Changes

Պահապանները

Ավելացվել է 7637 բայտ, 15:11, 6 Հունվարի 2016
/* Գլուխ ութերորդ. Հրաժեշտ Լորիենին */
Երեկոյան Սելեբորնը Ջոկատին կրկին հրավիրեց իր մոտ: Բոլոր Պահապանները հավաքվեցին դահլիճում: Ողջունելուց հետո Սելեբորնը ասաց.
— Պահապանների ջոկատի ելույթի ժամն է: Ձեր առջև նորից ընտրություն է:Նրանք, ովքեր կվճռեն շարունակել արշավը, վաղը պետք է հեռանան Լոթլորիենից: Իսկ ով չի ցանկանում գնալ, կարող է առայժմ մեզ մոտ: Բայց եթե Թշնամին տիրանա Մատանուն, ոչ ոքի հանգիստ ապրել այլևս չի հաջողվի, քանզի մենք մոտեցել ենք ճակատագրական վերջնագծին: Ով ուզում է, կարող է այստեղ սպասել իր ժամին: Մենք կկոչենք նրան վերջին կռվի՝ չէ՞ որ մենք պետք է գրոհով հասնենք ծով: Իսկ այդ մարտում քչերը ողջ կմնան: Լռություն տիրեց: — Նրանք որոշել են շարունակել արշավը,— հյուրերին նայելով, ասաց Գալադրիելը: — Ինձ համար արշավը տուն տանող ճանապարհն է,— հայտարարեց Բորոմիրը,— իմ ընտրությունը պարզ է: — Իհարկե,— գլխով արեց Սելեբորնը,— բայց մի՞թե Պահապանները քեզ հետ Մինաս Թիրիթ են գալիս: — Մենք դեռ չգիտենք, թե ինչպես գնանք,— մտահոգ պատասխանեց Արագորնը տիրակալին: — Գանդալֆը ոչ մի անգամ այդ մասին չի խոսել: Իմ կարծիքով նույնիսկ նրան էլ դեռ պարզ չէր, թե Լոթլորիենից հետո ուր ենք գնալու: — Հնարավոր է,— ասաց Սելեբորնը: — Այնուամենայնիվ, առջևում Անդուինն է, և այն անցնել կարելի է միայն նավակով, քանզի Լորիենից մինչև Գոնդոր ոչ մի կամուրջ չկա: Օսգիլիաթում բոլոր կամուրջները քանդված են, և բոլոր անցումները հսկում է Թշնամին՝ այդպե՞ս է, Բորոմիր: Իսկ եթե որոշեք գնալ Մինաս Թիրիթ, ապա Գետն անցնելու կարիք չի լինի, բայց ուղիղ ճանապարհն անցնում է մութ ու վտանգավոր հողերով: Ուրեմն, ո՞ր ճանապարհն եք ընտրելու: — Եթե ինձ լսեին, ապա ես կընտրեի այս ափը և ճանապարհը դեպի Գոնդոր,— ասաց Բորոմիրը: — Բայց Ջոկատը ես չեմ առաջնորդում: Արագորնը չպատասխանեց: Մյուսները լուռ էին: — Տեսնում եմ ձեր ճանապարհը դեռ պարզ չէ ձեզ համար,— խոսեց Սելեբորնը: — Ես չեմ կարղ ձեր փոխարեն ընտրել, բայց կօգնեմ, ինչով կարող եմ: Պահապաններից ոմանց համար նավակը նորություն չէ՝ Լեգոլասի, ում ժողովուրդը լավ ծանոթ է անտառային արագահոս գետակին, Բորոմիրի, ով Գոնդորից է և Արագորնի, ով հմուտ հետքագետ է ու թափառական... — Եվ հոբիթներից մեկի,— հանկարծ ճչաց Մերին: — Մեր կալվածքով հոսում է Բրենդիդուիմը, և ես գիտեմ, թե ինչ բան է նավակը: Ոչ բոլորն են մեզ մոտ Հոբիթստանում մտածում, թե դա վայրի զամբիկ է, որը ձգտում է վայր գցել իր հեծյալին: — Հիանալի է, բարեկամս,— ասաց