Changes
/* Գլուխ հինգերորդ․ Շեղագիծ փողոց */
:Գոբլինը Հարրիից մոտավորապես մի գլուխ կարճ էր։ Նա շատ մուգ մաշկ ուներ, խելացի շեղ աչքեր ու ցանցառ մորուքով սրակզակ դեմք։ Գլուխը գրեթե ճաղատ էր ու անսովոր ուռած դեպի ետ, իսկ ականջները սրածայր ցցված էին գանգի երկու կողմերում։ Հարրին նկատեց, որ գոբլինի մատներն ու ոտնաթաթերը ականջների պես մարմնի չափերի նկատմամբ անհամեմատ երկար էին։ Գոբլինը գլուխը խոնարհեց, երբ Հարրին ու Հագրիդը անցան նրա կողքով։ Բրոնզյա դռներով ներս մտնելով, նրանք կանգնեցին երկրորդ զույգ արծաթյա դռների առջև, որոնց փեղկերի վրա փորագրված Էր.
<cestercenter>
Մտի՛ր անծանոթ, գալդ բարի <br>
Գործիդ գետը թող վարարի։ <br>