Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 73 բայտ, 07:51, 28 Հուլիսի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
=== Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը ===
— Մինչև ոսկորներս սառել եմ,— ատամները չխկչխկացնելով բողոքեց Ջիմլին և սկսեց ոտքերով դոփել գետնին ու ծափ զարկել , որ տաքանա: Գիշերը վերջանում էր:
Լուսադեմին բարեկամները նախաճաշ պատրաստեցին և որոշեցին ևս մեկ անգամ զննել մարտադաշտը` հուսալով գտնել հոբիթների հետքը:
— Եվ ի՞նչ կա այդտեղ հանգստացնող,— ուսերը թոթվեց Լեգոլասը:
ԴեԴե՛, եթե քայլում է հողի վրայով ու սովորական հետքեր թողնում, նշանակում է նա ուղղակի մի հասարակ ծերունի է, ուրիշ ոչինչ,— բացատրեց թզուկը:
— Գուցե և դու ճիշտ ես, -համաձայնեց էլֆը,— բայց այստեղ նույնիսկ ծանր սապոգները հետք չեն թողնի: Խոտն այստեղ չափազանց բարձր է ու ճկուն:
— Դրանով հետքագետին չես շփոթեցնի,— առարկեց Ջիմլին: — Արագորնին մի հատիկ տրորված ցողունն էլ է բավական: Միայն թե վախենում եմ նա ոչինչ չգտնի, նույնիսկ հիմա, երբ լույսը բացվել է: Դա Սարումանի ուրվականն էր, ես դրանում միանգամայն համոզված եմ: Գուցե Գուցե՞ նա հիմա է՞լ էլ է մեզ հետևում անտառից:
— Բացառված չէ,— ասաց Արագորնը: — Թեպետ, դժվար թե: Ինձ ձիերն են մտահոգում: Ջիմլի, դու ասացիր, որ նրանց ինչ-որ մեկը վախեցրեց, և նրանք փախան: Բայց իմ կարծիքով դա այդպես չէ: Լեգոլաս, իսկ դու լսեցի՞ր նրանց խրխնջոցը, քո կարծիքով նրանք վախեցա՞ծ էին:
— Ամենևին: Ես շատ լավ էի նրանց լսում: Եթե մթությունը և մեր սեփական վախը չլիներ, կմտածեի, որ ձիերը ուրախությունից են վրնջում, ասես հանդիպած լինեին իրենց հին ընկերոջը:
— Ինձ էլ այդպես թվաց,— ասաց Արագորնը: — Բայց ես չեմ կարող լուծել այդ հանելուկը, մինչև ձիերը չգտնվեն: Լա՛վ, շուտով արևը կծագի, հանելուկները հետո կլուծենք: Սկսենք հենց մեր ճամբարից, հարկավոր է որքան հնարավոր է ուշադիր հետազոտել տարածքը: Մեր խնդիրը հոբիթների հետքը գտնելն է, գիշերային հյուրի մասին հետո կմտածենք: Եթե նրանց ինչ-որ կերպ հաջողվել է փախչել, ապա նրանք կարող էին թաքնվել միայն անտառում, այլապես նրանց անմիջապես կտեսնեին: Եթե այստեղից մինչև անտառեզր ոչինչ չգտնենք, կվերադառնանք ու կրկին կհետազոտենք մարտադաշտը, իսկ հետո հետո՝ մոխրակույտը: Չնայած դժվար թե մոխիրների մեջ ինչ-որ բան գտնենք, ռոհանցիները չափազանց լավ գիտեն իրենց գործը:
Բարեկամները սկսեցին չորեքթաթ հետազոտել հողը, շոշափոլով յուրաքանչյուր ցողուն: Ծառը, որի անշունչ տերևները թեթև սոսափում էին արևելյան սառը քամուց, լուռ թախիծով հետևում էր նրանց: Արագորնը դանդաղ հեռացավ մի կողմ: Հետևում թողնելով գետամերձ պահապան կրակից մնացած մոխրակույտը, նա շարժվեց դեպի բլուրը, որտեղ տեղի էր ունեցել մարտը: Հանկարծ նա կանգ առավ և այնքան ցածր կռացավ, որ քիթը քսվեց խոտերին: Հետո նա շրջվեց և ձայնեց ընկերներին: Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին Արագորնի մոտ:
— Վերջապե՛ս,— գոչեց հետքագետը, գետնից բարձրացնելով ճմրթված, կիսաչորացած, մեծ շագանակա-ոսգեգույն շագանակաոսգեգույն տերևը: — Սա լորիենյան մելլորնի տերև է, վրան փշրանքներ կան, տեսնու՞մ եք: Խոտերի մեջ էլ փշրանքներ կան: Իսկ սա ի՞նչ է: Տեսե՛ք, կտրված պարաններ:
— Եվ դանակ, որով կտրատել են պարանները,— Ավելացրեց ավելացրեց Ջիմլին, դուրս քաշելով մինչև կոթը հողի մեջ խրված ատամնավոր դանակը: Գտնվեց նաև պատյանը:
— Օրքի դանակ է,— որոշեց նա՝ նա, զզվանքով բռնելով կոթից, որն ուներ այլանդակ, ծուռ աչքերով, հեգնալից քմծիծաղը բերանին գլխի տեսք:
— Ախր սա հանելուկների հանելուկն է,— բացականչեց Լեգոլասը: — Եվ այսպես, ոտ ու ձեռը կապկպված գերին հանգիստ լքում է օրքերին, աննկատ անցնում բլուրը շրջապատած ռոհանցիների քթի տակով, նստում բաց դաշտում՝ բոլորի աչքի առաջ, և օրքի դանակով ազատվում կապանքներից: Ոչինչ չեմ հասկանում: Եթե նրա ոտքերը կապկպված էին, ինչպե՞ս է կարողացել փախչել: Իսկ , եթե միայն ձեռքերը, այդ դեպքում ինչպե՞ս է կարողացել դանակով աշխատել: Իսկ , եթե նա ընդհանրապես կապկպված չի եղել, այդ դեպքում այս պարաններն ինչի՞ համար են: Լավ, ենթադրենք նա այս ամենը արել է, բա հետո՞: Աղավնյակն իրենից գոհ նստում է խոտին և առանց շտապելու լեմբաս ծամում: Անմիջապես զգացվում է, որ հոբիթ է այս ամենի հեղինակը: Առանց լորիենյան տերևի էլ ամեն ինչ պարզ է: Դե, իսկ ուտելուց հետո, պետք է հասկանալ, թևեր է աճեցրել ու երգով թռել անտառ: Նրան գտնելը հեշտից էլ հեշտ է, միայն թռչել է պետք սովորել:
— Կախարդանք է,— եզրափակեց Ջիմլին: — Այն ծերունին հենց այնպես չէր այստեղ թափառում: Ի՞նչ կասես , Արագո՛րն, գուցե ինչ-որ մի բան կավելացնե՞ս:
— Այո, կփորձեմ,— ժպտաց հետքագետը: — Բանն այն է, որ այստեղ այլ հետքեր էլ կան, թեև դուք դրանք չնկատեցիք: Համաձայն եմ, որ այստեղ հոբիթ է եղել, և , որ նրա ձեռքերը, կամ ոտքերը ազատ են եղել: Ավելի շուտ ձեռքերը, դա հեշտացնում է խնդիրը: Բայց նա ոչ թե փախել է, այլ նրան այստեղ բերել են: Մի քիչ այն կողմ արյուն է թափված, օրքի արյուն: Եվ բացի այդ հեծյալները ինչ-որ ծանր բան են քարշ տվել խոտի վրայով: Ըստ երևույթին նրանք այստեղ ինչ-որ օրք են բռնացրել, սպանել և դիակը քարշ տվել խարույկի մոտ: Դե , իսկ հոբիթին չեն նկատել մի հասարակ պատճառով. ամեն ինչ գիշերն է տեղի ունեցել, իսկ փախստականը փախստականը՝ զգեստավորված է էլֆական թիկնոցով: Բնականաբար խեղճը մահու չափ հոգնած ու քաղցած է եղել, և ոչ մի զարմանալի բան էլ չկա, որ նա սպանված թշնամու դանակով կապանքներից ազատվելով որոշել է մի քիչ հանգստանալ ու սնվել: Ուղեբեռ չի ունեցել, ըստ երևույթին Լեմբասը գրպանում է եղել: Հըմ, իսկական հոբիթային արարք... Ես ասում եմ «հոբիթ» և «նա», բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսն էլ փրկվել են: Հուսով եմ, որ այդպես է, ապացույցներ դեռ չկան...
— Բայց ինչպե՞ս է նա կարողացել ձեռքերն ազատել,— տարակուսեց Ջիմլին:
— Ինչը չգիտեմ չգիտեմ՝ չեմ կարող ասել,— պատասխանեց Արագորնը: — Չգիտեմ նաև այն, թե ինչու է օրքը նրան քարշ տվել այստեղ, հաստատ ոչ փրկելու նպատակով: Այնուամենայնիվ ամեն ինչ քիչ-քիչ բացահայտվում է: Ես վաղուց եմ ինքս ինձ հարց տալիս, թե ինչու օրքերը Բորոմիրին սպանելուց հետո Մերիին ու Փինին ձեռք չտվեցին: Եվ հետո նրանք հանգիստ կարող էին հարձակվել մեր ճամբարի վրա, բայց նախնտրել են արագ հեռանալ: Գուցե Գուցե՞ նրանք որոշել են, որ գերեվարել են մատանու պահապանին և նրա ծառայի՞նծառային: Չնայած, դժվար... դժվար թե տերերը այդպիսի կարևոր գաղտնիքը վստահեին նրանց: Օրքերը հուսալի արարածներ չեն: Կարծում եմ նրանց ուղղակի հրամայված է եղել ամեն գնով գերեվարել հոբիթներին և հասցնել տեղ կենդանի վիճակում: Դե, իսկ օրքերից մեկը որոշել է մարտից առաջ ծլկել թանկարժեք ավարի հետ միասին: Դավաճանության հոտ է գալիս, բայց դա նրանց արյան մեջ է, զարմանալու ոչինչ չկա: Հավանաբար ինչ-որ մի հանդուգն օրք որոշել է միայնակ տիրել խոստացված պարգևներին, կամ գուցե այլ պլաններ է ունեցել... Ես այդպես եմ կարծում: Իհարկե , կարելի է և այլ կերպ մեկնաբանել, բայց այնուամենայնիվ մի բան հաստատ գիտենք. մեր ընկերներից մեկին, կամ գուցե երկուսին, հաջողվել է փախչել: Մեր խնդիրն է գտնել նրանց և օգնել, ռոհանցիները կսպասեն: Մեր ընկերներից մեկը փախել է անտառ. պետք է մի կողմ դնել կասկածներն ու վախը և գտնել նրան:
— Նույնիսկ չգիտեմ էլ ինչն է ինձ ավելի շատ վախեցնում՝ Ֆե՞նգորնը, թե թե՞ ոտքով Ռոհան գնալը,— փնթփնթաց Ջմիլին:
— Դե ուրեմն գնում ենք անտառ,— ասաց Արագորնը:
Նա թեքվեց առաջ, լայն բացված աչքերով նայեց անտառի կիսախավարին և լարված ականջ դրեց:
ՈչՈ՛չ, այս անտառը չար չէ,— վստահ ասաց նա: — Եթե նույնսկ չարը բնակվում է նրա մեջ, ապա այստեղից բավականին հեռու: Ականջիս հազիվ լսելի արձագանք է հասնում հեռավոր մթին թավուտներից, որտեղ չար սրտով ծառեր են բնակվում: Բայց այստեղ չարություն չի զգացվում, միայն զգուշություն և զայրույթ:
— Դե, նրանք իմ վրա զայրանալու պատճառ չունեն,— ուրախացավ Ջիմլին: — Ես քո անտառին դեռ ոչ մի վնաս չեմ պատճառել:
— Այո, իսկապես տոթ է,— համաձայնեց թզուկը: — Այստեղ ավելի լուսավոր է քան Չարքանտառում, բայց ինչ-որ շատ հեղձուկ ու փոշոտ է օդը, և ծառերն էլ բորբոսնած են:
— Ֆենգորնը ծեր է, այոայո՛, շատ ծեր է,— հոգոց հանեց էլֆը: — Այստեղ նույնիսկ ես եմ ինձ ջահել զգում՝ առաջին անգամ այն ժամանակվանից, ինչ ճանապարհորդում եմ ձեզ հետ: Չէ՞ որ դուք իմ կողքին իսկապես երեխաներ եք: Այո, նա ծեր է և լի անցյալի հիշողություններով: Խաղաղ ժամանակ լիներ՝ հաճույքով կզբոսնեի այստեղ:
— Չեմ կասկածում,— փնչացրեց Ջիմլին: — Ի վերջո դու անտառային էլֆ ես: Թեպետ բոլոր էլֆերն էլ տարօրինակ ժողովուրդ են: Բայց գիտե՞ս, դու ինձ մի քիչ սփոփեցիր: Եթե Լեգոլասը որոշել է գնալ, ես էլ կգնամ: Միայն թե դու աղեղդ պատրաստ պահիր, իսկ ես ես՝ տապարս: Ես ծառերին չեմ դիպչի,— շտապ ավելացրեց նա՝ զգուշորեն նայելով ծառին, որի տակ նրանք կանգնած էին: — Բայց եթե երեկվա ծերունին կրկին մեզ հանդիպի, այս անգամ նա ինձ անակնկալի չի բերի: Առա՛ջ:
Եվ նրանք մտան անտառ: Արագորնը փնտրում էր հետքերը և ընտրում ճանապարհը: Հետքեր չկային, և հողը ծածկված էր անցյալ տարվանից մնացած չոր տերևների գորգով, բայց ներքին ձայնը հուշում էր նրան, որ հոբիթները գետից հեռու չեն գնա: Ի վերջո, կրկին անգամ վերադառնալով գետի մոտ, Արագորնը նոր հետքեր հայտնաբերեց: Դա այն նույն վայրն էր, որտեղ Մերին ու Փինը որոշեցին հանգստանալ և ոտքերով ջրին չլմփացնել: Կասկածները վերջնականապես ցրվեցին. հոբիթները երկուսով էին, ընդ որում մեկը ծանրաքաշ, մյուսն ավելի թեթև:
— Լավ նորություններ են,— ասաց Արագորնը,— բայց սրանք արդեն երկու օրվա հետքեր են: Դատելով հետքերից հոբիթները հեռացել են գետից և գնացել թավուտի խորքը:
— Եվ ի՞նչ ենք այդ դեպքում անելու,— մռայլվեց Ջիմլին,— հո ամբողջ անտառը ոտքի տակ չենք տա: Պարենը գրեթե վերջացել է: Եթե շատ երկար փնտրենք նրանց, ապա ոչնչով օգնել չենք կարող, բացառությամբ՝ բացառությամբ, գտնվելուց հետո կողքներին նստած միասին սովից մեռնելուց, դրանով էլ ապացուցելով մեր ընկերությունը...
— Եթե ուրիշ ոչինչ չկարողանանք անել, ինչ արած, այդպես էլ կլինի,— ասաց Արագորնը: — Գնացի՛նք:
Ասվածն արված էր, շուտով էլֆն ու թզուկը արդեն վերևում էին: Արագորնը մնաց ներքևում: Նա աստիճաններն էր հետազոտում:
— Գրեթե համոզված եմ, որ մեր ընկերները եղել են այստեղ,— վերջապես ասաց նա: — Բայց այստեղ ուրիշ հետքեր էլ կան, շատ տարօրինակ, ինձ անծանոթ հետքեր: Գուցե Գուցե՞ վերևից ինչ-որ հուշող բան երևա և հասկանա՞նքհասկանանք, թե հոբիթները , որ կողմ են գնացել:
Հասնելով ընկերներին նա ուղղվեց և նայեց շուրջը, բայց կարևոր ոչինչ չտեսավ: Քիվը ձգվում էր հարավից արևելք, բայց հարավում տեսարանը փակում էր ժայռը, իսկ արևելքում ինչքան աչքդ կտրեր միօրինակ ծառերի շարքեր էին իջնում դեպի հարթավայր:
— Ոչինչ չե՛մ տեսնում: Ոչ բոլորի աչքերն են էլֆերի աչքերի պես սրատես:
— Սս՛ս, կամա՛ց, նայե՛ք: — Լեգոլասը ձեռքը պարզեց ներքև: — Այնտե՛ղ, Այնտեղ՝ ներքևում, որտեղից մենք եկել ենք: Այդ նա՛ է, մի՞թե դու նրան չես տեսնում: Ա՜յ այնտեղ, ծառերի տակ:
— Այ հիմա տեսնում եմ,— շշուկով արձագանքեց Ջիմլին: — Նայի՛ր, Արագո՛րն, ի՞նչ էի ես ասում: Երեկվա ծերունին է: Համա թե ցնցոտիներ են հագին, կեղտոտ, մոխրագույն...Միանգամից չես զանազանի:
— Քեզ ի՞նչ եղավ: Ինչի՞ ես սպասում,— կատաղած շշնջաց Ջիմլին:
— Լեգոլասն իրավացի է,— հանգիստ ասաց Արագորնը: — Մենք կարող ենք վախենալ ու կասկածել, դա մեր իրավունքն է, բայց նետահարել անծանոթ ծերունուն, առանց նրա հետ խոսելու և առանց զգուշացնելու, մենք իրավունք չունենք: Սպասենք, տեսնենք ինչ ի՞նչ է լինելու:
Այդ ընթացքում ծերունին արագացրեց քայլերը և զարամանալիորեն արագ հասնելով քարափի ստորոտին բարձրացրեց գլուխն ու նայեց վերև: Բարեկամները լուռ նայում էին նրան:
Ծերունին ձայն չէր հանում: Նրա դեմքը չէր երևում, աչքերը ծածկված էին գլխանոցով, իսկ գլխանոցի վրայից հագել էր սրածայր, լայնեզր գլխարկ, որը թանձր ստվեր էր գցում նրա դեմքին: Միայն քթի ծայրն էր երևում և ճերմակած մորուքը, բայց Արագորնին թվաց, թե նրա թաքնված հոնքերի տակից փայլեցին սուր և խորաթափանց աչքերը: Վեջապես ծերունին խախտեց լռությունը:
— Ահա և մենք հանդիպեցինք բարեկամներս,— մեղմ ձայնով խոսեց նա: — Ես ուզում եմ ձեզ հետ զրուցել, կիջնե՞ք, թե թե՞ ինքս ձեզ մոտ բարձրանամ: — Եվ պատասխանի չսպասելով սկսեց արագ բարձրանալ աստճաններովաստիճաններով:
— Արա՛գ, կանգնեցրու նրան , Լեգոլա՛ս,— ճչաց Ջիմլին:
— Ես կարծեմ ասացի, որ ուզում եմ ձեզ հետ խոսել, ուրիշ ոչինչ,— առանց կանգ առնելու կրկնեց ծերունին: — Ապա մի ցած գցի՛ր աղեղդ, պարոն էլֆ:
— Դե, չէ, այդքան էլ լավ չէ,— պատասխանեց ծերունին: — Ֆենգորնը ճանաչելու համար մի քանի կյանք է պետք ապրել: Բայց ես երբեմն լինում եմ այստեղ:
— Կարելի՞ է իմանալ ինչպես է քո անունը, և ինչի՞ մասին ես ուզում մեզ հետ խոսել,— հարցրեց Արագորնը: — Առավոտն արդեն վերջանում է, իսկ մեր գործը չի կարող սպասել:
— Ես արդեն ասացի ինչ ուզում էի,— քմծիծաղեց ծերունին: — Մասնավորապես՝ Մասնավորապես, ի՞նչ եք անում այստեղ և ի՞նչն է ձեզ այս կողմերը բերել: Ինչ մնում է իմ անունին... նա երկարատև և ցածրաձայն ծիծաղեց:
Արագորնի մարմնով սառը դող անցավ, բայց դա վախ չէր. այդպես է լինում, երբ հանկարծակի սառը քամի է փչում և դեմքիդ սառցե անձրևի կաթիլներ ցանում:
Երեքից ոչ մեկը ձայն չհանեց:
— Իմ փոխարեն մեկ ուրիշը ձեր լռությունը ձեր օգտին չէր գնահատի,— գլուխն օրօրեց ծերունին: — Բարեբախտաբար, ես արդեն որոշ բաներ գիտեմ ձեր մասին: Դուք գնում եք երկու երիտասարդ հոբիթների հետքերով, այդպես չէ՞: Պետք չէ այնպես ինձ վրա նայել, ասես առաջին անգամ եք այդ բառը լսում: Լսե՛լ եք, շա՛տ եք լսել, և լսելև ես էլ եմ լսել: Ուրեմն այսպես, նախանցյալ օրը նրանք բարձրացել են այստեղ և անսպասելի հանդիպում ունեցել: Դա ձեզ կհանգստացնի՞: Երևի ուզում եք իմանալ նաև, թե ու՞ր են նրանց տարել: Դե լավ, գուցե ես կարողանամ որոշ լուրեր հաղորդել ձեզ այդ մասին: Բայց ինչու՞ ենք մենք կանգնած: Ինչպես արդեն հասկացաք, առայժմ շտապելու տեղ չունեք, այնպես որ եկեք նստենք և հանգիստ զրուցենք:
Ծերունին շրջվեց և գնաց դեպի ժայռի տակ թափված քարերի կույտը: Եվ անմիջապես, ասես կախարդանքը ցրվեց, երեքն էլ ուշքի եկան ու վերստացան շարժվելու ունակությունը: Ջիմլին հափշտակեց տապարը, Արագորնը մերկացրեց սուրը, Լեգոլասը գետնից բարձրացրեց աղեղը: Ուշադրություն չդարձնելով նրանց վրա, ծերունին նստեց ցածր և հարթ քարին: Մոխրագույն թիկնոցի ծայրերը բացվեցին, և բոլորը հստակ տեսան, որ անծանոթը ոտից գլուխ սպիտակ է հագած:
— Այդ դու՞ ես իսկապես, Գենդալֆ,— բացականչեց նա,— բայց ինչու՞ ես սպիտակ հագուստով:
— Իմ գույնն արդեն սպիտակն է,— պատասխանեց հրաշագործը: — Կարելի է նույնիսկ ասել, որ ես հիմա Սարումանն եմ, ավելի ճիշտ, այն Սարումանը, ինչպիսին , որ նա պետք է լիներ: Բայց դա թող մնա հետո, պատմեք ինձ ձեր մասին: Այն ժամանակից ի վեր, ինչ մենք բաժանվեցինք, ես անցել եմ բոսոր կրակի և խորը ջրերի միջով: Շատ բան եմ մոռացել նրանից, ինչ գիտեի առաջ և շատ բան եմ սովորել նորից՝ ինչը մոռացել էի: Ես տեսնում եմ ամենահեռու հեռուները, բայց, միևնույն ժամանակ, հաճախ չեմ տեսնում այն, ինչը ընկած է ոտքերիս տակ... Դե, պատմե՛ք ձեր մասին:
— Բայց ի՞նչ ես ուզում իմանալ,— հարցրեց Արագորնը: — Քիչ ժամանակ չի պահանջվի պատմելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ Մորիայի կամրջի մոտ , մեր բաժանումից հետո: Գուցե դու՞ սկզբից նորություններ պատմես հոբիթներից: Դու նրանց տեսե՞լ ես: Նրանց հետ ամեն ինչ կարգի՞ն է:
— Ոչ, ես նրանց չեմ տեսել և չեմ փնտրել,— պատասխանեց Գենդալֆը: — Էմին Մուիլի կիրճերը պարուրված էին խավարով, և մինչև արծվի լուր բերելը ես չգիտեի, որ նրանք գերի են ընկել:
— Արծվի՞,— բացականչեց Լեգոլասը,— ես տեսե՛լ եմ այդ արծվին երկնային բարձունքներում: Վերջին անգամ երեք օր առաջ՝ Էմին Մուիլի գլխին:
— Այո,— հաստատեց Գենդալֆը,— դա Գվահիր Քամիխեղդն է, այն նույն արծիվը, որը դուրս բերեց ինձ Օրթհանքից: Ես նրան ուղարկել էի ճախրելու մեծ գետի վրայով և նորություններ հայթհայթելու: Գվահիրը սուր աչք ունի, բայց նույնիսկ նա չի կարող տեսնել, թե ինչ է կատարվում ծառերի ստվերում: Թեպետ նրան ինչ-որ բան հաջողվել էր տեսնել, դե , իսկ մնացածը ես ինքս իմացա: Մատանին հիմա գտնվում է իմ հասանելիության սահմաններից դուրս, և ես այլևս ոչնչով օգնել չեմ կարող: Ջոկատի անդամներից էլ ոչ ոք չի կարող: Այն վտանգի մեջ էր և քիչ էր մնում թշնամու ձեռքն ընկներ, բայց վերջին պահին ինձ հաջողվեց Սաուրոնի ուշադրությունը շեղել: Ես նստել էի բարձրադիր վայրում և պայքարում էի Սև Ամրոցի դեմ: Ստվերը հեռացավ, բայց ես մահու չափ հոգնել էի և երկար ժամանակ թափառում էի մոռացումի խավարում:
— Նշանակում է դու գիտե՞ս Ֆրոդոյի մասին,— բացականչեց Ջիմլին: — Ինչպե՞ս է նա:
— Նա մենակ չի գնացել,— ասաց Լեգոլասը: — Մենք կարծում ենք, որ Սեմը գնացել է նրա հետ:
Ահա՜ Ահա,՜ թե ինչ,— բացականչեց Գենդալֆը, և նրա աչքերը փայլեցին: Նա թեթևացած ժպտաց: — Իսկապե՞ս: Դա ինձ համար նորություն էր, բայց դա ինձ չի զարմացնում: Դե ինչ, լավ է, շա՛տ լավ է: Սիրտս բավականին թեթևացավ: Պատմեք ինձ ամեն ինչ, մոտ նստեք և պատմեք ձեր ճանապարհորդության մասին:
Բարեկամները նստեցին գետնին, Գենդալֆի ոտքերի տակ, և Արագորնը սկսեց պատմել: Հրաշագործը երկար ժամանակ չէր ընդհատում նրան և հարցեր չէր տալիս: Նա ձեռքերը դրել էր ծնկներին և փակ աչքերով լսում էր: Վերջապես, երբ Արագորնը սկսեց պատմել Բորոմիրի մահվան և Մեծ Գետով նրա վերջին ճանապարհորդության մասին, Գենդալֆը տխուր հոգոց հանեց:
— Մի բանում դու ընդհանրապես չես փոխվել բարեկամս,— ժպտաց Արագորնը: — Դու առաջվա պես հանելուկներով ես խոսում:
— Հանելուկներո՞վ,— արձագանքեց Գենդալֆը,— ոչո՛չ, ես ուղղակի ինքս ինձ հետ էի խոսում: Հին սովորություն է. որպես զրուցակից ընտրել ներկաներից ամենաիմաստունին: Երիտասարդներին բացատրելը երկար է տևում:
Նա ծիծաղեց, բայց հիմա արդեն նրա ծիծաղը ջերմ էր ու քնքուշ, ինչպես արևի ճառագայթները:
— Նույնիսկ Հնագույն Արևմուտքի երկարակյացների համեմատությամբ ինձ երիտասարդ չես համարի,— ասաց Արագորնը: — Փորձիր բացատրել, իսկ ես կաշխատեմ հասկանալ:
— Լա՜վ, Ինչպես բացատրեմ, որ բոլորիդ էլ հասկանալի լինի,— մտահոգվեց ԳեննդալֆըԳենդալֆը: — Դե լավ, կփորձեմ բացատրել ինչքան հնարավոր է կարճ ու հասկանալի: Թշնամին, իհարկե, վաղուց արդեն գիտի, որ մատանին լքել է իր թաքստոցը, և որ այն հոբիթի է վստահված: Նա գիտի քանի հոգով ենք մենք դուրս եկել Ռիվենդելից, ովքեր ենք մենք և որտեղից ենք: Սակայն նրան դեռ պարզ չէ, թե որն է մեր նպատակը: Նա կարծում է, որ մենք, ամենայն հավանականությամբ, փորձում ենք ինչքան հնարավոր է արագ հասնել Մինաս Թիրիթ, քանզի ինքը մեր տեղը այդպես կվարվեր: Սաուրոնի կարծիքով մենք իր համար մեծ վտանգ ենք ներկայացնում, և հիմա նա մեծ վախով սպասում է ինչ-որ հզոր հակառակորդի հանկարծակի հայտնվելուն, որը մատանին կդնի մատին և պատերազմ կհայտարարի Մորդորին, կգրավի Բարադ Դուրը և ինքը կնստի Սև Տիրակալի գահին: Բայց այն, որ մենք ուզում ենք միայն գրավել Բարադ Դուրը և ոչ թե փոխել նրա տիրակալին, վեր է նրա ընկալումից: Նույնիսկ իր ամենամթին երազներում նա չի տեսնում այն, որ մենք ուզում ենք ոչնչացնել մատանին: Կարող եք համարել դա ճակատագրի նվեր և հաջողության հասնելու վերջին հույսը: Վախենալով հանկարծակի հարձակումից նա որոշել է առաջ անցնել մեզանից և նախահարձակ լինել, քանզի եթե առաջին հարվածը բավականաչափ հզոր լինի, երկրորդի կարիքը կարող է և չլինել: Այդ պատճառով էլ թշնամին պատրաստվում է Գոնդորի դեմ դուրս բերել այդքան չարչարանքով հավաքած իր ողջ ուժերը: Իմաստու՛ն հիմարԻմաստուն հիմա՛ր: Եթե նա այդ ուժերը օգտագործեր Մորդորի պաշտպանությունն ամրացնելու նպատակով և իր ողջ սև զորությունը կենտրոնացներ մատանու պահապանին որսալու վրա, ոչ մի շնչավոր չէր կարողանա թափանցել Մորդոր, և մենք այլևս ոչ մի հույս չէինք ունենա: Ոչ Ո՛չ մատանին, ոչ ո՛չ էլ նրա պահապանը չէին կարողանա թաքնվել թշնամու աչքից: Բայց Ամենատես Աչքը Մորդորի սահմանները չի հսկում: Այն ուղղված է դեպի Մինաս Թիրիթ, և շատ շուտով ահեղ փոթորիկը կհարվածի այդ քաղաքին: Քանզի թշնամին արդեն գիտի, որ լրտեսները, որոնք ուղարկված էին ջոկատի գործունեությանը խոչնդոտելու, ձախողվել են: Մատանին չի գտնվել, պատանդ վերցված հոբիթներ չկան: Եթե օրքերին հաջողվեր գոնե մեկ հոբիթի պատանդ վերցնել և հասցնել Մորդոր, դա ծանր հարված կլիներ մեզ համար, և հնարավոր է, նույնիսկ, ճակատագրական: Բայց մի ծանրացրեք ձեր սրտերը մռայլ մտքերով, թե ինչ ծանր փորձությունների կենթարկվեր մեր փոքրիկների փխրուն կամքը Սև Ամրոցում: Քանզի թշնամին այս անգամ անհաջողություն կրեց ի շնորհիվ Սարումանի:
— Նշանակում է, Սարումանը դավաճա՞ն չէ,— զարմացավ Ջիմլին:
— Իհարկե դավաճան է,— ասաց Գենդալֆը: — Կրկնակի՛ դավաճան է: Տարօրինակ է չէ՞: Այն ամենից, ինչը կատարվեց վերջին ժամանակներս, Իզենգարդի դավաճանությունը ամենածանրն էր: Սարումանը հիմա բավականին հզորացել է, և ոչ միայն որպես հրաշագործ. նա դարձել է տիրակալ և հրամանատար: Նա սպառնում է ռոհանցիներին պատերազմով, զրկելով Մինաս Թիրիթին աջակցությունից հենց այն ժամանակ, երբ գլխավոր հարվածը մոտենում է արևելքից... Սակայն դավաճանության զենքը միշտ էլ վտանգավոր է առաջին հերթին նրա համար, ով այն կրում է: Սարումանը նույնպես ուզում է տիրանալ մատանուն, կամ ծայրահեղ դեպքում մի երկու հոբիթ ձեռք գցել ինչ-որ մութ նպատակների համար: Բայց համախմբելով ուժերը մեր թշնամիները հասան միայն մի բանի. Մերին ու Փինը անհավատալի արագությամբ տեղափոխվեցին Ֆենգորն, որտեղ նրանք ոչ մի այլ կերպ չէին կարող հասնել, և հասան ճիշտ ժամանակին: Այժմ Սարումանին և Սաուրոնին տանջում են կասկածները, և նրանց ծրագրերը խառնվել են: Ռոհանցի հեծյալների շնորհիվ Մորդորում չգիտեն անտառեզրին տեղի ունեցած մարտի մասին, բայց Սև Տիրակալին զեկուցել են, որ Էմին Մուիլի մոտակայքում երկու հոբիթ են պատանդ վերցվել: Գիտի նաև այն, որ չնայած իր կամակատարների պնդմանը, գերիներին տարել են Իզենգարդ: Նշանակում է, նա հիմա պետք է զգուշանա ոչ միայն Մինաս Թիրիթից, այլ նաև Օրթհանքից: Եթե Մինաս Թիրիթն ընկնի, Սարումանի բանը բուրդ կլինի...