Սելեբորնը: — Ուրեմն ես ձեզ լորիենյան նավակներ կտամ: Դրանք փոքր են ու թեթև, բայց ամուր, այնպես որ կարող եք անվախ լողալ, սակայն տեղ-տեղ հարկ կլինի տանել ձեռքով՝ Անդուինը սահանքներ էլ ունի: Ստիպված կլինեք հաղթահարել Սեռն Գեբիրի ոլորանը, իսկ գուցե և մեծ Ռաուրոս ջրվեժը: Այլ վտանգներ էլ կլինեն, սակայն նավակով ճանապարհորդելը ավելի լավ է, քան ոտքով, իսկ գլխավորը, Մեծ Գետով իջնելիս հանգիստ կխորհեք՝ ու՞ր գնալ. արևելք՝ Մորդոր, թե՞ արևմուտք՝ Գոնդոր: Արագորնը նավակների համար շատ ուրախացավ, որովհետև կարելի էր որոշումը որոշ ժամանակ հետաձգել: Մյուս Պահապաններն էլ ոգևորվեցին: Առջևում նրանց սպասում էին բազմաթիվ վտանգներ, դրանում նրանցից ոչ ոք չէր կասկածում, բայց դե այնուամենայնիվ վտանգներին ընդառաջ լողալն ավելի հաճելի է, քան ոտքով քարշ գալը: Ընդհանուր ուրախությանը միայն Սամը չէր մասնակցում. նա համոզված էր, որ նավակները վայրի զամբիկներից էլ վտանգավոր են: — Ամեն ինչ վաղը պատրաստ կլինի,— խոստացավ Սելեբորնը: — Իսկ այժմ արդեն ուշ է, հանգստանալու ժամանակն է: Բարի գիշեր և հաճելի երազներ... — Բարի գիշեր, բարեկամներ,— ժպտաց Գալադրիելը: — Հանգիստ քնեք, մի մտածեք վաղվա մասին: Կարող է պատահել, որ ձեզանից յուրաքանչյուրն արդեն իր ճանապարհն ունի նախանշված ճակատագրով, թեև դուք չեք տեսնում այդ դեռևս: Պահապանները վերադարձան շատրվանի մոտ, իրենց վրանը: Այս անգամ Լեգոլասը մնաց նրանց հետ գիշերելու և խորհրդակցելու: Նրանք երկար ու բուռն քննարկում էին, թե ինչպես հասնել Ճակատագրի Լեռ: Շուտով բացարձակապես պարզ դարձավ, որ բոլորին էլ վախեցնում է Մորդորը, և շատերն ուզում են գնալ Մինաս Թիրիթ, որ գոնե որոշ ժամանակով հետաձգեն ճամփորդությունը դեպի Սև Տիրակալի սարսափելի որջը: Ոչ ոք, սակայն չէր առարկի և վախը հաղթահարելով կանցներ Անուինը, եթե Ֆրոդոն կոչեր այդ անել: Բայց Ֆրոդոն համառորեն լռում էր, և Արագորնը չգիտեր, թե ինչ վճիռ կայացնի: Եթե Գանդալֆն առաջվա պես նրանց հետ լիներ, ապա Արագորնը առանց տատանվելու կթեքվեր Գոնդոր: Նա հավատում էր, որ Բորոմիրի ու նրա եղբոր մարգարեական երազը, հաստատելով դունադանների հին ավանդությունը, կոչ է անում իրեն՝ Էլենդիլի ժառանգին, որ եկել է ժամանակը բացվել աշխարհին և մարտի դուրս գալ Թշնամու դեմ: Բայց Գանդալֆը չկար, և Արագորնը հասկանում էր, որ ինքն է ստիպված լինելու ուղեկցել Ֆրոդոյին, եթե նա ցանկանա անցնել Անդուինը: Եվ, սակայն, ինքը ինչո՞վ կօգնի հոբիթին՝ կուրորեն սուզվելով Խավարի Վարագույրի հետևը...
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits