Changes
/* Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին */
=== Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին ===
Հալդիրը Պահապաններին առաջ տարավ: Արևը թեքվեց Մշուշապատ լեռների կողմը, իսկ արևելքում սկսեցին թանձրանալ երեկոյան ստվերները: Արահետը խորացավ հացենու անտառում, որտեղ կիսամութն արդեն գիշեր էր դառնում: Էլֆերը վառեցին իրենց արծաթավուն արծաթափայլ լապտերները:
Բայց շուտով մութը նորից թուլացավ՝ Պահապանները մի ընդարձակ դաշտ դուրս եկան: Առջևում դաշտը սահուն լայնանում էր՝ բաց անելով համարյա զառիկող զմրուխտ լանջերով ու լայն խանդակով ճամփորդներից բաժանված բարձր պատը: Պատի հետևում, արծաթե աստղերից պտավոր դարձած մթնող երկնքի հովանու տակ այնպիսի հսկայական հացենիներև էին բարձրանում, որպիսիք նրանք չէին տեսել նույնիսկ Լորիենում: Այդ աժդահաների ճյուղերը բոլորաձև աճում էին տարբեր բարձրությամբ, ասես հարկեր գոյացնելով: Յուրաքանչյուր հարկի խիտ տերևների միջից փայլփլում էին բազմաթիվ գույնզգույն կրակներ՝ արծաթե, կապույտ, կանաչ և ոսկի: Հալդիրը շրջվեց Պահապանների կողմը և ասաց.
— Զգոն եղիր... — խորհուրդ տվեց նրան գոնդորցին: — Նրա մտադրությունները հայտնի չեն...
— Հայտնի են,— Բորոմիրին ընդհատեց Արագորնը: — Իսկ այ դու չգիտես ինչ ես խոսում: Այս հողի վրա չարին տեղ չկա, այն մահանում է նույնիսկ չարարկուների մտահղացումներում...Ճիշտ է, երբեմն չարագործներն իրենք էլ են կործանվում, բայց միայն նրանք ում համար չարը կյանքի միակ հիմքն է դարձել: Այնպես որ այսօր հանգիստ կքնեմ՝ Ազատքից դուրս գալուց հետո առաջին անգամ: Հուսով եմ, մեր անհաջողություններն ու ցավերը գոնե ժամանակավորապես կվերանան: Մենք պետք է հանգստանանք ինչպես հարկն է... — Արագորնը պառկեց և անմիջապես քնեց: Շուտով քնեցին նաև մյուս Պահապանները: Նրանց չէին խանգարում նույնիսկ երազները, և քնեցին արտակարգ երկար: Երբ արթնանալով դուրս եկան վրանից, մարգագետինն արդեն ողողվել էր արևի ճառագայթնեերով, իսկ շատրվանի վրա կամար էր կապել ծիածանը: Գալադոնում ցողի կաթիլի պես իրար հետևից անցնում էին խաղաղ, լուսավոր օրերը, և շուտով Պահապանները դրանց թիվը կորցրին: Երբեմն արևելքից մի ամպ էր գալիս, անձրև թափում, բայց դրանից հետո ամեն ինչ ավելի էր թարմանում: Օր-օրի եղանակը տաքանում էր, թափանցիկ օդը լցվում էր գարնյանային ջերմությամբ, սակայն անտառային մեղմ լռության մեջ դեռևս զգացվում էր ձմռան շունչը: Պահապանները զբոսնում էին Գալադոնի շրջակայքում, կուշտ ուտում էին և շատ քնում, բայց կյանքը նրանց ձանձրալի չէր թվում՝ ճանապարհից հոգնած լինելով, նրանք հանգստանալուց բացի ուրիշ ոչինչ չէին ուզում: