Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 20 007 բայտ, 14:14, 22 Սեպտեմբերի 2015
/* Հմայություն․ գուշակություններ, հարցուկներ, կախարդանք */
Լեզվակապից առավել տարածված է աչքակապը, որ կոչվում է նաև <i>աչխուփ</i> և շատ է հիշատակվում․ ըստ գրքերի՝ <i>հաչաղանք</i>, ըստ ռամիկների՝ <i>աչքիլել</i>՝ թշնամությամբ կամ ծուռ նախանձով մեկին, մանավանդ երեխաներին նայել, ինչի մասին մինչև այժմ էլ խոսվում է շատ ազգերի, նաև մեր մեջ, և դրա դարման սնոտի հնարքները հայնի են։ Հմայողը կամ ծուռ նայողը կոչվում է <i>չարակն</i>, որի դեմ էլ կան շատ սնոտի գրվածքներ։ Օրինակ․ «Անուամբն անեղին Աստուծոյ․ գայր Չարակն, և որոտայր իբրեւ զամպ և զառիւծն, և գալարէր իբրեւ զօձ․ տեսեալ զնա և ասէ․ Ո՞ւր երթաս, պիղծ անիծեալ։ Ասէ Չարակն․ Երթամ զիւրեացն գործն խափանեմ․ զեզն՝ ի լուծէն, զկովն ի կըթէն, զմաքին ի կաթէն, զաղիկ մանուկն՝ հալեմ, զտղայն՝ ի մօր գիրկն չարչարեմ և մասեմ։ Ասէ ողորմութեան հրեշտակն․ Կապեմ զքեզ կաթամբ Ս․ Կուսին և ամենազօր խաչին Քրիստոսի, չորեքկերպեան աթոռովն և չորս գլուխ աւետարանաւն, չորս տարերաւն, չորս կողմն աշխարհիս, չորս գետովն, տասն մասամբ արարածովս, որ ոչ մերձենաս ի ծառայս Աստուծոյ»։
 
 
Ավելի զվարճալին․ «Չարակն՝ ի չար փուշն․ չար փուշն ի բարկ կրակն․ բարկ կրակն՝ ի քարն․ քարն՝ ի յանյատակ ծովն․ ամենայն չար աչք և չար լեզուաւ չար խորհուրդ և չար զգայարանքն՝ պատառի և խաւար դառնայ ի դիմաց ծառայիս Աստուծոյ»։
 
Մեր պատմության մեջ առաջին չարակն կարող ենք կոչել Երվանդին, որին ուրիշ տեղում էլ ենք հիշատակել․ «Ըստ հմայից դժնեայ գոլով հայեցուածով, վասն որոյ ընդ այգանալ աչալրջացն՝ սովորութիւն ունել սպասաւորացն արքունի վէմս որձաքարեայս ունել ընդդէմ Երուանդայ, և ի հայեցուածոցն դժնէութենէ՝ ասեն պայթել որձաքար վիմացն»։
 
Մարմնի զննությամբ հմայությունների կարգում կարելի է համարել նաև թիզ բանալը կամ թիզ չափելը, ինչպես հիմա էլ են անում շաղակրատ հմայողները, որոնք, ափի գծերը քննելով և նկատի առնելով դրանց միմյանցից հեռու կամ մոտիկ, ավելի կամ պակաս լինելը, սուտումուտ գուշակություններ են հարմարեցնում։ Հմայելու մեկ այլ կերպը ձեռքով և շարժումով հմայությունն է՝ ձեռնածությունը, որը գործելը կոչվում է <i>ձեռն ածել</i>, գործողը՝ <i>ձեռնածու</i>, որը սովորաբար երեխաների վրա ձեռքերով պես֊պես շարժումներ է անում՝ շոշափելով կամ ոչ՝ իբր նրանց հաջողության կամ բուժվելու համար։ Նույնը և ավլեին հիշում է Ալավկի որդին․ «Այլ և Ձեռնածութիւն առնեն մանկաց տղայոց իւրեանց․ ասեն ոչ լինել ցաւ ի մարմինս նոցա։ Այլ և թքով բերանոյ իւրեանց ձեռամբ մարձեն զայնոսիկ․ ասեն թէ յ՛աչաղկոտէ հիւանդացեալ է, և մի՛ առցէ դարձեալ յաչաղումն։ Այլ և պառաւունք անօրէնք յօրանջեն և ձկտումն առնեն զհիւանդացեալ մանկամբն»։
 
Հաչաղանքի և ձեռնածության մի տեսակ հմայություն է նաև փաթերակելը, որ ունի պես֊պես գրվող անուն՝ <i>փայթերակել, փայթերակ առնել, փայթերակ գցել</i>, բայց ինչ կերպ անելը որոշակիրոեն հայտնի չէ։ Քանի որ հմայական նյութերի մեջ փաթեթանք էլ է հիշատակվում, ենթադրվում է, որ փաթերակելն էլ փաթաթելով է արվում, բայց ոչ միայն դրանով։ Հիշատակվում է նաև մանուկներին փաթերակելը, որ հայտնի է դարձնում ձեռնածության նման լինելը։ Աղթարքներում հիշատակվում է նաև «փաթերակել ի բարձր տեղւոյչչչ, ինչը ցույց է տալիս իբր վախեցնելով, բայց անվնաս պահելով վերից վար գլորելը, ինչպես անում են աճպարարները նաև այժմ։ Նույն գրքերում հիշատակվում է նաև <i>փաթերակոտ օր</i>՝ «վնասակար» նշանակությամբ, որ բուն փաթերակի իմաստը ընդարձակում է և ցույց է տալիս միշտ վտանգավոր մի բան անելը և վտանգից հեռու պահելը։
 
Նյութախառն հմայությանը կարող է վերաբերել նաև խոտ հանելը, որ գիր առնելու և ձեռն ածելու հետ հիշատակված է խրատական մի գրվածքում և թվում է խաբեական բժշկությամբ խոտեր փնտրել կամ համեյլ խոտերով, մանավանդ հրաշալի բույսերով, որոնք հիշատակեցինք բնապաշտության մասին խոսելիք։ Այսպիսի մի բան է գրում նաև Ալավկի որդին․ «Ի բացուստ արմատս բուսոց հատանեն, և լիցս կապեն ի ծառս տանձոյ և յայլ թուփ որ լինի զսենեկաւն, և ասեն՝ թէ դեղ է ջերմնոտի»։
 
Հիշատակվում է նաև <i>ազբնագողը</i>, որ կարծվում է մի տեսակ աճպարար հմայող՝ դերձանը կամ թելերը իրար հետ խճճելով և ապա անշփոթ ու անխառնակ քաշելով։ Գուցե այս բառը նշանակում է նաև մակ այլ խարդախություն։
 
Ռամը կամ ռազմարկությունը ևս կիսով չափ աճպարարի<ref>Աճպարարը ֆրանսերեն կոչվում է Prestigiateur, թուրքերերն՝ <i>օգգապազ</i>։ Սակայն երբեմն համարվում է կախարդ կամ է՛լ ավելի օտար մեկը, որովհետև «Երազահան»֊ը մեկ կարգի մեջ է դնում սատանային, դևին, աղանդավորին, աճպարարին, քաջքին։</ref>, կիսով չափ հաշվով խաղի գործ է։ Ռազմարկը իբր դյութական գավազանով հարվածում է հասարակ իրերի կամ հատուկ ձևով շինված խաղալիքի գնդակների նման բաների և դրանք կա՛մ անհետացնում է, կա՛մ հանկարծ տեղափոխում։ Բայց նրա գլխավոր գործը <i>յետ</i> (<i>նոքտա</i>) կոչվող այդ փոքրիկ գնդակների դիրքը և թիվը որոշելն է, մի աստղացույցի վրա մոլորակների և մի քանի այլ աստղերի դիրքին հարմարեցնելը և պես֊պես գուշակություններ անելը։ Եվ սրանց՝ իբրև ստույգ գիտության վերաբերյալ ծավալուն գիրք էլ է գրված՝ բաժանված 16 գլուխների կամ տների, այսինքն՝ աստղատների։
 
