Changes

Հաղթական կամար - XII գլուխ

No change in size, 17:07, 19 Հունիսի 2015
— Մոխրագույն վերարկու է հագած...
Ելիսեյան դաշտերի կենտրոնից լսվեց փողոցային շարժումը կարգավորող ոստիկանի սուլոցի սուր ձայնը։ Ռավիկը նետվեց առաջ, անցնելով վերջին մեքենաների արանքներով։ Մուգ մոխրագույն վերարկու... միակ բանը, որ նա կարողացավ նկատել։ Ռավիկը կտրեց անցավ Գեորգ Հինգերորդի ավենյուն և Բասսանո փողոցը։ Հանկարծ նա նկատեց, որ շատերի հագին մոխրագույն վերարկուներ են։ Ռավիկը հայհոյեց և արագ առաջ անցավ։ Գալիլեյի փողոցում շարժումը կանգ էր առել։ Նա արագ֊արագ անցավ փողոցր փողոցը և, հրմշտելով անցորդներին, շարժվեց Ելիսեյան դաշտերի երկարությամբ։ Ռավիկը հասավ Պրեսսբուր փողոցին, վազելով կտրեց խաչմերուկը և հանկարծ տեղում քարացավ — նրա առջևում տարածվում էր Էտուալ հրապարակը՝ վիթխարի, խճճված մարդկանց ու մեքենաների շարժումից, մի հրապարակ, որտեղից սկիզբ են առնում բոլոր ուղղություններով ձգվող տասնյակ փողողներ։ Կորավ։ Այստեղ այլևս ոչինչ հնարավոր չէ գտնել։
Ռավիկը շրջվեց և դանդաղ ետ վերադարձավ, ուշադիր զննելով անցորդների դեմքերը։ Հուզմունքն անցավ։ Նա հանկարծ իրեն մի տեսակ դատարկ և ամայի զգաց։ Նորի՞ց նա սխալվեց, թե Հաակեն երկրորդ անգամ գլուխն ազատեց նրանից։ Բայց մի՞թե մարդ երկու անգամն էլ կարող էր սխալվել։ Մի՞թե երկու անգամն էլ միևնույն մարդը կարող էր չքանալ գետնի երեսից։ Բայց չէ որ կային նաև տարբեր կողմեր գնացող ուրիշ փողոցներ։ Գուցե Հաակեն թեքվել է այդ փողոցներից մեկնումե՞կը։ Ռավիկը նայեց Պրեսսբուր փողոցի երկարությամբ։ Մարդկանց ու մեքենաների անվերջանալի հոսանք։ Երեկոյան երթևեկության լարված ժամերից էր։ Այլևս ոչ մի իմաստ չուներ շարունակել որոնումները։ Արդեն չափազանց ուշ է։
Վստահելի
1396
edits