— Ցավալին միայն այն է, որ այդ երկու իշխանատենչ չարագործների միջև ընկած են մեր բարեկամների հողերը,— հոգոց հանեց Ջիմլին: — Եթե Մորդորի և Իզենգարդի միջև այլ երկրներ չլինեին, թող իրար արյուն խմեին, իսկ մենք հանգիստ նստած կհետևեինք, թե ինչով է այդ ամենը վերջանալու:
ՈչՈ՛չ, հաղթողը կդառնար ավելի ուժեղ, քան հիմա երկուսը միասին, և կասկածներն էլ կցրվեին,— չհամաձայնեց Գենդալֆը: — Եվ առհասարակ Իզենգարդը չի կարող պատերազմել Մորդորի դեմ, քանի դեռ մատանին Սարումանի ձեռքը չի ընկել: Իսկ մատանին նրա ձեռքը այլևս չի ընկնի: Նա դեռ չգիտի՛ չգիտի, թե ինչ է իրեն սպասվում: Եվ առհասարակ նա շատ բան չգիտի: Նա այնպես էր շտապում տիրանալ թանկարժեք ավարին, որ չկարողացավ տանը սպասել և դուրս եկավ իր սպասավորներին ընդառաջ, բայց ուշացավ. մարտն ավարտվել էր, և նրա ոհմակից միայն մի կույտ մոխիր էր մնացել: Սակայն նա երկար չի մնացել այստեղ: Ես կարդում եմ նրա մտքերը և գիտեմ, որ նա կասկածում է: Անտառի գիտությունից նա ոչինչ չի հասկանում: Նա կարծում է, որ ռոհանցիները սպանել և այրել են բոլորին, իսկ հոբիթներ նրանց հետ եղել են թե ոչ, նա չգիտի: Չգիտի նաև այն, որ իր օրքերը վիճել են մորդորցիների հետ: Եվ Թևավոր Սուրհանդակի մասին էլ դեռ չի լսել:
— Թևավոր Սուրհանդակի՞,— ընդհատեց Լեգոլասը: — Ես լորիենյան աղեղով Սերն Գեբիրի ոլորանի գլխին ինչ-որ թռչող հրեշ նետահարեցի, և նա ընկավ գետի այն կողմը: Նա մեզ սարսափի մատնեց: Այդ ի՞նչ նոր ահաբեկիչ է:
— Դու նորից ինքդ քեզ հետ ես խոսում,— ժպտաց Արագորնը: — Ես չգիտեմ ով է այդ Ծառմորուսը: Ճիշտ է, ես Սարումանի կրկնակի դավաճանության մի մասը կռահել էի, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում ի՞նչ օգուտ կա նրանում, որ երկու հոբիթները պատահաբար հայտնվել են Ֆենգորնում, իսկ մենք անօգուտ վազել ենք նրանց հետևից և իզուր ժամանակ կորցրել:
— Մի վայրկյան սպասիրսպասի՛ր,— ընդհատեց նրան Ջիմլին: — Սկզբում ես ուզում եմ մեկ այլ հարց ճշտել: Գենդալֆ, երեկ գիշեր մենք քե՞զ քեզ ենք տեսելտեսե՞լ, թ՞ե Սարումանին:
— Երեկ գիշեր ես այստեղ չեմ եղել,— պատասխանեց Գենդալֆը: — Ըստ երևույթին դուք Սարումանին եք տեսել: Երևում է մենք իսկապես իրար այդքան նման ենք: Ահա թե ինչու էիր սպառնում ծակել իմ գլխարկը: Այդ դեպքում արարքդ ներելի է:
ԼավԼա՛վ, Լավլա՛վ,— ասաց Ջիմլին,— ես ուրախ եմ, որ դա դու չես եղել:
— Այո իմ բարի թզուկ,— կրկին ծիծաղեց Գենդալֆը: — Հաճելի է իմանալ, որ ամեն ինչում չէ, որ սխալվում ես: Ես դա գիտեմ իմ սեփական փորձից: Բայց ես առհասարակ վիրավորված չեմ ձեր սառը ընդունելությունից: Ինչպես կարող եմ քեզ մեղադրել, եթե ինքս էի ձեզ բոլորիդ անընհատ պնդում, որ եթե գործ ունես թշնամու հետ, ոչ մի բանի և ոչ մեկի մի վստահիր, նույնիսկ սեփական ստվերիդ: Փա՛ռք քեզ ՋիմլիՋիմլի՛, որդի՛ Գլոյնի: Գուցե քեզ դեռ հաջողվի ինձ և Սարումանին միասին տեսնել, այդ ժամանակ էլ կտարբերես:
— Հոբիթների մասին էինք խոսում,— հիշեցրեց Լեգոլասը: — Մենք այդքան ջանք ու եռանդ թափեցինք նրանց գտնելու համար, իսկ դու, երևում է, գիտես, թե որտեղ են Մերին ու Փինը և լռում ես:
— Նրանք Ծառմորուսի և մյուս էնտերի հետ են,— ասաց Գենդալֆը:
— Էնտերի՞,— բացականչեց Արագորնը,— ստացվում է, որ անտառի խորքում ապրող ծառերի պահապան հսկաների մասին հին ասույթները չե՞ն ստում: Նշանակում է էնտերը մինչև հիմա գոյությու՞ն ունեն: Ես կարծում էի, որ նրանք ուղղակի հնագույն ժամանակների խաբուսիկ արձագանք են, կամ էլ ռոհանցիների հնարանք:
— Ռոհանցիների հնարա՜նք,— բացականչեց Լեգոլասը: — Չարքանտառի յուրաքանչյուր էլֆ տասից ավելի երգ կերգի քեզ համար Օնոդրիմների հնագույն ցեղի դարավոր վշտի մասին: Թեպետ, մեզ համար էլ են նրանք անցյալի հիշողություն: Ա՜խ , եթե ես հանդիպեի գոնե մեկ էնտի... նորից ինձ երիտասարդ կզգայի: Բայց Գենդալֆ, Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է էլֆերեն, իսկ դու նրա մասին այնպես ես խոսում, ասես նա ինչ-որ կենդանի արարած լինի: Ո՞վ է այդ Ծառմորուսը:
— Դե արի ու պատասխանիր,— հոգոց հանեց Գենդալֆը: — Ես նրա մասին շատ քիչ բան գիտեմ, բայց եթե նույնիսկ այդ քիչը սկսեմ պատմել, բավականին երկար պատմություն կստացվի, իսկ մենք ժամանակ չունենք: Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է, այս անտառի գլխավոր անտառապահը, Էնտերից ամենածերը, և ոչ միայն էնտերից: Նա ներկայումս Միջերկրում ապրող բոլոր կենդանի արարածներից ամենածերն է: Հույս ունենանք, որ դու կհանդիպես նրան, ԼեգոլասԼեգոլա՛ս: Մերիի և Փինի բախտը կարգին բերել է: Նրանք հադիպել են ծեր էնտին հենց այստեղ, որտեղ մենք հիմա նստած ենք: Դա երկու օր առաջ է եղել. Ծառմորուսը տարել է նրանց անտառի մյուս ծայրը՝ լեռնաստորոտում գտնվող իր կացարանը: Նա այստեղ հաճախ է գալիս, հատկապես երբ անհանգիստ է լինում և արտաքին աշխարհից անհանգստացնող լուրեր է լսում: Չորս օր առաջ ես հանդիպել եմ նրան. նա թափառում էր անտառում և, ըստ երևույթին, նկատեց ինձ, որովհետև կանգ առավ: Բայց ես չխոսեցի նրա հետ, որովհետև ինձ տանջում էին մռայլ մտքերը, և ես ուժասպառ էի եղել թշնամու Աչքի դեմ պայքարում: Նա նույնպես ոչինչ չխոսեց և ձայն չտվեց:
