Changes

Պահապանները

Ավելացվել է 16 բայտ, 16:30, 29 Հունիսի 2015
/* Գլուխ չորորդ. Սև Անդունդ */
Ճամփորդները հայացքով ընդգրկեցին հարթավայրն ու տեսան, որ գայլդարձյակներն անհետացել են: Բայց բլրի լանջին դիակներ էլ չկային. Լեգոլասը լռելյայն հավաքում էր իր նետերը՝ սրանք ընկած էին պարսպից ոչ հեռու: Նա համոզված էր, որ ոչ մի անգամ չի վրիպել և, սակայն, բոլոր նետերը, բացի մեկից (դրա միայն ծայրակալն էր մնացել), անվնաս ընկած էին հավամրգու թփերի մեջ:
— Ես այդպես էլ կարծում էի,— նկատեց Գանդալֆը: — Դրանք գայլդարձյակներ են, ոչ թե սովորական գայլեր, դիակներ չկան, չէ՞... Եկեք շատապ շտապ նախաճաշենք և ճամփա ընկնենք:
Այդ օրը եղանակը նորից փոխվեց: Ասես մի հզոր ուժի հրամանով, որն այլևս փոթորկի կարիք չուներ, որովհետև ճամփորդները հրաժարվել էին լեռնանցքից, քամին արագորեն ամպերը ցրեց, իսկ հետո, երբ երկինքը մաքրվեց, դադարեց: Սարերի հետևից դանդաղ դուրս եկավ արևը: Պարզ եղանակին բաց հարթավայրում շարժվող ջոկատը հեռվից էլ երևում էր, իսկ նստել թաքստոցում ու սպասել՝ ճամփորդները չէին կարող:
— Մեզ հարկավոր է լույսով հասնել մինչև Մորիա,— մռայլ լրջությամբ հայտարարեց Գանդալֆը,— այլապես առհասարակ չենք հասնի այնտեղ: Քսան լիգը մեծ տարածություն չէ, բայց Արագորնը չգիտե այստեղի ճանապարհները, դե ես էլ ընդամենը մեկ անգամ եմ եղել այստեղ:
— Դարպասն ա՜յ այնտեղ է,— շարունակեց հրաշագործը՝ գավազանոց գավազանով ցույց տալով դեպի հարավ-արևմուտք, որտեղ վաղորդյան երկնագույն մշուշում երևում էին զառիթափ պատի պես հարթավայր իջնող Մշուշապատի ատամնավոր ուրվագծերը: — Երբ փոթորիկը մեզ լեռնանցքից քշեց, ես թեաքվեցի թեքվեցի հարավ ու գնացի լեռնաշղթայի երկարությամբ, որպեսզի գոնե մի քիչ մոտենամ Մորիային: Զգում էի, որ այն մեզ պետք կգա... Հուսով եմ, մենք շուտով կգտնենք Դարպասը դարպասը և կհասցնենք մինչև մութն ընկնելը խույս տալ գայլդարձյակներից:
Ջիմլիին առաջ էր մղում անհամբերությունը, և նա քայլում էր առջևից, նրա կողքից գնում էր Գանդալֆը: Մի ժամանակ Մորիայի դարպասի մոտ աղբյուր կար, որից սնվում էր Բարապան, կամ ինչպես էլֆերն էին անվանում՝ Սիրանոն գետը, և Գանդալֆը հույս ուներ գտնել այն, որպեսզի գետափնյա ճանապարհով դուրս գար դարպասի մոտ: Սակայն Բարապա՞նն էր չորացել, թե հրաշագո՞րծն էր սխալ ուղղություն վերցրել, բայց ճանապարհը գտնել չէր հաջողվում: Հրաշագործը շրջվում էր մերթ դեպի արևելք, մերթ դեպի արևմուտք, բայց գետը չկար ու չկար, և բոլորը հասկանում էին, որ եթե ճանապարհը չգտնեն, ապա մինչև երեկո դարպասին չեն հասնի: Անվերջ ձգվում էր ամայի հարթավայրը՝ գորշ, չորացած, ճաքճքած հող, կարմրագորշ գլաքարեր ու խիճ: Շուրջը ոչ թռչուն կար, ոչ գազան: Ճամփորդները հուսահատ քայլում էին Գանդալֆի հետևից և ջանում էին չմտածել, թե ինչ կպատահի իրենց, եթե գիշերը վրա հասնի հենց այս հարթավայրում:
Ջիմլին, որ քիչ հեռացել էր նրանցից , հանկարծ մագլցեց մի գլաքարի վրա ու Գանդալֆին մոտ կանչեց: Հրաշագործի հետևից գնացին բոլոր ճամփորդները: Թզուկը ձեռքով դեպի արևմուտք ցույց տվեց: Այդ կողմ նայելով՝ ճամփորդները տեսան գետի ցամաքած քարքարոտ հունը: Իսկ գետի ափով ձգվում էր ինչ-որ ժամանակ կարմիր քարերով սալարկված ճանապարհը:
— Ահա՛, վերջապե՜ս,— բացականչեց Գանդալֆը: — Հետաքրքիր է, գետի հետ ի՞նչ է տեղի ունեցել: Բայց ինչ էլ եղած լինի, Սա է Բարապանը, կամ էլֆերեն՝ Սիրանոնը: Առա՛ջ, ընկերներ, մեզ հարկավոր է շտապել...
— Այո, Սիրանոնը ցամաքել է,— ասաց Գանդալֆը: — Բայց մենք, անկասկած, մոտենում ենք դարպասին: Սա մերձմորիական շեմքն է, և դրանից ձախ, եթե չեմ սխալվում, ժայռի մեջ պետք է աստիճաններ փորված լինեն, իսկ ճանապարհը, մի մեծ ոլորան անելուց հետո, դուրս է գալիս սիրանոնյան հովտի հյուսիսային լանջ՝ Շեմքի վերին հատվածքի մոտ: Հովիտը ձգվում է արևելքից դեպի արևմուտք (թզուկներն այն անվանել են Աղբյուրի), և սանդուղքը դուրս է բերում նրա արևմտյան ծայրը, իսկ դիմացը, հովտի արևելյան ծայրին գտնվում է դարպասը և աղբյուր է բխում: Եկեք նայենք, սանդուղքը պահպանվե՞լ է արդյոք:
Նրանք հեշտությամբ գտան աստիճանները, և Ջիմլին, նրանից հետո էլ Գանդալֆն ու Ֆրոդոն, հապշտապ բարձրացան Աղբյուրի հովիտը: Հովտի տեղում սևին էր տալիս լիճը: Մայր մտնող արևը ոսկեզօծել էր երկինքը, բայց փայլատ-սև, ասես մեռած ջրի մեջ չէին արտացոլվում ո՛չ Պահապանները, ո՛ ո՛չ սարերը, ո՛չ մայրամուտը: Ըստ երևույթին, փլուզումից գետի հունը փակվել էր և այն ջրասույզ էր արել հովիտը: Հովտի վերջում, սև ջրի հետևում, ծանրորեն իրար վրա էին կիտվել ուղղաբերձ ժայռերը՝ չարագույժ, սև, միակտոր: Ոչ թե դարպաս, նույնիսկ բարակ ճեղք չտեսավ Ֆրոդոն այդ ժայռերի մեջ:
— Ահա այդ Մորիական Պատ կոչվածը,— ասաց Գանդալֆը՝ նկատելով, որ Ֆրոդոն զննում է ժայռերը: — Ինչ-որ ժամանակ այդտեղ էր Արևմտյան կամ, ինչպես մարդիկ էին անվանում, Էլֆական Դարպասը, որովհետև ճանապարհը, որով եկանք, Աղբյուրի հովիտը կապում էր Օստրանի հետ: Բայց կարճ ճանապարհը, ինչպես տեսնում ես, ջրասույզ է եղել, և որքան ես հասկացա, մեզանից ոչ ոք չի ուզենա այդ մռայլ լիճն անցնել ծանծաղ տեղերով: Առավել ևս, որ լիճը հավանաբար խորն է:
— Այո, մեղք է,— համաձայնեց Գանդալֆը: — Պոնին մեզ շատ նվիրված ու հավատարիմ ծառայել է, իսկ մենք նրան թողնելու ենք բախտի քմահաճույքին: Ախր ես ասում էի՝ մի վերցրեք Բիլին, առաջարկում էի անբեռ դուրս գալ արշավի: Որովհետև ամենասկզբից էլ կասկածում էի, որ ստիպված կլինենք գնալ Մորիայով:
Երեկոյան մայրամուտը հանգչելով դժգունում էր, և երկնքում աստղերը պսպղում էին սառցե փայլով, երբ տանջահար ճամփորդները գլխավոր ճանապարհով արագ բարձրանալով դուրս եկան հովտի հյուսիսային լանջը, Մորիական պատից Պատից մոտավորապես երկու լիգ այն կողմ: Համարյա երկու լիգ լայնությամբ հովիտը ձգվում էր երեք կամ չորս լիգ երկարությամբ, իսկ ժայռերից գոյացած պատնեշի ու ջրի արանքում երևում էր հողի մի նեղ շերտ: Պահապանները լճի երկարությամբ գնացին հարավ՝ այնտեղ, ուր գտնվում էր Մորիայի դարպասը, ավելի ճիշտ, ոչ թե գնացին, այլ համարյա վազեցին, որպեսզի մինչև մութն ընկնելը գտնեն դարպասը:
Հովտի ծայրում, Պատին մոտենալու տեղում նրանց ճանապարհը կտրեց նեղուցը, որը հատում էր լճի ու ափամերձ ժայռերի միջև եղած ցամաքը: Նեղուցի ջուրը մուգ էր ու հոտած, պատված կանաչ ջրոսպով: Նեղուցը նմանվում էր խեղդվածի ձեռքի, որը մահվան հետ գոտեմարտելով կառչել էր ժայռերինժայռերից: Ջիմլին խրոխտ քայլեց առաջ, ոչ ոք չհասցրեց կանգնեցնել նրան: Նեղուցը ծանծաղ էր, բայց լպրծուն: Սայթաքելով, Ջիմլին քիչ էր մնում ընկներ, սակայն կարողացավ հավասարակշռությունը պահել և շուտով դուրս եկավ չոր տեղ: Նրա հետևից գնացին մնացած ճամփորդները. մտնելով սառը, կանաչավուն ջրի մեջ, Ֆրոդոն նողկանքից ակամա սարսռաց:
Երթը եզրափակող Սամը ափ դուրս բերեց սրթսրթացող պոնիին, Պահապանները լսեցին խուլ ճողփյուն, ասես ջրից հանկարծ ձուկ դուրս թռավ և իսկույն էլ նորից չրմփաց ջրի մեջ: Շուռ գալով նրանք տեսան, որ լճի կենտրոնից շրջանաձև սև ալիքներ են տարածվում, հետո ինչ-որ բլթբլթոց լսվեց, և նորից լռություն տիրեց: Իրիկնային մայրամուտի ոսկեգույն փայլը ծածկվում էր ամպերի հետևում, մթնշաղը թանձրանում էր:
Գանդալֆը շտապ առաջ էր քայլում: Հոբիթները դժվարությամբ էին հասնում նրա հետևից. այժմ նրանք շարժվում էին Մորիական Պատի երկարությամբ՝ ցամաքի քարքարոտ ու նեղ շերտով, որը խճողված էր սուր ժայռաբեկորներով: Ճամփորդներն աշխատում էին չհեռանալ պատից, իրենց պահելու համար, նույնիսկ ձեռքերով կառչում էին պատից, որպեսզի փայլատ-սև, կանաչավուն ջուրը որքան կարելի է հեռու լինի: Երբ նրան նրանք համարյա մեկ լիգ հաղթահարեցին, մթնշաղում անսպասելի ծառեր ուրվագծվեցին: Պատի մոտ երկու հզոր կաղնի էին կանգնած, ծանծաղ ջրի վրա ընկած էին սևացած ճյուղերը, իսկ լճի մեջտեղում, երկու շարքով ձգվում էին կիսափտած բների կմաղքները: Երկու կողմերում կաղնիների շարք ունեցող ճանապարհն այստեղ հավանաբար վերջանում էր: Պատի մոտ աճած ծառերը զարմանալի մեծ ու հին էին երևում, : Շեմքի մոտից, Մշուշապատի զառիկո զառիկող պատի տակ դրանք բարձր չէին թվում, բայց հիմա Ֆրոդոն զարմանքով գիտակցեց, որ երբեք ինքն այդպիսի հզոր ու վիթխարի կաղնիներ չի տեսել. դրանք բարձրանում էին Պահապանների գլխավերևում որպես վիթխարի պահակային աշտարակներ՝ պահպանելով Սարամիջի թագավորության մուտքը:
— Վերջապե՜ս,— ուրախացած բացականչեց Գանդալֆը: — Այստեղ վերջանում է էլֆական ուղին: Թզուկները փորել ու կառուցել, բաց են արել Արևմտյան Դարպասը,, որ անարգել առևտուր անեն էլֆերի հետ, իսկ էլֆերն էլ թզուկներին պատկանող Աղբյուրի հովտում տնկել են կաղնիների այս ծառուղին, որպեսզի հավերժացնեն իրենց սերտ բարեկամությունը... Կաղնին Օստրանի խորհրդանիշն է: Քանի որ այն երանելի ժամանակներում Միջերկրի ժողովուրդներն իրար հետ բարեկամություն էին անում, նույնիսկ էլֆերն ու թզուկները կարողանում էին չկռվել:
— Ես երբեք լսած չկամ,— նկատեց Ջիմլին, որ այդ բարեկամությունը թզուկների պատճառով է ընդհատվել:
— Ես գիտեմ որտեղ է մուտքը և ձեզ բերել եմ այստեղ,— սառնասիրտ պատասխանեց գոնդորցուն Գանդալֆը, բայց նրա աչքերը պսպղացին ոչ բարի փայլով: — Ես չգիտեմ գաղտնաբառը՝ առայժմ: Հարցնում ես. մենք ինչու՞ եկանք այստեղ: Պատասխանում եմ. որպեսզի մեզ գայլդարձյակները չխժռեն: Բայց դու ինձ մի հարց ևս տվեցիր: Եվ ի պատասխան ստիպված եմ քեզ հարցնել. իմ խոսքերին չե՞ս կասկածում արդյոք, Բորոմիր: — Վերջինս չպատասխանեց և Գանդալֆը մեղմացավ: — Ես Մորիա իջել եմ արևելքից՝ Սևագետքից, այլ ոչ թե այստեղից,— հանդարտ բացատրեց նա: — Արևելքից Արևմտյան Դարպասը բացվում է դեպի ներս, ներսից հարկավոր է թեթևակի սեղմել-հրել, և կբացվի ինչպես սովորական դուռ: Իսկ ով դրա առջև կանգնած է այստեղ, պետք է արտասանի գաղտնաբառը, այլապես Մորիա այստեղից չի մտնի:
— Ուրեմն ինչ ի՞նչ պետք է անենք,— հրաշագործին հարցրեց Փինը, ասես այդ լարված խոսակցությունն իսկի չէր էլ եղել:
— Դու՝ գլուխդ դարպասով տուր,— պատասխանեց Գանդալֆը,— մեկ էլ տեսար կոտրեցիր: Իսկ ես կհանգստանամ անմտածված հարցերից և կաշխատեմ հիշել խոսք-բանալին: Կար ժամանակ,— մրթմրթաց հրաշագործը,— երբ դրանք իրենք էին իմ միտը գալիս: Դե հիմա էլ կարծես թե չեմ մոռացել: Արևմտյան Դարպասը ստեղծել են բարեկամների համար, ուրեմն գաղտնաբառը պետք է որ շատ պարզ լինի: Իսկ ո՞ր լեզվով: Ավելի հավանական է՝ էլֆերենով...
Գանդալֆը կրկին հեռացավ պատից և մոտենալով խիստ հրամայեց.
'''Էդրո՛'''...
Հետո նա կրկնեց այդ բառը՝ Բացվիր, առանց բացառության արևմտյան բոլոր լեզուներով, սակայն նորից ոչնչի չհասավ, զայրացած մի կողմ նետեց իր կախարդական գավազանն ու լուռ նստեց ժայռաբեկորի վրա:
Հենց այդ պահին էլ գիշերային սև լռության մեջ լսվեց գայլդարձյակների հեռավոր ոռնոցը: Տագնապալի խռխռացրեց վախեցած Բիլը, բայց Սամը մոտեցավ նրան, ինչ-որ բան շշնջաց, քորեց ականջի հետևը, և պոնին հանդարտվեց:
— Տե՜ս, հանկարծ վախից չփախչի, պինդ պահիր դրան,— ասաց Բորոմիրը: — Երևում է, նա դեռ պետք է գալու... Եթե մեզ գայլդարձյակներն այստեղ չգտնեն: Անիծյալ ջրափոս... — Բորոմիրը կռացավ, մի քար վերցրեց և նետեղ նետեց լիճը:
Ջուրը կուլ տվեց նետված քարը խուլ չփչփացնող ճողփյունով, իսկ լիճը ի պատասխան պղպջակներ բաց թողեց, բլթբլթաց և այնտեղ, որտեղ քարը սուզվեց, շրջանաձև ալեկոծվեց:
Նա վեր կացավ, վստահ մոտեցավ պատին, գավազանը ուղղեց Ֆեանորի աստղի վրա և զրնգուն ձայնով ասաց.
'''Մելլո՜ն'''...
Աստղը բռնկվեց ու իսկույն հանգավ: Պատի մեջ երևացին դարպասի փեղկերը և դանդաղ, բայց անաղմուկ ու սահուն բացվեցին: Սև բացվածքի մեջ, մուտքի հարթակի հետևում աղոտ երևում էին երկու գիրթ սանդուղք՝ մեկը դեպի վեր, մյուսը՝ ներքև:
Վստահելի
1342
edits