Changes

Պահապանները

Ավելացվել է 3033 բայտ, 12:24, 15 Դեկտեմբերի 2015
/* Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին */
— Առաջինը ես կբարձրանամ,— ասաց Հալդիրը: — Իմ հետևից թող բարձրանան Ֆրոդոն ու Լեգոլասը, ապա՝ մյուսները: Տիրակալների բնակարանը բարձրում է, եթե հոգնեք՝ կարող եք հանգստանալ:
Տիրակալների բնակարանը բարձրանալիս Ֆրոդոն շատ դելոններ անցավ: Դրանք հայտնվում էին մեկ աջից, մեկ՝ ձախից, երրորդներն էլ այնպես էին ամրացված ծառի բնին, որ սանդուղքը անցնում էր դրանց միջով: Վերջապես, բնի ճյուղավորման կոնքում, գլխապտույտ բարձրության վրա մի հսկայական սպիտակ դելոն երևաց, որի վրա տուն էր կառուցված: Այդ տունը նույնիսկ գետնին ապրողների համար ապրողներին դղյակ կհամարվերկթվար: Հալդիրը բացեց երկփեղկանի դուռը և հոբիթին մտնելու նշան արեց:
Նրանք հայտնվեցին օվալաձև դահլիճում. մելորնի բունը, որը վերևում բավական նեղացել էր, հզոր սյան պես վեր էր բարձրանում դահլիճի կենտրոնում: Դահլիճը ողողված էր մեղմ արծաթավուն լույսով: Ձվաձև, զմրուխտե հատակով, երկնագույն առաստաղով և փիրուզագույն պատերով այդ դահլիճը թանկագին քար թվաց Ֆրոդոյին, որի ներսում քարացել էր հավերժական կախարդական կյանքի մի պահը: Կենտրոնում՝ ոսկե գահերի վրա, կողք կոսքի նստել էին Սելեբորնը և Գալադրիելը:
 
Հոբիթներին տեսնելով՝ տիրակալները վեր կացան. էլֆերի մոտ այդպես էին ողջունում հյուրերին նույնիսկ ամենամեծ տիրակալները, և Ֆրոդոն, նրանց վեհաշուք գեղեցկությունից ապշած, հազիվ զսպեց հիացմունքի ճիչը: Լորիենի տիրակալները բարձրահասակ էին՝ Սելեբորնը Գալադրիելից քիչ ավելի, լայն, շլացուցիչ սպիտակ թիկնոցները ի վիճակի չէին թաքցնել նրանց պատանեկան բարեկազմությունը: Նրանց ուսերին էին թափվում փարթամ վարսերը՝ արծաթավուն տիրակալինը և ոսկեփայլ՝ տիրակալուհունը: Նրանց դեմքերից տարիքը չէր զգացվում, միայն աչքերը՝ ծովի պես խորունկ, բայց խորաթափանց աչքերը խոսում էին նրանց անթիվ անհամար ապրած տարիների, Միջերկրի հնագույն իմաստունների, հինավուրց հիշողության և փորձի մասին:
 
Հալդիրը հոբիթներին առաջնորդեց տիրակալների մոտ: Սելեբորնը ողջունեց նրան, իսկ Գալադրիելը ոչինչ չասաց, բայց հայացքով գամեց Ֆրոդոյին և երկար ժամանակ բաց չէր թողնում:
 
— Բարի գալուստ, Ֆրոդո Հոբիթստանցի... Նստիր մեզ հետ ու մի փոքր հանգստացիր, կզրուցենք, երբ մյուսներն էլ կգան:
 
Դահլիճ մտնող յուրաքանչյուր Պահապանին Սելեբորնը քաղաքավարությաամբ կոչում էր անունով և ողջունում նրա մայրենի լեզվով:
 
— Բարև, որդի և պատվիրակ Թրանդուիլի... Ես ցավում եմ, որ մեր հյուսիսային ազգակիցների համար գնալով դժվարանում է Օրհնյալ Երկիր հասնելը:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits