճել է, հետևաբար աճել է տարբեր հողերից ստացվող արդյունքի տարբերությունը կապիտալի հավասար ներդրման դեպքում, ուրեմն աճել է դիֆերենցիալ ռենտան ևս։ Երկրորդ ենթադրությունն այն է, որ աճող ընդհանուր արդյունքի հետ համաքայլ է ընթանում, աճում է նան ընդհանուր պահանջմունքն այդ արդյունքի նկատմամբ։ Սակայն, '''առաջին'''՝ այդ աճումը չպետք է իբրև հանկարծակի կատարվող պատկերացնել, այն տեղի է ունենում հետզհետե, մինչև որ հաստատվում է III շարքը։ '''Երկրորդ'''՝ սխալ է, թե անհրաժեշտ կենսամիջոցների սպառումը չի աճում նրանց էժանացման հետ միասին։ հացահատկի օրենքների վերացումը Անգլիայում (տես՝ Նյումեն) հակառակն է ապացուցել, և հակադիր պատկերացումը լոկ նրանից է ծագել, որ բերքերի այն մեծ ու հանկարծակի տարբերությունները, որոնց պատճառը սոսկ օդերևութաբանական պայմաններն են, հացահատկի գների մերթ անհամաչափ անկում, մերթ էլ անհամաչափ բարձրացում են առաջ բերում։ Եթե այս դեպքում հանկարծակի ու կարճատև էժանացումը ժամանակ չի գտնում իր լրիվ ներգործությունն անելու սպառման ընդարձակման վրա, ապա սրա հակառակն է նկատվում այն դեպքում, երբ էժանացումը արտադրության բուն իսկ կարգավորիչ գնի անկումից է առաջ գալիս, ուրեմն երկարատև է լինում։ '''Երրորդ'''՝ հացահատկի մի մասը կարող է իբրև օդի կամ թե գարեջուր սպառվել։ Եվ այս երկու առարկայի աճող սպառումն ամենևին չի շաղկապված նեղ սահմանների հետ։ '''Չորրորդ'''՝ տվյալ խնդրի լուծումը մասամբ կախված է բնակչության աճումից, մասամբ էլ նրանից, որ երկիրը կարող է հացահատիկ արտահանող երկիր լինել, ինչպես որ Անգլիան էր դեռ մինչև 18-րդ դարի մեջերքից էլ դեսը, այնպես որ պահանջմունքը լոկ ազգային սպառման սահմաններով չի կարգավորվում։ '''Վերջապես''', ցորենի արտադրության ընդլայնումն ու էժանացումը կարող է այն հետևանքն ունենալ, որ հաճարի ու վարսակի փոխարեն ցորենը դառնա բնակչության գլխավոր սննդամիջոց, այնպես որ արդեն սրա հետևանքով շուկան ընդլայնվի ցորենի համար, ինչպես որ նվազող արդյունքի ու բարձրացող գնի դեպքում կարող է հակառակը տեղի ունենալ։ Հետևաբար, այս ենթադրությունների ու մեր վերցրած թվական հարաբերությունների դեպքում III շարքն այն հետևանքն է տալիս, որ մի քվարտերի գինը 60-ից ընկնում է 30 շիլլինգի, ուրեմն 50%-ով, որ արտադրանքը, համեմատած I շարքի հետ, 10-ից բարձրանում է 23 քվարտերի, ուրեմն 130%-ով, որ B հողից ստացվող ռենտան անփոփոխ է մնում, C-ից ստացվողը աճում է 25%-ով, իսկ D-ից ստացվողը՝ 33<math>^1/_3</math> տոկոսով, և որ ռենտայի ամբողջ գումարը 18-ից բարձրանում է 22½-ի, ուրեմն, 25 տոկոսով։ Երբ համեմատում ենք երեք աղյուսակները (ընդ որում I շարքը պետք է վերցնել երկու կերպ, A-ից դեպի D-ն բարձրացող ու D-ից դեպի A-ն իջնող ուղղությամբ), որոնք կարող են ըմբռնվել կա՛մ իբրև հասարակության տվյալ կացության տվյալ աստիճաններ — օրինակ, իրար կողք-կողքի՝ երեք տարբեր երկրներում — կամ էլ որպես միևնույն երկրի զարգացման տարբեր ժամանակահատվածներում միմյանց հաջորդող աստիճաններ,— ապա ստացվում Է հետևյալը. 1) Եթե շարքը լիավարտ է,— ինչ էլ որ եղած լինի նրա գոյացման պրոցեսի ըեթացքը,— միշտ էլ իբրև վայրընթաց է ներկայանում, որովհետև ռենտան քննարկելիս միշտ էլ ելակետ են ընդունում այն հողը, որը մաքսիմում ռենտա է տալիս, և վերջին հերթին միայն գալիս են այն հողին, որը ոչ մի ռենտա չի բերում։ 2) Ամենավատ, ոչ մի ռենտա չբերող հողի արտադրության գինն է միշտ, որ կարգավորող շուկայական գին է հանդիսանում, չնայած որ վերջինս I աղյուսակում, եթե սա գոյացել է վերընթաց հաջորդականությամբ, անփոփոխ է մնում այն բանի հետևանքով միայն, որ միշտ ավելի լավ հողն է մշակման մեջ մտցվում։ Այս դեպքում ամենալավ հողի վրա արտադրված հացահատկի գինը կարգավորիչ գին է դառնում այն չափով միայն, որչափով որ նրա արտադրած արդյունքի քանակից է կախված, թե A հողը որչափով է շարունակում կարգավորիչ մնալ։ Եթե B, C, D հողերը պահանջարկից ավելի արտադրեին, A-ն կդադարեր կարգավորիչ լինելուց։ Շտորխի հայացքն այս կետի վրա էր բևեռված, երբ նա ամենալավ հողատեսակն էր իբրև կարգավորիչ ընդունում։ Այս եղանակով է ահա, որ ամերիկյան հացահատկի գինն է կարգավորում անգլիականի գինը։ 3) Դիֆերենցիալ ռենտան ծագում է հողի տեսակի բնական պտղաբերության տվյալ տարբերությունից, որն ամեն անգամ տրված է լինում կուլտուրայի զարգացման տվյալ աստիճանի պայմաններում (այստեղ դեռ մի կողմ ենք թողնում հողամասի տեղադրությունը), ուրեմն ծագում է ամենալավ հողերի սահմանափակ չափերից ու այն պարագայից, որ նույնահավասար կապիտալներ պետք է ներդրվեն անհավասար հողատեսակներում, որոնք հետևաբար, անհավասար արդյունք են տալիս միևնույն կապիտալի ծախսման դիմաց։ 4) Դիֆերենցիալ ռենտայի ու աստիճանակարգված դիֆերենցիալ ռենտայի գոյությունը կարող է հավասարապես պայմանավորված լինել թե վայրընթաց սանդուղքով, ավելի լավ հողից դեպի ավելի վատն անցնելու դեպքում, և թե, ընդհակառակը, ավելի վատից դեպի ավելի լավն անցնելու դեպքում, կամ թե փոփոխակի ուղղությամբ կատարվող խաչաձևումներով։ (I շարքը կարող է գոյանալ ինչպես D-ից դեպի A-ն, այնպես էլ A-ից դեպի D-ն անցնելով։ II շարքն ընդգրկում է երկու տեսակ շարժումներն էլ)։ 5) Դիֆերենցիալ ռենտան, ըստ իր առաջացման եղանակի, կարող է ծագել գյուղատնտեսական արդյունքի անփոփոխ, բարձրացող ու ընկնող գնի դեպքում։ Լինի անկման ընթացքում ընդհանուր արտադրանքն ու ռենտայի ամբողջ գումարը կարող են բարձրանալ, և կարող է ռենտա գոյանալ մինչև հիմա ռենտազուրկ հողերից, չնայած որ ամենավատ A հողը դուրս է մղվել ավելի լավի կողմից կամ թե հենց ինքն է ավելի լավացել, և չնայած որ մյուս ավելի լավ հողերից ու նույնիսկ հողի ամենալավ տեսակից ստացվող ռենտան ընկնում է (II աղյուսակ). այս պրոցեսը կարող է նաև զուգորդված լինել ռենտայի ամբողջ գումարի անկման հետ (փողով արտահայտված)։ Վերջապես, գների անկման դեպքում, որի պատճառը մշակման ընդհանրական բարելավումն է, երբ ամենավատ հողի արդյունքը պակասում է և նրա արդյունքի գինն ընկնում, հողի ավելի լավ տեսակների մի մասից ստացվող ռենտան կարող է անփոփոխ մնալ կամ թե ընկնել, մինչդեռ հողի ամենալավ տեսակներինը կարող է աճել։ Ամեն մի հողի դիֆերենցիալ ռենտան, համեմատած ամենավատ հողի հետ, անտարակույս կախված է, օրինակ, ցորենի քվարտերի գնից, եթե արդյունքների մասսայի տարբերությունը տրված է։ Բայց եթե գինն է տրված, ապա դիֆերենցիալ ռենտան կախված է արդյունքի մասսայի տարբերության մեծությունից, և եթե բոլոր հողերի բարձրացող բացարձակ պտղաբերության հետ հողերի ավելի լավ տեսակների պտղաբերությունը հարաբերաբար ավելի շատ է բարձրանում, քան ավելի վատերինը, ապա սրա հետ միասին աճում է նաև այս տարբերության մեծությունը։ Այսպես (I աղյուսակ) 60 շիլլինգանոց մի գնի դեպքում D-ից ստացվող ռենտան որոշվում է A-ի համեմատությամբ ունեցած նրա արդյունքի տարբերությամբ [durch sein differentielles Produkt], ուրեմն 3 քվարտեր ավելցուկով. հետևաբար ռենտան = 3 × 60 = 180 շիլլինգի։ Բայց III աղյուսակում, որտեղ գինը = 30 շիլլինգի, ռենտան որոշվում է D հողից ստացված արդյունքի ավելցուկով, համեմատած A-ի հետ, այսինքն 8 քվարտեր ավելցուկով, իսկ 8 × 30 = 240 շիլլինգի։ Սրանով տապալվում է դիֆերենցիալ ռենտայի առաջին սխալ նախադրյալը, որը դեռ իշխում է Ուեստի [West], Մալթուսի, Ռիկարդոյի մոտ, այն նախադրյալը, որ իբր թե դիֆերենցիալ ռենտան անհրաժեշտորեն ենթադրում է անցումը դեպի ավելի ու ավելի վատ հողերը կամ թե ենթադրում է երկրագործության մշտապես նվազող պտղաբերությունը։ Ինչպես մենք արդեն տեսանք, դիֆերենցիալ ռենտան կարող է գոյանալ ավելի ու ավելի լավ հողերին անցնելիս. նա կարող է գոյանալ, երբ առաջվա ավելի վատ հողի փոխարեն մի ավելի լավ հող է բռնում ամենաստորին տեղը. նա կարող է շաղկապված լինել երկրագործության բարձրացող առաջադիմության հետ։ Դիֆերենցիալ ռենտայի առաջացման նախադրյալը հողի տեսակների տարանմանությունն է միայն։ Որչափով որ արտադրողականության զարգացումն է նկատի առնվում, դիֆերենցիալ ռենտայի գոյացումը ենթադրում է, որ ամբողջ հողային տարածության բացարձակ պտղաբերության բարձրացումը չի վերացնում այս տարանմանությունը, այլ կա՛մ ուժեղացնում է, կա՛մ անփոփոխ է թողնում, կամ էլ քչացնում է միայն։ 18-րդ դարի սկզբից մինչև նրա կեսերն Անգլիայում, չնայած ոսկու և արծաթի գնի անկմանը, հացահատկի գները անընդհատ ընկնում էին, զուգորդված լինելով ռենտայի, ռենտայի ամբողջ գումարի, մշակվող հողերի չափերի, երկրագործական արտադրության ու բնակչության համաժամանակյա աճման հետ (եթե ամբողջ պարբերաշրջանը նկատի առնենք)։ Այս դրությունը համապատասխանում է I աղյուսակին՝ համակցած II աղյուսակի հետ վերընթաց գծով, բայց այնպես, որ ամենավատ A հողը կամ լավանում է, կամ թե դուրս է ընկնում հացահատկի մշակույթից, մի բան, որը սակայն չի նշանակում, թե նա չի օգտագործվում ուրիշ գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով։ 19-րդ դարի սկզբից (թվականը պետք է ավելի ճիշտ նշանակել) մինչև 1815-ը նկատվում է հացահատկի գների շարունակական բարձրացում՝ զուգորդված ռենտայի, ռենտայի ամբողջ գումարի, մշակվող հողերի չափերի, երկրագործական արտադրության ու բնակչության մշտական աճման հետ։ Այս համապատասխանում է I աղյուսակին վայրընթաց գծով։ (Այստեղ պետք է քաղվածք մեջբերել այն ժամանակվա ավելի վատ հողերի մշակման մասին)։ Պետտիի և Դավենանտի ժամանակ տարածվում են երկրագործների ու հողատերերի տրտունջներ հողերի բարելավման ու լայնատարած խամ հողերի մշակման վերաբերմամբ. նկատվում է ավելի լավ հողերից ստացվող ռենտայի անկում, ռենտայի ամբողջ գումարի բարձրացում՝ ռենտա բերող հողի ընդարձակման շնորհիվ։ (Հետագայում պետք է տալ համապատասխան քաղվածքներ այս երեք կետերի վերաբերմամբ, այլև մի երկրում մշակվող տարբեր հողամասերի պտղաբերության տարբերության մասին)։ Դիֆերենցիալ ռենտայի մասին խոսելով, պետք է նկատել ընդհանրապես, որ շուկայական արժեքը արդյունքների տվյալ մասսայի արտադրության ընդհանուր գնից միշտ բարձր է կանգնած լինում։ Վերցնենք, օրինակ, I աղյուսակը: 10 քվարտեր ընդհանուր արդյունքը ծախվում է 300 շիլլինգով, որովհետև շուկայական գինը որոշվում է A-ի արտադրության գնով, որն անում է քվարտերին 60 շիլլինգ։ Իսկ արտադրության իսկական գինը հետևյալն է. <TABLE border = 0> <TR> <TD align=center>A 1 քվարտեր = 60 շիլլինգ.</TD> <TD align=center>1 քվարտեր = 60 շիլլինգ</TD> </TR> <TR> <TD align=center>B 2 քվարտեր = 60 շիլլինգ.</TD> <TD align=center>1 քվարտեր = 30 շիլլինգ</TD> </TR> <TR> <TD align=center>C 3 քվարտեր = 60 շիլլինգ.</TD> <TD align=center>1 քվարտեր = 20 շիլլինգ</TD> </TR> <TR> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>D 4 քվարտեր = 60 շիլլինգ.</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1 քվարտեր = 15 շիլլինգ</TD> </TR> <TR> <TD align=center colspan=2>10 քվարտեր = 240 շիլլինգի։ 1 քվարտերի միջին գինը = 24 շիլլինգի։</TD> </TR></TABLE> 10 քվարտերի իսկական արտադրության գինը 240 շիլլինգ է, բայց այդ 10 քվարտերը ծախվում է 600-ով, այսինքն՝ 250% ավելի թանկ։ 1 քվարտերի իսկական միջին գինը 24 շիլլինգ է, շուկայական գինը՝ 60 շիլլինգ, այսինքն՝ նույնպես 250% ավելի թանկ։ Այստեղ մենք գործ ունենք շուկայական արժեքի միջոցով կատարվող որոշման հետ, ինչպես որ այս արժեքն արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա երևան է գալիս մրցման միջոցով, այս մրցումն առաջ է բերում մի կեղծ սոցիալական արժեք։ Այս ծագում է շուկայական արժեքի օրենքից, որին ենթակա են հողագործության արդյունքները։ Արդյունքների, ուրեմն նաև հողագործության արդյունքների շուկայական արժեքի որոշումը հասարակական ակտ է, թեև հանրորեն չգիտակցված ու չմտադրված եղանակով կատարված ակտ, որն անհրաժեշտորեն հիմնվում է արդյունքի փոխանակային արժեքի վրա, ոչ թե հողի որակի վրա ու սրա պտղաբերության տարբերության վրա։ Եթե պատկերացնենք, թե հասարակության կապիտալիստական ձևը վերացել է, և հասարակությունը կազմակերպված է իբրև գիտակից ու պլանաչափ ասսոցիացիա է ապա այս 10 քվարտերը կներկայացնեին ինքնակա բանվորական ժամանակի մի քանակ, հավասար այն քանակին, որ պարունակվում է 240 շիլլինգի մեջ։ Ուստի հասարակությունը հողագործության այս արդյունքը չէր գնի նրա մեջ պարունակված իսկական բանվորական ժամանակի 2½-պատիկով. սրանով կտապալվեր հողի սեփականատերերի դասակարգի պատվանդանը։ Այս բոլորովին նույն ներգործությունը կունենար, ինչպես օտարերկրյա ներմուծման միջոցով արդյունքը նույնահավասար գումարով էժանացնելը։ Այսպիսով ուրեմն որքան ճիշտ է այն պնդումը, թե,— արտադրության այժմյան եղանակը պահելով, բայց ենթադրելով, որ դիֆերենցիալ ռենտան պետությանն է անցնում,— հողագործական արդյունքների գներն այլ հավասար պարագաներում նախկինները կմնային, նույնքան էլ սխալ է այն պնդումը, թե արդյունքների արժեքը նույնը կմնար կապիտալիստական արտադրությունն ասսոցիացիայով փոխարինելու դեպքում։ Միևնույն տեսակի ապրանքների շուկայական գների նույնությունն այն եղանակն է, որով երևան է ելնում արժեքի հասարակական բնույթն արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա ու ընդհանրապես արտադրության մի այնպիսի եղանակի պատվանդանի վրա, որի հիմքը կազմում է առանձին արտադրողների միջև տեղի ունեցող ապրանքային փոխանակությունը։ Այն, ինչ որ հասարակությունն, իբրև սպառող վերցրած, ավելի է վճարում հողագործության արդյունքների համար, այն, ինչ որ հողագործական արտադրության մեջ նրա բանվորական ժամանակի իրացման մինուսն է, հիմա հասարակության մի մասի, հողի սեփականատերերի համար պլյուս է կազմում։ Մի երկրորդ հանգամանք, որը կարևոր է հաջորդ գլխում II ռուբրիկայի տակ շարադրելիքի համար, այս է. Կարևորը ոչ միայն ակրից կամ թե հեկտարից ստացվող ռենտան է, ոչ միայն արտադրության գնի ու շուկայական գնի միջև եղած տարբերությունն է ընդհանրապես և կամ ակրի վրա հաշված անհատական ու ընդհանրական արտադրության գնի տարբերությունը, այլ և այն, թե հողի յուրաքանչյուր տեսակից որքան ակր է մշակման ենթարկվում։ Անմիջաբար կարևորն այստեղ ռենտայի գումարի, այսինքն մշակված բոլոր հողամասերի ամբողջ ռենտայի լոկ մեծությունն է. բայց այս մեզ համար ծառայում է իբրև անցում՝ հետազոտելու համար '''ռենտայի նորմայի''' բարձրանալը, չնայած որ ո՛չ գներն են բարձրանում, ո՛չ էլ գների անկման դեպքում հողի տեսակների հարաբերական պտղաբերության տարբերություններն են մեծանում։ Վերևում մենք ունեինք. <TABLE border = 0> <TR> <TD align=center colspan=11 style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>I աղյուսակ</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Հողի<br>տեսակը</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ակրեր</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արտադրության<br>գինը</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունք </TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ռենտան<br>հացահատկով</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ռենտան<br>փողով</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>A</TD> <TD align=right>1</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>3</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> <TD align=right>1</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right>0</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>0</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>B</TD> <TD align=right>1</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>3</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>2</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>1</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right>3</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>C</TD> <TD align=right>1</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>3</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>3</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>2</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>6</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>D</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>9</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Գումար</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>ակր</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>10</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>18</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> </TR></TABLE> Եթե հիմա ենթադրենք, որ մշակված ակրերի թիվը կրկնապատկվել է հողի ամեն մի տեսակում, ապա կունենանք. <TABLE border = 0> <TR> <TD align=center colspan=11 style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Ia աղյուսակ</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Հողի<br>տեսակը</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ակրեր</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արտադրության<br>գինը</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունք </TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ռենտան<br>հացահատկով</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ռենտան<br>փողով</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>A</TD> <TD align=right>2</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>6</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> <TD align=right>2</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right>0</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>0</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>B</TD> <TD align=right>2</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>6</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>4</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>2</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right>6</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>C</TD> <TD align=right>2</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>6</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>6</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>4</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>12</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>D</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>18</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Գումար</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>ակր</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>20</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>12</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>36</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> </TR></TABLE> Մենք կենթադրենք դարձյալ երկու դեպք. առաջինը, երբ արտադրությունն ընդարձակվում է հողի երկու ամենաստորին տեսակներում, այսինքն. <TABLE border = 0> <TR> <TD align=center colspan=13 style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Ib աղյուսակ</TD> </TR> <TR> <TD align=center rowspan=2 style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Հողի<br>տեսակը</TD> <TD align=center rowspan=2 colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ակրեր</TD> <TD align=center colspan=4 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արտադրության գինը</TD> <TD align=center rowspan=2 colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունք </TD> <TD align=center rowspan=2 colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ռենտան<br>հացահատկով</TD> <TD align=center rowspan=2 colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ռենտան<br>փողով</TD> </TR> <TR> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Մի ակրինը</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ընդամենը</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>A</TD> <TD align=right>4</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>3</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> <TD align=right>12</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> <TD align=right>4</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right>0</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>0</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>B</TD> <TD align=right>4</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>3</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>12</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>8</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>4</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right>12</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>C</TD> <TD align=right>2</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>3</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>6</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>6</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>4</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>12</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>D</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>18</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Գումար</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>12</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>ակր</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>36</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>26</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>14</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>42</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> </TR></TABLE> Եվ վերջապես չորս հողատեսակներում էլ արտադրության ու մշակված հողի անհավասար ընդարձակում. <TABLE border = 0> <TR> <TD align=center colspan=13 style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Ic աղյուսակ</TD> </TR> <TR> <TD align=center rowspan=2 style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Հողի<br>տեսակը</TD> <TD align=center rowspan=2 colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ակրեր</TD> <TD align=center colspan=4 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արտադրության գինը</TD> <TD align=center rowspan=2 colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունք </TD> <TD align=center rowspan=2 colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ռենտան<br>հացահատկով</TD> <TD align=center rowspan=2 colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ռենտան<br>փողով</TD> </TR> <TR> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Մի ակրինը</TD> <TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ընդամենը</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>A</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>3</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> <TD align=right>3</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> <TD align=right>1</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right>0</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>0</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>B</TD> <TD align=right>2</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>3</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>6</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>4</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>2</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right>6</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>C</TD> <TD align=right>5</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right>3</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>15</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>15</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>10</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>30</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>D</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>12</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>16</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>12</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>36</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Գումար</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>12</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>ակր</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>36</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>36</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>24</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>քվարտեր</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>72</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> </TR></TABLE> Ամենից առաջ՝ այս բոլոր I, Ia, Ib, Ic դեպքերում մի ակրից ստացվող ռենտան միևնույնն է մնում. որովհետև փաստորեն հողի միևնույն տեսակի յուրաքանչյուր 1 ակրի վրա գործադրված կապիտալի միևնույն մասսայի արդյունքն անփոփոխ է մնացել, միմիայն ենթադրվում է,— և այս պատահում է ամեն մի երկրում յուրաքանչյուր տվյալ վայրկյանին,— որ հողի տարբեր տեսակներն ամբողջ մշակված հողի նկատմամբ որոշ համամասնության մեջ են գտնվում և որ, ինչպես այդ պատահում է երկու երկրում, երբ սրանք իրար հետ ենք համեմատում, կամ թե միևնույն երկրի զարգացման տարբեր ժամանակաշրջաններում, փոխվում է այն հարաբերությունը, որով ամբողջ մշակված հողը բաշխվում է հողի տարբեր, տեսակների միջև։ Եթե համեմատում ենք Ia-ն I-ի հետ, ապա տեսնում ենք, որ եթե հողի չորս տեսակների մշակումն աճում է միևնույն համամասնությամբ, մշակված ակրերի կրկնապատկվելու հետ կրկնապատկվում է ամբողջ արտադրությունը, նմանապես կրկնապատկվում է ռենտան հացահատկով ու ռենտան փողով։ Իսկ եթե Ib-ն ու Ic-ն ենք հաջորդաբար համեմատում I-ի հետ, ապա երկու դեպքում էլ մշակման ենթարկված հողի տարածության եռապատկումն է տեղի ունենում։ Սա երկու դեպքում էլ 4 ակրից բարձրանում է 12-ի, բայց աճի ամենանշանավոր բաժինն Ib-ում ստանում են հողի A ու B տեսակները, որոնցից A-ն ոչ մի ռենտա չի բերում, իսկ B-ն բերում է ամենաքիչ դիֆերենցիալ ռենտա, այն է՝ նոր մշակված 8 ակրից A-ին ու B-ին բաժին ընկնում է յուրաքանչյուրին 3-ական, միասին 6 ակր, այնինչ C-ին ու D-ին բաժին ընկնում է յուրաքանչյուրին 1-ական միայն, միասին 2 ակր։ Ուրիշ խոսքով ասած՝ աճի ¾-ը բաժին է ընկնում A-ին ու B-ին, և միմիայն ¼-ը C-ին ու D-ին։ Եթե մենք այս նկատի ունենանք, դուրս կգա, որ b-ում I-ի հետ համեմատած, մշակույթի եռապատկված չափերին չի համապատասխանում եռապատկված արդյունք, որովհետև արդյունքը 10-ից բարձրանում է ոչ թե 30-ի, այլ միմիայն 26-ի։ Մյուս կողմից՝ որովհետև աճի մի նշանավոր մասն A-ումն է տեղի ունեցել, որը ոչ մի ռենտա չի տալիս, իսկ ավելի լավ հողերի արդյունքի աճի գլխավոր մասը բաժին է ընկել հողի B տեսակին, ուստի հացահատկով ռենտան բարձրանում է 6-ից լոկ 14 քվարտերի, իսկ փողով ռենտան՝ 18-ից 42 £-ի։ Ընդհակառակը, եթե I-ի հետ համեմատում ենք Ic-ն, որտեղ ռենտա չբերող հողն ըստ ծավալի բնավ չի ընդլայնվում, նվազագույն ռենտա տվող հողը դանդաղորեն է ընդլայնվում, այնինչ գլխավոր ընդլայնումը C-ին ու D-ին է բաժին ընկնում, ապա տեսնում ենք, որ մշակված հողի տարածության եռապատկման հետ միասին արդյունքը 10-ից բարձրացել է 36 քվարտերի, ուրեմն եռապատկից՝ ավելի, հացահատկով ռենտան՝ 6-ից բարձրացել է 24 քվարտերի կամ քառապատիկ չափով, նույն չափ էլ բարձրացել է փողով հաշված ռենտան՝ 18-ից 72 £-ի։ Այս բոլոր դեպքերում հողագործական արդյունքի գինն ըստ էության անփոփոխ է մնում, բոլոր դեպքերում ռենտայի ընղհանուր գումարը աճում է մշակույթի ընդարձակման հետ միասին, որչափով որ սա տեղի է ունենում ոչ-բացառապես ամենավատ, ոչ մի ռենտա չբերող հողում։ Բայց այս աճումը տարբեր է։ Նույն այն հարաբերությամբ, որով ընդարձակումը տեղի է ունենում հողի ավելի լավ տեսակներում և հետևաբար արդյունքի մասսան աճում է ոչ թե հողի ընդարձակման համեմատ միայն, այլև ավելի արագ,— աճում է ռենտան հացահատկով ու ռենտան փողով։ Այն չափով, որով ամենավատ հողն ու սրան ամենից մոտ կանգնած հողի տեսակներն են մասնակցում ընդարձակմանը (ընդ սմին ենթադրվում է, որ ամենավատ հողն է հողի անփոփոխ մնացած տեսակը) ռենտայի ամբողջ գումարը չի աճում մշակույթի ընդարձակմանը համապատասխան չափերով։ Ուրեմն եթե տրված են երկու երկիր, որտեղ ոչ մի ռենտա չտվող A հողերը միևնույն որակի ենք ռենտայի գումարը հակառակ հարաբերական կլինի այն համապատասխան մասի նկատմամբ, որ հողի ամենավատ ու պակաս լավորակ տեսակները կազմում են մշակված հողի ամբողջ տարածության մեջ և հետևաբար հակառակ հարաբերական կլինի հավասարամեծ ընդհանուր տարածությունների այն արդյունքի մասսայի նկատմամբ, որն ստացվում է կապիտալի նույնահավասար ներդրումների ժամանակ։ Այսպիսով ուրեմն, այն հարաբերությունը, որ մի երկրի հողի ամբողջ տարածության սահմաններում ստեղծվում է մշակված ամենավատ ու լավագույն հողերի քանակների միջև, հակառակ ներգործություն է անում ռենտայի ամբողջ գումարի վրա։ Համեմատած այն ներգործության հետ, որ մշակված ամենավատ հողի և ավելի լավ ու ամենալավ հողերի որակների հարաբերությունն է անում մի ակրի ռենտայի վրա և, հետևաբար, այլ հավասար հանգամանքներում, նաև ռենտայի գումարի վրա։ Այս երկու մոմենտի շփոթումն առիթ է տվել ամեն տեսակ անհեթեթ առարկությունների, ուղղած ընդդեմ դիֆերենցիալ ռենտայի թեորիայի։ Հետևաբար, ռենտայի ընղհանուր գումարն աճում է մշակույթի սոսկական ծավալման հետևանքով ու սրա հետ զուգորդված՝ հողի վրա ավելի ընդարձակ չափերով կապիտալ ու աշխատանք գործադրելու հետևանքով։ Բայց ամենակարևոր կետն այս է.— թեև մեր արած ենթադրության համաձայն հողի տարբեր տեսակների ռենտաների հարաբերությունը՝ մի ակրի վրա հաշված, միևնույնն է մնում, և ուրեմն անփոփոխ է մնում նաև ռենտայի նորման՝ ամեն մի ակրի վրա ծախսված կապիտալի վերաբերմամբ հաշված, սակայն և այնպես երևան է գալիս հետևյալը. եթե մենք համեմատում ենք I-ի հետ Ia-ն,— այն դեպքը, երբ մշակված ակրերի թիվն ու սրանց վրա արած կապիտալային ներդրումները շատացել են համամասնորեն,— ապա գտնում ենք, որ ինչպես ամբողջ արտադրությունն է համամասնորեն աճել մշակվող տարածության ընդլայնման հետ, այսինքն երկուսն էլ կրկնապատկվել են, այնպես էլ միևնույնը պատահել է նաև ռենտայի գումարի հետ։ Սա 18-ից բարձրացել է 36 £-ի, ճիշտ այնպես, ինչպես որ ակրերի թիվը 4-ից բարձրացել է 8-ի։ Եթե մենք վերցնենք 4 ակրանոց ամբողջ տարածությունը, ապա սրանից ստացվող ռենտայի ամբողջ գումարն անում է 18 £, ուրեմն, եթե հաշվենք նաև այն հողը, որը ոչ մի ռենտա չի բերում, միջին ռենտան կկազմի 4½ £։ Այսպես կարող էր հաշիվ տեսնել, օրինակ, մի հողատեր, որին պատկանելիս լիներ ամբողջ 4 ակրը, և ստատիստիկան հենց այսպես է հաշվում ամբողջ մեկ երկրում ստացվող միջին ռենտան։ Ռենտայի 18 £-անոց ամբողջ գումարն ստացվում է 10 £-անոց մի կապիտալ ներդրելու դեպքում։ Այս երկու թվի հարաբերությունը մենք անվանում ենք ռենտայի նորմա. այստեղ ուրեմն՝ 180%։ Ռենտայի նույն, նորման ստացվում է Ia-ի դեպքում էլ, երբ 4-ի փոխարեն 8 ակր է մշակվում, բայց հողի բոլոր տեսակները հավասար համամասնությամբ են մասնակցել աճին։ Ռենտայի 36 £-անոց ամբողջ գումարը 8 ակրի ու կիրառված 20 £ կապիտալի դեպքում տալիս է ամեն մի ակրին 4½-անոց միջին ռենտա ու 180% կազմող ռենտայի նորմա։ Իսկ եթե, ընդհակառակը, Ib-ն ենք քննում, որտեղ աճը գոյացել է գլխավորապես հողի երկու վատթար տեսակների վրա, ապա 12 ակրից կստանանք 42 £-անոց ռենտա, ուրեմն ամեն մի ակրին 3½ £-անոց միջին ռենտա։ Ծախսված ամբողջ կապիտալը 30 £ է, հետևաբար ռենտայի նորման = 140%։ Այսպիսով ամեն մի ակրին ընկնող միջին ռենտան նվազել է 1 £-ով, իսկ ռենտայի նորման 180%-ից իջել է 140%-ի։ Ուրեմն այստեղ ռենտայի ամբողջ գումարը 18 £-ից բարձրանում է 42 £-իէ սակայն տեղի է ունենում միջին ռենտայի անկում, ինչպես ակրի, այնպես էլ կապիտալի վրա հաշված. անկումը կատարվում է արտադրության աճին զուգահեռ, բայց ոչ համամասնորեն։ Այս տեղի է ունենում, չնայած որ հողի բոլոր տեսակներից ստացվող ռենտան, ինչպես ակրի վրա, այնպես էլ ծախսված կապիտալի վրա հաշված, միևնույնն է մնում։ Այս բանը տեղի է ունենում այն պատճառով, որ աճի ¾-ը բաժին է ընկնում A հողին, որը ոչ մի ռենտա չի բերում, ու B հողին, որը լոկ նվազագույն ռենտան է բերում։ Եթե Ib դեպքում ամբողջ ընդարձակումը տեղի ունեցած լիներ միմիայն A հողում, ապա մենք 9 ակր կունենայինք A-ում, 1 ակր՝ B-ում, 1 ակր՝ C-ում ու 1 ակր D-ում։ Ռենտայի ամբողջ գումարն առաջվա նման կլիներ 18 £, ուրեմն այդ 12 ակրի միջին ռենտան ամեն մի ակրին հավասար կլիներ 1½ £-ի, և հետևաբար 18 £ ռենտան ծախսված 30 £ կապիտալի վրա հաշվելով՝ ստանում ենք 60%-անոց ռենտայի նորմա։ Միջին ռենտան ինչպես ամեն մի ակրի վրա, այնպես էլ ծախսած կապիտալի վրա հաշված, շատ կնվազեր, մինչդեռ ռենտայի ամբողջ գումարը չէր աճի։ Վերջապես համեմատենք Ic-ն Ib-ի հետ։ I-ի համեմատությամբ եռապատկվել է հողի տարածությունը, այլև ծախսված կապիտալը։ 12 ակրից ստացած ռենտայի ամբողջ գումարը 72 £ է, ուրեմն ամեն մի ակրին՝ 6 £ ընդդեմ I դեպքի 4½ £-ի։ Ծախսած կապիտալի վրա հաշված՝ ռենտայի նորման (72 £ : 30 £) 240% է 180%-ի փոխարեն։ Ամբողջ արդյունքը 10-ից բարձրացել է 36 քվարտերի։ Համեմատած Ib-ի հետ, որտեղ մշակված ակրերի ընղհանուր թիվը, գործադրած կապիտալն ու մշակած հողի միջև եղած տարբերությունները չեն փոխվել, բայց բաշխումն ուրիշ է,— արդյունքը 36 քվարտեր է 26 քվարտերի փոխարեն, ամեն մի ակրի միջին ռենտան 6 £ է 3½-ի փոխարեն և նույն մեծության կանխավճարած ամբողջ կապիտալի վրա հաշված ռենտայի նորման 240% է փոխանակ 140%-ի։ Արդյոք մենք Ia, Ib, Ic աղյուսակների տարբեր կացություններն իբրև տարբե՞ր երկրների միաժամանակ իրար կողք կողքի գոյություն ունեցող կացություններ կքննարկենք, թե՞ որպես միևնույն երկրում առաջացող հաղորդական կացություններ, միևնույն է, մենք կհանգենք հետևյալ եզրակացություններին. հացահատկի անփոփոխ գնի դեպքում, անփոփոխ՝ այն պատճառով, որ ամենավատ, ռենտա չբերող հողի արդյունքը մնում է միևնույնը. մշակված հողի տարբեր տեսակների պտղաբերության անփոփոխ տարբերության դեպքում. արդյունքի հարաբերաբար հավասար քանակի դեպքում և ուրեմն կապիտալի հավասար ներդրման դեպքում, ներդրման, որն արվում է հողի ամեն մի տեսակում մշակված տարածությունների նույնահավասար համապատասխան մասերի (ակրերի) մեջ. ուրեմն, հողի յուրաքանչյուր տեսակում ամեն մի ակրից ստացվող ռենտաների միջև եղած հաստատուն հարաբերության դեպքում ու միևնույն տեսակի յուրաքանչյուր հողամասում ներդրված կապիտալի վրա հաշված նույնահավասար ռենտայի նորմայի դեպքում տեսնում ենք, որ '''առաջին'''՝ ռենտայի գումարը միշտ աճում է մշակված տարածության ընդլայնման հետ և ուրեմն կապիտալի աճող ներդրման հետ, բացի այն դեպքից, երբ ամբողջ աճը բաժին է ընկնում ռենտա չբերող հողին։ '''Երկրորդ'''՝ ինչպես ամեն մի ակրի միջին ռենտան (ռենտայի ամբողջ գումարը բաժանած մշակված ակրերի ընդհանուր թվով), այնպես էլ ռենտայի միջին նորման (ռենտայի ամբողջ գումարը բաժանած ծախսված ամբողջ կապիտալով) կարող են շատ նշանավոր չափերով փոփոխվել ու հենց երկուսն էլ միևնույն ուղղությամբ, բայց իրար նկատմամբ դարձյալ տարբեր համամասնություններով։ Եթե անտեսենք այն դեպքը, երբ աճը միմիայն ռենտա չբերող A հողումն է կատարվում, ապա պարզվում է, որ ամեն մի ակրի միջին ռենտան ու երկրագործության մեջ ներդրված կապիտալի վրա հաշված ռենտայի միջին նորման կախված են այն համամասնական բաժնեմասերից, որ հողի տարբեր տեսակները կազմում են մշակված ամբողջ տարածության մեջ, կամ որ միևնույնին է հանգում, կախված են ծախսած ամբողջ կապիտալի բաշխվելուց հողի տարբեր պտղաբերություն ունեցող տեսակների վրա։ Արդյոք շա՞տ, թե՞ քիչ հող է մշակվում և ուրեմն (բացի այն դեպքից, երբ աճը միմիայն A-ին է բաժին ընկնում) ռենտայի ամբողջ գումարը մե՞ծ է լինում, թե՞ փոքր, միևնույն է, ամեն մի ակրի միջին ռենտան կամ թե ծախսած կապիտալի վրա հաշված ռենտայի միջին նորման միևնույնն են մնում, քանի դեռ հաստատուն են մնում այն համամասնությունները, որոնք ստեղծվել են հողի տարրեր տեսակների և մշակած հողի ընդհանուր տարածության միջև։ Չնայած որ մշակույթի ընդլայնմանն ու կապիտալի աճող ներդրմանը զուգընթաց աճում և նույնիսկ նշանավոր չափով է աճում ռենտայի ամբողջ գումարը, բայց և այնպես ամեն մի ակրի միջին ռենտան ու կապիտալի վրա հաշված ռենտայի միջին նորման ընկնում են, եթե ռենտա չբերող կամ միմիայն չնչին դիֆերենցիալ ռենտա բերող հողերի ընդարձակումն ավելի արագ է կատարվում, քան ավելի բարձր որակի հողերինը, որոնք ավելի բարձր ռենտա են բերում։ Ընդհակառակը, ամեն մի ակրի միջին ռենտան ու կապիտալի վրա հաշված ռենտայի միջին նորման բարձրանում են այն չափով, որով ավելի լավ հողերը համեմատաբար ավելի մեծ բաժնեմաս են կազմում ընդհանուր տարածության մեջ և ուրեմն հարաբերաբար կապիտալի ավելի շատ ներդրումն է բաժին ընկնում նրանց։ Այսպիսով ուրեմն, եթե քննության առնենք մշակված ամբողջ հողի ամեն մի ակրի կամ թե հեկտարի միջին ռենտան, ինչպես որ սովորաբար այս անում են վիճակագրական երկերում, ընդ որում կամ միևնույն դարաշրջանի տարբեր երկրներ են համեմատում, կամ էլ միևնույն երկրի տարրեր դարաշրջաններ, ապա կպարզվի, որ ամեն մի ակրի ռենտայի միջին բարձրությունը և հետևաբար ռենտայի ամբողջ գումարն էլ հայտնի (թեև ոչ երբեք համահավասար, այլ ավելի արագընթաց) համամասնություններով համապատասխանում են տվյալ երկրի հողագործության ոչ թե հարաբերական, այլ բացարձակ պտղաբերությանը, այսինքն՝ համապատասխանում են արդյունքների այն մասսային, որ նա տալիս է հողի նույնահավասար տարածությունից։ Որովհետև ամբողջ տարածության որքան ավելի մեծ բաժնեմասն են կազմում հողի լավագույն տեսակները, այնքան ավելի մեծ է արդյունքների մասսան կապիտալի նույնահավասար ներդրման ու հողի հավասարամեծ տարածության դեպքում, և այնքան ավելի մեծ է ամեն մի ակրին բաժին ընկնող միջին ռենտան։ Հակառակ պայմաններում հետևանքն էլ համապատասխանորեն հակառակ է։ Ահա ինչու թվում է, թե ռենտան որոշվում է ոչ թե դիֆերենցիալ պտղաբերության հարաբերությամբ, այլ բացարձակ պտղաբերությամբ, և սրանով ուրեմն վերանում է դիֆերենցիալ ռենտայի օրենքը։ Ուստի և որոշ երևույթներ ժխտվում են կամ թե այդ երևույթները փորձում են բացատրել հացահատկի միջին գների ու մշակված հողերի դիֆերենցիալ պտղաբերության միջև գոյություն չունեցող տարբերություններով, այնինչ նշած երևույթների հիմքը պարզապես այն է, որ ռենտայի ամբողջ գումարը թե մշակված հողի ամբողջ տարածության նկատմամբ և թե հողում ներդրված ամբողջ կապիտալի նկատմամբ, ռենտա չբերող հողի նույնահավասար պտղաբերության, ուրեմն և արտադրության միահավասար գների դեպքում ու հողի տարբեր տեսակների միջև եղած հավասար տարբերության դեպքում, որ այդ գումարը ոչ միայն ամեն մի ակրի ռենտայով ու կապիտալի վրա հաշված ռենտայի նորմայով է որոշվում, այլև որոշվում է այն հարաբերությամբ, որ առաջանում է հողի յուրաքանչյուր տեսակի ակրերի թվի ու մշակված ակրերի ընդհանուր թվի միջև, կամ, որ միևնույնին է հանգում, որոշվում է ծախսած ամբողջ կապիտալի բաշխումով հողի տարբեր տեսակների միջև։ Այս հանգամանքը մինչև հիմա տարօրինակ կերպով բոլորովին անտեսվել է։ Համենայն դեպս պարզվում է,— և այս կարևոր է մեր հետազոտության հետագա ընթացքի համար,— որ ամեն մի ակրի միջին ռենտայի հարաբերական բարձրությունն ու ռենտայի միջին նորման կամ ռենտայի ամբողջ գումարի և հողում ներդրված ամբողջ կապիտալի հարաբերությունը կարող են մեծանալ կամ պակասել մշակույթի սոսկ էքստենսիվ ընդարձակման հետևանքով, ենթադրելով անփոփոխ գներ, մշակված հողերի պտղաբերության անփոփոխ տարբերություն ու ամեն մի ակրից ստացվող անփոփոխ ռենտա կամ թե հողի յուրաքանչյուր տեսակում ամեն մի ակրի մեջ ներդրված ու իրոք ռենտա բերող կապիտալի վրա հաշված ռենտայի անփոփոխ նորմա, այսինքն ռենտայի անփոփոխ նորմա, հաշված այն ամբողջ կապիտալի վրա, որն իրոք ռենտա է բերում։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Պետք է դեռ հետևյալ լրացումներն էլ անել I ռուբրիկայի տակ քննարկված դիֆերենցիալ ռենտայի ձևի մասին, ընդ որում այդ լրացումները մասամբ կիրառելի են նաև II-ի նկատմամբ։ '''Առաջին'''. մենք տեսանք, որ ամեն մի ակրի միջին ռենտան կամ կապիտալի վրա հաշված ռենտայի միջին նորման կարող է բարձրանալ մշակույթի ծավալման ու անփոփոխ գների դեպքում, ինչպես և մշակված հողերի պտղաբերության տարբերության անփոփոխ մնալու ժամանակ։ Հենց որ մի երկրում ամբողջ հողը յուրացված է լինում, հողի մեջ արած կապիտալային ներդրումները, մշակույթն ու բնակչությունը մի որոշ բարձրության են հասած լինում,— պարագաներ, որոնք բոլորը ենթադրվում են նախապես, հենց որ արտադրության կապիտալիստական եղանակն իշխող է դառնում և նվաճում է երկրագործությունն էլ,— տարբեր որակներ ունեցող չմշակված հողի գինը (լոկ դիֆերենցիալ ռենտայի գոյություն ենթադրելով) որոշվում է հավասար լավորակություն ու համապատասխան տեղադրություն ունեցող մշակված հողերի գնով։ Այդ հողի գինը միևնույնն է — մշակման համար պահանջվող ծախքերը հանելուց հետո,— թեև այս ոչ մի ռենտա չի բերում։ Ինչպես հայտնի է, հողի գինն ուրիշ բան չէ, քան կապիտալացված ռենտան։ Բայց մշակված հողերի դեպքում էլ իբրև գին լոկ ապագա ռենտաներն են վճարվում, օրինակ, մի անգամից վճարվում են առաջուց քսանամյա ռենտաները, եթե տիրող տոկոսադրույքը 5% է։ Երբ հողը վաճառվում է, նա վաճառվում է իբրև ռենտա բերող հող (ռենտան այստեղ որպես հողի պտուղ է նկատվում, սակայն նա այսպիսին է ըստ երևույթին միայն) և ռենտա ստանալու հեռանկարը վերացնում է չմշակված հողի տարբերությունը մշակվածից։ Չմշակված հողամասերի գինը, ինչպես և նրանց ռենտան, որի ամփոփ արտահայտությունն է հողի գինը, զուտ պատրանքային է, քանի դեռ հողերը չեն օգտագործվում իրոք։ Բայց նա այսպիսով որոշվում է a priori [նախապես] և իրացվում է, հենց որ գտնվում են գնորդներ։ Ուստի, եթե տվյալ երկրում իրական միջին ռենտան որոշվում է ռենտայի տարեկան միջին իրական գումարով և այս գումարի հարաբերությամբ մշակված ամբողջ տարածության նկատմամբ, ապա չմշակված հողամասի գինը որոշվում է մշակվածի գնով և հետևաբար մշակված հողերում արվող կապիտալային ներդրման ու սրա հետևանքների արտացոլումն է միայն։ Որովհետև հողի բոլոր տեսակները, բացի ամենավատ հողից, ռենտա են բերում (և այս ռենտան, ինչպես II ռուբրիկայի տակ կտեսնենք, աճում է կապիտալի մասսայի հետ ու սրան համապատասխանող՝ մշակույթի ինտենսիվության հետ), ուստի այս եղանակով կազմվում է անվանական գին նաև չմշակված հողամասերի համար, որոնք, այսպիսով իրենց տերերի համար դառնում են ապրանք, հարստության աղբյուր։ Սրանով է բացատրվում միաժամանակ, թե ինչու է աճում հողի գինը ամբողջ մարզում, չմշակված հողինն էլ ներառյալ (Opdyke [Օպդայկ])։ Օրինակ, Միացյալ Նահանգներում հողի սպեկուլացիան հիմնվում է միմիայն այս արտացոլման վրա, որ կապիտալն ու աշխատանքը նետում են չմշակված հողերի վրա։ '''Երկրորդ'''. մշակված հողի ընդարձակման գործում ընդհանրապես առաջախաղացություն կատարվում է կա՛մ դեպի ավելի վատ հողը, կամ թե հողի տվյալ տարբեր տեսակներում տարբեր համամասնություններով, նայած թե ինչ համամասնություններով առկա են նրանք։ Առաջխաղացություն դեպի ավելի վատ հողը բնականաբար երբեք չի կատարվում ագատ ընտրությամբ, այլ — արտադրության կապիտալիստական եղանակ ենթադրելիս կարող է միայն բարձրացող գների հետևանք լինել և արտադրության ամեն մի եղանակի պայմաններում՝ լոկ անհրաժեշտության հետևանք։ Սակայն այս պարագան բացարձակ նշանակություն չունի։ Ավելի վատ հողին առավելություն է տրվում համեմատաբար ավելի լավ հողի հանդեպ նրա տեղադրության պատճառով, որը վճռական է երիտասարդ երկրներում կատարվող մշակույթի ամեն մի ծավալման ժամանակ, այնուհետև նաև այն պատճառով, որ թեև որոշ շերտի հողն իր կազմվածքով ընդհանուր առմամբ ավելի պտղաբեր հողերի շարքին է պատկանում, բայց և այնպես ավելի լավ ու ավելի վատորակ հողերը տեղ-տեղ խայտաբղետ կերպով իրար մեջ են ընկած, և ավելի վատորակ հողն ավելի լավին կից լինելու պատճառով արդեն պետք է մշակության ենթարկվի։ Եթե ավելի վատ հողը սեպանման խրվում է ավելի լավի մեջ, ապա ավելի վատ հողն ավելի լավին կից լինելու տեղադրության շնորհիվ առավելություն է ստանում ընդդեմ ավելի պտղաբեր այն հողի, որն արդեն մշակության ենթարկված կամ թե ենթարկելի հողին կից չէ։ Այսպես, Միչիգան նահանգն արևմտյան նահանգների մեջ առաջիններից մեկն էր, որը հացահատիկ արտահանող դարձավ։ Նրա հողն ընդհանուր առմամբ աղքատիկ է։ Բայց Նյու-Յորքի նահանգին հարևան լինելը և լճերի ու Էրի ջրանցքի միջոցով ջրային հաղորդակցությունները հենց սկզբից նրան, առավելություն տվին ի բնե ավելի պտղաբեր, ավելի արևմուտք ընկած նահանգների հանդեպ։ Այս նահանգի օրինակը է Նյա-Յորքի նահանգի հետ համեմատած, մեզ նույնպես ցույց է տալիս, որ ավելի լավ հողից էլ անցում է կատարվում դեպի ավելի վատ հողը։ Նյու-Յորքի նահանգի հողը, մանավանդ արեմտյան մասը, անհամեմատ ավելի պտղաբեր է, հատկապես ցորենի մշակության համար։ Այս պտղաբեր հողը գիշատիչ մշակության շնորհիվ անպտղաբեր դարձավ, և այս պարագայում Միչիգանի հողն ավելի պտղաբեր դուրս եկավ։ «1833 թվին Բուֆֆալոյի վրայով դեպի արևմուտք ցորենի ալյուր էր նավառաքվում, գլխավորապես Նյու-Յորքի ու Վերին Կանադայի ցորենաբեր շրջանից։ Ներկայումս, միմիայն 12 տարի անց, ցորենի ու ալյուրի վիթխարի պաշարներ են արևմուտքից բերվում, որոնք Էրի լճով ու Էրի ջրանցքով նավառաքվում են դեպի Բուֆֆալո ու հարևան Բլեկրոկ նավահանգստով դեպի արևելք։ Ցորենի ու ալյուրի արտահանությանն առանձնապես զարկ տվեց 1847 թվի եվրոպական սովը։ Սրա հետևանքով ցորենն էժանացավ արևմտյան Նյու-Յորքում, և ցորենի մշակությունը պակաս շահավետ դարձավ. այս պայմաններում է, որ Նյու-Յորքի ֆերմերները նվիրվեցին ավելի շատ անասնապահությանը, կաթնատնտեսությանը, պտղաբուծությանը և այլն, այն ճյուղերին է որոնցում, նրանց կարծիքով, հյուսիս-արևմուտքն ի վիճակի չի լինի նրանց հետ ուղղակի մրցելու» (J. W. Johnston, «Notes on North America», London 1851, I, էջ 222)։ '''Երրորդ'''. սխալ ենթադրություն է, թե գաղութներում ու ընդհանրապես երիտասարդ երկրներում, որոնք կարողանում են հացահատիկն ավելի էժան գներով արտահանել, հենց այս պատճառով հողն անհրաժեշտորեն բնական ավելի մեծ պտղաբերություն ունի։ Հացահատիկն այս դեպքում ծախվում է ոչ միայն իր արժեքից ցած, այլև իր արտադրության գնից ցած, այն է՝ հին երկրներում շահույթի միջին նորմայի միջոցով որոշված արտադրության գնից ցած։ Եթե մենք, ինչպես Ջոնստոնն է ասում (էջ 223), «այս նոր նահանգների հետ, որտեղից ամեն տարի ցորենի այնպիսի խոշոր առբերումներ են կատարվում դեպի Բուֆֆալո, եթե մենք սովորենք այդ նահանգների հետ շաղկապել բնական մեծ պտղաբերության ու հարուստ հողի անհուն տարածությունների պատկերացումը», ապա այս կախված է ամենից առաջ տնտեսական պայմաններից։ Միչիգանի նման մի երկրի ամբողջ բնակչությունը, օրինակ, սկզբում զբաղվում էր բացառապես գյուղատնտեսությամբ, և հատկապես սրա մասսայական սպառման արդյունքների արտադրությամբ, որոնք միայն կարող էր փոխանակել արդյունաբերական ապրանքների ու արևադարձային արդյունքների հետ։ Ուստի նրա ամբողջ ավելցուկ արդյունքը հանդես է գալիս հացահատկի ձևով։ Այս պարագան հենց այն գլխից տարբերում է արդի համաշխարհային շուկայի պատվանդանի վրա հիմնված գաղութային պետությունները նախկին ու հատկապես անտիկ աշխարհի գաղութային պետություններից։ Արդի գաղութները համաշխարհային շուկայի միջոցով պատրաստի ստանում են այնպիսի արդյունքներ, որ ուրիշ հանգամանքներում հենց իրենք պետք է արտադրեին — հագուստեղեն, գործիքներ և այլն։ Լոկ այսպիսի պատվանդանի վրա հենվելով է, որ Միացյալ Նահանգների Հարավային նահանգները կարողացան բամբակն իրենց գլխավոր արդյունքը դարձնել։ Համաշխարհային շուկայում գոյություն ունեցող աշխատանքի բաժանման շնորհիվ է, որ նրանք ձեռք են բերել այս հնարավորությունը։ Ուստի եթե նրանց երիտասարդությունն ու նրանց բնակչության համեմատաբար փոքր թիվը նկատի ունենալով թվում է, թե նրանք շատ մեծաքանակ ավելցուկ արդյունք են արտադրում, ապա սրա պատճառը ոչ նրանց հողի պտղաբերությունն է, ոչ էլ նրանց աշխատանքի արգասավորությունը, այլ նրանց աշխատանքի և ուրեմն նրանց ավելցուկ արդյունքի միակողմանի ձևը, որի մեջ ներկայանում է այս աշխատանքը։ Բայց, այնուհետև, համեմատաբար ավելի պակաս պտղաբեր վարելահողը, որը սակայն նոր է մշակվում և որին դեռ ոչ մի մշակույթ չի դիպել, քիչ թե շատ նպաստավոր կլիմայական պայմաններում գոնե վերին շերտերի մեջ կուտակված է ունենում դյուրալույծ բուսասննդանյութեր այնքան մեծ քանակությամբ, որ նա երկար ժամանակ բերք է տալիս առանց պարարտացման ու այն էլ՝ բոլորովին մակերեսային մշակման ենթարկվելով։ Արևմտյան պրերիաներում սրան ավելանում է այն, որ նրանց մշակումը բոլորովին աննշան ծախք է պահանջում, քանի որ բնությունն է նրանց մշակելի դարձրել<ref>{Այսպիսի պրերիաների կամ թե տափաստանային վայրերի արագորեն աճող մշակումն է հենց, որ վերջերքս երեխայական կատակի է վերածել Մալթուսի այն մեծահռչակ դրույթը, թե «բնակչությունը ճնշում է գոյության միջոցների վրա», և սրա հակառակ առաջ է բերել հողատերերի տրտունջներն այն մասին, որ երկրագործությունն ու սրա հետ էլ Գերմանիան կկործանվեն, եթե բռնի կերպով չվերացվեն բնակչությանը ճնչող սննդամիջոցները։ Բայց այս տափաստանների, պրերիաների, պամպասների, լիանոսների և այլոց մշակումը նոր է միայն սկսվում. հետևաբար՝ եվրոպական գյուղատնտեսության վրա սրա ունենալիք հեղաշրջող ներգործությունը դեռ շատ ավելի ուժգին կերպով զգալի կդաոնա, քան մինչև հիմա։— Ֆ. Է.}։<br>* Ամերիկական բուշելը = 36,346 լիտրի։— '''Խմբ.'''։</ref>։ Այս տեսակի ավելի պակաս պտղաբեր մարզերում ավելցուկն առաջ է գալիս ոչ թե հողի բարձր պտղաբերության հետևանքով, ուրեմն ոչ թե ամեն մի ակրի բարձր բերքի հետևանքով, այլ ակրերի այն մեծ քանակի հետևանքով, որը կարող է մակերեսորեն մշակվել, որովհետև ինքը այս հողը իր մշակողի վրա կամ ոչինչ չի նստում, կամ թե, ավելի հին երկրների հետ համեմատած, չափազանց էժան է նստում։ Օրինակ, որտեղ գոյություն ունի կիսրարական վարձակալություն, ինչպես Նյու-Յորքի, Միչիգանի, Կանադայի և այլոց որոշ մասերում։ Մի ընտանիք մակերեսորեն մշակում է, ասենք, 100 ակր, և չնայած որ ամեն մի ակրի արդյունքը մեծ չէ, 100 ակրի արդյունքը նշանակալից ավելցուկ է թողնում ծախելու համար։ Սրան դեռ ավելանում է գրեթե ձրի անասնապահությունը բնական արոտավայրերում, առանց արհեստական մարգագետինների։ Այստեղ վճռականը հողի ո՛չ թե որակն է, այլ նրա քանակը։ Այս մակերևութային մշակման հնարավորությունը շատ թե քիչ արագությամբ իհարկե սպառվում է,— սպառվում է այնքան ավելի դանդաղ կերպով, որքան ավելի պտղաբեր է նոր հողը, և այնքան ավելի արագ, որքան ավելի մեծ է նրա արդյունքի արտահանությունը։ «Եվ այնուամենայնիվ այսպիսի հողը անդրանիկ գերազանց բերքեր է տալիս, նույնիսկ ցորենի բերքեր, ով որ կքաշի հողի անդրանիկ սերը, նա կարող կլինի ցորենի հարուստ ավելցուկ ուղարկել շուկաները» (ն. տ. էջ 224)։ Ավելի հին կուլտուրա ունեցող երկրներում սեփականության հարաբերությունները, անմշակ հողի գնի որոշումը մշակված հողի գնով և այլն, անհնարին են դարձնում այսպիսի էքստենսիվ տնտեսությունը։ Որ ըստ այսմ ոչ այս հողը պետք է շատ պտղաբեր լինի, ինչպես Ռիկարդոն է պատկերացնում այս, ու ոչ էլ միմիայն հողի նույնահավասար պտղաբերություն ունեցող տեսակները պետք է մշակվեն, տեսնում ենք հետևյալից. Միչիգան նահանգում 1848 թվին ցորեն է ցանված եղել 465 900 ակր, և արտադրվել է 4 739 300 բուշել կամ միջին հաշվով ամեն մի ակրին 10<math>^1/_5</math> բուշել* [''Տես 9 ծան. հետո'']. սերմացուն հանելուց հետո այս անում է ամեն մի ակրին 9 բուշելից էլ պակաս։ Նահանգի 29 շրջանից 2-ը միջին հաշվով ամեն մի ակրին արտադրում էին 7 բուշել, 3-ը՝ 8, 2-ը՝ 9, 7-ը՝ 10, 6-ը՝ 11, 3-ը՝ 12, 4-ը 13 բուշել, և միմիայն մեկը՝ 16, ու մի ուրիշը՝ 18 բուշել (ն. տ., էջ 226)։ Գյուղատնտեսական մշակույթի պրակտիկայում հողի ավելի բարձր պտղաբերությունը համընկնում է այս պտղաբերությունն անմիջապես ավելի ուժեղ թափով օգտագործելի դարձնելու հետ։ Ի բնե աղքատ հողի մշակման դեպքում այս հնարավորությունը կարող է ավելի մեծ լինել, քան ի բնե հարուստ հողի մշակման դեպքում. գաղութականն ամենից առաջ հենց այս տեսակ հողի մշակմանը կձեռնարկի և կապիտալի պակասության պատճառով ստիպված կլինի այդպես վարվելու։ '''Վերջապես'''. մշակույթի ընդարձակումն ավելի մեծ հողային տարածությունների վրա,— մի կողմ թողած նոր միայն քննարկված այն դեպքը, երբ պետք է դիմեն դեպի ավելի վատ հողը, քան մինչև հիմա մշակված հողն էր,— հողի տարբեր տեսակների վրա՝ A-ից մինչև D, հետևաբար, օրինակ B-ի ու C-ի ավելի մեծ տարածությունների մշակումն ամենևին չի ենթադրում հացահատկի գների նախնական բարձրացում, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, բամբակամանության մեջ տարեց-տարի կատարվող պրոգրեսիվ ընդլայնումը չի պահանջում մանվածագնի մի շարունակական բարձրացում։ Թեև շուկայական գների նշանավոր բարձրացումն ու անկումը ներգործում են արտադրության ծավալի վրա, սակայն, այս մի կողմ թողած և նկատի առնելով միջին գները, որոնց մակարդակն արտադրության վրա ներգործում է ո՛չ արգելակող ու ոչ էլ առանձնապես աշխուժացնող ուղղությամբ, գտնում ենք, որ երկրագործության մեջ (ինչպես և արտադրության մյուս բոլոր ճյուղերում, որոնք կապիտալիստորեն են վարվում) շարունակ տեղի է ունենում այն հարաբերական գերարտադրությունը, որն ինքնըստինքյան նույնանում է կուտակման հետ և որն արտադրության ուրիշ եղանակների պայմաններում ուղղակի առաջ է գալիս բնակչության աճման, իսկ գաղութներում՝ շարունակական ներգաղթի հետևանքով։ Պահանջ-