Changes
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք */
Այդ ընթացքում Գենդալֆն առաջ ընկած նայում էր Իզենգարդի կողմը՝ երբեմն շրջվելով ու նայելով մայրամուտին:
— Առաջնորդի;ր Առաջնորդի՛ր զորքիդ Հելմյան Իջվածք, Թեոդե՛ն,— վերադառնալով գոչեց նա: — Չմոտենաս գետանցումին և երկար չմնաս հարթավայրում: Ես պետք է կարճ ժամանակով լքեմ քեզ: Լուսաչը հուսախաբ չի անի, ինձ շտապ գործեր են սպասում: — Նա շրջվեց դեպի Արագորնն ու էոմերը: — Պահպանե՛ք թագավորին: Կհանդիպենք Հորնբուրգի դարպասի մոտ: Հաջողությու՜ն:
Նա ինչ-որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ, ինչպես աղեղից բաց թողնված նետը. առկայծեց արծաթե ցոլքը, փչեց քամին, և նա անհետացավ տեսողությունից: Թագավորի նժույգը՝ Սպիտակաբաշը, ծառս եղավ և խռպոտ խրխնջաց, պատրաստ հետևելու Լուսաչին, բայց ո՞վ կարող է հասնել Լուսաչի հետևից, բացի արագաթև թռչունից: