Changes
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Մանկական]]
[[Կատեգորիա:Ֆրանսիականգրականություն]]
Դորոթի Թոմսոնը խնդրեց ինձ ձեզ մի քանի խոսք ասել, և ես ուրախությամբ համաձայնեցի։ Ես այստեղ ինձ չեմ զգում այն գրողը, որ դիմում է ինչ֊որ երևակայական լսարանի։ Ինձ թվում է՝ պարզապես նստել եմ ձեր մեջ, բարի կամքի երիտասարդներիդ շրջանում, նստել եմ որպես ընկեր և ձեզ հետ միասին խորհում եմ այն հարցերից մեկի մասին, որոնք մեզ առանձնապես հուզում են։ Իսկ գլխավորը՝ ձեզ հետ խոսում եմ այնպես, ինչպես կուզենայի խոսել իմ հայրենակիցների հետ։ Բայց նրանք հեռու են։ Դո՛ւք եղեք, խնդրում եմ, ինձ բարեկամ։