— Գուցե նա է՞լ է քեզ Սարումանի տեղը դրել,— ենթադրեց Ջիմլին: — Եվ հետո դու նրա մասին այնպես ես խոսում, ասես հին ընկերոջ մասին խոսես, իսկ ես կարծում էի , որ Ֆենգորնը վտանգավոր է և ավելի լավ է հեռու մնալ նրանից:
— Վտանգավո՜ր է, իհարկե,— քմծիծաղեց Գենդալֆը: — Ես էլ եմ վտանգավոր, շատ ավելի վտանգավոր քան դու պատկերացնում ես: Ինձանից վտանգավոր ոչ մեկի դու չես հանդիպի քո ճանապարհին, եթե , իհարկե ձեզ պատանդ չվերցնեն և չտանեն Սև տիրակալի գահի մոտ: Եվ Արագորնն էլ է վտանգավոր, Լեգոլասն էլ: Դու հիմա բոլոր կողմերից շրջապատված ես վտանգավոր, հզոր ռազմիկներով գումարած ես՝ հրաշագործս: Եվ դու էլ ես վտանգավոր Ջի՛մլի, որդի Գլոյնի: Դե Իհարկե , իհարկե, Ֆենգորնը վտանգավոր է, և հատկապես վտանգավոր է ամեն տեսակ կացնավորների համար: Ծառմորուսն էլ է սարսափելի վտանգավոր, բայց միևնույն ժամանակ նա իր անտառի բարի և իմաստուն հովիվն է: Նա երկար ժամանակ զսպել է իր զայրույթը, կուլ տվել վիրավորանքը, բայց հիմա նրա համբերության բաժակը լցվել է և թափվելով պռունկներից խորտակել ողջ անտառը: Հոբիթների հայտնվելը և այն, ինչ նրանք պատմել են, դարձել է վերջին կաթիլը: Գետը դուրս է եկել իր ափերից և հիմա նրա հզոր ջրերը սրընթաց սլանում են դեպի Իզենգարդ՝ Սարումանին և նրա փայտահատներին ջրասույզ անելու: Տեղի է ունենալու այն, ինչը տեղի չի ունեցել ավագ դարաշրջանի ժամանակից ի վեր. էնտերը արթնացել են դարավոր քնից և հայտնաբերել, որ իրենք ուժեղ են:
— Եվ ի՞նչ են նրանք պատրաստվում անել,— զարմացած հարցրեց Լեգոլասը:
— Մենք գնում ենք փնտրելու հոբիթներին և Ծառմորուսի՞ն,— հարցրեց Արագորնը:
—Ոչ—Ո՛չ,— պատասխանեց Գենգալֆը,— մեր ճանապարհն այլ է: Ես ձեզ հույս տվեցի, բայց հույսը դեռ հաղթանակ չիչէ: Մեզ և մեր բոլոր բարեկամներին ճակատամարտ է սպասվում, և այդ ճակատամարտում միայն մատանին կարող է մեզ հաղթանակի վստահություն ներշնչել: Սիրտս լցված է թախիծով ու մեծ վախով, քանզի առջևում սպասվում են մեծ կորուստներ, և հնարավոր է, որ մենք կորցնենք այն ամենը, ինչ ունենք: Ես Գենդալֆն եմ, Գենդալֆ Ճերմակը, բայց Սև ուժերը դեռ հզոր են:
Նա վեր կացավ և ձեքի ձեռքի ափով աչքերն արևից պաշտպանելով նայեց արևելք: Թվում էր, թե նա մյուսների հայացքին անհասանելի ինչ-որ բան է տեսնում: Հետո գլուխն օրօրեց և ցածրաձայն ասաց.
— Ոչ, նա դուրս է եկել մեր հասանելիության սահմաններից: Մենք պետք է ուրախ լինենք: Համենայն դեպս մատանին այլևս չի կարող մեզ գայթակղել: Ստիպված ենք գնալ վտանգին ընդառաջ, և հավանականությունը քիչ է, որ կհաղթենք, բայց մենք պետք է ուրախ լինենք, որ ազատվեցինք ավելի մահացու վտանգից, որի հանդեպ մենք անզոր էինք: — Նա շրջվեց: — Դե , ինչ, Արագո՛րն, Արաթհորնի որդի: Մի՛ զղջա Էմին Մուիլի լանջերին քո կատարած ընտրության համար, ձեր հետապնդումն ապարդուն չէր: Դու հաղթահարել ես սիրտդ կրծող կասկածները, լսել խղճիդ ձայնին և ճիշտ ընտրություն կատարել: Ահա և պարգևը. մեր հանդիպումը կայացավ ճիշտ ժամանակին: Մի քիչ էլ, և ուշ կլիներ: Քո ընկերները կատարել են իրենց պարտքը: Այժմ դու պետք է կատարես Էոմերին տված խոստումդ: Հարկավոր է շտապել Էդորաս, Թեոդենին օգնության: Ռոհանը քո կարիքն ունի, և թող քո Անդրիլը կայծակից էլ վա՛ռ փայլատակի մարտի դաշտում: Ռոհանը պատերազմի մեջ է հիմա, բայց Թեոդենի թուլությունը ավելի սարսափելի է, քան պատերազմը:
— Ուրեմն մենք այլևս չե՞նք տեսնի մեր զվարթ հոբիթներին,— հարցրեց Լեգոլասը:
— Ես այդպիսի բան չասացի,— պատասխանեց Գենդալֆը: — Ինչ իմանաս ի՞նչ է սպասվում մեզ առջևում: Գնացեք այնտեղ, որտեղ դուք պետք եք, լցվեք համբերությամբ և մի կորցրեք հույսը: Գնում ենք Էդորա՛ս: Ես էլ եմ գալիս ձեզ հետ:
— Էդորասը հեռու է, և ոտքով գնալը դժվար կլինի՝ ծեր լինեսլինե՛ս, թե թե՛ երիտասարդ,— գլուխն օրօրեց Արագորնը: — Վախենում եմ, որ մինչ մենք հասնենք այնտեղ, պատերազմը ավարտված կլինի:
ՏեսնենքՏեսնե՛նք, տեսնենքտեսնե՛նք,— ասաց Գենդալֆը: — Դե, դուք գալի՞ս եք ինձ հետ:
ԱյոԱյո՛, գալիս գալի՛ս ենք,— պատասխանեց Արագորնը: — Բայց կարծում եմ դու այնտեղ մեզանից շուտ կհասնես, եթե ուզես:
Նա վեր կացավ և երկար նայեց Գենդալֆին: Մյուսները լուռ նայում էին նրանց: Արագորնը՝ Արաթհորնի որդին, բարձրահասակ և խստադեմ, ինչպես մի ժայռ, կանգնած էր ձեռքը դրած սրին, նման հնագույն արքայի, որը եկել էր ծովային մշուշի այն կողմից և հանգրվանել Միջերկրի ափերին, որ իշխի մարդկային ցեղին: Բայց նրա դիմաց կանգնած, գավազանին հենված, տարիների ծանրությունից կորացած, ճերմակ լույս ճառագող ծերունին օժտված էր այնպիսի զորությամբ, որի առաջ երկրային արքայի իշխանությունը անզոր էր:
— Մ՞իթե ես ճշմարտությունը չեմ ասում Գենդալֆ, որ դու ամեն դեպքում ավելի արագ կգտնվես ինձանից,— վերջապես ասաց Արագորնը: — Եվ մի բան էլ կասեմ քեզ. դու՝ մեր առաջնորդն ես և մեր ոգու դրոշը: Սև Տիրակալը Իննյակ ունի, իսկ մենք միայն մեկը: Բայց մեր Ճերմակ Հեծյալը զորեղ է նրա Իննյակից: Նա անցել է կրակի միջով, վերադարձել Սև անդունդից, և Մատանեկիր Ուրվականները անզոր են նրա առջև: Մենք կգանք քո հետևից, ուր էլ որ մեզ առաջնորդես:
ԱյոԱյո՛, այդպես էլ կլինի,— հաստատեց Լեգոլասը,— բայց Գե՛նդալֆԳենդա՛լֆ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կատարվեց քեզ հետ Մորիայում: Մի՞թե դու այդպես էլ ոչինչ չես պատմի: Մի քանի րոպե տրամադրիր մեզ և պատմիր, թե ինչպես փրկվեցիր:
— Ես առանց այն էլ շատ ուշացա,— ասաց Գենդալֆը: — Ժամանակը քիչ է, բայց եթե նույնիսկ մի տարի ժամանակ էլ ունենաիունենայի, ես ձեզ ամեն ինչ չէի պատմի:
— Այդ դեպքում համառոտ պատմիր գոնե այն, ինչ կարող ես,— Լեգոլասին միացավ Ջիմլին: — Դե պատմիրԴե՛, պատմի՛ր, Գենդալֆ, ինչպե՞ս կարողացար Բալրոգից ազատվել:
— Դրա անունը մի՛ տուր,— մթագնեց հրաշագործը: — Նրա դեմքի վրայով տառապանքի ստվեր անցավ, և նա երկար լռեց: — Ես երկար ընկա,— վերջապես դանդաղ և դժկամորեն խոսեց նա: — Չափազանց երկար: Նա ընկնում էր ինձ հետ, և նրա կրակը այրում էր ինձ: Ի վերջո նա կմոխրացներ ինձ, բայց մենք հասանք հատակին և մեզ կուլ տվեցին ընդերքի սև ջրերը: Խավարը շրջապատեց մեզ, իսկ ջուրը մահու չափ սառն էր և իմ սիրտը քիչ էր մնում հավիտյան սառցակալեր:
— Խորն է անդունդը Դուրինի կամրջի տակ, և ոչ ոք դեռ չի չափել նրա խորությունը,— կիսաձայն ասաց Ջիմլին:
— Այնուամենայնիվ այդ անդունդը հատակ ունի՝ լույսի և երևակայության սահմաններից դուրս,— ասաց հրաշագործը: — Եվ ես հայտնվեցի այնտեղ՝ աշխարհի քարե հիմքում: Նա դեռ ինձ հետ էր, և զրկվելով կրակից պատվել էր սառը լորձով ու նմանվել լպրծուն ու զորեղ վիշապ օձի: Եվ այնտեղ՝ շնչավոր աշխարհի ընդերքում, որտեղ ժամանակ գոյություն չունի, մենք շարունակում էինք կռվել: Նա սեղմում էր ինձ իր օղակների մեջ, իսկ ես հարվածներ էի հասցնում նրան, մինչև որ վերջապես նա փախավ և փորձեց թաքնվել մթին թունելներում: Այդ թունելները և անցումները Դուրինի թզուկները չեն փորել օ՛ Ջիմլի, Գլոյնի որդի: Թզուկների փորած ամենախորը թունելներից էլ խորն է այդ ընդերքը, և այդ հավերժական խավարում, լեռների քարե արմատների մեջ անանուն արարածներ են բնակվում, որոնց մասին նույնիսկ Սաուրոնը չգիտի, քանզի նրանք Սև Տիրակալից էլ հին են: Ես եղել եմ այնտեղ, բայց այդ ահասարսուռ վայրի մասին չեմ պատմի, որովհետև չեմ ուզում այդ պատմություններով մթագնել արևի լույսը: Այդ հուսահատության մեջ միակ հույսս իմ թշնամին էր, և ես կրնկակոխ հետապնդում էի նրան: Եվ ընդերքի Չարքը, ուզեր թե չուզեր, դուրս բերեց ինձ Քազադ-Դումի ստորգետնյա անցումները, որոնք նա գիտեր, ինչպես ոչ ոք: Մենք անընդհատ բարձրանում էինք վեր, մինչև որ հասանք Անվերջանալի Սանդուղքին:
— Այդ Սանդուղքն արդեն վաղուց մոռացված է,— հոգոց հանեց Ջիմլին: — Ոմանք ասում են, որ այն երբեք էլ չի եղել, և դա ուղղակի հեքիաթ է, իսկ մյուսները կարծում են, որ եղել է, բայց վաղուց ավերվել է:
— Դա հեքիաթ չէ, և ոչ էլ Սանդուղքն ավերված է,— ասաց Գենդալֆը: — Այն հազարավոր աստիճաններ ունի. ամենախորը ընդերքից սկսվելով, գալարաձև բարձրանում է ամենաբարձր գագաթը ևվերջանում Դուրինի աշտարակում, որը փորված է Զիրագ-Զիգիլի գագաթին ապառաժի մեջ(Զիրագ-Զիգիլ. էլֆերեն Քելեբդիլ. համընդհանուր լեզվով Արծաթատամ. Լեռնագագաթ Մշուշապատ լեռներում, երեք գագաթներից (Քարադրաս, Ֆանուիդոլ, Քելեբդիլ) ամենաարևմտյանը): Այնտեղ՝ Քելեբդիլի գագաթին, ձյան մեջ մի միայնակ պատուհան կար, որին հասնել կարելի էր միայն գլխապտույտ բարձրության վրա կախված նեղ քիվով, նման ամպերից էլ վեր գտնվող արծվի բույնի: Արևը անգթորեն այրում էր լեռան գլուխը, բայց ներքևում լանջերն ու հաթավայրերը ծածկված էին ամպերի հաստ շերտով: Իմ թշնամին նետվեց պատուհանից ներս, և ես հետևեցի նրան: Եվ ահա նա նորից բռնկվեց կրակով: Եթե ինչ-որ մեկը տեսներ մեր ահեղ մենամարտը, այդ մասին գրված երգերը կհնչեին դարեդար... — Գենդալֆը հանկարծակի ծիծաղեց: — Թեպետ, ի՞նչ կպատմեին նրանք այդ երգում: Եթե ինչ-որ մեկը տեսներ էլ, կմտածեր, որ Քելեբդիլի գլխին ահեղ փոթորիկ է. նա միայն կլսեր որոտի ձայնը և կտեսներ լեռան գագաթին բռնկվող կայծակներն ու լանջերին պարող կրակի լեզուները... Մեր շուրջն ամեն ինչ կորել էր թանձր ծխի և տաք գոլորշու մեջ, իսկ երկնքից սառույց էր թափվում: Վերջապես ես ցած գցեցի իմ հակառակորդին: նա Նա ընկնելով բարձունքից ջարդեց լեռան լանջը և կորավ տեսողությունից: Խավարը կլանեց ինձ, և ես երկար թափառում էի Ժամանակից ու մտքից դուրս ճանապարհներով, որոնց մասին ոչինչ չեմ խոսի: Մերկ վիճակում ինձ նորից վերադարձրեցին աշխարհ, կարճ ժամանակով, որպեսզի վերջացնեմ սկսածս գործը, և այդպես մերկ էլ ես պառկած էի լեռան գագաթին: Ես միայնակ էի և մոռացված ամենքի կողմից: Այդ քարե բարձունքից դեպի ներքև ճանապարհ չկար. Դուրինի աշտարակն ավերվել էր, պատուհանն պատուհանն՝ անհետացել, իսկ փլուզված Սանդուղքը զմռսվել էր այրված քարաբեկորներով: Այդպես պառկած ես նայում էի երկնքին. աստղերը պտույտ էին գործում իմ գլխավերևում, և ամեն օրը թվում էր մի ամբողջ կյանք: Աշխարհի բոլոր ծայրերից ապրող աշխարհի շշունջն էր հասնում իմ ականջներին. նորածինների ճիչն ու մեռնողների վերջին շունչը, երգն ու լացը, քարերի հավերժական տրտունջը... Այդպես էլ ինձ գտավ Գվահիր Քամիխեղդը: Նա վերցրեց ինձ և տարավ:
— Դու իսկական նեղության ընկեր ես, իսկ ես քո հավերժական բեռը,— ասացի ես նրան:
— Բեռ էիր մի ժամանակ,— ասաց նա,— բայց ոչ հիմա: Ասես կարապի փետուր լինես իմ ճանկերում: Արևի ճառագայթներն անցնում են քո միջով: Ես, թերևս, քեզ էլ պետք չեմ. եթե նույնիսկ բացեմ ճանկերս դու չես ընկնի, քամին կվերցնի քեզ իր գիրկն ու կտանի:
ՈչՈ՛չ, բաց մի մի՛ թող ինձ,— խնդրեցի ես՝ զգալով իմ մեջ վերադարձող կյանքի շունչը: — Ավելի լավ է տար ինձ Լոթլորիեն:
— Տիրուհի Գալադրիելն ինձ այդպես էլ կարգադրել է,— պատասխանեց նա:
Որտե՞ղ են հիմա Դունադանները, Էլեսա՛ր,
Ինչո՞ւ են թափառում քո ազգակիցները հեռուներում անհուրընկալանհյուրընկալ:
Մոտենում է ժամը, և կորուսյալներն ի հայտ կգան
«Փոխանցիր իմ ողջույնը Ջիմլիին՝ Գլոյնի որդուն: Որտեղ էլ դու լինես, իմ վարսերի պահապան, իմ մտքերը քեզ հետ են: Բայց մի մոռացիր ավելի ուշադիր նայել ծառին, նախքան կհասցնես հարվածդ»:
— Երջանիկ ժամանակ դու վերադարձար մեզ մոտ Գե՛նդալֆԳենդա՛լֆ,— բացականչեց թզուկը և ոտքի ցատկելով, սկսեց տապարը թափահարելով ինչ-որ երգ երգել թզուկների լեզվով: — Սրբազան է այսուհետ Գենդալֆի գլուխը, բայց հաջորդ անգամ ես չեմ վրիպի և իմ հարվածն անողոք կլինի:
— Հաջորդ անգամին քիչ է մնացել,— խոստացավ Գենդալֆը և վեր կացավ: — Խոսակցությունների ժամանակն ավարտվեց բարեկամներս: Ճանապարհ ընկնելու ժամանակն է:
— Նրանք երե՛քն են,— ուշադիր նայելով հարթավայրին գոչեց Լեգելասը: — Տեսե՛ք, այն մեկը Հասուֆելն է, իսկ նրա ետևում՝ իմ Արոդը: Բայց առջևից սլանում է ևս մեկը. ինչ հսկա՜ է, կյանքումս այդպիսի նժույգ չեմ տեսել:
— Եվ չես էլ տեսնի,– ասաց Գենդալֆը: — Դա Լուսաչն է (Shadowfax կամ Sceadu faex, իրականում Գնեդալֆի նժույգի անունը թարգմանաբար նշանակում է մոխրագույն բաշ, Մոխրաբաշ, բայց քանի որ առաջին գրքում թարգմանված է Լուսաչ-Светозар, այլ ոչ թե Մոխրաբաշ-Серогрив, ավելի լավ է թող այդպես էլ մնա): Նա Մեարաս ցեղատեսակի ազնվազարմ նժույգների առաջնորդն է: Այսպիսի մեկ այլ նժույգ չի տեսել նույնիսկ Թեոդենը՝ Ռոհանի թագավորը: Տեսե՛ք, նրա մազը փայլում է ինչպես արծաթը, և վարգում է նա այնքան սահուն, ասես ջրի հոսանք լինի: Նա եկել է իր Ճերմակ Հեծյալի հետևից, և այսուհետ մենք անբաժան կլինենք:
Մինչ ծեր հրաշագործը խոսում էր, ներքևում երևաց հսկայական նժույգը և արծաթափայլ բաշը քամուն տված, լայն վարգերով սկսեց բարձրանալ լանջն ի վեր: Նրա ետևից վազող մյուս երկուսը բավականին հետ էին մնացել: Գենդալֆին տեսնելով Լուսաչը դանդաղեցրեց ընթացքը, բարձր խրխնջաց և տիրոջը մոտենալով դրեց իր հպարտ գլուխը նրա ուսին: Վերջինս քնքշորեն շոյեց նժույգի պարանոցը:
— Մենք ուղևորվում ենք Մեդուսելդ, ձեր տիրակալի արքունիքը,— ասաց նրանց Գենդալֆը: Նժույգներն ասես հասկանալով կախեցին գլուխները: — Մենք քիչ ժամանակ ունենք և, ձեր թույլտվությամբ, կգնանք ձեր մեջքին նստած: Սլացե՛ք ամբողջ թափով: Հասուֆելը կտանի Արագորնին, Արոդը՝ Լեգոլասին: Ջիմլին կգա ինձ հետ. հուսով եմ՝ Լուսաչի համար ծանր չի լինի կրկնակի բեռը: Իսկ հիմա ջուր խմեք և ճանապարհ ընկնենք:
— Ես սկսում եմ հասկանալ , թե ինչ պատահեց գիշերը,— ասաց Լեգոլասը, թեթևորեն թռչելով Արոդի մեջքին: — Եթե նույնիսկ ինչ-որ մեկը վախեցրել էր մեր ձիերին, միևնույնն է նրանք ուրախությունից էին խրխնջում, որովհետև հանդիպել էին իրենց առաջնորդ Լուսաչին: Դու գիտեի՞ր որ նա մոտակայքում է, Գենդալֆ:
— Գիտեի,— պատասխանեց հրաշագործը: — Ես մտքումս կանչում էի նրան և հորդորում ինչքան հնարավոր է շուտ գալ այստեղ: Չէ՞ որ դեռ երեկ նա Ռոհանի հեռավոր հարավում էր: Իսկ հիմա նորից արծաթե նետի պես կսլանա հետ:
Գենդալֆը ինչ-որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ առաջ՝ միաժամանակ հետևելով , որ իր ընկերները հետ չմնան: Շուտով նա կտրուկ թեքվեց դեպի գետը, գտավ ափ իջնող արահետը, արագորեն հատեց գետը և հարթ, ծառազուրկ հարթավայրով արշավեց հարավ: Քամին ալեկոծում էր մոխրագույն խոտի անծայրածիր ծովը: Ոչ Ո՛չ ճանապարհ , և ոչ ո՛չ էլ արահետներ չկային հարթավայրում, բայց Լուսաչը սլանում էր առանց ընթացքը դանդաղեցնելու:
— Մենք Էդորաս ենք գնում ամենակարճ ճանապարհով,– բացատրեց Գենդալֆը: — Այն գտնվում է Սպիտակ Լեռների ստորոտում: Այնտեղ տանող գլխավոր ճանապարհը, ճիշտ է, չոր է ու մաքուր, բայց այն երկար է: Այսպես ճանապարհ չկա, բայց դուք մի անհագստացեք, Լուսաչը լավ է ճանաչում այս տեղանքը և կտանի մեզ, ուր որ պետք է:
Երկար ժամանակ նրանք գնում էին հարթավայրով և գետափնյա մարգագետիններով: Որոշ վայրերում խոտը հասնում էր ճանապարհորդների ծնկներին, և նրանց թվում էր, թե իրենք լողում են ալեկոծվող կանաչա-մոխրագույն կանաչամոխրագույն ծովում: Երբեմն առջևում հանդիպում էին խոտերի մեջ թաքնված լճակներ, կամ ճանապարհը խցանում էին եղեգնուտները, որոնց տակ թաքնված էին նենգ ճահիճները, բայց Լուսաչը լավ գիտեր ճանապարհը, իսկ մյուս երկուսը անշեղորեն հետևում էին նրան: Արևն աստիճանաբար թեքվում էր դեպի արևմուտք. սկսվում էր մայրամուտը: Շուտով ճանապարհորդների աչքերի առաջ բոսոր գունդը սկսեց սուզվել խոտի ծովի մեջ, ալ կարմիր ներկելով երկու հեռավոր լեռների լանջերը: Հորիզոնից ծխի ամպ էր երկինք բարձրանում՝ արնագույն ներկելով առանց այդ էլ կարմիր գունդը: Ասես մայրամուտն այրվելուց լիներ:
— Ա՜յ այնտեղ Ռոհանյան լեռնանցքն է,— ասաց Գենդալֆը ցույց տալով արևմուտք: — Իսկ այնտեղ՝ մի քիչ դեպի հյուսիս, Իզենգարդն է:
29
edits