===Գուշակություններ===
 
Ինքն իրեն ճանաչելուց հետո մարդու ամենակարևոր գիտելիքը իր հանդերձյալ կամ ապագա կյանքն է։ Եվ եթե հանդերձյալ կամ երկրորդ կյանքի նկատմամբ հաստատ հավատք էլ ունի, ներկայումս էլ երբեմն կամենում է իմանալ վերջին հանդիպելիքը կամ մի դիպվածի ինչպես կատարվելը կամ որևէ հոգս պատճառող կամ փափագած մի բանի հաջողվելը կամ չհաջողվելը ու ճանաչելով, որ դա իր բնական խելքից և կարողությունից վեր է՝ որևէ կերպով ապագան իմանալու համար դիմում է գերագույն գիտելիք ունեցողի կամ առավել ևս՝ գերագույն էակի և նրա պաշտամունքավարների կամ կարծեցյալ հնարագետների։ Այս փափագը և զգացումը ընդհանուր են բոլոր ազգերի ու բոլոր կրոնների մեջ։ Ճշմարիտ կրոններում մանավանդ հին, շատ անգամ հայտնապես եղել են աստվածային ներշնչանքով այդպիսի գերմարդկային գիտություններ կամ հայտնություններ՝ պես֊պես օրինակներով, ինչը Ս․ գրքի պատմածներն իմացողներին ծանոթ է, և այստեղ բացատրելը՝ մեզ համար ավելորդ։ Բայց միայն հիշեցնենք, որ ինչը ճշմարիտ կրոնում Աստծու ներշնչումով էր լինում, սուտ կրոններին հետևողներն էլ ուզում էին անել իրենց կարծեցյալ չաստվածների, իրենց քուրմերի, մոգերի կամ աստվածատես համարված անձանց ձեռքով։ Ճշմարիտ կրոններում Աստծու հատուկ շնորհով այսպիսի բաներ իմացողները կոչվում էին պայծառատեսա կամ մարգարե։ Ինչպես այդ կրոնների բոլոր հանգամանքներին հեթանոսներն էլ մոլորությամբ, խարդախությամբ և կեղծիքով են ուզել նմանվել կամ խաբել միմյանց, այդպես էլ բոլոր ազգերի ու կրոնների մեջ եղել են մարգաե կամ գուշակող կարծված հատուկ անձինք, որոնք կոչվում են այլևայլ անուններով՝ իրենց գուշակած բանի կամ գուշակելու կերպի համեմատ, որ արդեն հիշատակվեցին պես֊պես հմայությունների մասին գրածովս։ Բայց այստեղ կամենում եմ դարձյալ հիշատակել լինելիք բաները կանխավ ամեն տեսակ ասողներին, ինչը սովորաբար կոչվում է <i>գուշակություն</i> և հատկապես <i>մարգարեություն</i>։
 
<i>Գուշակ</i> բառի նվազագույն մասնեիկը ցույց է տալիս <i>գուշ</i> կամ <i>գույշ</i> արմատը, որ գրքերում առանձին չի գտնվում՝ բացի <i>գույշ</i> ըղձական մի մակբայից և <i>զգույշ</i> բառից, որին հոմանիշ է։ Իսկ <i>մարգարե</i> բառը մեր լեզվում շատ հետաքննելի է, որովհետև նմանություն չունի հույների ու մնացած բոլոր արևմտյանների գործածած՝ նույնը նշանակող բառին՝ PcпцЮфзт, ropheta, որ նշանակում է »կանխասաց», այսինքն՝ դեռ չեղած մի բանը կանխավ ասող։ Իսկ նաբի<ref>Նաբի արաբերեն նշանակում է «բխող»։</ref> եբրայերեն բառը նշանակում է «աստվածազդեցիկ՝ Աստծուց ներշնչված», այլ բառով էլ՝ <i>ռոեհ</i>՝ «պայծառատես»։ Արդ, եթե մեր բառը այլ լեզվի հետ նույնը չէ (ինչպես կարծում եմ), նշանակում է՝ սա ոչ միայն հատուկ է իրեն, այլև հին է և քրիստոնեությունից առաջ եղած, և դրանով նկատի են ունեցել ուրիշ հեթանոսների գուշակների, կանխասացների պես մեկին (Divinus, Vates)։ Զուգադիպությամբ կամ մեզ անծանոթ ինչ֊որ ստուգաբանությամբ <i>մարգարե</i> բառը թե՛ հնչումով և թե՛ իմաստով նմանվում է միայն հռոմեացիների Mercurius<ref>Ոմանք կարծում են, որ այսպես է անվանվել Mercis բառից, որը նշանակում է «վաճառք»։</ref>֊ին, որ, ըստ հույների, Հերմես չաստվածն է, որը համարվում էր թե՛ գուշակությունների և պատգամախոսության և թե՛ վաճառականության (հայերի մի հատուկ ձգտման), արվեստների, գիտության, ճարտասանության չաստված, ինչպես նաև եգիպտացիների Եռամեծ կոչվածն է՝ մեծագույն չաստվածի՝ Օսիրիսի խորհրդականը։
 
Մեր հին նախահայրերը ինչ էին համարում մարգարեին, և ինչպես էին սրանք գուշակում՝ չենք կարող ստույգ իմանալ, մինչ բառի ծագումն ու ծուծն էլ չգիտենանք։ Ինչպես էլ լինի, հարկ է, որ ինքը՝ մարգարեն, որ ուրիշներին բան էր հայտնում, իմացող լիներ։ Այդ պատճառով է կոչվում <i>գետ</i>՝ ւււգիտեցող», նաև գիտնական՝ ըստ հույների՝ гнюуфзт, ըստ հռոմեացիների՝ Sciolus։ Տգետները նրանց էին հարցնում, նրանք էլ ձևացնում էին, թե հարցնում են իրենց չաստվածներին։ Այս պատճառով էլ կոչվեցին <i>հարցուկներ</i> (հունարեն՝ МЬнфйт, լատիներեն՝ Hariolus, Vates)։ Շատ անգամ <i>հարցուկ</i> էին կոչվում նաև այն կարծեցյալ չաստվածները և նրանց տեղը (եթե տեսանելի պատկեր չունեին)։ Եվ ինչպես քրիստոնյաներն էին դիմում ուխտատեղիներին, նույն կերպ էլ հեթանոսներն էին դիմում իրենց խնդիրները ստուգելու համար։ Եվ շատ հռչակ էր ունենում այն վայրը, որտեղ առավել ստույգ և հաջող պատասխան ու պատգամ էին ստանում, ինչպես հույների Դելփիքը, Դոդոնը։ Այստեղ պատգամատուն Արամազդն էր, այնտեղ՝ Ապոլոնը, որի հարցուկները <i>պյութիա</i> անվանված կանայք էին, իսկ հանդեսներն էլ կոչվում էին <i>պյութիական</i>, պատգամախոս ոգիները՝ <i>պյութոններ</i>, մեծ պատգամատուն (Ապոլոնը)՝ <i>Պյութիոս</i>։ (Արդյոք մեր հին հայերի հիշած Բուք պաշտոնատեղին էլ այս անվանը, նմանությունից զատ, առնչություն ունի՞)։ Կամ նրանց գլխավոր պատգամախոսը Տիր չաստվա՞ծը չէր, ինչպես հիշատակել ենք՝ ըստ մեր գրվածքի կարգի։
 
Խաբեբա պյութիաները, հարցուկները և քուրմերը իրենց մոտ եկողներին հավատացնելու համար շատ անգամ վախեցնելու կերպար էին համարում՝ ձայներով, որոտընդոստ շարժումներով և կերպարանքները այլլևայլելով, փրփրելով, թապլտկելով և այլն, ինչպես նրանց մասին գրում են հույներն ու հռոմեացիները։ Մենք էլ նույնպիսի երևույթներ նշմարեցինք Բութում և Պաշատույզում։ Անշուշտ, այլ կողմերում էլ էր այսպես, և թեև ոչ այնքան բացահայտ և ոչ շատ ահավոր կերպով և մասմաբ՝ խաբեբաները նույնն են արել ինրենց հավատացողներին նաև քրիստոնեության դարերում՝ ընդհուպ մինչև վերջին դարերը (Հայաստանում գուցե այժմ էլ գտնվում են պյութիանման անպիտան պառավներ, որոնք այսահարների ու լուսնոտների պես գետնին են ընկնում ու քաշքշվում և կոչվում են <i>ընկնավոր</i> կամ <i>ընկվոր</i>։ Այսպիսի անշնորհք և իրենց սեռին շատ անվայել գործ հին ազգերի ու օտար ազգերի կանանց մեջ էլ է հաճախ լինում։ Շատ անգամ և՛ հարցնողը, և՛ հարցվողը կանայք են։ Հարցուկ տղամարդկանց մի տեղ ցույց տվեցինք քաջքարի մասին խոսելիս՝ վիրահայոց սահմանի մոտ Երվանդի հաստատած Քաջատունը հիշելով։ Հիշեցինք նաև, որ հարցուկն էլ կոչվում էր <i>քաջքերի գիտուն</i>)։
 
Եթե որևէ մեկը մեր երկրի կողմերում կամենա ավելի հին մարգարե փնտրել, ավանդությունը կարող է հիշեցնել պյուռոսյան սիբիլլային, որին ոմանք անվանում են հայկական սիբիլլա, իսկ ոմանք էլ սիբիլլա մարգարեուհիներից առաջինն են համարում Հաբեթի կոնջը։
 
Խաբեությանն ու ստությանը չափ ու սահման չկա։ Բարի մի բան չիմացողը և անել չկարողացողը կարող է շատ ստեր հնարել։ Ուրեմն ձևացած և հավատի արժանացած ստությունների և նրանց պաշտամունքավարների, այսինքն՝ գուշակների և հարցուկների շատ տեսակներ էլ կարող էին լինել։
 
Մեր նախնի ընտիր գրիչներն ու թարգմանիչները, կամ իրենց բնատուր ճոխաբանությամբ, կամ իրենց հնագույն նախնիների պես֊պես աղանդները և մոլորությունները գիտենալով, դրանք կոչել են տեսակ֊տեսակ անուններով։ Ըստ մեր թարգմանիչների՝ Եսայի մարգարեն, իր ազգին հանդիմանությամբ խրատելով, ասել է (Ը, 19)․ «Եթէ ասիցեն ցձեզ, Խնդրեցէք զՎհուկս և զԳետնակոչս և զՋրախօսս և զՈրովայնակոչս, ոչ իբրեւ զազգ որ յԱստծոյ իւրմէ խնդրիցէ․ զի՞նչ պնդրիցեն վասն կենդանեաց՝ ի մեռելոց անտի»։ Լատիներեն ասված է միայն՝ «պյութոններ ու հարցուկներ, որոնք իրենց հմայության ժամանակ ճչում են» (Quaerite a Pythonibus et a Divinis, qui strident in incantationibus suis), մեր ունեցած հունարեն բնագրում՝ <i>որովայնախոսներ, գետնակոչներ, նանրախոսներ,</i> որոնք որովայնից գոչում են<ref>Հարցրե՛ք որովայնախոսներին և գետնի տակից ձայնողներին, դատարկաբանողներին, որ որովայնից են ձայնում։</ref>։ Մեր Գևորգ Սկևռացին՝ Եսայու, Ոսկեբերանի և այլոց հավաքաբան մեկնիչը, հարցնում է․ «Զի՞նչ է Վհուկ․ դև իմն չար, որ յորովայնէ կանանց խօսի, և նոր իրօքն ջանայ հաւատալի առնել զխաբէութիւնն․․․ և տգէտք հաւատան թէ ճշմարիտ խօսի․ յայսմանէ և Գետնակոչաց արուեստն հաւատալի թուի․ և Զրախօսացն՝ ընդ այր խօսողացն՝ որ յորովայնէն բարբառին։ Իսկ Ակիդաս (Ս․ գրքի հին թարգմիանչ ― Ղ․Ա․) զՀաւագետս ասէ փոխանակ վհկաց․ իսկ Սիմաքոս՝ զԳետս՝ որք ճճուիցեն․ և Թէոդիտոն՝ զԿանխագէտս ձագացեալս, այսինքն՝ ձագուց պէս ճռուողեալս (կամ ճըւճըւեալ ― Ղ․Ա․)․ թուի թէ և այս զՄեռելահարցուկսն նշանակէ, զի նոր բարբառովն զարմացուսցեն Դեւք իբրեւ զհաւս․ զոր Եօթանասունքն՝ Զրախօս ասացին»։
 
Նույն բանը իր ուսուցչի (Հովհան Որոտնեցու) գրքի մեկնության մեջ գրում է Գրիգոր Տաթևացին․
== Ծանոթագրություններ ==
<references>